Ապրիլ 14, 2022 05:56 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 679

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 17 և 18-րդ այաներ

وَحُشِرَ لِسُلَیْمَانَ جُنُودُهُ مِنَ الْجِنِّ وَالْإِنْسِ وَالطَّیْرِ فَهُمْ یُوزَعُونَ

حَتَّىٰ إِذَا أَتَوْا عَلَىٰ وَادِ النَّمْلِ قَالَتْ نَمْلَةٌ یَا أَیُّهَا النَّمْلُ ادْخُلُوا مَسَاکِنَکُمْ لَا یَحْطِمَنَّکُمْ سُلَیْمَانُ وَجُنُودُهُ وَهُمْ لَا یَشْعُرُونَ

 

Մի օր Սողոմոնը հավաքեց իր զինվորներին, ովքեր բաղկացած էին ոգիներից, մարդկանցից ու թռչուններից, յուրաքանչյուրն առանձին շարքով:

 

Երբ նրանք բոլորը ժամանեցին մրջյունների հովիտը, մրջյուններից մեկն ասաց. «Մտեք ձեր բնակարանները, որ Սողոմոնն ու իր զինվորները անզգուշությամբ չճզմեն ձեզ, որովհետև մեզ ուշադրություն չեն դարձնի»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված Սողոմոնին ու Դավթին իշխանություն հաստատելու ուժ տվեց:

Այս այաները նշում են, որ նրանք ունեին զորք: Ջիների մի խումբ, մարդկանց մի խումբ և թռչունների մի խումբ ծառայում էին Սողոմոնին ու պաքայրում թշնամու դեմ, երբ նա ցանկանում էր: Մի անգամ, Սողոմոնը կանչեց բոլորին: Նրանք եկան, կազմեցին մի մեծ բանակ ու շարժվեցին առաջ: Ճանապարհի կեսին նրանք հանդիպեցին մրջյունների մի խմբի: Սողոմոնն Աստծու կամքով լսեց մի մրջյունի, որը մյուսներին ասում էր,- Ուշադիր եղեք որ չկոխրճվեք Սողոմոնի զինվորների ու ձիերի ոտքերի տակ, որովհետև նրանք ուշադիր չեն: Ըստ երևույթին, մրջյունը գիտեր, որ Սողոմոնը չի նեղացնելու մրջյուններին:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդն ունի ջինին իրեն ենթարկելու, նրանից օգնություն ստանալու և իրեն ծառայեցնելու կարողություն:

2. Կարգապահությունը, ռազմական ուժը և հզոր ուժի կիրառումը թշնամու դիմաց, Աստծու մարգարեների առանձնահատկություններից է:

3.Կենդանիները հասկանում են վտանգը և միմյանց նախազգուշացնում այդ մասին:

4. Աստծու կողմից ընտրյալ մարդը, անգամ մի մրջյունի չի վնասի:

 

Նամլ սուրահի 19-րդ այա

فَتَبَسَّمَ ضَاحِکًا مِنْ قَوْلِهَا وَقَالَ رَبِّ أَوْزِعْنِی أَنْ أَشْکُرَ نِعْمَتَکَ الَّتِی أَنْعَمْتَ عَلَیَّ وَعَلَىٰ وَالِدَیَّ وَأَنْ أَعْمَلَ صَالِحًا تَرْضَاهُ وَأَدْخِلْنِی بِرَحْمَتِکَ فِی عِبَادِکَ الصَّالِحِینَ

 

Սողոմոնը լսեց մրջյունի խոսքը և ծիծաղելով ասաց. «Տե՛ր, ինձ երախտապարտ արա այն շնորհների համար, որոնցով ողողեցիր ինձ ու ծնողներիս: Արա այնպես, որ ես գործեմ բարիքը, որը Դու ես ցանկանում: Քո գթությունը թող ինձ դասի Քո առաքինի ծառաների դասին»:

 

 

Իր ընկերներին զգուշացնելու մրջյունների խոսքերը պատճառ դարձան, որ Սողոմոնը մտածի, թե մրջյունը ինչպես է մտահոգվում իր նմանների համար: Նա նաև մտածեց, որ հանկարծ իր իշխանության ժամանակ վնաս չհասցվի թույլերին: Նա աղոթեց Աստծուն, ու խնդրեց որ կարողանա ճիշտ իրականացնել իրեն վստահված առաքելությունը: Սողոմոնը շնորհակալություն հայտնեց այն բարիքների համար, որ տրվել են իրեն ու իր ընտանիքին և հույս հայտնեց, որ իր պարտականությունները կատարելիս ձեռք կբերի Աստծու գոհունակությունը, որպեսզի դասվի բարիների ու արդարների շարքին:

Այս այայից սովորում ենք.

1. Հասարակության ղեկավարի առանձնահատկություններից է համբերությունը, քննադատությունները լսելու և ընդունելու և դրանց շուրջ մտածելու կարողությունը:

2. Աստծու բարիքների փառաբանումը պետք է գործով ապացուցվի: Մարդը պետք է ճիշտ օգտագործի իրեն տրված բարիքներն ու ճիշտ վարվի մյուս մարդկանց հետ:

3. Այն բարի գործն է  արժեքավոր, որն արվում է Աստծու գոհունակությունը ձեռք բերելու և ոչ թե հռչակ փնտրելու նպատակով:

 

Նամլ սուրահի 20-22-րդ այաներ

وَتَفَقَّدَ الطَّیْرَ فَقَالَ مَا لِیَ لَا أَرَى الْهُدْهُدَ أَمْ کَانَ مِنَ الْغَائِبِینَ

لَأُعَذِّبَنَّهُ عَذَابًا شَدِیدًا أَوْ لَأَذْبَحَنَّهُ أَوْ لَیَأْتِیَنِّی بِسُلْطَانٍ مُبِینٍ

فَمَکَثَ غَیْرَ بَعِیدٍ فَقَالَ أَحَطْتُ بِمَا لَمْ تُحِطْ بِهِ وَجِئْتُکَ مِنْ سَبَإٍ بِنَبَإٍ یَقِینٍ

 

(Սողոմոնը) նայեց թռչունների բանակին ու ասաց. «Ինչո՞ւ հոպոպին չեմ տեսնում, գուցե այստե՞ղ չէ»:

Ես նրան պիտի պատժեմ, պիտի մորթեմ, եթե բացակայելու համար պատճառ չունենա»:

Շատ չանցած` (հոպոպը եկավ և) ասաց նրան. «Ես գիտեմ այն, ինչ դու չգիտես: Ես քեզ լուրեր եմ բերել Սաբայի թագավորությունից:

 

Նախորդ այաներում ասացինք, որ թռչունները ենթարկվում էին Սողոմոնին: Նրանք Սողոմոնին զեկուցում էին այն ամենի մասին, որ տեղի էր ունենում իր տարածքում: Այաներն ասում են, որ մի անգամ, Սողոմոնը նայեց իր թռչուններին ու տեսավ, որ բոլորը կան, բացի հոպոպից: Նա բարձրաձայն ասաց,- Եթե նա ծուլության պատճառով չի ներկայացել այստեղ, պետք է խիստ լինել նրա նկատմամբ:

Հոպոպի բացակայությունը երկար չշարունակվեց: Նա եկավ Սողոմոնի մոտ ու ասաց,- Ես գնացել էի  Սաբայի երկիր: Այնտեղ տեսա շատ բաներ, որոնց մասին դու տեղյակ չես: Ես դրանց մասին քեզ կտեղեկացնեմ:Հոպոպն այդպիսով կարողացավ արդարացնել իր բացակայությունը և կանխել իր դեմ Սողոմոնի ցանկացած քայլ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները մշտապես հետաքրքրվել են իրենց ենթակաների որպիսությամբ:

2. Յուրաքանչյուր հասարակության ղեկավար, պետք է շատ ուշադիր լինի ու շրջահայաց, ինչպես՝ Սողոմոնը:

3. Իշխանական համակարգում անլրջությունն ընդունելի չէ: Պետք է խիստ լինել նրանց նկատմամբ, ովքեր սխալ քայլ են անում, որպեսզի մյուսները դրանից դաս քաղեն:

4.Իսլամական առաջնորդի առանձնահատկություններից է տրամաբանական և կտրուկ լինելը: