Իրանի դեմ Արեւմուտքի լայնածավալ մեդիա պատերազմի ձախողումը
(last modified Tue, 01 Nov 2022 10:44:43 GMT )
Նոյեմբեր 01, 2022 14:14 Asia/Tehran

Վիրտուալ միջավայրում պատասխանատվության բացակայության պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կեղծ լուրեր տարածելու և փոփոխված բռնի ու սադրիչ պատկերների ու տեսանյութերի հրապարակման շրջանակը շատ ավելի ընդարձակ է եղել։

Այսօր արևմտյան , հատկապես ԱՄՆ-ի կառավարությունների, աշխարհում իրենց ոչ լեգիտիմ շահերն ապահովելու և նույնիսկ կառավարությունները տապալելու կարևորագույն գործիքներից մեկը զանգվածային լրատվամիջոցներն են։ Գունավոր հեղափոխությունները ԶԼՄ-ների իշխանության չարաշահման օրինակներ են՝ տապալելու Միացյալ Նահանգներին հակադրվող կառավարությունները: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը դեմ է ԱՄՆ-ի  հեգեմոն քաղաքականությանը և Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացմանը և աջակցում է ճնշված և բռնազավթված ժողովրդին, միանշանակ արևմտյան լրատվամիջոցների ամենակարևոր թիրախն է՝ տապալելու կամ գոնե հնարավորինս նրա ուժը թուլացնելու համար: Անշուշտ, 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից սկսվեց համատարած քարոզչություն Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի դեմ։ Սակայն վերջին 15 տարիների ընթացքում այս հակաքարոզչությունն աճել է և ավելի համակարգված է դարձել: Միայն ավելի քան 360 պարսկալեզու հեռուստաալիքներ, փորձում են իրանցիների ապրելակերպի և կրոնական համոզմունքների փոփոխության հետ միասին,  մութ ու խեղաթյուրված  ներկայացնել նրանց երկրի իրավիճակը։ Այս ցանցերը գործում են նաև վիրտուալ տարածքում և առաջարկում են իրենց ծրագրերը համացանցում: Նաև համացանցում Իրանի դեմ տարբեր ձևերով լայնածավալ քարոզչություն կա՝ տեքստային, լուսանկարներ, աուդիո և վիդեո ձևերով: Կարելի է ասել, որ այս ծավալի քարոզչությունը երկրի դեմ աննախադեպ է աշխարհում։ Անցած տարիներին, երբ Իրանում ամենափոքր միջադեպն ու անկարգությունն է եղել,  ԻԻՀ-ի ընդդիմացող պարսկալեզու ցանցերը, լայնածավալ քարոզչություն են տարել այդ մասին և ուռճացնելով ժողովրդի տնտեսական բողոքները՝ փորձել են զարտուղի տանել դրանք,և հանուն իրենց ոչ լեգիտիմ նպատակների օգտվել այս հանրահավաքներից, ինչը տեղի է ունենում բոլոր երկրներում: 

Սույն թվականի շահրիվարի 25-ին (սեպտեմբերի 16-ին) ոստիկանական ուժերի կալանավայրում «Մահսա Ամինի» անունով երիտասարդ աղջկա մահը անհանգստացրեց Իրանի ժողովրդին։ Ընդամենը մի քանի ժամ անց օտար պարսկալեզու հեռուստալիքները, առանց որևէ ապացույցի կամ պատճառի, հայտարարեցին նրա մահվան մասին՝ նրա նկատմամբ ոստիկանական ուժերի բռնության պատճառով։ Որոշ մարդիկ, ովքեր հավատացել են այս լուրերին, ցույցեր են սկսել մի քանի քաղաքներում։ Թեև ոստիկանության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ինչպես նաև փորձագետ բժիշկների մանրակրկիտ զննումները ցույց են տվել, որ Մահսա Ամինին մահացել է իր հիվանդության պատճառով, և որ նրան ոչ ոի հարցած չի հասցվել, սակայն հակառակորդ լրատվամիջոցները, անկախ այս փաստերից, կատարել են իրենց առաքելությունը, այսինքն՝ հետևել են փաստերի կոծկմանը, ստելուն և Իրանում քաոս առաջացնելուն։ Այս աննախադեպ քարոզչական հարձակման մեջ, որն իրականացվել է միայն Իրանի մեկ քաղաքացու մահվան պատճառով, բոլոր տեսակի զանգվածային միջոցները, որոնք ձգտում էին տապալել Իսլամական Հանրապետությունը, երբեմն էլ փլուզել Իրանը, գործեցին կատարյալ համակարգված և լրացրին միմյանց։ Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությանը պատկանող «BBC» պարսկալեզու հեռուստաալիքները, «Iran International»-ը, որը կառավարվում է Սաուդյան Արաբիայի կառավարության բյուջեով, և «Manoto»-ն, որը հեռարձակվում է Անգլիայից, կարևոր դեր են խաղում սադրանքի հրահրման գործում: Այս ընթացքում այս ցանցերը լիովին անտեսեցին լրատվամիջոցների չեզոքության սկզբունքը և իրենց ողջ հնարավորություններով քարոզչական հարձակում սկսեցին Իրանի դեմ։ Իրանում ցույցերի մասին կեղծ և ուռճացված լուրեր ներկայացնելով, նրանք փորձում էին խրախուսել մարդկանց մասնակցել փողոցային հանրահավաքներին, Իրանին անկայուն տեսք հաղորդելուց բացի: Ցուցադրվեցին այս հանրահավաքների հազարավոր լուսանկարներ և տեսանյութեր, որոնցից շատերը կրկնվում էին և երբեմն պատկանում էին նախորդ տարիներին այլ երկրներում տեղի ունեցած ցույցերին: Այս հոգեբանական պատերազմին ավելի ինտենսիվ հետևում էին վիրտուալ տարածքում՝ նույն մեթոդներով, ինչպես նաև այլ հարմարություններով, որոնք կան այս միջավայրում։ Այս միջավայրում, անտարբերության և պատասխանատվության բացակայության պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կեղծ լուրերի տարածելը, բռնի ու սադրիչ փոփոխված պատկերների ու տեսանյութերի հրապարակման շրջանակը շատ ավելի լայն էր:

Իրանի դեմ  թվիթների, մեկնաբանությունների, կեղծ անձնական հաշիվների և արտադրված բովանդակության ծագման մոնիտորինգը ցույց է տալիս, որ դրանք պատրաստվել են Իսրայելում, Սաուդյան Արաբիայում Իրանի դեմ կիբեր գործունեության համար ստեղծված կենտրոններում և Ալբանիայում «Մոջահեդինե Խալղ» ահաբեկչական կազմակերպության  կենտրոնակայաններում։ Օրինակ, ոչ վաղ անցյալում ամերիկյան CNN լրատվական ցանցը խոստովանեց. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ Մահսա Ամինի անունով հեշթեգը ստացել է 52 միլիոն թվիթ»։

Ըստ վերլուծաբանների՝ թվիթներից մի քանիսի վերանայումը ցույց է տալիս, որ արշավները մանիպուլյացիայի են ենթարկվել, և որ ռոբոտները կարող են ներգրավված լինել: Վերլուծությունները ցույց են տալիս, որ բողոքի ակցիաների հետ կապված հեշթեգները թվիթերում զգալի թվով նոր օգտատերեր են և ստեղծվել են բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր: Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանի դեմ քարոզչական հարձակումը և դրան հաջորդած՝ ԻԻՀ դեմ կանանց իրավունքների ոտնահարման մեղադրանքն այն դեպքում են ,երբ բազմաթիվ փաստաթղթերի համաձայն,  իրանցի կանայք հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում, այդ թվում կրթության առողջապահության, սոցիալական գործունեության քաղաքացիական ազատությունների և մարդկային արժանապատվության ոլորտներում  զգալի  աճ են գրանցել: Մյուս կողմից, այս լրատվամիջոցը անտեսում է ոստիկանության կողմից արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում մեծ թվով կանանց սպանությունը։ Նաև Մահսա Ամինիի մահից մի քանի օր առաջ, ով իրանցի քուրդ էր, մեկ այլ քուրդ կին, ում վրա չար մարդ հարձակվել էր, իրեն պատուհանից ցած նետեց և մահացավ։ Բայց կրկին, կանանց իրավունքները պաշտպանելու հավակնող լրատվամիջոցները զգայունություն չցուցաբերեցին այս լուրերի նկատմամբ։ Այդ ընթացքում Աֆղանստանում ահաբեկչական գործողության արդյունքում շուրջ 25 աշակերտուհիների սպանությունը չգրավեց պարսկալեզու լրատվամիջոցների ուշադրությունը և նրանք կենտրոնացան միայն Իրանի դեմ քարոզչության վրա։ Այս երկակի դիրքորոշումները ցույց են տալիս, որ կանանց իրավունքների պաշտպանությունը միայն պատրվակ է այս լրատվամիջոցների և նրանց կառավարությունների համար՝ դիմակայելու Իսլամական Հանրապետությանը: 

Աֆղան աղջիկների սպանության առնչությամբ արևմտյան լրատվամիջոցների երկակի դիրքորոշումները և լռությունը:

Մահսա Ամինիի մահից մի քանի օր անց, երբ պարզ դարձավ, որ արտասահմանյան լրատվամիջոցները փորձում են այս պատրվակով լարվածություն ու անկարգություններ առաջացնել և նույնիսկ աջակցել Իրանի մասնատմանը, հավաքներին մասնակցած սակավաթիվ մարդիկ զգուշությամբ ձեռնպահ մնացին բողոքի ցույցերը շարունակելուց։ Սակայն ԻԻՀ իմիջը ոչնչացնելու և մարդկանց բողոքի ցույցերի շարունակումը խրախուսելու համար այս լրատվամիջոցները հեռուստատեսությամբ և կիբեր տարածքում տարածում էին բազմաթիվ կեղծ լուրեր, պատկերներ և տեսանյութեր: Նրանց հնարքների թվում էր մի քանի աղջիկների սպանության մասին կեղծ լուրեր տարածելը, որոնցից մի քանիսը ողջ էին, իսկ մի քանիսը մահացել էին այլ վայրերում՝ ինքնասպանության և հիվանդության պատճառով: Սակայն մարդկանց այս լուրերը դուր չեն եկել։ Իրանում ընթացող իրողությունը ցրված ու փոքր անկարգությունների ղեկավարումն էր որոշ մարդկանց կողմից, ովքեր նախապես պատրաստված էին և չափազանց դաժան ու ագրեսիվ էին և մեծ վնաս էին հասցնում հասարակական և անձնական գույքերին։ Բացի սառը ​​զենքերից, նրանք երբեմն ունեցել են նաև հրազեն։ Բայց արտասահմանյան լրատվամիջոցները և վիրտուալ տարածքը ցույց տվեցին իրենց մեծ և ընդգրկուն համայնքները և նրանց գործողությունները՝ ի պատասխան բռնի պահվածքի: Մինչդեռ Իրանի ոստիկանական ուժերը ամենահանդուրժողն էին այս զինյալ մարդկանց նկատմամբ և միջամտում էին միայն այն ժամանակ, երբ նրանք սպառնում էին ուրիշների կյանքին և ունեցվածքին: ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս դեպքերի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ, բարձր գնահատելով ոստիկանական ուժերին, կարևոր համարեց ժողովրդի դերը այս դավադրությունը խափանելու գործում և ասաց. «Անշուշտ, ժողովուրդը այս միջադեպում, ինչպես մյուս միջադեպերում, լիովին ուժեղ հանդես եկավ: Ինչպես միշտ, ինչպես նախկինում,այդպես կլինի նաև ապագայում»: