Իրանի հաջողակ կանայք(23)
Վաղ ժամանակներից մարդիկ երազել են թռչել:
Գիտության առաջընթացի և փոքր ու մեծ ինքնաթիռների կառուցման հետ մեկտեղ իրականություն դարձավ մարդու՝ թռչելու երազանքը: Ինքնաթիռ վարելն ու ուղղորդելը շատ դժվար և միաժամանակ հետաքրքիր աշխատանք է,որն ունի բարձր զգայունություն: Մշտապես այն տեսակետն է եղել,որ նման իրավիճակները հատուկ են տղամարդկանց։ Բայց այս տեսակետն այսօր ամբողջովին փոխվել է։ Ներկայումս օդաչության ոլորտում աշխատող կանայք մեծ թիվ են կազմում։ Իրանցի կանայք այն մարդկանց թվում են, ովքեր աշխատում են երկրի տարբեր ավիաընկերություններում։Արդեն մի քանի տարի է, որ օդային ասպարեզում իրանցի կանանց ներկայության լուրը գոհունակության ժպիտ է պարգևել հանրության։ Այս կապակցությամբ ստացված վերջին լուրերի համաձայն.- «Թավրիզ-Ասալույե» թռիչքն իրականացնող Մերաջ ավիաընկերության Airbus A320 օդանավը վարեցին կապիտան Ֆահիմե Ահմադի Դաստջերդին և երկրորդ օդաչու՝ տիկին Ֆաթեմեհ Թահա Մոհամմադին:
Թռիչքն իրականացել է Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։ Այս չվերթում բոլոր բորտուղեկցորդերը կանայք էին, ուստի կարելի է ասել, որ այս թռիչքն ամբողջությամբ ղեկավարվել է Իրանի Իսլամական Հանրապետության սիրելի կանանց կողմից։ Կանանց կողմից մարդատար ինքնաթիռի թռիչքի իրականացումը տարբեր ոլորտներում ընդունակ կանանց կարողությունների օգտագործման մասին է վկայում, ինչը մարդկանց վստահությունն է ցույց տալիս հասարակության կանանց կարողությունների նկատմամբ։ Այս հաղորդման ընթացքում ձեզ կպատմենք օդաչու կապիտան Ֆահիմե Ահմադի Դաստջերդիի ձեռքբերումների մասին: Մնացեք մեզ հետ:
....

Նա դեռ պատանեկությունից երազում էր թռչել, իսկ մանկության տարիներին, երբ իր ձեռքով պատրաստած օդապարիկները երկինք էր ուղարկում, իրեն տեսնում էր որպես թեթև թռչուն երկնքում։ Նա վճռակամ էր, որ մի օր երկաթե թռչունով կնվաճի երկինքը և ամպերի մյուս կողմից կդիտի երկիրը: Ֆահիմե Ահմադի Դաստջերդին երիտասարդ տիկին է, ով միշտ ցանկացել է թռչունների նման թեւեր ունենալ և իր թեւերով թռչել: Իր նկարներում նա իրեն պատկերել է երկնքում օդապարիկն իր ձեռքում բռնած , և վերջապես երազանքները նրան տարան դեպի այն ուղղությունը, որտեղ նա առաջին անգամ փորձեց պարապլաներային թռիչքը: Նա անցավ դժվարին ճանապարհներով և աստիճանաբար զբաղեցրեց Իրանի միակ կին թռիչքային ինժեների և իրանական Airbus 320-ի միակ կին օդաչուի պաշտոնը:Նա պայքարել է այս պաշտոնին հասնելու համար և գործադրել է իր ողջ ուժն ու ջանքերը՝ ապացուցելու համար, որ մի հասարակությունում,որ անկախ գենդերային հայացքներից կանայք լավ տեղ չունեն ավիացիայի ոլորտում, կինն իր բոլոր արժանիքներով ու հմտություններով կարող է օդաչու լինել, ինչպես, բոլոր տղամարդիկ նա կարող է կառավարել ինքնաթիռը և թռչել երկնքում:

Իրանցի առաջին կին թռիչքային ինժեները երբեք չի մոռանում այն ապրումներն ու զգացողությունը,որ ունեցել է իր առաջին թռիչքի ժամանակ: Նա Թեհրան-Մաշհադ չվերթի մասին, որը երկնային ճանապարհորդություն էր և իհարկե դժվար փորձառություն, ասում է.-«Թռիչքի նախորդ օրը շատ դժվար էր. Ես օդաչուների խցիկում նստած էի ինքնաթիռի գլխավոր օդաչուի կողքին։ Ես ոչ մի բան չէի տեսնում ու լսում։ Կողքիս նստած թռիչքի հրահանգիչը ասաց, որ նստիր աթոռին և վայելիր ինքնաթիռի թռչելը, բայց ես շատ ցնցված էի, հաջորդ օրը պետք է ես կատարեի նույն թռիչքը։ Դա շատ դժվար փորձ էր։ Ես այլ հայացքով էի նայում դուրսը։ Ես այլևս ինժեների հայացքով չէի դիտում դուրսը, երկինքն ինձ համար այլ տեսք ուներ... Ամենակարևոր արձագանքը, որ ես տեսնում էի ուղևորների կողմից, նրանց անսահման զարմանքն էր, որն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այն ժամանակ,որ ես թռիչքային ինժեներ էի ուղևորները շատ չէին նկատում իմ ներկայությունը, բայց երբ տեսան,որ ես երկրորդ օդաչու եմ, նրանք ծանոթացան ինձ հետ, քանի որ ես թռիչքից առաջ ներկայացնում եմ ինձ: Ուղևորներից շատերը զարմանում են, իսկ ոմանք սպասում են, մինչև հասնեն իրենց նպատակակետը և անմիջապես գան ինձ տեսնեն և մոտիկից դիտեն մեր աշխատանքը: Նույնիսկ երբեմն ,որ դրսից երևում է օդաչուի խցիկը , ուղևորներն ինձ տեսնելով ապշում են: Բոլոր ուղևորների համար հարց է ծագում, թե այս տիկինն ինչ է անում այստեղ: Նրանց համար անսպասելի է իմ ներկայությունը օդաչուի խցիկում: Նրանց այս լավ վերաբերմունքը գոտեպնդում է ինձ,և օգնում,որ ես ավելի վճռականորեն շարունակեմ իմ աշխատանքը»:

...
Տիկին Դաստջերդին այն ինքնաթիռում, որի օդաչուն ինքն է եղել, իր ընտանիքի առաջին անգամ ներկայության մասին ասում է,- «Առաջին անգամ, երբ ընտանիքիս անդամները նստեցին դեպի Մահշհադ թռչող ինքնաթիռը, որ ես էի վարում, ու երբ ինձ ներկայացրեցի և անդրադարձա ընտանիքիս, ուղեւորների սուլոցների ու ծափերի ձայնը բարձրացավ։ Մայրս լաց էր լինում և ուրախության արցունքներ էր թափում։ Իհարկե, ես ստիպված էի նստել օդաչուի խցիկում և չէի կարողանում տեսնել մորս արձագանքը, բայց բորտուղեկցորդուհիները ինձ ասացին, որ մայրս անընդհատ լաց է լինում և ուրախության արցունքներ է թափում»: Տիկին Դաստջերդին հավելում է. «Երբ ես ներկայացրեցի ինձ, կարծես բոլոր ուղեւորները կանգնած էին ու ծափահարում էին։ Մորս այնպես էին նայում, կարծես նա էր վարում օդանավը։ Նրանց աչքերում մի տեսակ երախտագիտություն կար, որն իսկապես ուրախալի էր»։
Կապիտան Դաստջերդին առաջին անգամ սկսեց թռչել Տուպոլև ինքնաթիռով: Նա որպես թռիչքային ինժեներ,մոտավորապես երեք հազար ժամ թռիչք է իրականացրել Տուպոլև 154 ինքնաթիռով:Երբ 2010 թվականին արգելվեց Տուպոլև ինքնաթիռով թռիչքը, նա իր գործունեությունը շարունակեց, որպես MD ինքնաթիռի երկրորդ օդաչու: Ներկայումս տիկին Դաստջերդին թռիչք է իրականացնում Airbus ինքնաթիռով։ Այս երիտասարդ օդաչուն ունի կանոնավոր թռիչքների ժամանակացույց, ըստ որի նա չվերթ է իրականացնում:
....
Ահմադի Դաստջերդին, որպես կին օդաչու, իր բոլոր ջանքերը գործադրել է վերացնելու գենդերային մոտեցումները, որոնք ստվեր են նետել այս ոլորտի վրա: Այդ նպատակով նա հիմնել է Իրանի ավիացիոն կանանց ասոցիացիան, հնարավորինս ուղղելու հասարակության և իր գործընկերների շրջանում տիրող այս մոտեցումը: Այս առնչությամբ նա ասում է. «Ես լիովին հավատում եմ այս ոլորտում աշխատող կանանց հմտություններին և փորձին,այդ նպատակով մտադիր եմ հրավիրել այս արդյունաբերության տարբեր բաժիններում աշխատող կանանց, որպեզի բոլորս միասին դրական քայլ կատարենք այս հասարակական կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ, և իմ ամենակարևոր նպատակն է բարձրացնել մարդկանց, հատկապես այս ոլորտում աշխատողների իրազեկվածության և գիտելիքների մակարդակը և պաշտպանել նրանցից յուրաքանչյուրի իրավունքները՝ ըստ սահմանված չափանիշների: Այս ասոցիացիայի անդամները հիմնականում լինելու են մեր երկրի ավիացիոն արդյունաբերության կանայք»։
Նա նշել է.««Իրանի ավիացիոն արդյունաբերության կանանց ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը նոր է սկսել աշխատել և ներառելու է ավիացիոն ոլորտում աշխատող բոլոր կանանց, ովքեր մոտ ապագայում կարող են դառնալ անդամ և ստանալ ասոցիացիայի հոգևոր, գիտական և բարեկեցության աջակցություն: Իհարկե, այս գործունեությանը զուգահեռ մենք կընդառաջենք բոլոր հաջողակ դասախոսներին և փորձագետներին և պարոններին, որպեսզի կարողանանք օգտվել բոլորի փորձառությունից: Ուսուցումն Իրանի ավիացիոն արդյունաբերության կանանց ասոցիացիայի գործունեության կարևոր մասն է, կանայք, ովքեր հետաքրքրված են աշխատելու ավիացիայի տարբեր ոլորտներում, ներառյալ օդաչուության, թռիչքի վերահսկման, տեխնիկական և ճարտարագիտության, դիսպետչերության և օդանավակայանի ծառայությունների ոլորտներում, ավիաընկերություններում և այլն,որոնց կներկայացնենք համապատասխան կենտրոններ, իսկ եթե ցանկական ակադեմիական և ազատ կրթություն ստանալ, մենք այս մարդկանց կառաջարկենք նկատի առած համալսարան կամ ուսումնական հաստատություն։ Իրականում մենք փորձում ենք գծել նրանց համար ցանկալի ուղին և տարբեր կենտրոնների հետ մեր ունեցած կապերն օգտագործելով՝ տարբեր եղանակներով օգնել այդ մարդկանց»։

Տիկին Ահմադի Դաստջերդին հուսով է, որ Իրանի ավիացիոն ոլորտում լավ մտածող, նպատակասլաց և պատասխանատու մարդիկ հաշվի կառնեն մարդկանց արժանիքները, և մասնագետները ամփոփելով կարծիքներն ու գաղափարները, երկրի ավիացիոն արդյունաբերությունը կուղղորդեն դեպի նոր գաղափարներ:
Օդաչու Դաստջերդին հաջողության աստիճաններ է բարձրացել իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի օգնությամբ ու ուղեկցությամբ, և իր հաջողությանը նպաստող գործոններն է համարում ՝ ծնողների քաջալերանքը և քրոջ ու երկու եղբայրների ընկերակցությունը: