Մաքրոնը դեմ է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցրելուն
Ֆրանսիայի նախագահը դեմ է եվրոպական երկրների՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ հայտարարությանը:
Daily Mail- կայքի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Սլովակիայում կայացած մամլո ասուլիսում, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ զենքի վաճառքը ոչ մի կապ չունի Ղաշողջիի սպանության դեպքի հետ, և չպետք է հարցերը կապակցել միմյանց:
Մակրոնն անուղղակիորեն քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումը, և Խաշողջիի սպանության սկանդալի պատճառով պետությունների կողմից ներկայացված՝ Սաուդյան Արաբիային զենք չվաճառելու պահանջը կեղծ քայլ է համարել:
Մակրոնն ասել է, որ Գերմանիան և Ավստրիան երբեմն համատեղ ձեռնարկություններով ավելի շատ զենք են վաճառում Արաբիային քան Ֆրանսիան:
ԶԼՄ-ները քննադատել են Մաքրոնի հայտարարությունը, այն որակելով որպես Սաուդյան ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ համաշխարհային հասարակական կարծիքի անտեսում` :