Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է Իսրայելին՝ պատերազմական ոճրագործության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i99549-Հաագայի_դատարանի_դատախազը_զգուշացրել_է_Իսրայելին_պատերազմական_ոճրագործության_կապակցությամբ
Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է զավթված տարածքներում Իսրայելի պատերազմական ոճրագործությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 03:49 Asia/Tehran
  • Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է Իսրայելին՝ պատերազմական ոճրագործության կապակցությամբ

Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է զավթված տարածքներում Իսրայելի պատերազմական ոճրագործությունների կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Ֆատո Բենսուդան չորեքշաբթի օրը հանդես գալով մի հայտարարությամբ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Խան ալ-Ահմեր գյուղի պաղեստինցի բնակիչների տարհանումը մտահոգիչ է համարել:

Բենսուդայի ընդգծմամբ, տների ու  կալվածքների ավերումը և զավթված տարածքների բնակչության տեղահանությունը պատերազմական ոճրագործություն են:

Սիոնիստական ռեժիմի դատարանը 2018 թվականի մայիսին արձակեց Խան ալ-Ահմեր գյուղի բնակիչ  համարվող շուրջ 200 անդամներով 35 պաղեստինցի ընտանիքների տեղահանության վճիռը:

Այս գյուղի ավերմամբ, հարյուր պաղեստինցիների անօթևան դառնալուց բացի, նաև գործնականում խզվելու է Հորդանան գետի արևմտյան ափի և զավթված Ղոդսի պաղեստինաբնակ տարածքների միջև կապը:

Ռազմավարական չափազանց կարևոր դիրք զբաղեցնող այս գյուղն ավերելով, Սիոնիստական ռեժիմը մտադիր է բռնազավթելով դրա տարածքը դա  օգտագործել սիոնիստական քաղաքավանների ընդլայնման ճանապարհին: