Փետրվար 19, 2019 20:12 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով դրախտի մասին զրույցը կանդրադառնանք դրախտի բարիքներին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով դրախտի մասին զրույցը կանդրադառնանք դրա մի շարք այլ բարիքներին: Մեր այս զրույցում հղումներ են կատարելու Ղուրանին: Հիմք ընդունելով դրախտի մասին Ղուրանի նկարագրությունները կարելի է ասել, որ դրախտը հավիտենականության մեջ բազմաթիվ բարիքների կենտրոնն է և բարեգործ մարդիկ մտնում են այդտեղ ու մնում  առհավետ:

Դրախտը նկարագրելու համար Ղուրանում ամենաշատ օգտագործված եզրույթը «Ջանաթ»-ն է, որ նշանակում է այգի ու ծաղկաստան և եզակի ու հոգնակի կերպով օգտագործվել է ավելի քան 100 այաներում: Դրախտը «Ջանաթ» կամ այգի է կոչվում այն պատճառով, որ կանաչ ու գեղեցիկ թարմ ճյուղերով ծառեր ունեցող այգում զբոսնելը տարբեր ճաշակի տեր բոլոր մարդկանց համար կարող է հաճելի լինել: Անկասկած դրախտի իրական պատկերը շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ է մեր աշխարհիկ այգիներից: Բայց քանի որ մարդը դրախտի այգիներից ու ծաղկաստաններից որևէ պատկերացում չունի, Ղուրանը նրան դրախտի հետ ծանոթացնելու համար օգտվում է մեզ համար ծանոթ այգիների օրինակից: Դրախտայիններն այս հրաշալի այգիներում վայելում են բոլոր բարիքները:

 

Նկատի առնելով դրախտի մասին Ղուրանի ընդգծած յուրահատկությունները պահեցողությամբ զբաղվողները վայելում են դրախտային երկու տեսակ բարի ու հաճույք: Դրանցից մեկը ֆիզիկական ու նյութեղեն բարիքներն են, իսկ մյուսը՝ հոգևոր: Սա վկայում է այն մասին, որ մարդու հարությունը երկու կողմ ունի: Անկասկած հոգևոր հաճույքներն ու բարիքները կազմում են դրախտի բնակիչների բարիքների ու հաճույքների գլխավոր մասը, որի ընկալումը այս հողեղեն աշխարհի բնակիչների համար անհնարին է: Մեր հաջորդ հաղորդումների ժամանակ կանդրադառնանք դրանց:
Այստեղ պիտի թվել դրախտային մի քանի բարիքներ:

Մարդկային ցանկություններից ու պահանջներից յուրաքանչյուրի համար բավարար պատասխան գոյություն ունի դրախտում: Դրախտի բարիքներից օգտվելու հարցում դրախտայիններն ընտրության իրավունք ունեն: Դրախտային բարիքների օգտագործումն հնարավոր է նվազագույն տառապանքով ու ցավով: Այդտեղ բարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ են, հետևաբար դրանց տիրանալու համար վեճ ու մրցակցություն չի լինում: Դրախտային բարիքներն, այդ թվում ըմպելիքներն ու ուտելիքները որևէ վնաս կամ հիվանդություն չեն պատճառում մարդկանց:

Ղուրանի ակնարկած  նյութեղեն բարիքներից կարելի է ակնարկել առուներին ու ստվերներին, այն բացատրությամբ, որ դրախտում զուլալ ու մաքուր ջրով բազմաթիվ առուներ են հոսում ծառերի շվաքի տակ:

Դրախտայինները մաքուր, գեղեցիկ ու հաճելի տներում խաղաղ ու հանգիստ կյանք են վարում: Այդտեղ գեղեցիկ ու թանկարժեք գորգեր են փռված: Դրա բնակիչները թիկնում են բարձր ու շքեղ գահերին և նրանց համար հասանելի են գույնզգույն ու համեղ մրգերը: Նրանք գահերին թիկնած տեսնում են միմյանց և վայելում են ջերմ եւ մտերմիկ զրույցի հաճույքը:

Դրախտի բնակիչները վայելում են դրախտային համեղ ուտելիքները, զովացնող ու հաճելի ըմպելիքները, թանկարժեք հագուստներն ու չափազանց գեղեցիկ զարդեղենը և այդ կապակցությամբ նրանց համար որևէ սահմանափակություն գոյություն չունի:

Հետաքրքիրն այն է, որ Ղուրանի այաներում նկարագրվել են դրախտում Աստծո հյուրերին հյուրասիրելու եղանակը, օգտագործվող սպասքն ու նաև հյուրընկալողները: «Էնսան» սուրայի որոշ այաներում այդ մասին ակնարկներ կան:

«Էնսան» սուրայի 15-րդ այայում ասված է. «Նրանց շուրջը արծաթե ամաններ ու բյուրեղյա գավաթներ են պտտեցվում, որոնք լեցուն են ուտելիքներով ու ըմպելիքներով»:

Ամաններում դրախտայինների ցանկության չափով դրախտային տարբեր տեսակի ուտելիքներ ու բյուրեղյա գավաթներում հաճույք պատճառող ըմպելիքներ կան: Դրախտի ծառայողները շարունակ պտտվում են դրախտի բնակիչների շուրջը և այդ ուտելիքներով ու ըմպելիքներով հյուրասիրում են նրանց: Հետաքրքիր է, որ դրախտային ամաններն ու գավաթները, թե բյուրեղի նման թափանցիկ են և թե արծաթի նման գեղեցիկ ու փայլուն:

Դրախտայինների հյուրընկալման ձևի կապակցությամբ «Էնսան» սուրայի 17-ից 19-րդ այաներում կարդում ենք. «Եվ այնտեղ նրանց հրամցնում են կոճապղպեղից պատրաստված մի հյութ: «Սալսաբիլ» կոչվող աղբյուրից, որի շուրջը հավերժ պատանի տղաներ են պտտվում ու նրանց տեսնելով քեզ թվում է, որ մարգարիտներ են ցրված»:

 

Այս գավաթները լցվում են դրախտում գտնվող մի աղբյուրից, որ «Սալսաբիլ» է կոչվում: Այս գավաթների ըմպելիքը չափազանց բուրումնավետ ու հաճելի է:

Այս այաներում խոսվում է Աստծո Արքայության կողքին գտնվող դրախտում կազմակերպված այս շքեղ հյուրասիրության հյուրընկալների մասին: Ասվում է, որ նրանց շուրջ պատանի տղաներ են պտտվում, որոնց դեմքը փայլուն ու լուսավոր է, այնպես որ նրանց տեսնելով քեզ թվում է, թե ցրված մարգարիտներ են: Այդ գեղեցկադեմ ու միշտ կենսուրախ դեմքով պատանիները համեղ ու հաճելի ըմպելիքով լցված գավաթներով թիթեռնիկի նման պտտվում են դրախտայինների շուրջը և հյուրասիրում են նրանց: Այս աստվածային տոնահանդեսն ու այս եզակի հյուրասիրությունն ընդմիշտ շարունակվում է:

Դրախտայինների հյուրընկալման հետ կապված «Էնսան» սուրայի 20-րդ այան նրանց վիճակը շատ ավելի գեղեցիկ կերպով է նկարագրում. «Ու երբ հայացք նետես այնտեղ կնկատես բազմաթիվ բարիքներ և մեծ մի թագավորություն ու իշխանություն»:

 

Քանի որ բառերն ինչքան էլ, որ հնչեղ լինեն չեն կարող նկարագրել մյուս աշխարհի բարիքներն, այս այան փակ կերպով ասում է. «Երբ հայացք նետես այնտեղ հսկա բարիքներ ու թագավորություն կտեսնես»:

Ղուրանը դրախտայիններին հատկացված անվերջանալի բարիքները ներկայացնում է, որպես հսկա մի թագավորություն: Այս նկարագրությունը վկայում է դրախտային այգիների ընդարձակության մասին և վկայում է, որ դրախտայինների իշխանության սահմանները որքան լայն են: Իմամ Սադեղը «մեծ թագավորության» իմաստը բացատրելով ասում է. «Թագավորություն որ երբևէ չի վերջանում ու չի ոչնչանում»:

Այս այայում իրականության մեջ նկարագրվել է դրախտայինների հրաշալի թագավորությունը: Մի կողմից նկատում ենք, որ Ղուրանում աշխարհն իր բոլոր լեռներով, ծովերով, հանքերով ու անտառներով անարժեք ապրանք է համարվում ու հիմնականում աշխարհի կյանքը համարվում է անարժեք: Միևնույն ժամանակ նկատում ենք, որ այս աշխարհիկ բարիքներն աննշան ու անարժեք համարող Աստված դրախտայինների դիրքը բացատրելու համար օգտվում է «Մեծ թագավորություն ու իշխանություն» արտահայտությունից: Սա ինքնին վկայում է դրախտայինների փառքի ու ընդարձակ թագավորության մասին: Թագավորություն, որը չի կարող տեղավորվել մարդկային մտքի սահմաններում:

Հաջորդ՝ 21-րդ այան դրախտի մյուս բարիքների մասին ասում է. «Նրանց հագին կանաչագույն մետաքսե հագուստներ կան և արծաթե թևնոցներ ու նրանց արարիչը նրանց մաքրող գինի է հրամցնում»:

Այս այայում ակնարկ է կատարվում դրախտայինների հագուստներին ու զարդերին: Ասում է, որ նրանց հագին կանաչագույն մետաքսե հագուստ կան:

Դրախտային հագուստի համար կանաչ գույնի ընտրությունն այն պատճառով է, որ կանաչ գույնը ծառի գեղեցիկ տերևների  նման ուրախություն ու կենսունակություն փոխանցող գույն է: Անկասկած կանաչ գույնն ունի տարբեր երանգներ ու տեսակներ, որոնք տարբերվում են իրենց յուրահատկություններով:

Ի վերջո այս այայի վերջավորության որպես ամենագլխավոր բարիք նշվում է. «Եվ նրանց արարիչը նրանց մաքրող գինի է հրամցնում»:

Այստեղ խոսքը զովացնող ըմպելիքների և գավաթների մասին է, որի մատռվակն Աստված է: Ինչ գեղեցիկ նկարագրություն: Աստված որ արարել է մարդուն և համարվում է նրա տերն ու ուսուցիչը, նրան առաջնորդել է կատարելագործման ուղղությամբ մինչև վերջին փուլը: Հիմա ժամանակն է, որ իր աստվածությունը հասցնի գագաթնակետին և իր հզոր ձեռքով նրանց հագեցնի մաքրող գինով:

Այս գինին մարդուն մաքրում է ամեն տեսակ ախտից ու չարությունից և նրան լուսավորություն է փոխանցում: Մաքրող գինին, որն Աստված հրամցնում է դրախտայիններին աննկարագրելի հաճույք է պատճառում, վերացնում է նյութեղեն արգելքներն ու վարագույրը և զտում է ախտերը, որպեսզի Աստված տիրանա Արարչի կողքին լինելու արժանավորությանը:

Իհարկե «Սաֆաթ» սուրայի 45-ից 47-րդ այաներում էլ ակնարկ է կատարվում դրախտային գինուն:

«Նրանց շուրջը պտտեցնում են մաքուր ու անապակ գինու գավաթը: Սպիտակ, լուսավոր ու ըմպողին հաճույք պատճառող գինի: Գինի, որը ոչ ուղեղն է բթացնում և ոչ էլ դրանից հարբում են»:  

Այս գինին նման չէ աշխարհի գույնզգույն գինիներին: Անապակ, սպիտակագույն ու թափանցիկ գինի է: Եթե աշխարհի  ապականված գինիները բթացնում են ուղեղը և հարբեցնում են, դրախտային մաքրող գինին մարդու հոգին ու մարմինը մաքրում է ամեն տեսակ ախտից ու չարությունից:

Իհարկե դրախտի այգիներ մուտք գործողներն Աստծո կողմից ուրախություն պատճառող ուղերձ են ստանում: Նրանց ասվում է. «Այս եզակի բարիքները ձեր մեղքից հրաժարվելու և անհոգնում ջանքի ու աշխատանքի արդյունքն է և ձեր ջանքն Աստծո կողմից ընդունվել է: Ինչ հաճելի է երբ աշխարհի մեծ Արարիչը շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում հավատացյալ ու ճշտապահ մարդկանց: Իրականության մեջ այս բարիքը գերազանցում է բոլոր մյուս բարիքներին: