Նոյեմբեր 29, 2018 20:47 Asia/Yerevan

Այս շաբաթ խոսելու ենք Իրանում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ արտասահմանցի զբոսաշրջիկների պատկերացումների մասին:

Իրանում տարբեր կրոններ դավանողներ են ապրում: Թեհրանի «Սի-յե թիր» պողոտան համարվում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը: Իրանի ժամանակակից պատմության կոթողների կողքին, այդ պողոտայում կան նաև տարբեր սրբավայրեր:

 

Էբրահիմ Խալիլի մզկիթը համարվում է այդ փողոցի սրբավայրերից մեկը : Մզկիթի անվանումն ինքնին խորիմաստ է , քանի որ այդտեղ համարվում է Աստվածային կրոնների հավաքատեղին: Մզկիթից լսվում է ազանի ձայնը, մյուս կողմում ղողանջում են Աստվածածին եկեղեցու զանգերը: Պետրոս առաքյալը հավատացյալներին աղոթքի է կանչում: Այդ նույն փողոցում են գտնվում նաև զրադաշտ ու հրեա իրանցիների աղոթարանն, ատրուշանն ու սինագոգը: Զբոսաշրջիկներին հետաքրքրող փողոցը համարվում է կրոնների հավաքատեղին:  

«Սի-յե թիր» գեղեցիկ պողոտան

 

Ռուս զբոսաշրջիկ՝ Նատալիա Կուրիատկուան, ով Իրան է ժամանել պարսից լեզվի ու գրականության վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար, ասել է.«Իրանցիները միաձուլվել են Իսլամի հետ, ապրում և մահանում են Իսլամով: Այս նույն մուսուլմանները մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Ենթադրում էի, որ մուսուլմանները քրիստոնյաների վաղեմի թշնամիներն են: Իրանի մուսուլմաններին տեսնելով, հակառակն ինձ ապացուցվեց: Մենք խանդում ենք ձեզ ու ձեր կրոնին: Կրոն, որն այնքան կատարյալ է, որ տվել է Իմամ Խոմեյնիի նման կատարյալ մարդկանց»:

Իրանի բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են: Իրանի իսլամական հանրապետության սահմանադրության համաձայն, երկրի պաշտոնական կրոնն Իսլամն է: Կրոնական փոքրամասնություն են համարվում զրադաշտները, հրեաներն ու քրիստոնյաները: Սահմանադրության 20-րդ հոդվածն ազդարարում է, որ բոլոր մարդիկ, ինչ սեռի էլ լինեն, իրավունք ունեն հավասար չափով օգտվել քաղաքական,տնտեսական, հանրային, մարդասիրական ու մշակութային բոլոր իրավունքներից, իհարկե, իսլամական սկզբունքների սահմաններում»։ Իրանում տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցությունը վկայում է իրանցիների հարուստ մշակույթի ու կրոնական սկզբունքների մասին:

Իրանում տարբեր ազգեր ապրում են խաղաղ գոյակցության պայմաններում:

 

Կանադացի զբոսաշրջիկներ՝ Նիքը և Դարիսն ասել են .«Մեզ համար պարզ չէ, թե Իրան այցելողների մի մասն ինչո՞ւ է փորձում այդ երկրի ժողովրդին մոլեռանդ ներկայացնել: Մենք Իրանում տեսանք լիարժեք անվտանգություն և չափազանց հյուրասեր ու հրաշալի ժողովուրդ : Թեև Իրանի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, սակայն երկրում կան նաև կրոնական փոքրամասնություններ, որոնք ապրում են խաղաղ պայմաններում ՝ ունենալով մյուս քաղաքացիների հետ համահավասար իրավունքներ: Իրանի տարբեր քաղաքներ շրջելով, դուք կհիանաք տիրող բարեկամական միջավայրով: Իրանցիները խաղաղասեր են: Նրանց համար կարևոր չէ, թե դուք ի՞նչ կրոնի եք դավանում: Իրանում մենք տեսանք քրիստոնյաներ, հրեաներ, սուննի և շիա մուսուլմաններ, որոնք առանց որևէ խնդրի ապրում էին կողք-կողքի»:

Պատարագը քրիստոնյաների եկեղեցական յոթ ծիսակատարությունների  գլխավոր արարողությունն է: Ամեն տարի Իրանի հյուսիս-արևմտյան Չալդրանի Ս. Թադեոս առաքյալի վանքում մատուցվում է Ս. Պատարագ: Թադեի վանքը համարվում է Քրիստոսի առաքյալների կողմից կառուցված առաջին վանքը: Պատմության ընթացքում վանքը բազմիցս վերանորոգվել է: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանն ասել է.«Ս.Թադեոսի վանքը, որ այսօր դուք տեսնում եք, 60 տարի առաջ կառուցված կոթող չէ: Իրանի կառավարության ջանքերի շնորհիվ  վերանորոգել է վանքը և արդյունքում, այսօր նա հայտնվել է բոլոր հայերի ուշադրության կենտրոնում»:


Իրանի և մյուս երկրների հայերի մասնակցությամբ, Ս. Թադեոսի վանքում մատուցվում է Ս. Պատարագ:

 

Վանքի ուխտագնացության օրերին մատուցվող Պատարագին ներկա են տարբեր երկրների հայեր: Ծիսակարգին մասնակցում են Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի և Կանադայի հայեր: ՀՀ քաղաքացի, ԵՊՀ աշխատակից ՝ Ռազմիկ Պետրոսյանը Ս.Թադեոսի վանքի ուխտագնացության մասին ասել է.

 

 

«Ս. Թադեոս առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում: Տարիներ շարունակ, վանքի ուխտագնացության օրերին, Չալդրանի կուսակալությունն ԻԻՀ-ի կառավարության անունից, հոգ  է տանում քրիստոնյա ուխտավորների անվտանգության ու հանգստության մասին: Նախատեսվում է մոտ ապագայում կառուցել նաև միջազգային ճամբար: Հայերի վրաններից քիչ հեռու և գլխավոր շրջապատից դուրս, աշխատում են բժշկական թիմեր: Ամրացվել են Կարմիր մահիկի, Կարմիր խաչի մի քանի վրաններ: Շտապ օգնության, հրշեջ ծառայության մի քանի մեքենաներ ևս կայանած են և պատրաստ են ծառայություն մատուցել ուխտավորներին: Շրջակա բարձունքների վրա տեղակայված ոստիկանությունն ապահովում է ուխտավորների անվտանգությունը: Տարածքը վերահսկվում է Ատրպատականի հայոց առաջնորդարանի կողմից: Իրականում Ս. Թադեոս առաքյալի վանքի մասին տեղեկություններ ես ստացա ուխտագնացության օրերին ՝ իրանահայերից: Մինչ այդ ոչինչ չգիտեի այդ մասին: Հայաստանում երևի քչերը գիտեն, որ կառավարության միջոցներով են վերանորոգվում Իրանի հայկական եկեղեցիներն ու հուշակոթողները : Այդ մի քանի օրերի ընթացքում իմացա, որ իրանահայ համայքն ազատորեն կատարում է իր կրոնական արարողությունը, կան հայկական դպրոցներ, նաև մարզամշակութային բազմաթիվ միություններ ու ակումբներ: Իրանի Ազատ համալսարանում աշխատում է հայոց լեզվի ու գրականության ամբիոնը: Իրանահայերը մասնակցում են ապրիլի 24-ի քայլարշավին: Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրմասնություններն ունեն պատգամավորներ: Ցավում եմ, որ այս բոլորի մասին ես չգիտեի նախկինում: Նույնիսկ լսել էի իրարամերժ ու բացասական խոսքեր ԻԻՀ-ի մասին: Իմ տեսածն ու լսածն ամբողջությամբ տարբերվում էին»:

Ս. Պատարագ է մատուցվում Ս. Թադեոս առաքյալի վանքում

 

 

 

Պիտակ