Իրանցի կանայք (10)
«Իրանցի կանայք» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, այս թողարկման ընթացքում դուք կծանոթանաք իրանցի անվանի պարապլաներային օդաչու տիկին Ֆաթեմե Էֆթեխարիի հետ:
Մարդը մշտապես երազել է թռչել: Պարապլաներիզմը ժամանցային և մրցունակ թռիչքային մարզաձև է, որն իրականացրել է մարդկության վաղեմի երազանքը: Պարապլաներիզմն օդային սպորտաձև է: Չնայած Իրանում պարապլանի կազմավորումից անցել է կարճ ժամանակ,սակայն այն լավ է ընդառաջվել կանանց կողմից: Պարապլաներիզմը 1999 թ․-ին Իրանի ֆիզիկական դաստիարակության կազմակերպության կողմից գրանցվեց որպես օդային սպորտաձև և պաշտոնապես սկսեց իր աշխատանքը, ընդգրկվելով մարզական միությունների ֆեդերացիայում:
Ֆիզիկական դաստիարակության կազմակերպությունը պարապլաներիզմը, որպես կանանց 33-րդ սպորտաձև է ներկայացրել, որին կանայք կարող են պաշտոնապես մասնակցել առանց որևէ սահմանափակումների, ինչպես մյուս սպորտաձևերը: Իրանցի կանայք ավելի քան 20 տարի է, որ զբաղվում են այս սպորտով և նրանք այս ոլորտում կարողացել են մրցել տղամարդկանց հետ, որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրանց՝ գրավել են առաջին տեղերը: Այս մարզաձևը, այս բոլոր տարիների ընթացքում կանանց համար ունեցած բոլոր խնդիրներով հանդերձ, հայտնվել է դրանով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում: Ներկայումս Իրանում կան պարապլանային թռիչքներ իրականացնող ավելի քան հարյուր կանայք:
***

Իրանի պարապլանի հայտնի օդաչուներից է 31-ամյա Ֆաթեմե Էֆթեխարին:
Արիությունը, համարձակությունը, մտածելակերպը, ռիսկի դիմելը, մոտիվացիան և կենսունակությունն այն յուրահատկություններն են, որոնք Ֆաթեմե Էֆթեխարիին դարձրել են իրանցի ամենահայտնի թռչող կինը: Նա թռչում է շուրջ 13 տարի և ասում է, որ բազմաթիվ մարզաձևերով է զբաղվել, բայց պարապլանով զբաղվելուց հետո, այլևս իրեն չի հետաքրքրել ոչ մի մարզաձև:
Ֆաթեմե Էֆթեքարին միակ իրանցի կինն է, ով ստացել է Աշխարհի գավաթի քվոտա: Նա նվաճել է բազմաթիվ կոչումներ: Փաստորեն, օդային սպորտով զբաղվող բազմաթիվ կանանց շարքում ամենահաջողակներից է Ֆաթեմե Էֆթեխարին, ով այժմ հայտնի է որպես Իրանի երկնքի թագուհի: Նա շահել է Ղազախստանում կայացած պարապլաներիզմի միջազգային մրցույթի բրոնզե մեդալը: Նա նպատակասլաց է, սիրում է ճախրել ու թռչել բարձունքներում:
«Սպորտն իմ կյանքի անբաժանելի մասն է եղել դեռ 3-4 տարեկանից: Մենք ընտանյոք զբաղվել ենք սպորտով: Ընտանիքով լողում էինք Սպահանի Զայանդեռուդ գետում։ Ես մասնագիտորեն զբաղվել եմ չմշկասահքով և հեծանվավազքով, իսկ երրորդ ուղեցույցում սկսել եմ զբաղվել ձիասպորտով»,-ասում է նա:

Պատասխանելով այն հարցին ,թե ինչպես եղավ, որ նախընտրեց պարապլաներիզմ մարզաձևը, Ֆաթեմե Էֆթեխարին ասել է. «2007 թ.-ին ՝ համալսարանի ընդունելության քննությունից հետո, ես պատահաբար տեսա պարապլանով թռիչքի ուսուցման գովազդ և անմիջապես դիմեցի համապատասխան կենտրոն, որտեղ անունս գրանցեցի: Ես այնքան շատ էի սիրում թռչել, որ նույնիսկ երազիս մեջ երբեք չէի քայլում, այլ միշտ թռչում էի: Ես և եղբայրս միասին մասնակցեցինք պարապլանով թռիչքի ուսուցման դասընթացներին, որպեսզի հոգ տանենք միմյանց մասին»:
***
2017 թվականին Թուրքիայի Կայսերի քաղաքում անցկացվել են պարապլաներիզմի մրցումներ, որոնց մասնակցում էին 110 օդաչուներ Թուրքիայից, Իրաքից, Իրանից, Շվեյցարիայից և Ռուսաստանից: Ֆաթեմե Էֆթեխարին գրավեց կանանց բաժնի առաջին տեղը: Էֆթեխարիի համար ռեկորդներն ու մեդալները կարևոր չեն: Նրա համար մեծ նշանակություն ունի ճախրել երկնքում և վայելել այդ հաճելի պահերը:
Թռիչքը ամենահաճելի պահերն է պարգևում նրան: Հատկապես աշնանը, երբ արծիվները խաղում են երկնքում և շատ են մոտենում պարապլանի օդաչուներին ու երկար ճանապարհ կտրում նրանց հետ: Էֆթեխարին այդ ժամանակ իրեն թռչուն է զգում, և սա ամենահաճելի զգացողությունն է, որը նրան ավելի շատ մոտիվացիա և կենսունակություն է հաղորդում:
Նա պատմում է.«2014-ի հուլիսի 17-ին որոշ օդաչուներ որոշեցին հասնել Զարդքուհ լեռան բարձունքին, որը գտնվում է Չահարմահալ և Բախտիարի նահանգում: Այդ ժամանակ այդ որոշումն առաջին անգամ էր ընդունվում, դա երազի նման մի բան էր: Մի քանի հոգով միասին ճանապարհվեցինք: Նրանցից ոմանք չկարողացան շարունակել իրենց ճանապարհը: Վերջում մնացինք երեք հոգի: Մենք հասանք բարձրաբերձ լեռան թեքության վրա: Ինձ համար շատ տարօրինակ էր թռչել մի լեռան կողքին, որի գագաթը չէի կարող տեսնել նույնիսկ 5000 մետր բարձրության վրա, քանի որ մինչ այդ լեռան կողքով այդքան բարձր չէի թռչել: Ես տեսա լեռան նեղ ձորերը և հայտնվել էի վախի, հուզմունքի և անհանգստության մեջ, բայց դրանից հետո ես ինձ հպարտ էի զգում: Այդ օրը ես թռչում էի ձյունով լի պատի երկայնքով և տեսա Զարդքուհ լեռան դեղին ջրվեժները։ Ճանապարհին արծիվները թռչում էին իմ կողքով, և ես տեսա նրանց բները, այնպիսի զգացողություն էր ինձ մոտ, որ նրանք ասում են, թե ուզում են ինձ հետ միասին թռչել: Լեռան վեհությունը և նեղ հովիտը, որի մեջ հայտնվել էի ես, հիացմունք պատճառեցին ինձ: Այդ օրվանից ի վեր Սպահանի մի քանի այլ օդաչուներ, ինչպես նաև մի քանի հոգի էլ Խուզիստանից , կարողացել են թռչել ու հասնել լեռան բարձունքին»:

Տիկին Էֆթեխարիի հզոր և համարձակ ներկայությունը անսահման լազուր երկնքում ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունում կանանց զարգացման և անկախության համար հիմք է ստեղծվել, և նրանք կարող են դրական և օգտակար քայլեր ձեռնարկել ՝ ըստ իրենց հետաքրքրությունների և ընդունակությունների: «Իրանում կան շատ կանայք, ովքեր թռչում են ազատ, բայց նրանց հազվադեպ են տեսնում։ Նախկինում կանանց սպորտը դիտելու հարթակ չկար, բայց այժմ, կայքերի և վիրտուալ էջերի առկայության բերումով, իրավիճակն ավելի լավ է: Ես ինքս վեբ կայք ստեղծեցի և սկսեցի գրել իմ թռիչքների մասին և բոլոր իրանցի կին օդաչուներին կոչ արեցի ուղարկել ինձ իրենց կենսագրությունները, ինչը մեծ ընդառաջման արժանացավ։ Դրանից հետո մենք ընդլայնեցինք մեր գործունեությունը վիրտուալ տարածքում, որպեսզի բոլոր կին օդաչուները կարողանան միմյանց ճանաչել: Իմ նպատակն է ավելի շատ կանանց ներգրավել սպորտի ոլորտ: Ես հիմա շատ ուրախ եմ, քանի որ այս ոլորտում իմ ջանքերն արդյունք տվեցին: Հնարավոր է կին օդաչուներին լուրջ չեն վերաբերվում, բայց ես անձամբ խրախուսում եմ ցանկացած կնոջ, ում ես տեսնում եմ, որ հետաքրքրված է այս մարզաձևով: Ես փորձեցի այս բնագավառում իմ փոքր լուման ունենալ: Սա է, որ ինձ խաղաղություն է պարգևում»,ասում է նա։
Ֆաթեմե Էֆթեխարին ամուսնացած է և երջանիկ է: «Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ լավ ամուսին։ Մենք ծանոթացանք թռիչքների ժամանակ: Նա այս ոլորտի մարզիկներից է, իսկ եղբայրը այս մարզաձևի հայտնի մարզիչներից։ Մենք հանդիպեցինք մեր թռիչքների ժամանակ և ամուսնացանք: Այսօր նա իմ լավագույն աջակիցն ու խրախուսողն է»,ասում է Ֆաթեմե Էֆթեխարին։