Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
---
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գտնվող ԼՂ-ն անցած շաբաթ կրկին երկու կողմերի ուժերի միջև փոխհրաձգության ականատես եղավ և կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու մեջ:
ԼՂ-ի պաշտպանական բանակի ուժերը հայտարարեցին, որ կործանել են Ադրբեջանի բանակին պատկանող Mi-24 տեսակի մի ռազմական ուղղաթիռ: Հայաստանի լրատու աղբյուրներն էլ նշեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 12-ամյա մի պատանի:
Համաձայն «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանի կայքի հաղորդման, երկու կողմի պաշտպանության նախարարությունները միմյանց մեղադրում են հրահրիչ քայլեր իրականացնելու մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ է ինչ ԼՂ-ի հարցով տարաձայնություն ունեն և երկու երկրի սահմաններն ու շփման գծերը պատերազմական վիճակի ականատես են եղել:
ԼՂ-ը հայկական բնակչությամբ տարածք է, որ Խորհրդային Միության շրջանում, որպես ինքնավար մարզ հայտնվեց Ադրբեջանի սահմաններում: ԼՂ-ը 1991 թվականին անկախություն հռչակեց, որին հաջորդեց երեք տարի տևած պատերազմը: Թեև այս պատերազմը Ռուսաստանի միջնորդությամբ հանգեց հրադադարի, սակայն բախումները չեն դադարեցվել և ժամանակ առ ժամանակ կողմերի միջև բախումների մասին լուրեր են հրապարակվում:
ԼՂ-ում բախումները սրվելուց հետո Ռուսաստանը պահանջեց շտապ հրադադար հաստատել:
Ռուսաստանի պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարներն իրենց հայ ու ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջեցին մեղմել ԼՂ-ում լարվածությունները:
Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդման համաձայն Սերգեյ Լավրովն իր հայ ու ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերին ինքնազսպվածության կոչ անելով պահանջեց լարվածությունների ու բախումների մեղմացման ուղղությամբ քայլեր վերցնել:
Ֆրանսիայի ԱԳ նախարար՝ Ժան Մարք Այրոն նույնպես ընդգծելով շտապ հրադադար հաստատելու անհրաժեշտությունն հայտարարեց, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ուժային ճանապարհով:
Այս արտահայտությունները կատարվեցին այն պայմաններում, երբ ի վերջո հակամարտող կողմերը համաձայնեցին ԼՂ-ում հրադադար հայտարարվելու շուրջ:
---
Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հինգշաբթի օրը Բաքվում գումարված նիստում քննարկեցին եռակողմ համագործակցությունների ամրապնդման ուղիները:
Այս ֆորմատով երեք երկրի ԱԳ նախարարների նիստը գումարվեց առաջին անգամ:
Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինն այս նիստի գումարումը տարանցման, առևտրի ու էներգետիկայի ոլորտներում համագործակցության նոր եզրեր գտնելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ դերակատար լինելու հարցում երեք երկրի վճռակամության ապացույցն է համարել:
Նախօրեին Իրանի Ռամսար քաղաքը հյուրընկալեց Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ չորրորդ նիստը, որի ընթացքում կողմերը քննարկեցին եռակողմ ու տարածաշրջանային տարբեր հարցեր:
Զարիֆն իր թուրք ու ադրբեջանցի գործընկերների հետ առանձնազրույցների ժամանակ քննարկեց երկու կողմերին հետաքրքրող հարցեր: ԻԻՀ ԱԳ նախարարն Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ զրուցեց ԼՂ-ի հակամարտության շուրջ և ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում դերակատարություն ունենալու Թեհրանի պատրաստակամությունը հայտնեց:
Այս նիստի ավարտին հրապարակվեց մի հաղորդագրություն, որտեղ ընդգծվել է Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջագծում համագործակցությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Կողմերը նաև ընդգծեցին ահաբեկչության, ծայրահեղականության ու անջատականության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման նշանակությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորման ցանկությունը երեք երկրի ԱԳ նախարարների կողմից ընդգծված կետերից էր:
---
Ղրղզստանի ազգային բանկի տնօրենը քննադատելով ներքին արժույթի Սոմի դոլարի փոխվելն ասաց. «Երկրում պիտի հզորացվի հայրենասիրության զգացումը, որպեսզի ազգային արժույթի կիրառումը համատարած դառնա»:
Ղրղզստանի ազգային բանկի տնօրեն Թալղուն Բեյկ Աբդղուլաֆը մամլո մի ասուլիսի ժամանակ քննադատելով ազգային արժույթի փոխանակումը դոլարի հետ, այդ երկրի ժողովրդին հայրենասիրության կոչ ուղղեց և ասաց, որ պիտի հրաժարվել սոմը դոլարի հետ փոխանակելուց, որպեսզի այդպիսով տարածում գտնի ազգային արժույթի օգտագործումը: Նա նշել է, որ շատերն ապրում են Ղրղզստանում սակայն իրենց առևտուրը կատարում են դոլարով:
«Տնտեսական հարցերն ու դոլարի հանդեպ ուշադրությունը որոշ քաղաքացիների համար թյուրիմացաբար վերածվել է գլխավոր հարցի, մինչդեռ կրճատելով դոլարը կարելի է սատարել ազգային տնտեսությանն ու ազգային արժույթի հզորացմանը»,-ընդգծել է նա:
Սա ի տես այն բանի, որ գարնան եղանակը սկսվելով Ղրղզստանում դոլարն արժեզրկվել է և այդ երկրի ազգային բանկը ղրղզական սոմը հզորացնելու համար յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ դոլար է գնում շուկայից: Համաձայն վիճակագրական տվյալների մարտ ամսին Ղրղզստանի կառավարությունը շուկայից գնել է 79 միլիոն 700 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Կենտրոնական Ասիայի մյուս արժույթների մեջ սոմն ամենակայունն է եղել:
---
Ղազախստանի նախագահը պահանջել է սերտ համագործակցություն հաստատել ԵՄ-ի, ԵՏՄ-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպության միջև: Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը Վաշինգտոնում գումարված միջուկային անվտանգության նստաշրջանին առընթեր ակնարկեց Բրյուսել կատարած ուղևորությանն ու Ղազախստանի խորհրդարանի միջոցով ԵՄ-ի հետ համագործակցությունների ընդլայնման համաձայնագրի վավերացմանը:Նա ասաց. «Այս համաձայնագրի որոշ բաժինները գործադրման կհանձնվեն այս տարվա մայիս ամսից և դրա լիարժեք գործադրման համար անհրաժեշտ է, որ համաձայնագիրը վավերացնեն ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրները:
Նազարբայևի ընդգծմամբ ԵԽ-ի ու Եվրահանձնաժողովի ղեկավարների ու պաշտոնատարների հետ բանակցությունների գլխավոր թեման դեպի Եվրոպա ղազախական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակությունների վերացումը և վիզաների համար դյուրություն ստեղծելն է եղել:
Նա նաև անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի և միջուկային ու զանգվածային ոչնչացման զենքերին ահաբեկիչների հասանելիությունը կանխելու անհրաժեշտությանը: «Այս ոլորտում հաղթելու համար անհրաժեշտ է միջազգային հասարակայնության միասնականությունը և ահաբեկչական կազմակերպություններին անդամակցության մեջ կասկածվող ցանկացած անձին վերահսկող համաշխարհային ցանց պիտի ստեղծել»,-ասել է Նազարբայևը:
---
Թուրքմենստանի նախագահն ասել է. «Նկատի առնելով անկողմնակալության քաղաքականությունն այս երկիրը չի միանալու արտաքին ու միջազգային ռազմական որևէ կոալիցիայի»:
Ղուրբանղոլի Բերդի Մոհամեդովն ասել է, որ անցած շաբաթ կազմակերպված ռազմական, անվտանգության ու իրավապահ ուժերի զորավարժությունը վկայում է այս երկրի զինված ուժերի հզորության մասին:
Նա նաև ակնարկելով Թուրքմենստանի ռազմական դոկտրինայի պաշտպանական ու խաղաղ բնույթին, ավելացրեց. «Թուրքմենստանի ռազմական ու քաղաքական ռազմավարությունը վկայում է ոչ միայն խաղաղության ու հանրային անվտանգության հանդեպ այս երկրի հավատարմության, այլև ազգային շահերի պաշտպանության հանդեպ ստանձնած պարտավորության մասին»:
---