Ելք դեպի լույս 699
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 22 և 23-րդ այաներ
وَلَمَّا تَوَجَّهَ تِلْقَاءَ مَدْیَنَ قَالَ عَسَىٰ رَبِّی أَنْ یَهْدِیَنِی سَوَاءَ السَّبِیلِ
Երբ քաղաքից դուրս եկավ, քայլերն ուղղեց դեպի Մադիան ու ասաց. «Թերևս Աստված ինձ ճիշտ ճանապարհով առաջնորդի»:
Երբ Մովսեսը հասավ Մադիանի աղբյուրի մոտ, տեսավ հովիվների, որոնք ջուր էին տալիս (իրենց ոչխարներին): Նրանց մոտ տեսավ նաև երկու կնոջ, որ առանձին պահում էին (իրենց հոտերը): Հարցրեց. «Դուք ի՞նչ եք անում այստեղ: (Կանայք) պատասխանեցին. «Մենք միայն այն ժամանակ մեր ոչխարներին ջուր կտանք, երբ հովիվները գնան այստեղից: Մեր հայրը հարգարժան ծերունի է»:
Այս այաները խոսում են այն մասին, թե Մովսեսն ինչպես հեռացավ Եգիպտոսից ու գնաց դեպի Լևանտ, որը գտնվում էր Մադիանի հարավում և փարավոնի իշխանությունից դուրս էր: Սակայն այս ճամփորդությունն անվտանգ չէր, քանի որ նրան փնտրում էին փարավոնի զինվորներն ու մյուս կողմից, նա կարող էր կորցնել ճանապարհը: Սակայն Աստված նրան օգնեց: Այնուհետև, այաներն ասում են, որ Մադիան մտնելուց առաջ, Մովսեսը տեսավ ոչխարի հոտը, որը ջուր էր խմում: Նա նույնպես մոտեցավ ջրհորին, որ ջուր խմի, սակայն այնտեղ տեսավ երկու երիտասարդ կանանց, ովքեր ջուր էին տալիս ոչխարներին: Կանայք ուշադիր էին, որ իրենց ոչխարները չխառնվեն ուրիշ հոտի հետ: Մովսեսը նրանց հարցրեց, թե ինչու են մի կողմ քաշվել: Աղջիկները պատասխանեցին, որ իրենց հայրը ծերացել է և իրենք պետք է ուշադիր լինեն ոչխարներին: Նրանք սպասում էին, որպեսզի տղամարդիկ հեռանային ջրհորի մոտից ու իրենք ջուր տային իրենց ոչխարներին:
Այս այաներց սովորում ենք.
1. Երբեմն հավատացյալները պետք է գաղթեն, որպեսզի պատրաստ լինեն դիմակայելու դժվարություններին:
2. Յուրաքանչյուր քայլից առաջ պետք է աղոթել:
3. Տղամարդկանց ու կանանց միջև պետք է լինի բաժանարար գիծ:
Ղեսաս սուրահի 24 և 25-րդ այաներ
Մովսեսը նրանց համար հորից ջուր քաշեց, հետո քաշվելով ծառի ստվերի տակ՝ գոչեց. «Տե՛ր, հառաչանքով եմ նայում ինձ տրված Քո շնորհի վրա»:
Կանանցից մեկը եկավ դեպի նրա կողմը համեստորեն մոտենալով`ասաց. «Հայրս ցանկանում է տեսնել քեզ ու վարձատրել քո մատուցած ծառայությունների համար»: Մովսեսը գնաց ու ծերունուն պատմեց իր գլխին եկածը: (Ծերունին) պատասխանեց. «Այլևս մի վախեցիր, չարերի ձեռքից ազատվել ես»:
Մոսվեսը, ով Եգիպտոսից Մադիան էր եկել ու շատ հոգնած էր, մոռացավ իր դժվարությունն ու փորձեց օգնել կանանց: Այնուհետև նա գնաց ու հանգստացավ ծառի տակ; Նա շատ սոված էր, սակայն քաղաքում ոչ մի ծանոթ չուներ: Ուստի Աստծուն խնդրեց իրեն օգնել՝ սնունդ հայթայթել: Իսկ Շոայբի աղջիկնեը սովորականից ավելի շուտ հասան տուն: Երբ հայրը նրանց հարցրեց, թե ոչխարներին ջուր տվե՞լ են, աղջիկները նրան պատմեցին եղելությունը: Շոայբը նրանց ասաց. «Գտեք այդ տղային, որպեսզի մենք նրանից վարձահատույց լինենք»: Աղջիկները գտան Մովսեսին ու փոխանցեցին իրենց հոր հրավերը: Մովսեսն ընդունեց հրավերն ու գնաց աստվածային մարգարեներից մեկի՝ Շոայբի տուն: Մովսեսը Շոայբին պատմեց եղելությունը և վերջինս նրան ասաց, որ կարող է մնալ իր տանը, որքան ցանկանա:
Այս այաներից սովորում ենք.
1. Սեփական դժվարությունների ժամանակ չպետք է մոռանալ օգնել ուրիշներին:
2. Ապավինենք Աստծուն ու ցանկանանք, որ մեզ համար կատարի այն, ինչ բարի է:
3. Կինը կարող է ներկա լինել հասարակության մեջ, պահպանելով իր արժանապատվությունը:
4. Ուրիշների արարքները պետք է գնահատել ու փոխհատուցել: