Մի գավաթ անդորր 10 Ընտանիքում գործող օրենքները1
Ընտանիքում գործում են օրենքներ , ինչի արդյունքում տունը դառնում է վայր , որտեղ երեխան ձեռք է բերում բարոյական ու հուզական , նաև հասարակական հմտությունները , որոնք հետագայում նրան պետք են գալու : Կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ
Երեխաներին բնականոն ընտանեկան դաստիարակություն տալու համար հիմնականում պատասխանատու են ծնողները : Ծնողները աշխատում են զարգացնել երեխաների ընդունակություններն, հետևել նրանց առողջությանը և ձևավորել նրանց բարոյական հատկանիշները։ Ծնողները որպես կանոն , պարտականություն ունեն ընտանեկան այնպիսի միջավայր ստեղծել , որը կլինի ապահով ու անվտանգ վայր ՝ երեխայի համար : Տուն , որտեղ երեխան կարող է ստանալ բարոյական ու հուզական , նաև հասարակական հմտությունները , որոնք հետագայում նրան պետք են գալու :
Տան միջավայրը պետք է լինի կառուցողական : Ծնողները անհրաժեշտաբար պետք է լինեն կտրուկ ու կարգապահ : Դա այն իմաստով , որ ծնողների դաստիարակության մեթոդները պետք է լինեն անփոփոխ ու կայուն : Օրինակ սխալ կլինի եթե երեխայի նույն արարքի համար , մի անգամ նա պատժվի , իսկ մի անգամ անտեսվի այդ արարքը : Հակառակ դեպքում , երեխան մոլորվում է ՝ չիմանալով վերջապես այդ արարքը ճիշտ է թե ՝ սխալ : Ծնողները հնարավորինս պետք է երեխայի համար լինեն հասանելի : Այսինքն ծնողը տնում պետք է հետևի երեխայի բոլոր քայլերին , ի հարկե ոչ այնքան խիստ , որ երեխան իրեն ճնշված զգա :
Հաջորդ խորհուրդն այն է , որ երեխայի անկարգապահության դեպքում , ծնողը պետք է միջամտի առաջին պահին : Հակառակ դեպքում , վատ արարքը ավելի է խորանալու : Այդպիսով և՛ երեխան և՛ դուք հայտնվելու եք անհարմար իրավիճակում : Օրինակ եթե երեխան անդադար է , ծնողը պետք է անմիջապես իմանա պատճառը և լուծում գտնի , հակառակ դեպքում երեխայի անհանդարտությունը շարունակվելու է աղմուկներով ու անկարգապահությամբ : Ծնողն էլ պարտավոր է լինի պատժի ավելի լուրջ քայլերի դիմել :
Երեխաներից ծնողների սպասելիքը պետք է լինի ռեալ ՝ նրան կարողությունների սահմանում : Երեխաներն ընտանիքում պետք է ընդունեն որոշ կանոներ : Նրանք պետք է վարժվեն այն մտքին , որ ոչ միշտ են կարող անել ինչ ցանկանում են : Պետք է ընդունեն նաև , որ երբեմն կարող են պարտվել և ի հարկե ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն , թե այդ դեպքերում ինչպես կարող են զսպել իրենց :
Ծնողների լավատեսությունը, նրանց կենսուրախությունն ու հասարակական ակտիվությունը ընտանեկան միջավայրը դարձնում են կենսուրախ և հասարակայնորեն առողջ։ Լուրջ նշանակություն ունի նաև ընտանիքի կյանքի կազմակերպվածությունը, որոշակի կարգ ու կանոնը, սովորույթները, ավանդույթները, ընտանքի տեսքը նույնպես որոշում է ընտանիքի կյանքի ընդհանուր բնույթը։ Եթե ընտանիքում գոյություն ունի որոշկի կարգ ու կանոն, քնից արթնանալու, նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամանակ և այն դարձել է կենցաղ, եթե ստեղծված են որոշակի կայուն ավանդույթներ կապված ծննդյան տարեդարձի, տոնի և զբոսանքի հետ , եթե բնակարանը ձևավորված է պարզ, ճաշակով, պահվում է միշտ հավաքված և մաքուր՝ նշանակում է ընտանիքի կյանքը կազմակերպված է։ Այս ամենը երեխայի մեջ առաջ են բերում կարգապահություն, ճշմարտություն ընտանիքի նկատմամբ պատվի և սիրո զգացմունք և հակառակը։
Կարևոր սկզբունքներ ՝ օրենքներ սահմանելու համար
Օրենքները պետք է ասվեն դրական նախադասություններով , երեխաներին ասում ենք ինչ պետք է անեն , ոչ թե ինչ չպետք է անեն :
Ինչքան օրենքները լինեն պարզ այդքան դրանց հետևելը հեշտ է լինելու :
չհարգվելու դեպքում ամեն օրենք , պետք է ունենա իր համապատասխան պատիժը
Օրենքներ որոշելիս , երեխան ել պետք է մասնակից լինի
Դպրոցական տարիքից սկսած՝ երեխաներին տվեք գրպանի փող
Գրպանի գումարի վճարումը դաստիարակչական նպատակով է կատարվում : Այդպիսով ծնողը երեխային վարժեցնում է սովորել գումարի խնայողություն , ծախսել , պլանավորել :
Անկախ ձեր ընտանեկան բյուջեի չափից՝ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի համար հատկացրեք շաբաթական փոքրիկ գումար, , որը նա ստանում է անկախ ամեն ինչից: Տարեցտարի մեծացրեք գումարի չափը եւ երկարացրեք գումարը տալու ժամանակահատվածը (օրինակ՝ 8 տ-ից սկսած՝ տվեք 10 օրը մեկ, 11-ից սկսած՝ 2 շաբաթը մեկ, 13-ից՝ 3 շաբաթը մեկ, 15-ից՝ ամիսը մեկ եւ այլն): գրպանի գումարը պետք է լինի որոշված ու անփոփոխ : Չի կարելի պատժելու համար երեխային զրկել գումարից , կամ լավ արարքի համար վճարել հավելյալ գումար :
Գողություն
Սովորաբար առավոտյանները դպրոց գնալիս երեխաները լինում են ուշացած , բնականաբար ինչ-որ բաներ մոռացվում են : Այդ պահին ճիշտ է նրան ուղղակի հիշեցնել , ոչ՛ նախատել , ոչ էլ զայրանալ և ոչ էլ վիրավորել :
Երեխան բնականաբար կարող է նաև սխալ լինել որոշ դեպքերում : Քանի որ նրանք դեռ շատ արարքների իմաստը չգիտեն , նույիսկ գաղափար չունեն այն երևույթների ու արարքների մասին , որոնք մեծահասակների տեսանկյունից գեշ արարք են համարվում : Դրանցից մեկը գողությունն է : Իսկ ինչպե՞ս պետք է վարվի ծնողը :
4-5 տարեկանում երեխաներն արդեն հասկանում են պատկանելիության իմաստը : Եթե երեխան դեռ այդ մակարդակի ճանաչում ձեռք չի բերել , կարող է վերցնել ուրիշի իրերը , որոնք իրեն դուր են եկել : Դա գողություն չի համարվում : Ի հարկէ երեխայի այդ քայլը կարող ունենալ մի քանի պատճառներ ՝ կամ ուղղակի կարիք ունի այդ առարկային , կամ ինչ-որ հուզական բացը լրացնելու համար է նման քայլի դիմում , կամ այդպիսով ուզում է վշտացնել այն մյուս երեխային ՝ դա վրեժխնդրության նման մի քայլ է :
Եթե երեխայի մոտ հայտնվում է իրեն չպատկանող որևէ իր , ապա ծնողը պետք է խաղաղ տոնով երեխային բացատրի , որ սա քոնը չէ և պետք է վերադարձնես տիրոջը : Այս խաղալիքը քոնը չե և պետք է իր տեղում , ՝ այս խանութում : Կարևոր հիշեցում , երբեք և երբեք երեխային գող կամ նրա րարաքը գողություն չանվանեք : Նաև նրան այնպիսի հարցեր չտանք , որ նա ստիպված լինի ստել :
Ստախոսություն
Եթե երեխան պատմում է մի դեպքիմասին , որ իրականություն չի ունեցել , պետք է երեխային հարցնել ՝ Դու կուզե՞ս այդպես լինի : Երբեք երեխային ստախոս չանվնավեք :
Հարգելի ծնողներ հիշեք , որ երեխաներն անսահման ուշադիր են և մեր ամեն մի քայլ նրանց համար ինչ-որ իմաստ ունի : Եթե նախադասությունն այլ կերպ ձևակերպենք , կարելի է ասել , որ որոշ դեպքերում նրանք են ծնողներին դաստիարակում , այն ինչ հակառակն է սպասվում : Բացատրնեք ինչպես : Երեխան ինչ-որ բան է ուզում , որը մերժվում է ծնողի կողմից : Ինչ է անում , ՝ օգտվում է իր առաջին զենքից ՝ նեղվել , բղավել : Եթե դա չօգնեց , նա անցնում է հաջորդ հնարքին , սկսում է լացել ու նվնվալ : Իսկ եթե դուք գտնվում է մի վայրում ՝ համենայն դեպս ոչ-սեփական տանը , բնականաբար երեխայի այդ աղմուկի պատճառով դուք կարող եք հայտնվել անհարմար վիճակում և պարտավորված հանձնվում եք : Հարգելի ծնող , այստեղ ըստ հոգեբանների , դուք գործում էր մի մեծ սխալ : Երեխան արդեն ձեզ դաստիարակել է , այն իմաստով , որ արդեն գիտի , որ ո՞ր դեպքում եք դուք հանձնվում :Հաջորդ անգամ ինչ ուզի առաջին հերթին իր ձեռքն է առնում գլխավոր զենքը :
Երբ երեխան փորձում է լացելով ոի նվնվալով հասնել իր ուզածին , պետք չէ նրան կարևորել : Այդ պահին ավելի ճիշտ է նրանից հեռանա լ : Հակառակը նրան ուշադրություն դարձրեք , երբ նա հանգիստ ու խաղաղ է և նրան բացարտեք , որ իր ուզածին կարող է հասնել հանգիստ ու խաղաղ միջոցներով :