Սեպտեմբեր 04, 2019 14:28 Asia/Yerevan

Հարգելի ունկնդիրներ եթերում «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Այսօր կներկայացնենք Յազդ քաղաքի վերարտադրողական գիտությունների ինստիտուտը:

Յազդ քաղաքն Իրանի  Յազդ նահանգի կենտրոնն է, որը գտնվում է Թեհրանից 667 կմ հեռավորության վրա:

Այս քաղաքը աղյուսով կառուցված  առաջին քաղաքն է և Իտալիայի Վենետիկից հետո աշխարհի երկրորդ պատմական քաղաքն է համարվում: Այն գտնվում է Իրանի կենտրոնում գտնվող «Շիր Քուհ» և «Խարանաղ» լեռների միջև ընկած չոր ու ընդարձակ հովտում:

«Յազդ» նշանակում է «մաքուր քաղաք», որը հայտնի է, որպես «Աղոթքի» և «հեծանիվների քաղաք»:

 

Յազդը, իր արժեքավոր պատմական ճարտարապետության և ավանդական հյուսվածքի պատճառով, 2017-ի հուլիսի 9-ին, որպես Իրանի առաջին պատմական քաղաք գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Յազդում կան բազմաթիվ պատմական վայրեր, այդ թվում ՝ Յազդի մզկիթը, Զրադաշտականների մեհյանը, «Ամիր Չախմախ» հրապարակը և «Ֆահադա» պատմական շրջանը:

Յազդ նահանգը հայտնի է իր գեղեցիկ անապատներով և այդ պատճառով էկոտուրիստների և առողջապահական զբոսաշրջիկների նպատակակետերից մեկն է համարվում: Անապատի լռությունը զբոսաշրջիկների համար մեդիտացիայի հիանալի վայր է: Յազդի անապատում ավազաթերապիան հոդացավերը բուժելու լավագույն  ավանդական մեթոդներից մեկն է:

Յազդ քաղաքը՝ ունենալով  բարձրակարգ հիվանդանոցներ և բժիշկներ ու մասնագետներ, դարձել է շատ իրանցիների և օտարերկրացիների բուժման ուղղություններից մեկը:

Անպտղության բուժումը, սրտանոթային հիվանդությունների բուժումը և ատամնաբուժությունն այն ոլորտներից են, որոնցով  շատ են զբաղվել Յազդ քաղաքում:

Յազդի նահանգն ունի ավելի քան 2,650  հիիվանդանոցային մահճակալ և բուժման 20 հաստատություն և 159 առողջապահական կենտրոն և այլ կլինիկական և պարաքլինիկական հաստատություններ: Յազդիի շատ բժիշկներ համաշխարհային հռչակ են վայելում: Այդ թվում են՝ անպտղության ոլորտում՝ Պրոֆեսոր Աբբաս Աֆլաթունյանը,սրտանոթային ոլորտում՝ Դոկտոր Սեյեդ Մահմուդ Սադրը և  ռևմատիզմ հիվանդությունների ոլորտում Պրոֆեսոր Մոհամմեդ Բաղեր Օլիան , որոնց համբավն հայտնի են Իրանում և աշխարհում:

Պրոֆեսոր Աբբաս Աֆլաթունյան

 

Յազդում պտղաբերության և անպտղության հետազոտական կենտրոնների առկայությունը և կանանց հիվանդությունների բուժումը այս քաղաքը դարձրել են Իրանի առողջապահական կենտրոններից մեկը:

Յազդի վերարտադրողական գիտությունների հետազոտական ինստիտուտը (Yazd Reproductive Sciences Institute) անպտղության բուժման առաջին կենտրոններից մեկն է Իրանում և Մերձավոր Արևելքում, որն ամեն տարի ընդունում է բազմաթիվ զույգերի Իրանից և աշխարհից:

Այս հետազոտական ինստիտուտը շահագործման հանձնվեց 1986 թ.-ին, որի հիմնադրման նպատակն է անպտղության բուժումը ժամանակակից տեխնոլոգիաներով և այն զույգերի համար, ովքեր ստիպված էին  բուժման համար մեկնել եվրոպական երկրներ:

Ներկայումս կենտրոնն ակտիվ գործունեություն է իրականացնում մասնագետների վերապատրաստման, հետազոտական ծրագրերի անցկացման և անպտուղ զույգերի բուժման գործում և բաղկացած է տարբեր բաժիններից:

 

Հետազոտական կենտրոնը բաղկացած է չորս բաժիններից՝ ներառյալ «անպտղության հետազոտությունների կենտրոն», «ցողունային բջիջների հետազոտական կենտրոն», «Աբորտի հետազոտական կենտրոն» և «հյուսվածքներ ինժեներական և բժշկական նանոտեխնոլոգիայի հետազոտական կենտրոն»:

Ինստիտուտի անպտղության հետազոտման կենտրոնը ստեղծվել է 2001 թվականին՝ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության կողմից, որպես երկրի անպտղության և վերարտադրության գիտական կենտրոն:  Իսկ 2002-ին այն հայտարարվել է, որպես Ռազի հետազոտական փառատոնի լավագույն հետազոտական կենտրոն:

Ապտղության խնդիրը լուծելու համար ինստիտուտի բժշկական բաժինը բաղկացած է գինեկոլոգիայի, սննդի, գենետիկայի, անդրոլոգիայի 5 տարբեր կլինիկաներից: Այս ոլորտում տարբեր մասնագետների ներկայությունը ինստիտուտում , ինչպիսիք են էնդոկրինոլոգիան, ուրոլոգիան, գինեկոլոգիական վիրաբուժությունը և հոգեբուժությունը, այս ինստիտուտը տարբերվում է անպտղության այլ կենտրոններից: Կենտրոնում կիրառվում են նաև անպտղության բուժման ամենաժամանակակից մեթոդները:

Յազդի վերարտադրողական գիտությունների ինստիտուտ

Յազդի վերարտադրողական գիտությունների ինստիտուտը տարիների ընթացքում բազմաթիվ նվաճումներ է ունեցել, որոնք ներառում են Microinjection-ի առաջին մանուկի ծննուդը, Իրանի Epididymis- ի սերմնահեղուկի և Microinjection-ի առաջին երեխայի ծնունդը և ձվաբջջի հասունացումը և պտղաբերումը:

Անպտղության կենտրոնի գործունեության եղանակն այնպես է, որ զույգերն ընդունվելուց հետո այցելում են կլինիկաներ: Այնուհետև մասնագետների կողմից, ինչպիսիք են էնդոկրինոլոգները, ուրոլոգները և գինեկոլոգները նրանց զննելուց հետո պարզում  են նրանց անպտղության պատճառը: Ապա նախնական թեստերը անցկացնելուց հետո որոշում են դրանց բուժումը, և զույգերը մտնում են բուժման գործընթաց:

Կենտրոնի Միջազգային բաժինը, այժմ անցկացնում է միջազգային IPD սերտիֆիկացման գործընթացը, նաև ամեն տարի  ընդունում է մեծ թվով  բուժման համար Եվրոպայից և Ասիայից Իրան ուղևորված արտասահմանցի զույգերի:

Օտարերկրյա հիվանդների ընդունելության մասին ավելին իմանալու համար լսենք ենք ինստիտուտի միջազգային բաժնի քարտուղար դոկտոր Նաբիի խոսքերը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել կենտրոնի կայքէջ, հետևյալ հասցեով՝ www.ssu.ac.ir: Կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով 00983537258410: Հաղորդակցման համար կարող եք ձեր հարցերը ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Դոկտոր Նաբիի բացատրությունը Յազդի վերարտադրողական հետազոտության կենտրոնի վերաբերյալ.

Ես դոկտոր Ալի Նաբին եմ: Վերարտադրողական կենսաբանության դոկտոր և Յազդի համալսարանի ֆակուլտետի անդամ, ինչպես նաև Յազդի կենսաբանության վերարտադրողական IPD- ի քարտուղար:

Յազդի կենսաբանական վերարտադրողական գիտությունների ինստիտուտը հիմնադրվել է 1989 թ.-ին ՝ բժշկական գիտությունների համալսարանի մի խումբ մասնագետների, մասնավորապես ՝ պրոֆեսոր Աֆլաթունյանի ջանքերի արդյունքում:

Ինստիտուտի անպտղության հետազոտման կենտրոնը ստեղծվել է 2001 թվականին՝ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության միջոցով, որպես երկրի անպտղության և վերարտադրության գիտական կենտրոն:  Իսկ 2002-ին այն հայտարարվել է, որպես Ռազի հետազոտական փառատոնի լավագույն հետազոտական կենտրոն:

Կենտրոնում ստեղծվել IPD աշխատանքային խումբ և այժմ  ստանում ենք  ECD- ի արտոնագիր՝ Իրանի  առողջապահության նախարարության կողմից: Նաև կահավորվում է հոսպիտալացված հիվանդների սենյակը` միջազգային ստանդարտներին համապատասխան և  պատրաստվում է հիվանդների սպասասրահը: Կատարված այլ աշխատանքները ներառում են կենտրոնի կայքի թարմացումը, արաբերեն և անգլերեն դասավանդումը կենտրոնի անձնակազմին, և ինստիտուտում առկա բոլոր սպասարկությունների երկլեզու թարգմանությունը: Նաև EPD  բաժնում ունենք մասնագետ բժիշկ: Մեր հաճախորդները հիմնականում արաբական և Պարսից ծոցի երկրներից են: Մենք հիվանդներ  ենք ընդունում Իրաքից և Օմանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Աֆղանստանից:

Երբ զույգերը դիմում են կենտրոն, նրանք առաջնորդվում են միջազգային հիվանդների ոլորտում EDP փորձագետի կողմից և  նրանց ընդունում է EDP-ի բժիշկը և զույգերի համար սկսվում են բուժման պլանները:

Միջազգային հիվանդներին ընդունում ենք միջնորդ ընկերությունների համագործակցությամբ: Այդ ընկերություններն արդեն համակարգում են հիվանդների ընդունելության միջազգային բաժնի հետ և  հիվանդներին բերում են կենտրոն: Մյուս ձևն այն է որ հիվանդները ուղղակի այցելում են կենտրոն:

Միջազգային հիվանդներին ընդունելու համար պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր,ներառյալ զույգերի անձնագրերը և բժշկական բոլոր գրառումները: Պայմանագրերը, որոնք կնքվել են միջնորդ ընկերության հետ: Կամ եթե նրանք ուղղակի դիմում են կենտրոն պետք է ունենան կենտրոնի հետ նախապես կնքած պայմանագիրը:

Ամեն տարի մեր կենտրոն են այցելում մոտ 12,000 զույգեր, որոնցից 150-ն արտասահմանցի զույգեր են: