Ապրիլ 23, 2016 10:07 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն, ինչպես միշտ հատկացված է այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 11-րդ նստաշրջանն անցած շաբաթ Տաշկենդում կայացավ Ուզբեկստանի նախագահությամբ:

Այս նստաշրջանում, որին մասնակցում էին Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Չինաստանի հասարակական անվտանգության նախարարը, Ղրղզստանի պաշտպանության խորհրդի քարտուղարը, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության քարտուղարները, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն ու հիշյալ կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի նախագահը քննարկվեց տարածաշրջանի անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության ու անջատողականության դիմակայման շուրջ համագործակցության, նաև զենքի անօրինական շրջանառության, թմրանյութերի և տարբեր տեսակի սպառնալիքների դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Այս նիստում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներն ընդգծեցին, որ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությունը առկա քաղաքական, տնտեսական ու հասարակական անկայունության, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության ու արմատականության աճող մակարդակի պատճառով վտանգված է: Շանհայի համագործակցության կազմակերպության անվտանգության ոլորտի պաշտոնատարների համոզմամբ Աֆղանստանի իրավիճակի խաղաղ կարգավորումը համարվում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման գլխավոր գործոնը:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները նաև ողջունել են տարածաշրջանում ու դրանից դուրս խաղաղության ու կայունության հաստատման նպատակով միջազգային համագործակցությունների առավել ընդլայնմանը սատարող Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը:

-------------------------------

Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներն անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկու երկրի միջև համագործակցությունների տարբեր ծավալները: Այս հանդիպման ժամանակ ղազախական կողմն ընդգծեց, որ երկու երկրի նպատակն է հարաբերությունների ընդլայնումն ու փոխադարձ փորձն ապագա սերունդներին փոխանցելը: Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները նաև քննարկեցին տնտեսական, առևտրական, ջրի ու էներգետիկայի, փոխադրության ու լոգեստիկական, ինչպես նաև մշակութային ու հումանիտար հարցերում երկկողմ համագործակցությունների տարբեր ծալքերը: Ասվում է, որ միջազգային օրվա հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման օրակարգը երկու կողմի բանակցությունների առանցքներից են եղել:

Ի դեպ, Ղազախստանի բանակի շտաբի պետի տեղակալն անցած շաբաթ հայտարարեց. «Իրանն ու Ղազախստանը տարածաշրջանային երկու հզոր երկրներ են, որոնք շարունակ ընդգծել են բարեկամության ու հարևանության հողի վրա հարաբերությունների ընդլայնումը: Ղազախ պաշտոնատարն այդ արտահայտությունները կատարեց Աստանայում Ղազախստանի պաշտպանական ու անվտանգության ոլորտի պաշտոնատարների ներկայությամբ կայացած ԻԻՀ-ի բանակի օրվա հանդիսության ժամանակ և ընդգծեց երկու երկրի ռազմական համագործակցությունների ընդլայնումը:

Ղազախստանում ԻԻՀ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն այս հանդիսության ժամանակ բանակը հիշեց, որպես զինված ուժերի հզորության ու արժանապատվության խորհրդանիշը: Այդ հանդիսությանն առընթեր կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին վերջին տարիներին Իրանի պաշտպանական արդյունաբերության միջոցով արտադրված պաշտպանական սարքեր:

-----------------------

Ղրղզստանի ԱԳ նախարարությունն անցած շաբաթ հակազդելով այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված Սպիտակ տան զեկույցին հայտարարեց, որ Վաշինգտոնը մարդու իրավունքները չարաշահում է, որպես անկախ երկրների դեմ ճնշման գործադրման լծակ:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարբեր երկրներում մարդու իրավունքների մասին իր տարեկան զեկույցում Ղրղզստանին մեղադրեց 36 պարագաներում մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի մարդու իրավունքների տարեկան զեկույցները մշակվում են նկատ առնելով այդ երկրի գեոպոլետիկական շահերը և լիովին ստահոդ են: Բացի այդ լիովին պարզ է, որ ԱՄՆ-ի վարչակազմն իր զեկույցը մշակում է հիմք ընդունելով Ղրղզստանում Վաշինգտոնի միջոցով ֆինանսավորվող ոչ-պետական կամակերպությունների որոշ ներկայացուցիչների ներկայացրած տվյալները:

Ղրղզստանում ոչ-պետական կազմակերպությունները շարունակ հասարակությանը պարտադրում են հետևել արևմտյան սովորություններին, ինչը հակասում է այդ երկրի ավանդույթներին ու շահերին: Ղրղզստանի կառավարությունը կապի մեջ է եղել միջազգային, այդ թվում նաև ամերիկյան որոշ հաստատությունների հետ ու նրանցից խորհուրդներ ու օժանդակություններ է ստանում, սակայն որոշ արևմտյան կազմակերպություններ միայն խորհում են հասարակության խորքը ներթափանցելու և այդ երկրի ժողովրդի ավանդույթների ու իրավունքների ոչնչացման մասին:

Ղրղզստանի կառավարությունը դեմ է պատրաստված զեկույցի բովանդակությանն ու հավատացած է, որ անօրինական ձերբակալությունների և կառավարության դեմ բողոքող քաղաքացիների մեկուսացման մասին բաժիններն անհիմն ու միտումնավոր են ու միևնույն ժամանակ զավեշտական են համարվում պետական պաշտոնատարների անպատժելիության, մարդու իրավունքների ոտնահարման ու ոչ-պետական կազմակերպությունների դեմ ճնշումների կապակցությամբ մեղադրանքները:

Ղրղզստանի կառավարությունը ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորել է նման զեկույցների մշակման ժամանակ անհրաժեշտ ուշադրությունը ցուցաբերել և օգտվել այնպիսի կազմակերպությունների ու անհատների տեսակետներից, ովքեր գրիչ են ձեռք առնում առանց կանխադատումների:

----------------------------

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հատուկ ծառայության ուժերի հրամանատար Դորեսի Դ. Ռաջերզն անցած շաբաթ չհայտարարված այց կատարելով Ուզբեկստան ու Տաջիկստան հանդիպեց այդ երկու երկրի անվտանգության պաշտոնատարների հետ:

Տաջիկ պաշտոնատարների հետ Ռաջերզի հանդիպման ժամանակ քննարկվեցին ու մտքերի փոխանակման ենթարկվեցին համատեղ համագործակցություններին վերաբերող հարցերն ու նաև տարածաշրջանում անվտանգության հաստատման ուղիները: Երկօրյա ուղևորության ընթացքում Ռաջերզը հանդիպում ունեցավ Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Միլարդի և Ուզբեկստանում ԱՄՆ-ի դեսպան Փամելա Սեփերթլինի հետ և կողմերը մտքերի փոխանակում կատարեցին Վաշինգտոնի ու Կենտրոնական Ասիայի երկրների և հատկապես Տաջիկստանի ու Ուզբեկստանի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ռազմական համագործակցությունների շուրջ:

ԱՄՆ-ի ռազմական բարձրաստիճան պաշտոնատարի ուղևորությունը Կենտրոնական Ասիայի երկրներ կատարվեց այն պայմաններում, երբ նախօրեին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ գաղտնի մի զեկույցով իր գնահատականն է տվել Աֆղանստանի բանակի գործունեության մասին և հայտարարել է, որ այդ երկրի անվտանգության ուժերն անհրաժեշտ պատրաստվածություն ունեն դիմակայելու Աֆղանստանում աշխարհազորայինների սպառնալիքներին:

----------------------------

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր վերջին զեկույցում մտահոգիչ է համարել Տաջիկստանում մամուլի ազատության վիճակը: Համաձայն այս զեկույցի Տաջիկստանի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով վերացնում է քաղաքական ընդդիմությանը և խստացրել է անկախ մամուլի վրա ճնշումը:

Այս զեկույցը տեղեկացրել է անվտանգության ուժերի միջոցով անկախ լրագրողների խուզարկման մասին ու նշել է, որ Տաջիստանում թափ է հաղորդվում կայքերի ու սոցիալական ցանցերի արգելափակմանն ու նաև կապերի վերահսկմանը: Այս զեկույցում 2016 թվականին աշխարհի 180 երկրների շարքին Տաջիկստանը զբաղեցրել է 150-րդ տեղը, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 34 աստիճանով անկում է արձանագրել: