Շվեյցարիայում կանչվել է Արաբիայի հավատարմատարը
https://parstoday.ir/hy/news/world-i99455-Շվեյցարիայում_կանչվել_է_Արաբիայի_հավատարմատարը
Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման գործով Բեռնում Արաբիայի հավատարմատարը Շվեյցարիայի ԱԳ նախարարություն է կանչվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 16:20 Asia/Tehran
  • Շվեյցարիայում կանչվել է Արաբիայի հավատարմատարը

Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման գործով Բեռնում Արաբիայի հավատարմատարը Շվեյցարիայի ԱԳ նախարարություն է կանչվել:

Շվեյցարիայի ԱԳ նախարարության խոսնակ Աթիե Բարթեշը կանչելով արքայազն Մանսուր Բեն Նասեր Աբդոլազիզին, ասել է. «Բեռնը չափազանց մտահոգված  է Ջամալ Խաշեղջի անհետացման մասին լուրերի պատճառով և ցանկանում է պարզել այդ լրագրողի ճակատագիրը»:

Շվեյցարացի պաշտոնյան  Արաբիայի դեմ պատժամիջոցներ գործադրելու հավանականության մասին ասել է. «Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն նման որոշում ընդունի, Շվեյցարիան իրեն պարտավորված կզգա հարգել ու գործադրել այն»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրն ասել է. «ԵՄ-ն Արաբիայի պատասխանատուներից ակնկալում է Արաբիայի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի գործում պարզաբանում մտցնելու համար համագործակցել ԵՄ-ի  գլխավոր գործընկերների ու Թուրքիայի պատասխանատուների հետ»:

«Խաշեղջիի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների այսօրվա նիստի օրակարգում»,-հայտարարել է Մոգերինին:

Ջամալ Խաշողջին երեքշաբթի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Թուրքիայի հյուպատոսարան մտնելուց հետո  անհետացավ: Միջազգային հանրությունը պահանջում է այդ կապակցությամբ Ռիադի հստակ պատասխանն ու պարզաբանումը: