Հունվար 13, 2021 13:43 Asia/Tehran

Օրերս Իրաքում լույս տեսան Թաղե Քասրայի (Քասրայի կամարի) շինության նկարները, որոնք ցույց են տալիս, որ 2021 թվականի սկզբին այս պատմական հոյակերտ շենքի տանիքի մի մասը փլուզվել է : Սոցցանցերի ակտիվիստները և մշակութային ժառանգության սիրահարները քննադատել են Իրաքի կառավարությանը այս կարևոր պատմական շենքի նկատմամբ ցուցաբերած անուշադրության համար։

Պատմաբանները հնության և պատմական շարունակականության առումով շատ կարևոր են համարում ժողովուրդների  բաժանումը: Որոշ ազգեր  ժամանակի ընթացքում  մասնատվել են և կորցրել  իրենց ինքնությունը։ Սակայն  կան ազգեր, որոնք շատ հին չեն և ձևավորվել են քսաներորդ դարի զարգացումների, ներառյալ առաջին և երկրորդ աշխարհամարտերի  ազդեցության ներքո։

Իրանի ժողովուրդն աշխարհի սակավաթիվ պատմական ժողովուրդներից է, որը չնայած  իր մի քանի հազարամյա վաղեմությանն ունի ամուր ու անկախ մշակութային ինքնություն և ազդել  է նաև  շրջապատող աշխարհի վրա: Իրանական քաղաքակրթության ոլորտը շատ լայն է, և  յուրաքանչյուր անկյունում մնացել են տարբեր պատմական ժամանակաշրջանների արժեքավոր նմուշներ։ Չնայած աշխարհագրության առումով դրանցից ոմանք այսօր գտնվում են այլ երկրներում, բայց դրանք ներկայացնում և խորհրդանշում են անցյալ դարերի իրանցի արվեստագետների արվեստը:

Մշակութային Իրանը  բացի իր աշխարհագրական  տարածությունից, տարածվում է նաև երկրի սահմաններից դուրս: Այս մշակութային երկիրը տարածվում է Չինաստանից մինչև Եվրոպայի սահմանները, իսկ Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի թերակղզու և արաբական աշխարհի շատ ցեղեր ու  ազգեր անմիջական կապի ու առևտրի մեջ են եղել իրանցիների հետ:

Իրանի տերիտորիան՝ Աքեմենյան ժամանակաշրջանում

Հասարակություններում ազգային, տարածաշրջանային և միջազգային տարբեր մակարդակներում  իրականացված փոփոխություններով, և ազգերի միջև հարաբերություններում նոր ազդեցիկ գործոնների ի հայտ գալով, ստեղծվել  են այնպիսի հիմքեր, որոնց վրա հիմնվելով, մշակութային Իրանի ազգերը կարող են հաղթահարել  իրենց և տարածաշրջանի ժողովուրդների միավորմանը խոչընդոտող գործոնները:

--- 

Փաստն այն է, որ Իրանի մշակութային ոլորտը շատ ավելի լայն է, քան քաղաքական դաշտը: Հետևաբար, Իրանի մշակութային ժառանգության կարևոր մասը պետք է որոնել նրա քաղաքական սահմաններից դուրս. Կենտրոնական Ասիայից և Հնդկաստանի թերակղզուց մինչև Իրաք, Կովկաս և Փոքր Ասիա: Իհարկե, դա վերաբերում է նաև աշխարհի այլ երկրներին, քանի որ Օսմանյան կայսրությանը պատկանող Թուրքիայի մշակութային ժառանգության մի մասը  գտնվում է Միջին Արևելքի այլ երկրներում (բացի Իրանից):

Իրաքում են գտնվում  Իրանի  մշակութային և քաղաքակրթական բազմաթիվ կոթողներ: Վաղ ժամանակներում սկսած Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանից (մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար) մինչև Սասանյանների  (մ.թ.ա. 3-ից 7-րդ դարեր) ժամանակաշրջանը  դարեր շարունակ Իրանի մայրաքաղաքը գտնվում էր ներկայիս Իրաքում: Այս երկու դինաստիաները  հակասության մեջ էին Հռոմեական կայսրության հետ։ Նրանք սահմանների անվտանգությունը պահպանելու համար նախընտրում էին մայրաքաղաքը մոտեցնել հռոմեացիների հետ համատեղ սահմանին։  Այդ ժամանակահատվածում, Իրաքը, որպես Միջագետքի քաղաքակրթություններից երես թեքած  երկիր, ցուցաբերեց հետաքրքիր մշակութային և լեզվական բազմազանություն և հյուրընկալեց սեմական ցեղի տարբեր ճյուղեր, բայց այս տարածաշրջանում իրանցիների  գերիշխանությունը հանգեցրել էր այնտեղ արիական մշակույթի զգալի ներկայությանը: 7-րդ դարում Սասանյանների կայսրության անկմամբ լայնածավալ Իրանն անցավ իսլամական խալիֆների տիրապետության տակ, սակայն իրանական մշակույթի ազդեցությունն Իրաքում չնվազեց և նույնիսկ Ալ-ե Բուեյի ժամանակաշրջանում (մ.թ. X և XI դարեր) իրանցիներին հաջողվեց վերականգնել իրենց քաղաքական գերիշխանությունն Իրաքում և մոտ հարյուր տարի իրենց ենթարկել Բաղդադի Աբբասյան խալիֆայությանը:

Հետագա դարերում, այսինքն  այն ժամանակ, երբ Իրանի ժողովրդի մեծամասնությունն  ընդունեց տասներկու իմամի շիական դավանանքը, Իրաքում Իրանի քաղաքական և մշակութային ազդեցությունը կրոնական երանգ ստացավ, քանի որ վեց շիա իմամներ թաղվել են Իրաքում, և Նաջաֆ քաղաքում է  գտնվում շիաների ամենամեծ և ամենահին  կրոնագիտական կենտրոնը։ 

Իրան-Իրաք մշակութային կապերը երբեք չեն խզվել: Երկու երկրների մշակութային միասնությունը  շարունակվեց մինչև ղաջարների ժամանակշրջանը։ Այս ժամանակաշրջանի ավարտին՝ Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Իրաքը ծնվեց որպես անկախ պետություն: Այս անկախությունն անմիջապես ճանաչվեց Իրանի կառավարության կողմից: Չնայած Իրաքում բաասական իշխանության օրոք Սադդամ Հոսեյնի արկածախնդրությունը վնասեց երկու երկրների երկարամյա հարաբերություններին, բայց  Սադդամ Հոսեյնի տապալումցի հետո,  հարաբերությունները  վերականգնվեցին, և երկու ժողովուրդները վերամիավորվեցին:

Սասանյանների օրոք Իրանի մայրաքաղաքը գտնվում էր Տիգրիս գետի ափին: Յոթ ավաններից կազմված  այս քաղաքը  արաբները կոչում էին Մադայեն (Մեդինայի հոգնակի թիվ): էյվան-ե Մադայեն (Մադայենի գավիթը) կամ Թաղ-ե Քասրան (Քասրայի կամարը), որտեղ անցկացվում էին արքայական հյուրասիրություններ, գտնվում էր Ասբանբար քաղաքում: Երբ Մադայենը գրավվեց մուսուլման արաբների  զորքի կողմից, Սալման Ֆարսին դարձավ  այնտեղի իշխանը, իսկ նրա գերեզմանը այժմ Էյվան-ե Մադայենի կողքին է: Բացի Էյվան-ե Մադայենից , Սասանյանների դարաշրջանի այլ շենքերի ավերակներ նույնպես մնացել են մերձակայքում, որտեղ անհրաժեշտ են իրականացնել  հնագիտական ​​պեղումներ: Թաղ-ե Քասրան մեծ ոգեշնչման աղբյուր է դարձել իրանական ճարտարապետության մեջ, և նույնիսկ նոր դարաշրջանում դրանով են ներշնչվել այնպիսի շենքեր, ինչպիսիք են Իրանի ազգային թանգարանի շքամուտքը (գործ՝ Անդրե Գոդարի) և Ազատության աշտարակի ստորին կամարը , որի հեղինակն է Հոսեյն Ամանաթը:

Թաղե Քասրա, Թաղե Խոսրո կամ Էյվանե Մադայենն այն անուններն են, որոնցով կոչվել է հին Տիզբոն քաղաքում գտնվող Սասանյանների իշխանության կենտրոնը: Այս հոյակերտ շենքը  կառուցվել է փոքր կոպտատաշ քարերով ու շաղախով,որը ծածկված է եղել սպիտակ սրբատաշ քարերով։Այն  հիմնադրվել է մեր թվարկության երրորդ կամ վեցերորդ դարում: Իրանական ճարտարապետության այս գլուխգործոցը եղել է կարևոր հանդիպումների, և իրանական ավանդական տոնակատարությունների,ինչպես նովրուզյան միջոցառումների անցկացման վայրը։

Հնագիտական ​​պեղումները ցույց են տալիս, որ իրանական ճարտարապետության պատմությունը սկիզբ է առել մ.թ.ա. մոտավորապես յոթերորդ հազարամյակից և այդ  թվականից ի վեր այս արվեստը անընդհատ զարգացել ու կատարելագործվել է: Իրանական ճարտարապետությունն ունի առանձնահատկություններ, որոնք առանձնահատուկ արժեք ունեն աշխարհի այլ երկրների ճարտարապետության համեմատ: Հատկություններ, ինչպիսիք են՝ պատշաճ նախագծումը, ճշգրիտ հաշվարկները, շենքի ծածկույթի ճիշտ ձևը, շենքում տեխնիկական  ​​նորմերի հարգումը, բարձր նախասրահներն ու  սյունները և զարդաքանդակները, որոնցից յուրաքանչյուրը միաժամանակ ներկայացնում է իրանական ճարտարապետության փառքը:

---  

Թաղե Քասրան,որ Տիզբոնի վեհության ամենամեծ կոթողն է, գտնվում է Մադայենի ավերակների մեջտեղում: Այս շենքը կառուցվել է ոչ թե ճարտարագիտություն այլ իշխանություն և հարստություն ցուցադրելու համար։ Դատելով ներկա արտաքին վիճակից, այս պատմական շենքի գնահատումը, որոշ չափով անտեղի կլինի: Թաղե Քասրան, ինչպես հիմա տեսնում ենք,  միայն զարմանալի ճեղք  չի եղել, այլ ի սկզբանե ծածկված էր ոսկու ծանր վարագույրով, որի բարձրությունը և նախշերի բազմազանությունը վկայում էին մեծ հարստության մասին:

Այս պատմական շենքի գլխավոր մուտքը գտնվում է մի կամարակապ հսկա դահլիճի վերջավորությունում։ Սույն դահլիճն ունի 43 մետր խորություն, 25 մետր լայնք և ծածկված է եղել 30 մետր բարձրությամբ մի կամարակապ ծածկով։ Իններորդ դարի աշխարհագրագետ Իբն Խորդադբեհն այն անվանել է աղյուսից և գաջիից շինված ամենագեղեցիկ շինությունը: Թաղե Քասրայի  ներսում պատերը ճոխ  զարդարված են: Oգտագործվել են գունավոր մարմարե  քարեր և ապակե խճանկարներ, որոնք ցույց  են տալիս այնպիսի մարտական ​​տեսարաններ, ինչպիսին է  դեղին ձիուն նստած Խոսրովի տեսարանը՝ Անտիոք քաղաքում։

Թաղե Քասրայի վերանորոգված պատկերը

 

Հատակը ծածկված է մարմարե հաստ սալերով, որոնց վրա փռված են մետաքսե գորգեր։ Գորգերի վրա կան բազմերանգ նախշեր՝ այգի, ծառ ու գետ: Գահը  դրվում  էր մեծ նախասրահի վերջում,  վարագույրի հետևում։ Վարագույրը մի կողմ էր քաշվում  միայն այն ժամանակ, երբ թագավորը պատրաստվում  էր հյուրեր ընդունել: Ջալալեդդին Սույուտի գրած «Ալ-Քուբրայի բնութագրերը» (Խասայես ալ-Քոբրա) գրքում նշված է, որ այս շենքը ճեղքվել է Մուհամմեդ մարգարեի ծննդյան հետ միաժամանակ:

Դարեր շարունակ Թաղե Քասրայի պատմական շենքը մեծ վնասներ է կրել, և մի քանի անգամ ձեռնարկվել են միջոցառումներ՝ դրա վերականգնման ուղղությամբ։ 1888 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով շենքի մեկ երրորդը փլուզվել է: Երբ Սադդամ Հոսեյնը կառավարում էր Իրաքը, նա ոչ միայն թույլ չտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին ստուգումներ անցկացնել այնտեղ, այլև  հնարավորություն ընձեռեց այս պատմական շենքը համաշխարհային ժառանգության ցուցակից հանել, քանի որ դա եղել է Տիզբոնում և ցույց է տվել իրանցիների բարձր  դիրքը Սասանյանների օրոք: Եվ դա նրան ցավ էր պատաճում: Բացի այդ, Տիզբոնի տարածքում պեղումներից այնքան էլ բաժին չի հասել Իրաքի թանգարաններին, և  Իրաքում հայտնաբերված  իրերի մեծ մասն այժմ պահվում են Բեռլինի Պերգամոնի թանգարանում, իսկ ավելի փոքր հավաքածու ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Այս պատմական կոթողի դեմ ուղղված վերջին լուրջ սպառնալիքը ձևավորվել է 2015 և 2016 թվականների ընթացքում՝ Իրաքում ԻԼԻՊ-ի ներկայության ընդլայնման հետևանքով։ ԻԼԻՊ-ը հասել էր  այս պատմական շենքից  60 կմ հեռավորության  վրա և շենքը հայտնվել էր  ոչնչացման  վտանգի տակ։

--- 

2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժման հետևանքով առաջացած մեծ ավերածություններից բացի, վնասվել են նաև Թաղե Քասրայի որոշ հատվածներ: 2005 թ․-ին Իրաքի մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար կազմի նախագահն Իրանին և այլ երկրներին կոչ արեց օգնել Թաղե Քասրան և հարակից շենքերը վերականգնելու և պահպանելու  գործում, նշելով, որ այն ոչնչացման եզրին է: Մի քանի տարի անց, շենքի փլուզման վերաբերյալ մշակութային ակտիվիստների և ԶԼՄ-ների ջանքերի արդյունքում, Իրաքի կառավարությունը Չեխիայում մի ընկերության հրավիրեց վերականգնելու  Թաղե Քասրա պատմական շենքը: Այդ ընկերության կողմից կատարված վերանորոգման աշխատանքի հաջողությունը դարձավ վիճահարույց։ Վերանորոգումից կարճ ժամանակ անց, շենքի կամարի վրա ձգված պաշտպանիչ շերտի վրա նորից ճեղքեր հայտնվեցին։ Վերականգնման ժամանակ օգտագործվել են նաև գործիքներ, որոնք վնասել են  այս հին շենքը։ 

Վերջին տարիներին Իրանը բազմիցս արձագանքել է այս պատմական  շենքին հասցված վնասին: Բազմաթիվ հնագետներ և մշակութային ժառանգության սիրահարներ և նույնիսկ լրատվամիջոցներ անդրադարձել են այս խնդրին և հիշեցրել, որ այս շենքը պետք է վերականգնվի Իրանի և Իրաքի համագործակցության շրջանակում: Իրանի մշակութային ժառանգության նախարարությունն Իրաքի պաշտոնյաների հետ բանակցություններում խոսել է  այս պատմական շենքը վերականգնելու Իրանի պատրաստակամության մասին, իսկ իրաքցի պաշտոնյաները միշտ ողջունել են Թեհրանի պատրաստակամությունը,սակայն այս կարևոր գործը երբեք չի իրականացել։ 

Թաղե Քասրայի որոշ հատվածների փլուզումը

Ներկայուսմ պահպանվել է այս  պատմական  շինության շատ փոքր մասը և անհրաժեշտ է, որ աշխարհագրական սահմաններից դուրս գտնվող իրանական քաղաքակրթության և մշակութային ժառանգության անհայտ կարգավիճակը հնարավորինս շուտ որոշվի և կանխվի  իրանական վաղեմի քաղաքակրթության նմուշների ոչնչացումը այն երկրների կողմից, որտեղ գտնվում են այդ կոթողները: Կան նաև Իրանի հոգևոր և ոչ նյութական ժառանգության դեմ ոտնձգության բազմաթիվ դեպքեր, որոնք պետք է հնարավորինս շուտ հետաքննվեն միջազգային կառույցների կողմից  և դադարեցվեն մշակութային գողությունները: Այլ երկրների կողմից  իրանցի հայտնի դեմքերի,  նույնիսկ իրանական արմատներ ունեցող մշակութային  կոթողների  սեփականացվելը համարվում է  մշակութային գողություն, ինչը քիչ թե շատ կատարվել է  Իրանի հարևան երկրների  կողմից և անհրաժեշտ է կանխել դրանք:

Պիտակ