Իրանական գեղագրությունը ՝ Ճապոնիայում
(last modified Tue, 14 Jun 2016 12:02:33 GMT )
Հունիս 14, 2016 16:32 Asia/Tehran

Ալի Էմիրապետը , ով եղել է Աստծո պատվիրանները գրի առնողը , գեղագրության մասին ասել է .-«Քաղցր խոսքը գրավում է մարդկանց սրտերը , իսկ գեղեցիկ գրությունը՝ պարզություն է պարգևում աչքերին» :

ՔԾԱ 550 թվականին Աքեմենյան դինաստիայի ժամանակաշրջանից ի վեր , երկար տարիներ , Իրանը համարվել է Ասիայի արևմուտքում հզոր ու ազդեցիկ ուժի տեր երկիր , որի վաղեմի մշակույթը հասել է մինչև Ասիայի արևելյան հեռավոր կղզիներ: Մետաքսի ճանապարհի մշակութային ու տնտեսական առևտրի մասին ուսումնասիրություններ իրականացնող գիտնականները , պարզել են , որ իրանական քաղաքակրթությունը մշակութային ազդեցություն է թողել Ասիայի արևելյան երկրների վրա : Մետաքսի ճանապարհի պատմական կոթողներն ուսումնասիրող հնեաբան՝ ճապոնացի գիտնական ՝ Տակայասա Հիգուչին պարզել է , որ Սասանյան դինաստիայի ժամանակաշրջանի գեղարվեստական ստեղծագործությունները լայնորեն արտացոլվել են Չինաստանի Սուիի շրջանի , նաև Ճապոնիայում Նարայի և Կուֆոնի շրջանում : Նա անդրադառնում է Վակայամայի քաղաքի Աթանի գերեզմանոցում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած դրոշին , որի վրա հյուսված ծաղիկներ կան : Հիկուչիի կարծիքով , 5-րդ դարում հյուսած դրոշում նկատելի է իրանական արվեստից կրած ազդեցությունը : Ի հարկե հեռավոր արևելքում բազմիցս կրկնօրինակել են իրանական արվեստը ՝ այն կիրառելով որմնանկարներում և ճենապակյա ու ցեխե ամանների դաջերում : Ճապոնիայի խաղաղության հաստատության ղեկավար ՝ Յուհի Սասակավան համոզված է , որ 8-րդ դարում Մետաքսի ճանապարհի վերջում Ճապոնիայի հնամյա մայրաքաղաքում , Իրանի ձեռարվեստի արժեքավոր նմուշներ կան , որոնք Ճապոնիա են մուտք գործել ավելի քան հազար տարի առաջ : Ուստի , կարելի է ասել , որ Իրանը վաղ ժամանակներից ի վեր հարուստ մշակույթ ու արվեստ է ունեցել , որոնց ազդեցությունն այսօր նկատելի է Ճապոնիայի մշակույթում ու գեղարվեստական ստեղծագործություններում :

Ճապոնացի արվեստագետների գործերում այսօր էլ նկատելի են իրանական մշակույթի ազդեցությունները : Վերջերս Տոկիոյում մեկ շաբաթ տևողությամբ , կայացել է «Գրեր-2016» խորագրով իրանական գեղագրության ցուցահանդեսը , որտեղ այցելուների դատին էին հանձնվել ճապոնացի արվեստագետ ՝ Տիկ. Հիսակո Ցոնոդայի և նրա աշակերտների 33 ստեղծագործություններ : Ճապոնացիների կազմակերպված ցուցահանդեսն արժանացել է իրանական մշակույթի ու արվեստի երկրպագուների մեծ ընդունելությանը :

Իրանական մշակույթին և գեղագրությանը ծանոթանալու մասին Տիկ. Հիսակո Ցոնոդան ասել է .-«Վասադայի համալսարանում արևելագիտության ճյուղում ուսանելու տարիներին , որպես երկրորդ լեզու ընտրեցի պարսկերեն լեզուն , ապա սկսեցի հետաքրքրվել պարսկերեն գրերով : Այդպիսով սկսեցի պարսկերեն լեզվի ուսուցանումը և թարգմանական աշխատանքը : Իրանի գեղագիրների միության հետ նամակագրության արդյունքում , 1988 թվականից ի վեր գեղագրություն եմ դասավանդում : 1991 թվականին Թեհրան եմ այցելել և երեք տարի շարունակաբար լրջորեն դասեր եմ ստացել Իրանի գեղագիրների միությունում ՝ հանգուցյալ վարպետ Սեխավաթի մոտ , իսկ վարպետ ՝ Համիդ Ղոբրանեժադի մոտ , բարձր և գերազանց մակարդակներում , կատարելագործվել եմ այս ճյուղում» :

Այս ճապոնացի արվեստագետն իր երկիր է վերադարձել 1994 թվականին և առ այսօր ուսուցանում է պարսից լեզու և գեղագրություն : 2006 թվականից ի վեր , նա ամեն տարի կազմակերպում է գեղագրության հերթական ցուցահանդեսը : Նա այդ ցուցահանդեսները կազմակերպում է Ճապոնիայի ժողովրդին Իրանի մշակույթը ծանոթացնելու նպատակով:

Այս տարվա ցուցահանդեսի մասին Տիկ . Ցոնոդան ասել է .-«Մեկ տարվա ընթացքում , իմ աշակերտները ծանոթացան Նեզամիի «Լեյլի և Մեջնունին» , իսկ հաջորդ օղակում փորձեցին սովորել Օմմար Խայյամի քառյակները : Հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ գեղագրության միջոցով , Իրանի մշակույթը ներկայացնել իմ հայրենակիցներին : Քանի , որ ցուցահանդեսը կայանում է գարնանը , ուստի ցուցահանդեսում որպես իրանական մշակույթի խորհրդանիշ հաֆթսինի սեղան էինք պատրաստել : Ճապոնացի այս արվեստագետը ծնվել է 1957 թվականին՝ Ճապոնիայի հարավային Կագուշիմայում : Նրա գործունեության մաս են կազմում գեղագրության մասին բանախոսությունները , պարսկերեն լեզվով տեքստերի և իրանական բանավոր գրականության մի քանի հեքիաթների թարգմանությունը և իրանական գեղագրության ուսուցանումը :

Երևի գիրն ու գրությունը կարելի է մարդու առաջին քայլերը համարել ՝ մյուսների հետ կապ հաստատելու և գալիք սերունդներին իր մտքերը փոխանցելու համար : Սկզբում մարդը չգիտեր ինչպես իր մտքերն այլոց փոխանցել , սակայն աստիճանաբար ՝ գծերի միջոցով սկսեց մյուսների հետ մտքեր փոխանակել : Ապա մարդը զգաց , որ գծերը չեն բավարարում իր մտքերն ամբողջությամբ ու լիարժեք արտահայտելու համար : Դարեր շարունակ մտքերն արտահայտելու միջոցներ գտնելուն ուղղված մարդու ջանքերի արդյունքում , ստեղծվեց գիրը , որից հետո հազարամյակների ընթացքում , ստեղծվեցին տարբեր գրեր : Դրանցից յուրաքանչյուրը պատկանում էին որոշակի ազգի :

Գեղագրությունը գեղեցիկ , պարզ ու հավասար ձեռագրով գրելու և վայելչագրության արվեստն է : Գեղագրության արվեստն ընկալելու և տեսողական փորձերից հաճույք ստանալու համար , գրելու կողքին , արվեստագետը ստեղծագործում է գրություն , որը նաև էսթետիկական արժեք է ներկայացնում : Ուստի , գեղագրությունն ամբողջությամբ տարբերում է գրերի նախագծումից ու էջեր նախշելուց : Իրանական , նաև իսլամական գեղագրությունում , տարրերի միջև զարմանալի ներդաշնակություն է նկատվում : Ներդաշնակ են ձևն ու բովանդակությունը և՛ գրերի տեսքն ու պատկերները , ինչի ծալքերում , նաև իմաստային գաղափար է թաքնված :

Ի հարկե գեղագրությունը չի սահմանափակվում Իրանի հնադարյան արվեստի պատերի ներսում: Գեղագրությունը թեև ավանդական արվեստ է համարվում , սակայն մեր օրերին ևս լայն կիրառում ունի, քանզի նրա նկատմամբ ցուցաբերվող ուշադրության գլխավոր պատճառն ՝ այդ արվեստի միջոցով կրոնական մշակույթի տարածումն է: Սա որոշակի ժամանակահատվածի չի վերաբերում և ակտուալ է եղել բոլոր ժամանակաշրջաններում: Ճարտարապետության նման հնադարյան արվեստներից բացի, այսօր գեղագրությունը կիրառվում է նաև արվեստի մյուս ճյուղերում: Օրինակ գրաֆիկան , որը գեղանկարչությանն ու գծագրությանն առնչվող արվեստ է , սերտ կապեր ունի գրերի հետ : Վերջին տարիներին իրանցի արվեստագետները հմտություններ են ձեռք բերել գծի ու պատկերի միջոցով , պատգամ փոխանցելու գործում : Արդյունքում , այդ արվեստում տարբեր մոտեցումներ ու հակումներ են առաջացել , որոնք հետևելով արդիական ու մոդեռն մեթոդների , հավատարիմ են գեղագրության ավանդական արվեստի սկզբունքներին : Նման ստեղծագործությունները կոչվում են «Գիր-նկարչություն» , որոնք գրաֆիկայի , տեսքին , գույնին ու երանգներին , նաև դասական գրությանը լիարժեք տիրապետում են պահանջում : Ռեզա Մաֆիի , Մոհամմեդ Ահսաիի և Նասրոլլահ ֆարաջիի նման արվեստագետներ այս ոլորտում են գործունություն ծավալում : Գեղագրության տարբեր ուղղություններ են տարածվել մուսուլման ու ասիական երկրներում , ինչի արդյունքում , գեղագրությունը դարձել է արվեստի ճանաչված ճյուղ ՝ աշխարհագրական այդ շրջանում : Այժմյան տեսքով գեղագրության սկիզբը դրվել է Իսլամի Իրան մուտք գործելուց հետո : Ավելի ուշ, արվեստը ծառայում էր գրքերի պատկերազարդմանն ու նկարազարդմանը : Իրանցիների գեղագրության մեթոդներին կարելի է ծանոթանալ հնուց մնացած վարչական նամակների միջոցով , սակայն իրանցիներն այս արվեստից օգտվել են Ղուրանի , բնագրերի ու պոետների հավաքածուներում : Մկզիթների , կրոնական ուսումնարանների մուտքերի , նաև պատերին ու այլ կրոնական վայրերում գեղագրությունները համարվում են արժեքավոր ժառանգություն :

Իսլամական գեղագրության մասին եվրոպացի արվեստաբան և փիլիսոփա ՝ Տիտուս Բուրգհարթն ասել է .-«Իսլամ աշխարհում տեսողական ամենաազնիվ արվեստը ՝ գեղագրությունն է : Ոչ մի արվեստ ՝ գեղագրության նման , այդքան մեծ ազդեցություն չի թողել մուսուլմանների գեղարվեստական ճաշակը զարգացնելու վրա» : Պատմական փաստերի վկայությամբ , գեղագրությունն ունի այն առավելությունը , որ Աստծո պատվիրանները ներկայացնում է գեղեցիկ տեսողական տեսքով : Ուստի մուսուլմանների մոտ գեղագրությունն էությամբ ու ինքնությամբ տարբերում է մյուս ազգերի մոտ այդ արվեստից : Մուսուլման գեղագիրը զբաղվում է ոչ միայն տեխնիկական ու դեկորատիվ աշխատանքով , այլև նրա կատարած աշխատանքը , գաղափար է ներկայացնում և ունի նաև դավանական կողմ : Այլ խոսքով , գեղագրությունը ՝ որպես հարուստ արվեստի ճյուղ , գեղեցիկ տեսքով ու էսթետիկական մեթոդներով , վեհ գաղափարներ է ներկայացնում ՝ բարոյական ու հոգևոր աշխարհի հետ կապ հաստատելով: