Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը (5)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչություն» հաղորդաշարի 5-րդ թողարկումը, որի ընթացքում կանդադառնանք իրանցի գիտնականների սպանության հարցում Սիոնիստական ռեժիմի անցյալին:
Այսօր ատոմային էներգիան բազմաթիվ խաղաղ կիրառումներ է գտել տարբեր ոլորտներում և համարվում է հասարակություններին անհրաժեշտ էներգիայի մատակարարման կարևորագույն աղբյուրներից մեկը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ընդգծել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման անհրաժեշտությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջուկային բժշկությունը և գյուղատնտեսական հետազոտությունները, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը ծովի ջուրը քաղցրացնելու համար: Չնայած դրան, արևմտյան կառավարությունները բազմաթիվ ահաբեկչական և լրտեսական գործողություններ են իրականացրել Իրանի դեմ՝ այս ոլորտում Իրանի առաջընթացը կասեցնելու համար։ Այս ահաբեկչական գործողությունների հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագրի կասեցումն է կամ դանդաղեցումը։ Այնպես որ մեդիա ակտիվիստ Ջոն Քլասսերը 2011թ. նոյեմբերի 4-ին այս կապակցությամբ իր հոդվածում նշել է.«Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար ԱՄՆ-ն դիմել է կիբերահաբեկչության, իրանցի գիտնականների նպատակաուղղված սպանությունների, ֆինանսական շրջափակման և միջնորդական պատերազմի»:
Իրանի գիտության և տեխնիկայի առաջընթացի հակառակորդների շարքում Սիոնիստական ռեժիմը շատ ակտիվ է որպես պետական ահաբեկչության առաջնորդ: Ելնելով դրանից՝ անցած տարիների ընթացքում Իրանի միջուկային գիտնականները բազմիցս հայտնվել են Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումների թիրախում։

....
Դոկտոր Արդեշիր Հոսեյնփուրը՝ Իրանի միջուկային ոլորտի գիտնականներից մեկը, 2007 թվականի հունվարին Շիրազում կասկածելի հարձակման ենթարկվեց Մոսադի գործակալների կողմից: Այս կապակցությամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նա սպանվել է Մոսադի գործակալների կողմից թունավոր ռադիոակտիվ գազով շնչահեղձ լինելու պատճառով։ 2007 թվականի փետրվարի 4-ին Sunday Times և Time թերթերը բացահայտեցին այս իրանցի գիտնականի սպանությունը: Նման իրավիճակում սիոնիստական «Հաարեց» թերթը սպառնալից արտահայտությամբ հոդվածում գրել է. «Սա դեռ սկիզբն է»: Իսրայելի ռեժիմն օգտագործել է մոնաֆեղների խմբավորումը այս սպանություններն իրականացնելու համար։ Դոկտոր Մասուդ Ալի Մոհամմադին մեկ այլ իրանցի միջուկաբան-գիտնական էր, ով նահատակվեց 2010 թվականի հունվարին Թեհրանում իր տան մուտքի դռան մոտ ռումբի պայթյունի հետևանքով:

...
Դոկտոր Մաջիդ Շահրիարին մեկ այլ իրանցի միջուկաբան գիտնական էր, ով սպանվել էր Մոսադի գործակալների կողմից Թեհրանում: Վթարի օրը Մաջիդ Շահրիարին և մեքենայի վարորդը նստած են եղել առջևում, իսկ գիտնականի կինը՝ մեքենայի հետևում։ Վեց հարյուր մետր անցնելուց հետո մոտոցիկլետավորը մոտեցել է Շահրիարիին տեղափոխող մեքենային և մագնիսական ռումբը ամրացրել մեքենայի դռանը։ Այդ ընթացքում Շահրիարիի կինը և մեքենայի վարորդը նկատել են ռմբադրողի գործողությունները և անմիջապես իջել մեքենայից։ Բայց դոկտոր Շահրիարին չհասցրեց դուրս գալ մեքենայից՝ և ռումբի պայթյունը սպանեց նրան: Նույն օրը մահափորձի թիրախ է դարձել նաև Իրանի միջուկային ոլորտի մյուս գիտնականներից դոկտոր Ֆերեյդուն Աբասի Դավանին։ Բայց նա ողջ է մնացել։
․․․
Իրանի պաշտպանության և միջուկային ոլորտի գիտնական Դարյուշ Ռեզայինեժադը 2011 թվականի հուլիսի 23-ին հայտնվել է Մոսադի լրտեսական գործակալների թիրախում և նահատակվել։ Այս ահաբեկչության դեպքից գրեթե մեկ տարի անց իրանցի մեկ այլ միջուկաբան գիտնական Մուստաֆա Ահմադի Ռոշանը 2012 թվականի հունվարի 11-ին տնից դուրս գալուց հետո հարձակման ենթարկվեց մոտոցիկլավարի կողմից և նահատակվեց։ Այս միջուկաբան գիտնականի սպանությունից հետո անվտանգության փորձագետները հայտարարեցին, որ այս սպանության նահատակներ Շահրիարիի և Ռեզայինեջադի սպանության նմանության պատճառով, ինչպես նաև դոկտոր Ֆերեյդուն Աբասի Դավանիի անհաջող մահափորձի պատճառով այս սպանությունը ծրագրվել էր սիոնիստների վարձկանների կողմից։ Այս սպանությունից հետո Իսրայելի բանակի խոսնակն ասել է.«Մենք արցունք չենք թափում այս սպանության համար»։ Այս միջադեպից մեկ ամիս անց NBC հեռուստաալիքը , մեջբերելով ամերիկացի պաշտոնյայի՝ չբացահայտելով նրա ինքնությունը, մի հոդվածում գրել է.«Իրանի միջուկային ծրագրում ներգրավված անձանց դեմ հարձակումներն իրականացվել են մոնաֆեղների կողմից և իսրայելական ռեժիմի հետախուզական ծառայության ֆինանսական, ուսումնական և սպառազինական աջակցությամբ»:
․․․
Դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեն պաշտպանության և միջուկային ոլորտի մեկ այլ իրանցի գիտնական էր, ով 2020 թվականի նոյեմբերի 30-ին Դամավանդի Աբսարդ տարածքում ենթարկվեց Մոսադի գործակալների հարձակմանը և նահատակվեց: Նա գիտնական էր, ում անունը՝ Իսրայելի նախկին վարչակարգի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երեք անգամ հիշատակել է 2018 թվականի ապրիլի 30-ին կայացած մամուլի ասուլիսում և վճռականորեն ընդգծել. «Հիշեք այս մարդու անունը»։
Դոկտոր Ֆախրիզադեն իր գործունեությունը սկսել էր 1983 թվականին ԻՀՊԿ-ի հետազոտական կենտրոնում։ ըստ New York Times-ի նրա սպանությունը 2020 թվականի նոյեմբերի 27-ին Մոսադի կողմից իրականացված սպանության ամենաաննախադեպ մեթոդն էր։ Ֆախրիզադեի անունը, որպես հինգ իրանցի անձանցից մեկի, ընդգրկված է ամերիկյան Foreign policy հրատարակության կողմից հրապարակված աշխարհի 500 ամենահզոր մարդկանց ցուցակում։ Ամերիկացիները Ֆախրիզադեին համարում էին Իրանի միջուկային ծրագրի գաղտնիքների արկղը։

․․․
Բրիտանական Independent թերթը «Աշխարհի ամենամահաբեր մարդասպանները» վերնագրով հոդվածում Մոսադին բնութագրել է որպես «Իսրայելի անխիղճ մարդասպան մեքենա» և թվարկել մի քանի սպանություններ, այդ թվում՝ իրանցի միջուկային գիտնականների սպանությունը, բոլոր այդ սպանություններում, երևում է Իսրայելի գաղտնի ծառայության ստորագրությունը: «Հաարեց» թերթի ռազմական բաժնի նախկին ավագ գրողներից Ռոնեն Բերգմանը «Կանգնիր և նախ նրան սպանիր» գրքում գրում է.«Այն բանից հետո, երբ իսրայելական ռեժիմի 11-րդ վարչապետ Արիել Շարոնը Մեիր Դագանին նշանակեց Մոսադի ղեկավար, նրան դրեց Իրանի միջուկային ծրագրի խափանման պատասխանատուն։ Դագանը փորձեց տարբեր ճանապարհներով իրականացնել այս խնդիրը: Ըստ Դագանի, դրանցից ամենադժվարն ու արդյունավետը հրթիռային և միջուկային արդյունաբերության առանցքային գիտնականների հայտնաբերումն էր, այնուհետև նրանց սպանելը: Ըստ այս գրքի՝ Մոսադը բացահայտել է այդ մարդկանցից 15-ին և վերացրել նրանցից 6-ին։ Սպանության գործողություները հիմնականում իրականացվել են մագնիսական ռումբերով մոտոցիկլետավորի կողմից»:
2009-ից մինչև 2020 թվականը Իրանի խաղաղ միջուկային գիտելիքի հետ կապված առնվազն վեց գիտական գործիչներ Մոսադի ահաբեկչության թիրախ են դարձել, և հինգ մարդ նահատակվել է: Մոսադի կողմից Իրանի միջուկային գիտնականների սպանությունը ցույց է տալիս, որ սիոնիստները Դագանի մոտեցումը դեռ հարմար են համարում Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու համար: Նրանց կարծիքով՝ Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին սպանելն ու ֆիզիկապես վերացնելը լավագույն ու ամենաէժան տարբերակն է։ Չնայած Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված Իրանի միջուկային և պաշտպանական ծրագրերը դադարեցնելուն, իսլամական այս երկրի գիտական, պաշտպանական և միջուկային ծրագրերը շարունակում են ընթանալ զարգացման ճանապարհով։
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչություն» հաղորդաշարի հինգերորդ թողարկումը։ Հաջորդ հաղորդման ընթացքում կուսումնասիրենք Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչության հետևանքով միջազգային իրավունքի խախտման չափերը։