Օգոստոս 07, 2019 15:07 Asia/Yerevan
  • Շրջայց Իրանում(5)

Շարունակելով մեր շրջագայությունը Համադան նահանգում ,այսօր կայցելենք Լալեջին գեղատեսիլ քաղաքը:Հաղորդման ընթացքում կփորձենք ձեզ ներկայացնել քաղաքի գրավչությունների մի մասը:

 

Չգիտեմ երբեւէ պատահել է Ձեզ  Իրանի արեւմտյան տարածք ,իմասնավորի Համադան եւ Քերմանշահ այցի ընթացքում  ավտոյով կանգ առնել   մի շատ յուրահատուկ վայրում,ասենք ճանապարհին գտնվող մի հանգստավայրում ,որտեղ բազմաթիւ վաճառատներ, վաճառքի են հանում խեցե գունազարդ մեծ ու փոքր  իրեր ու ամաններ,որոնք տեղադրված են հսկա սկուտեղերի վրա եւ շոյում են դիտողների հայացքը: Իրապէս աններելի կլինի չայցելել Համադան նահանգի Լալեջին քաղաք եւ չվայելել նրա  գեղեցկություններըը:

 

Հավանաբար բոլորը գիտեն ,որ Լալեջինը Իրանի խեցեգործության կենտրոնն է ,որի համբավը միգուցե արտերկրում շատ ավելին է քան Իրանում:Քաղաքը ճանաչված է ,որպես Իրանի խեցիների կենտրոն եւ Իրանում ,առաջին տեղն է զբաղեցնում խեցե գույքերի արտահանման առումով: Քաղաքի մուտքի մոտ  ,մի հսկա հրապարակում տեղադրված է քարի վրա կանգնած խեցեգործ տղամարդու արձանը ձեռքին մի խեցի  ,որը խորհրդանշում է այդ տարածքի խեցեգործներին:Արձանի կողքին գտնվում են մի քանի կապտավուն խեցե իրեր ,որոնցից մեկը մի մեծ եւ նեղ անցքով կուժ է,եւ բոլորը մկտեղ հետաքրքիր տեսարան է լուսանկարելու եւ նկարահանվելու համար:

 

2017 թ.օգոստոսին  կայացավ Լալեջինը, որպես խեցեգործության  համաշխարհային քաղաք ճանաչելու  հանդիսությունը: Միջոցառումը տեղի ունեցավ նույն քաղաքում:Ձեռարվեստի համաշխարհային իրավարարների մի խումբ  ,տարեսկզբին Լալեջին ճամփորդեց եւ այցելեց  քաղաքի հանրախանութներն ու արհեստանոցները  , այդ քաղաքի պայմանները ուսումնասիրելու եւ այն որպես ,  խեցեգործության համաշխարհային  քաղաք  գրանցելու նպատակով   ,որի արդյունքում Լալեջինը հռչակվեց որպես աշխարհի խեցեգործության քաղաք:

 

Մի խոսքով Լալեջինը համարվում է Մերձավոր արեւելքի խեցեգործության կենտրոնը: Լալեջին քաղաքի բնակչության 80 տոկոսը զբաղված է խեցեգործությամբ,կերամիկագործությամբ եւ խեցե ամանների առք   ու վաճառքին առնչվող աշխատանքներով: Լալեջինը համաշխարհային ճանաչում է գտել նման անցյալի ու որակի շնորհիվ  , քաղաքի խեցե իրերը արտահանվում են աշխարհի շատ երկրներ եւ ունեն բազմաթիվ սիրողներ:

Արաբական  երկրներում  ամենաշատ պահանջարկը կա  իսլամական դաջերով զարդարված ծաղկամանների  ու սպառողական խեցե իրերի :Այդ երկրները  գնում են զանազան ափսեներ,գավաթներ,մոմակալներ,սափորներ եւ ծաղկաման:Շատ ընդհանրացած է դեկորատիվ  խեցիների  արտահանումը Եվրոպա եւ ԱՄՆ,եւ սպասված իրեր են գավաթները,դեկորատիվ ափսեները,ավանդական Իրանի դաջերով հսկա ծաղկամաները եւ ծաղկյա դաջերով ցանցաձեւ ամանները:

Նախկինում խեցեգործության քուրաների համար, որպես վառելանյութ էր օգտագործվում անապատների փշերը,ապա սեւ ,իսկ հետո սպիտակ նավթը: Քաղաքի մեջ, տեղ տեղ առկա են խեցեգործական մեծ ու փոքր արհեստանոցներ ,որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները:

 

Իսկ թե  արհեստանոցները ինչպես են ապահովում  խեցեգործության համար անհրաժեշտ հողը: Հողը բերվում է Դասթջերդի գյուղի շրջակա տարածքներից :Հողը եւ ջուրը շաղախվում են հսկա տակառներում եւ մի քանի փուլերից հետո վերածվում հաստ աղյուսների ,որոնց  հարում են խեցեգործները: Հետաքրքիր է տեսնել խեցեգործության սարքը եւ խեցեգործի աշխատանքը:Երբ վարպետի ձեռքերում փուլ առ փուլ ձեւավորվում է ցեխը ,այն մեզ է հիշեցնում այն ասացվածքը թե մարդը հողից է արարված :

 

Խեցեգործներն իրենց աշխատանքը պատրաստելուց հետո այն էմալապատում են :Էմալը այն թափանցիկ նյութն է, որը պատրաստվում է երկաթե օկսիդներից եւ յուրաքանչյուր գույն իր հատուկ բաղադրությունն ունի:Խեցիներն ըստ իրենց գործառույթի եփվում ու էմալապատվում են յուրահատուկ եղանակով: Ինչպես օրինակ Լանջին կոչվող ամանները պատվում են հում էմալով ,ապա եփվում քուրայում : Դիզինը պատրաստում են կարմիր հողից եւ չեն էմալապատում: Ջրի սափորները պատրաստվում են առանց էմալապատման ,իսկ քացախի, վարենիների եւ թթուների սափորների ներսի շերտը պատում են էմալով:

 

Ինչպես նշեցինք Լալեջինի խեցիների հողը ստացվում է Դասթջերդ գյուղից ,որը Լալեջինից 5 կիլոմետր հեռավորության վրա է :Գյուղի բնակիչները Լալեջինի բնակիչների նման թրքախոս են: Գյուղի բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսությամբ,անասնապահությամբ եւ կարով: Գյուղում  գործում են կիսաարդյունաբերական կարի արհեստանոցներ, որոնց շնորհիվ գյուղը վերածվել է կիսաարյունաբերական կենտրոնի: Դա գնահատելի  եւ մեծ քայլ է մի գյուղի համար:Լալեջինից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դահանջերդ գյուղը ունի գյուղատնտեսական  լավ բերք, ինչպես գարի,ցորեն,գետնախնձոր,վարունգ եւ հատկապես խաղող: Շատ գեղեցիկ տեսարան է  Դահանջերդի խաղողի այգեստաններում խաղողի ոսկեգույն ողկույզները:

 

Իրանի արվեստի սիրահարներին առաջարկում ենք  այցելել Լալեջին ,որն ունի   գունագեղ եւ էմալապատ խեցե իրեր ու խեցեգործարաններ եւ հուսանք Իրանի առեւտրա-արդյունաբերական տարածքներ այցելելը ավելի  կխրախուսի բոլորին ճանաչել Իրանի արվեստի գանձերը: