ՄԱԿ. Մյանման դեռևս վտանգավոր է ռոհինգյա մուսուլմանների համար
Մյանմայի մասին վերջին զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը անհրաժեշտ պայմաններ չի ապահովել մուսուլմանների նորմալ կյանքի վերսկսման համար:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, զեկույցում ընդգծվում է, որ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանները շարունակում են ապրել վախի և անվստահության մթնոլորտում և նրանց նույնիսկ թույլ չեն տալիս ազատորեն բնակվել իրենց բնակության վայրում՝ Ռախին նահանգում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով (UNHCR) գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը զեկուցել է տարածաշրջանի անապահովության և ժողովրդի ազատ երթևեկության խոչընդոտների, ինպես նա և առօրյա կարիքները բավարարելու անկարողության մասին:
Անդրեյ Մաչիկը նշել է, որ այդ շրջաններում մարդիկ խոսում են առողջապահական ծառայությունների բացակայության և մուսուլմանների կրթության համար սահմանափակումների մասին:
Մյանմայի կառավարությունը հունիսին ՄԱԿ-ի գործակալություններին խոստացել էր ապահովել ռոհինգյա մուսուլմանների վերադարձը Բանգլադեշից Ռախին նահանգ:
Անդրեյ Մաչիկն ասել է, որ Մյանմայի կառավարությունը չի իրականացրել փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը: