Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները(26)
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Ընդհանրապես, Իրանի իսլամական հեղափոխությունը երկու ազդեցություն է ունեցել հեղափոխությունների վերաբերյալ սոցիոլոգիական տեսությունների վրա: Մի կողմից այն ավելի է մեղմացրել որոշ տեսաբանների կարծիքը հեղափոխության վերաբերյալ և մյուս կողմից, հեղափոխության վերաբերյալ տեսություններում ներմուծել է մշակութային գործոնը:
Հայտնի տեսաբան Թեդա Սքոչփոլը խոստովանում է, որ հեղափոխությունների իր տեսության վրա ազդեցություն է ունեցել Իրանի իսլամական հեղափոխությունը: Նա համոզված է, որ հեղափոխությունները մեծ մասամբ տնտեսական և խորքային գործոնների վրա են հիմնված: Թեդա Սքոչփոլն ընդգծում է, որ հեղափոխություններն իրականցվում են ակամայից և չեն կառուցվում նախապես: Սակայն Իսլամական հեղափոխությունը փոխեց Սքոչփոլի կարծիքը: Նա իսլամական հեղափոխությունը որակեց որպես ժողովրդի կամքի վրա հիմնված և գիտակցաբար արված հեղափոխություն: Սքոչփոլն իր հայտնի հոդվածներից մեկում, իսլամի շիական ճյուղի և Իրանի հեղափոխության կապի մասին ասում է, որ որոշ տեսակետներից, Իրանի հեղափոխությունը մերժում է իր տեսությունը: Նրա ասելով. «Այս հեղափոխությունն անշուշտ սոցիոլոգիական հեղափոխություն էր: Սակայն այս հեղափոխությունը, որը տապալեց շահի ռեժիմը, մարտահրավեր նետեց այն տեսություններին, որոնց համաձայն, այն համեմատվում էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և Չինաստանի հեղափոխությունների հետ»: Այնուհետև, կարևորելով շիա ուղղության և հոգևոր առաջնորդի դերն Իրանի հեղափոխության մեջ, նա հայտարարում է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը ակամայից չառաջացավ և դրա առաջնորդներն ու ժողովուրդը գիտակցաբար կառուցեցին դրա հիմքերը: Նա նշել է, որ դա հատուկ էր միայն Իրանի հեղափոխությանը:

Իրանի իսլամական հեղափոխության մյուս ազդեցությունը սոցիոլոգիայի տեսությունների վրա, մշակութային էր: Օրինակ` հայտնի տեսաբան Միշել Ֆուկոն, հատուկ ուշադրություն էր դարձնում Իրանի իսլամական հեղափոխության վրա, կարևորելով այս հեղափոխության հաղթանակի գործում կրոնի ու մշակույթի դերը: Ֆուկոյի տեսակետից Իրանի հեղափոխությունն առաջին ընդվզումն էր աշխարհիկ վարչակարգի դեմ և ընդվզման ամենաժամանակակից ձևը: Նա կարծում էր, որ Իրանի իսլամական հեղափոխությունը միայն տնտեսական գործոններով չէր, որ առաջացավ, որովհետև Փահլավիների իշխանության օրոք, տնտեսական խնդիրներն այնքան լուրջ չէին, որպեսզի մարդիկ դրա դեմ ընդվզեին: Ֆուկոն համոզված էր, որ ոչ մի գործոն, բացի կրոնական հավատալիքներից, չէր կարող համախմբել մարդկանց: Նա համոզված էր, որ Իրանի ժողովուրդը, լինելով շիա մուսուլման, ստեղծել էր այնպիսի ուժ, որի միջոցով կարողացավ տապալել մինչև ատամները զինված Փահլավիների դինաստիային: Շատերը կարևորում էին նաև առաջնորդի դերը, իմամին բնութագրելով որպես սուրբ ծերունու, ով ապրում էր Փարիզում: Նրանք նշում էին, որ Իրանի ժողովրդի բոլոր խավերը նրա նկատմամբ համակրանք էին տածում: Ֆուկոն Խոմեյնիի մասին գրում է. «Այաթոլլահ Խոմեյնիի անձն առասպելական է, քանի որ ոչ մի կառավարության ղեկավար կամ նախագահ, չի կարող ասել, որ նույնիսկ ԶԼՄ-ների միջոցով, իր ժողովրդի հետ նման խորը հոգեբանական կապ է ունեցել»:

Հեղափոխության տեսաբաններից է նաև Նիքի Քեդդին: Նա նույնպես Իրանի հեղափոխության մասին ասում է, որ հոգևորականությունն Իրանում մեծ դեր է կատարել ժողովրդին համախմբելու գործում: Իսկ դա գալիս է նրանից, որ հեղափոխության հիմքում ընկած են շիական ուսմունքները, որոնք համեմատելի չեն իսլամի այլ ուղղությունների հետ: Նրա ասելով. «Իրանում մի բարձրակարգ կրոնագետ կարծիք էր տալիս, որ կառավարության քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկվեր, կամ որևէ պաշտոնյա վատ էր աշխատում: Եվ ժողովուրդը լսում էր նրա կարծիքը»:
Բրիտանացի տեսաբան, պրոֆեսոր Համիդ Էլգարը, Իրանի իսլամական հեղափոխությունը քննարկում է կրոնական տեսակետից: Նա այնքան է ազդված այս հեղափոխությունից, որ դրանից հետո, գիրք դարձած իր թեզի մասին ասում է. «Այս գիրքն իհարկե ոչ պրոֆեսիոնալ է: Եվ եթե որոշված լիներ, որ այն գրեի այսօր, կարծիքս կփոխեի»: Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության արմատներին, տեսաբանն ասում է. «Իրանի իսլամական հեղափոխության մեջ կարևորվում են հատկապես իմամության գաղափարախոսությունն ու շիական ուղղությունը, ինչպես նաև փրկչի բացակայությունը, որը մի օր հայտնվելու է: Այս ամենը սերտ կապեր ունի քաղաքական գաղափարախոսության հետ և հենց դրանից էլ բխում է խալիֆայության գաղափարախոսությունը»:

Ամերիկացի տեսաբան Ջոն Էսպոզիտոն, ով նաև Վաշինգտոնի համալսարանի դասախոս է, տարբեր հետազոտություններ է ներկայացրել Իրանի իսլամական հեղափոխության մասին: Նա հստակորեն ասում է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը և Փահլավիների ռեժիմի դեմ պայքարը, հիմնված են շիական ուսմունքների վրա: Նա ասում է. «Իրանի իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը ցայտուն իրանական ու շիական բնույթ ուներ: 680թ. Իմամ Հոսեյնի նահատակությունը Քարբալայում, Յազիդի ձեռամբ, հիմք ծառայեց Իրանի իսլամական հեղափոխության համար: Այս պատմական իրադարձության հիմքում ընկած են սրբազան խորհրդանիշերը, բռնության, ապստամբության, ողբերգության, նահատակության և բռնատեր ուժերի ու հասարակական անարդարության պայքարի գաղափախախոսությունը»:Ջոն Էսպոզիտոն այնուհետև գրում է. «Իրանն աշխարհին ներկայացրեց առաջին հաջողված իսլամական քաղաքական հեղափոխությունը: Մի հեղափոխություն, որն իրականացվեց իսլամի անունով և Ալլահ Աքբար կոչով, շիական գաղափարախոսությամբ, հոգևոր և ոչ հոգևոր դասերի ներկայացուցիչների ղեկավարությամբ: Այս հեղափոխությունն առաջինն էր, որի առաջնորդը եղավ կրոնական ուսմունքը»:
Ամերիկացի տեսաբան Մայքլ Ֆիշերն ասում է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը Քյարբալայի ողբերգության շարունակությունն էր: Նա ասում է. «Իսլամական հեղափոխության գործընթացում, իմամ Հոսեյնի կերպարը որպես բռնության ենթարկված կերպար, վերածվեց պայքարի կերպարի` հանուն իմամ Հոսեյնի գաղափարների: Իմամ Հոսեյնը նահատակվեց Քյարբալայում և այդ նահատակությունը դարձավ շիայի ինքության հիմքը: Քյարբալայի պատմությունը շիայի ողբերգության հիմնական պարադիգման է: Այս աշխարհում մշտական պայքար է գնում չարի ու բարու միջև: Մուսուլմանները պարտավոր են պայքարել հանուն արդարության»:
Ֆիշերը համոզված էր, որ Իրանի ժողովուրդը, հեղափոխությունից առաջ ոչ թե սգում էր իմամ Հոսեյնի ողբերգության համար, այլ իր պայքարի հիմքը դարձրեց նրա գաղափարախոսությունը, որն էր բռնության դեմ պայքարը:
Իռլանդացի տեսաբան Ֆրեդ Հոլիդեյը գտնում է , որ Իրանի հեղափոխությունը պատմության մեջ ամենաժամանակակից հեղափոխությունն էր: Նա ասում էր, որ իմամ Խոմեյնիին հաջողվեց իր կրոնական ելույթներով Փահլավիների դինաստիայի դեմ համախմբել և կրոնավորներին և ոչ կրոնավորներին: Իրանի ժողովուրդը կազմակերպեց մարդկության պատմության մեջ ամենաշքեղ հանրահավքները, հատկապես` իմամ Խոմեյնիին դիմովորելիս: Հոլիդեյի ասելով. «Հեղափոխությունից հետո, Իրանում հաստատվեց խոսքի ազատությունը, ինչը հնարավոր չէ տեսնել այլ տեղ»:
Իրանցի տեսաբան Ալի Միր Սեփասին, ով ապրում է ԱՄՆ-ում, Իրանի իսլամական հեղափոխությունը համարում է սեկոլար համակարգի պարտությունը: Նա ասում է. «Սեկոլար համակարգը չընդունվեց Իրանի ժողովրդի կողմից, քանի որ այդ երկրի հասարակությունը կրոնական էր և այնտեղ ավելի շատ գերակա էր իսլամական օրինակը»: Միր Սեփասին հավելում է. «Երբ Իրանի ժողովրդական առաջնորդները նկատում են քաղաքական սեկոլարիզմի պարտությունը, համախմբում են դժգոհ մարդկանց: Իսկ շարժման առաջնորդը մի քաղաքական գաղափարախոսություն է ներկայացնում, որն ինքնաօտարացված Իրանի ժողովրդին նոր ինքնություն է պարգևում: Այն իրանցիներին ստիպում է միանալ և նոր ուժ ստանալ: Սեկոլարիզմի քաղաքական գաղափարաոսությունն այլևս չի կարողանում դիմագրավել իսլամական գաղափարախսությանը և պարտվում է վերջինիս»:
Ֆրանսիայում բնակվող իրանցի տեսաբան Լեյլի Էշղին, փորձում է Իրանի իսլամական հեղափոխությունը քննարկել միստիկական տեսությունների շրջանակներում: Նրա ասելով. «Իրանի հեղափոխությունը միայն պատմական երևույթ չէր: Դա մի իրադարձություն էր, որ տեղի ունեցավ հոգևոր ժամանակաշրջանում»: Լեյլի Էշղիի ասելով. «Շիականությունն անքակտելի կապի մեջ է իրանական մշակույթի և հոգու հետ: Իրանցիները երբեք շիականության դեմ չեն կանգնել: Եվ եթե ընդվզում եղել է, ապա այն եղել է խալիֆայության դեմ»:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդաշարը: