Օգոստոս 31, 2019 18:45 Asia/Yerevan

Հարգելի ունկնդիրներ եթերում «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Այսօր կներկայացնենք Մոհեբ Քոսար հիվանդանոցը: Ձեզ կծանոթացնենք հիվանդանոցի IPD բաժնին: Կներկայացնենք հիվանդանոցի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Մոբարաքիի հետ հարցազրույցը: Ըկներակցեք մեզ:

Մեծ թվով զարգացած տնտեսություններում ոչ շահադիտական ու հասարակական կազմակերպությունները ծավալուն գործունեություն են իրականացնում բժշկության ու առողջապահության ոլորտում: Իրանում նույնպես «Մոհեբ» ոչ շահադիտական հաստատությունը առողջապահության ոլորտի հաջողակ կազմակերպություններից է համարվում: Այս հաստատությունը կառավարական ու մասնավոր բաժնի ընկերակցությամբ և ժողովրդին որակյալ ու մատչելի գնով ծառայություն մատուցելու նպատակով ծառայում է հասարակության բոլոր խավերին: Այս հաստատության հիմնադիրները, ոչ շահադիտական տնտեսական մոդելը այնպես են նախագծել, որ Մոհեբ հաստատության գործունեության շահույթը նրա ծառայությունների ընդլայնմանն հատկացվելուց բացի օգտագործվի հարակից հիվանդանոցների արդյունավետության բարելավման համար: Ներկա դրությամբ այս հաստատությունը ճանաչված է, որպես «Մոհեբ Հոլդինգ»:

 

Մոհեբ հաստատությունը մինչ այժմ Թեհրանում կառուցել է երեք գերմասնագիտական հիվանդանոցներ «Մոհեբ Քոսար», «Մոհեբ Մեհր» և «Մոհեբ Յաս» անուններով: Այս հաղորդման ընթացքում կխոսենք «Մոհեբ Քոսար» հիվանդանոցի գործելակերպի ու հիվանդանոցի կողմից արտասահմանցի հիվանդներին մատուցվող ծառայությունների մասին:

Մոհեբ Քոսար հիվանդանոցն իր աշխատանքը սկսել է 2014թ. Թեհրանում: Այս հիվանդանոցը կառուցվել է 3700 քմ. տարածքում: Այն 11 հարկանի շենք է և գտնվում է Թեհրանի Յուսեֆաբադ թաղամասում և հագեցված է արդիական հնարավորություններով: Ներկայումս այս հիվանդանոցն ունի 128 հիվանդանոցային մահճակալ, 32 հատուկ մահճակալ, 12 վիրահատարան ու նույնպես վերականգնման ու ախտորոշման բաժիններ:

 

Մոհեբ Քոսար հիվանդանոցը նույպես ունի տարբեր բաժիններ ինչպես լաբորատորիա, ռադիոլոգիա, ֆիզիոթերապիա, կլինիկական և պարակլինիկական ծառայություններ, որ բոլորն էլ հագեցած են աշխարհի ամենաառաջադեմ հնարավորություններով և հիվանդանոցի լապարոսկոպիայի բաժինը իր երկու վիրահատարաններով ԵՄ-ի կողմից ընդունված առաջին կենտրոնն է Ասիայում:

Հիվանդանոցի վիրահատարանների բաժինը հագեցված է աշխարհի ամենաարդիական տեխնոլոգիաներով միկրոսկոպիկ ու սկոպիկ վիրահատությունների համար ներառյալ էնդոսկոպիա և լապարոսկոպիա, լազերաբուժություն ու քարի ջարդիչ: Այս բաժնում կատարվում են մասնագիտական ու գերմասնագիտական վիրահատություններ այդ թվում վերականգնողական, պլաստիկ, օրթոպեդիկ, ողնաշարի վիրաբուժություններ, նյարդավիրաբուժություն, մանկաբարձություն, գինեկոլոգիա և այլ վիրաբուժություններ:

Ներկա դրությամբ առողջապահական զբողաշրջությունը վերածվել է աշխարհում առաջատար արդյունաբերություններից մեկի և Իրանը նույնպես այս ոլորտում արագ տեմպերով առաջադիմում է և ջանքեր է գործադրում հմուտ, բանիմաց ու փորձառու բժիշկների կողքին բժշկական ամենաարդիական հնարավորություններով առավել զարգացնել զբոսաշրջության արդյունաբերության այս բաժինը: Ամեն տարի ավելանում է այն հիվանդանոցների թիվը, որոնք միջազգային բաժին հիմնելու արտոնություն են ստանում Իրանի առողջապահության նախարարությունից և այդպիսով հիվանդները կարող են հանգիստ մտքով դիմել այս հիվանդանոցներ և ստանալ համապատասխան բժշկական ծառայություններ: Մոհեբ Քոսար հիվանդանոցը Թեհրանի հայտնի հիվանդանոցներից մեկն է, որ կարողացել է ստանալ միջազգային հիվանդների բաժնի հիմնադրման արտոնություն և ներկա դրությամբ հիվանդանոցի այս բաժինը չափազանց ակտիվ աշխատում է:

Մոհեբ Քոսար հիվանդանոցի միջազգային բաժինը լավ հնարավորություններ ունի: Այս բաժինը կազմված է 5 հագեցված սուիթներից և  մեկ մահճակալով 18 VIP սենյակներից: Հիվադանոցի սուիթները գտնվում են հիմական շենքի 7-րդ հարկում և այս բաժնում արտասահմանցի հիվանդների ընդունումից բացի հիվանդին ուղեկցողները նույնպես կարող են բնակվել այդ սենյակներում: Սուիթների համար նկատի առնված հարմարություններն են՝ քաղաքային հեռախոսի ուղղակի գիծ, ինտերնետ, հեռուստացույց, հարմար զուգարաններ, սառնարան ու պահարաններ:

Արտասահմանցի հիվանդների ընդունման բաժինը գտնվում է 7-րդ հարկում և դիմորդները հիվանդանոց մտնելուց հետո առանջորդվում են այս բաժին, որտեղ էլ առաջին անգամ հիվանդանոց այցելած դիմորդների տվյալները գրանցվում են: Իսկ  ովքեր նախքան հիվանդանոց գալը համադրումներ են կատարել հիվանդանոցի միջազգային բաժնի հետ, արտասահմանցի դիմորդների ցուցակում նախապես գրանցվել է նրանց տվյալները և բուժող բժշկի անունը, ուստի հիվանդանոց մտնելուց և ընդունման փուլերը կատարելուց հետո հանդիպում են բուժող բժշկի հետ և զննումներից ու խորհրդատվություն ստանալուց հետո, եթե վիրահատության կարիք լինի անհրաժեշտ համադրումները կատարվում են տվյալ բաժնի հետ և առանց սպասեցնելու հիվանդի համար սկսվում է բուժման գործընթացը:

 

Արտասահմանցի հիվանդները ընդունումից առաջ պետք է իրենց հետ ունենան որոշ փաստաթղթեր այդ թվում հիվանդի անձնագիրը: Հիվանդը նաև պետք է իր հետ ունենա իր հիվանդության հետ կապված փաստաթղթերը՝ ինչպես լաբորատոր քննության, ուլտրաձայնային հետազոտության, Համակարգչային շերտագրության (ՀՇ) և այլ անալիզների արդյունքներ, որպեսզի բժիշկը կարողանա հաշվի առնելով նախքան հիվանդի անցած բուժումները անհրաժեշտ քայլեր կատարել բուժման համար:

Քանի,որ Մոհեբ Քոսար հիվանդանոց դիմող արտասահմանցի հիվանդները տարբեր երկրների ինչպես ասիական, արաբական, Կենտրոնական Ասիայի և որոշ դեպերում եվրոպական ու աֆրիկյան երկրների քաղաքացիներ են, հիվանդանոցում նույնպես աշխատում են արաբերենի, անգլերենի, ֆրանսերենի և այլ լեզուների թարգմանիչներ, որպեսզի կարողանան օգնել հիվանդներին ու նրանց ուղեկցող անձանց:

Հիվանդանոցում հսոպիտալացված լինելու ընթացքում IPD բաժնի փորձագետն ամեն օր այցելում է հիվանդներին, որպեսզի վստահ լինի, որ պայմանները հարմար են և հիվանդի բոլոր կարիքներին ուշադրություն է դարձվում: Ընդհանուր առմամբ ընդունման պահից մինչև դուրս գրվելը հիվանդը հսկողության տակ է ու նույնիսկ դուրս գրվելուց և իրենց երկրներ վերադառնալուց հետո էլ հիվանդները կապի մեջ են լինում այս բաժնի պատասխանատուների հետ, որպեսզի վստահություն ձեռք բերվի բուժման ավարտից հետո հիվանդի առողջության մասին:

Հարգելի ունկնդիրներ Մոհեբ Քոսար Հիվանդանոցում արտասահմանցի հիվանդների ընդունման հարցում մանրամասներ իմանալու համար միասին լսենք  հիվանդանոցի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Մոբարաքիի  հարցազրույցը:

«Ես դոկտոր Հոսեյն Մոբարաքին եմ: Իրանի բժշկագիտական համալսարանի դոցենտ: Ներակյումս Մոհեբ Քոսար հիվանդանոցի գործադիր տնօրենն եմ: Այս հիվանդանոցը շահագործման  է հանձնվել 2014թ. սկզբից: Կարելի է ասել, որ հենց հիվանդանոցի բացման օրվանից էլ ձևավորվել է IPD բաժինը: Մոհեբ Քոսար հիվանդանոցը հիվանդանոցային դասակարգումների առումով A կարգի հիվանդանոց է և առաջնակարգ հիվանդանոցների շարքում է դասվում: Այն ունի 9 վիրահատարան, որոնցում համարյա կատարվում են ամեն կարգի վիրահատություններ այդ թվում՝ վերականգնողական վիրաբուժություն, պլաստիկ, օրթոպեդիկ, ողնաշարի, քիթ-կոկորդ-ականջ, գինեկոլոգիա, ուրոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, լապարոսկոպիա և էնդոմետրիոզ վիրահատություններ և միայն երկու՝ սրտանոթային և ակնաբուժական վիրահատությունների ոլորտում համարյա գործունեություն չենք իրականացնում:

Վիրահատարանի կողքին մենք ունենք NICU, որ նախատեսված է դրա կարիքն ունեցող մանուկների համար և ICU բաժնում ունենք 20 մահճակալներ: 9 վիրահատարանների կողքին մենք ունենք վերակենդանացման բաժին 14 մահճակալներով, որոնք բավարարում են մեր վիրահատարանների կարիքները: Եվ համարյա բժիշկների մեծ մասը համագործակցում է մեզ հետ: Գուցե շուրջ 360 բժիշկ տարբեր ոլորտներում համագործակցում է մեզ հետ:

Արտաքին տեսքի առումով հիվանդանոցը շատ նորաձև ու մաքուր է: Հիվանդանոցի աշխատակազմը վերապատրաստված է, քանի որ IPD բաժնում հատուկ մոտեցում է հարկավոր: Հետևաբար այն պահից երբ հիվանդը մտնում է հիվանդանոց, ընդունվում է, մտնում է բաժին և նախնական քայլերն է կատարվում մինչև վիրահատության կատարման և հիվանդանոցից դուրս գրման հատուկ գործընթացը: Այս համակարգի կողքին նախատեսված է մի թիմ: Մենք նույնիսկ համարյա 30 և 40 քմ. մակերեսով սուիթներ ենք նախատեսել հիվանդի ու նրա ուղեկիցների համար: 7 սուիթ է նախատեսվել այս համալիրի համար: Յուրաքանչյուրի համար ունենք մի բուժքույր, պարամեդիկ-օգնական և առողջապահական օգնական: Այսինքն բոլոր ծառայությունները իրականացվում են VIP կարգով: Այսինքն առողջապահական զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բոլոր պայմանները մենք ապահովում ենք: Այն պահից երբ ընդունում ենք հիվանդին մինչև նշված փուլերի ավարտը հիվանդը պետք է իրեն հանգիստ զգա և կարողանա հանգիստ շփվել աշխատակազմի հետ: IPD բաժնի հիվանդասենյակում ճաշը մատուցելու հնարավորություն կա: Օրվա որոշ ժամերին հիվանդը կարղ է կապվել իր հարազատների հետ: Կա նաև Վայֆայ ծառայություն և այլն: Այսինքն անկախ նրանից, որ այստեղ հիվանդանոց է, իրանցի հյուրընկալի կողմից կատարվող ամեն ինչ այստեղ է նախագծվել ու իրականցվում է բարձր որակով: Այն անհատների համար, որ որպես առողջապահական զբոսաշրջիկ են ուզում դիմել մեզ, ծառայություների գները հարմարավետ են և փորձել ենք վերանայել մեր գների փաթեթը: Եթե հիվանդի ու բուժող բժշկի կապի կարիքը լինի մենք ստեղծում ենք այնպիսի հնրարավորություններ, որ անձի բժշկական ու բուժման ընթացքի բոլոր տվյալները հասանելի լինեն և՛ հիվանդին և՛ իր երկրում բուժման ընթացքը շարունակող բժշկին:

****

Հարգելի ունկնդիրներ դուք կարող եք առավել տեղեկություններ ստանալու համար այցելել www.kowsarhospital.com կայքեջ կամ զանգահարել 0098-42193628 համարին կամ 0921183639 բջջային հեռախոսին: Հիվանդանոցի հասցեն է քաղաք Թեհրան, պողոտա Սեյեդ Ջամալեդդին Ասադաբադի, պողոտա 23-րդ, պողոտա Ֆարահանի փուր, Շաֆաղ զբոսայգուն կից Մոհեբ Քոսար հիվանդանոց:

 

--------------------------------- 

 

Պիտակ