Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (100)
(last modified Wed, 30 Jan 2019 16:08:29 GMT )
Հունվար 30, 2019 19:38 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Փաստորի անվան ինստիտուտի , Թեհրանի և Նահատակ Բեհեշթիի անվան բժշկական գիտությունների համալսարանների գիտնականները գտել են լեյշմանիոզ հիվանդության բուժման բուսական նանոդեղերի ֆորմուլացիան: Վարակված մկների վրա նանոդեղի կլինիկական հետազոտությունները հաջողությամբ են ավարտվել: Բորովսկու հիվանդությունը` մաշկային լեյշմանիոզը տեղաճարակային վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը մի նախակենդանի է: Լեյշմանիաները մարդու օրգանիզմ են թափանցում ինֆեկցիան փոխանցող մլակների խայթելու ժամանակ։ Տարբեր տևողության գաղտնի շրջանից հետո խայթված տեղում առաջանում է բորբոքային ինֆիլտրատ , որը քայքայվում է, գոյացնելով խոց։ Իրանում տարեկան 19 հազար հոգի վարակվում են հիվանդության հարուցիչով և քանի որ վարակակիրը համարվում է հիվանդության պոտենցիալ կրողը, ուստի կարևոր է հիվանդության դեմ պայքարը:

Իրանի Փաստորի անվան ինստիտուտի գիտնականի ասածով, վերջին տարիներին լեյշմանիոզի տարածման պատճառով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կարևորվել է հիվանդության բուժման նոր մեթոդների ներկայացումը: Ներկայումս հիվանդության բուժման մեթոդները հիմնականում ներմուծվում են : Դեղերն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություներ ու մեծ ծախսեր: Բացի դրանցից բուժումը լինում է երկարատև:

Գիտնականները սինտեզավորել են կեչի ծառից ստացված դեղատեսակը, որը վերացնում է ներմուծվող թանկարժեք դեղերի հետևանքները: Նանոդեղը վարակված բջջային հատված է փոխանցվում խեցգետնի մաշկից ստացած պոլիմերային նանոկրիչների միջոցով: Նանոտեխնոլոգիայի օգնությամբ ավելացել է դեղի դոզան , իսկ պակսեցվել է դրա թունավորության աստիճանը : Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են Scientific reports  հանդեսի 2018 թվականի համարում:

 

 

Իրանի Փաստորի անվան ինստիտուտի , Թեհրանի և Նահատակ Բեհեշթիի անվան բժշկական գիտությունների համալսարանների գիտնականները գտել են լեյշմանիոզ հիվանդության բուժման բուսական նանոդեղերի ֆորմուլացիան:

 

Գիլանի բժշկական գիտությունների հետազոտողները պատրաստել են սենսոր լաբորատորային օրինակներ, որոնք կարող են արյան անալիզի միջոցով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը: Կրծքագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումն ու ախտորոշումը չափազանց կարևոր են նպատակահարմար բուժման մեթոդ ընտրելու համար: TNBC ՝ եռյակ բացասական կրծքագեղձի քաղցկեղի տեսակը համարվում է հիվանդության ենթախմբերից մեկը, որում ընդգրկվում են հիվանդների 15-ից 20 տոկոսը: Այս խմբի ուռուցքները համարվում են ամենաագրեսիվները: Քանի որ տարածված հորմոնային բուժումներն արդյունավետ չեն համարվում, անհրաժեշտ է հիվանդության ամենանախնական փուլերում հայտնաբերել խնդիրը: Հիվանդների հորմոնային թերապիայի ծանր ու ապարդյուն ծախսերը կանխելու համար, հիվանդը անհապաղ լուրջ բուժման կուրսեր սկսելու հնարավորություն է ստանում:

Ըստ գիտնականների, թվում է, որ այդ խմբի հիվանդներին մեծապես կարող է օգնել հատուկ բիոմարկերինգը: Ելնելով հարցի կարևորությունից, գիտնականների նպատակը էլեկտրաքիմիական զգայուն նանոկենսաբանական հետազոտությունների իրականացումն է , որտեղ արյան շիճուկում առկա հատուկ բիոմարկերի քանակի գնահատումը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման գլխավոր քայլն է համարվում : miRNA հատուկ տեսակի բիոմարկերն անհրաժեշտ է հիվանդության ախտորոշման համար: Էլեկտրաքիմիական զգայուն նանոկենսաբանական մասնիկների օգնությամբ ախտորոշումը համարվում է քաղցկեղի ախտորոշման անվնաս ու ոչ-ագրեսիվ մեթոդ, որի առավելություններից են փոքր ծախսերը, արագ ախտորոշման կարողությունը և բարձր կիրառելիությունը: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Talanta հանդեսում:

 

 

 


Գիլանի բժշկական գիտությունների հետազոտողները պատրաստել են սենսոր լաբորատորային օրինակներ, որոնք կարող են արյան անալիզի միջոցով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը:

 

Ռոյանի հետազոտական կենտրոնի , Մարաղայի և Զահեդանի բժշկական գիտությունների համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են կեսարյան հատման, ծննդաբերության թվականի և սաղմի ծանրության վրա հղիության ընթացքում մոր բարձր քաշի թողած հետևանքները: Արդյունքում պարզվել է, որ մոր քաշն այդ հարցերում մեծ նշանակություն չունի: Հղիությունը կնոջ օրգանիզմում անխուսափելի փոփոխությունների է բերում , որոնցից մեկն էլ բարձր քաշն է: Հղիության ընթացքում մոր մարմնի զանգվածային ինդեքսին համապատասխան և աստիճանաբար տեղի ունեցող քաշի ավելացումը ,կարող է ազդել կնոջ և սաղմի վրա:

Ուսումնասիրվել են 2394 հղիներ , որոնք մինչ հղիանալն ունեին մարմնի զանգվածային նորմալ ինդեքս : Ուսումնասիրվող կանայք եղել են 2015 թվականի հուլիսի 6-ից 21-ին Թեհրանի 103 հիվանդանոցներում ծննդաբերած կանանցից: Ծնված երեխաների 5.41 տոկոսը ծնվել է ցածր քաշով , իսկ 2.18 տոկոսը ծնվել են բարձր քաշով: Նորածնինների քաշի առումով նկատելի տարբերություններ չեն գրանցվել ընդունելի քաշի ավելացում ունեցած և նախանշված քաշի շեմը գերազանցած մայրերի մոտ: Ուսումնասիրությունները պարզեցին նաև, որ մոր քաշը ոչ մի ազդեցություն չի ունեցել կեսարյան հատման և վաղաժամ ծննդաբերության վրա:

 


Ռոյանի հետազոտական կենտրոնի , Մարաղայի և Զահեդանի բժշկական գիտությունների համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են կեսարյան հատման, ծննդաբերության թվականի և սաղմի ծանրության վրա հղիության ընթացքում մոր բարձր քաշի թողած հետևանքները:

 

Երբ հրշեջ ծառայության աշխատակիցները հասնում են հրդեհի վայրը, նախ նրանք պետք է գնահատեն տարածքում օգնության կարիք ունեցող մարդկանց իրավիճակը: Այսօր դա ավելի հեշտ է դարձել տեխնոլոգիայի օգնությամբ: Beam Ready BR- 1000 H կոչվող լազերային սարքը հստակորեն պարզում է , թե հրդեհում մնացած անձինք ինչպիսի իրավիճակում են հայտնվել , ուստի հրշեջներն այլևս ժամ չեն վատնում այն պարզելու համար: Լազերային սարքը պատրաստվել է ամերիկյան մի ընկերության կողմից : Լազերային սարքն ունի մի  առավելություն և կարող է անցնել ապակուց ու կրակից :

Սարքը տեղադրվում է տներում և նախագծված է  այնպես, որ միացվում է ծուխը գոյանալու և ազդանշանը հնչելուն պես : Սարքը տան բոլոր ուղղություններում ազատում է լազերային ճառագայթներ : Տան դռան ուղղությունը տարվող ճանապարհը լուսավորվում է և հրշեջները կարողանում են առանց բարդությունների գտնել իրենց ճանապարհը: Տան բնակիչները կարող են անձամբ ակտիվացնել համակարգը: Դրա համար անհրաժեշտ է միացնել տվյալ ծրագրակազմը : Սարքը գնելու և օգտագործելու համար արված ծախսը կազմում է 159 դոլար: Հաջորդ տարում սարքը հանվելու է շուկա:

Լազերային սարքի օգնությամբ կարելի է պարզել հրդեհում մնացած անձանց իրավիճակը: