Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար. Իրանական 140 ինքնաթիռ պատրաստ է թռիչքի
https://parstoday.ir/hy/news/iran-i197102-Իրանի_քաղաքացիական_ավիացիայի_կազմակերպության_ղեկավար._Իրանական_140_ինքնաթիռ_պատրաստ_է_թռիչքի
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է Իրանական 140 ինքնաթիռի վերջնական թռիչքային փորձարկման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2023 16:12 Asia/Tehran
  • Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար. Իրանական 140 ինքնաթիռ պատրաստ է թռիչքի

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է Իրանական 140 ինքնաթիռի վերջնական թռիչքային փորձարկման մասին։

Մոհամմադ Մոհամմադի Բախշը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Իրանական 140 ինքնաթիռը գործարկվել է անցած տարի, պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս ինքնաթիռի կառուցումը լավ առաջընթաց է գրանցել և պատրաստ է թռիչքի»:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարն երկրում  տեղական ինքնաթիռների կառուցման գործընթացի մասին ասել է.«Համատեղ հանձնաժողով, որը ներառում է գիտության և տեխնիկայի փոխնախագահին, արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը և Իրանի ավիացիոն կազմակերպությունը, գիտելիքների վրա հիմնված խմբերի և այլ աշխատանքային խմբերի հետ,  Իրանում մարդատար ինքնաթիռների կառուցման և կառավարման պատասխանատուն են»: