Հիշարժան այցելություն (2)
«Հիշարժան այցելություն» հաղորդաշարի շրջանակում ձեզ կպատմենք իրանահայ և ասորի նահատակների ընտանիքների անդամների հետ ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին: Այս այցերի մասին գրված է. «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքում:
Օրն ուրբաթ էր 1979 թվականի հունվարի 19-ը (իրանական 1357 թվականի դեյ ամսի 29-ը): Հոսեյնական աշուրայից անցել էր քառասուն օր: Արբաին էր: Այդ տարվա Արբաինը տարբերվում էր մյուս տարիների Արբաինից: Մեկ տարի տասն օր էր, որ ժողովուրդը կանոնավոր կերպով նահատակների համար արարողություններ էր անցկացնում և նահատակներ տալիս իսլամական հեղափոխության հաղթանակի ճանապարհին: Քառասուն օր հետո, , Թավրիզում, Ղոմում, Յազդում, Ահվազում և այլ վայրերում արբաինի արարողությունները շարունակվեցին մինչև սեպտեմբերի 8-ը (իրանական շահրիվար ամսի 17-ը)՝ Թեհրանի քաղաքացիների կոտորածը: Ի վերջո, հեղված արյուններն արդյունք տվեցին։
Հոսեյնական արբաինից երեք օր առաջ շահը փախել էր։ Այդ օրերին ամենուր մթնոլորտը տարբեր էր, նույնիսկ Թեհրանի Քարիմ խան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում այլ մթնոլորտ էր տիրում։ Մի քանի հոգի պաստառների վրա արաբերեն և պարսկերեն գրություններ էին գրում։ Յուրաքանչյուր պաստառն ավարտելուց հետո, նրանք այն ցույց էին տալիս եպիսկոպոսին հաստատման համար: Առաջինի վրա գրված էր՝ «Մենք պահանջում ենք Իրանի ազատությունը, անկախությունը և տարածքային ու ազգային ամբողջականությունը»։ Հաջորդ կարգախոսն էր՝ «Կեցցե Իրանի ժողովրդի համերաշխությունն ընդդեմ Արևմուտքի և Արևելքի իմպերիալիզմի...»։

Այս ամբողջ խանդավառությունն ու ոգևորությունն առաջացել էր աշխարհի բռնատերերի առաջ շահի վարչակարգի երկար տարիների նվաստացմանն ու նրանցից կախվածությանը և բոլորին ցավ պատճառող ճնշումներին ու խտրականությանը համբերելու արդյունքում: Եվ ահա մի պարզ ու անկեղծ հոգևոր մարդ կանգնեց այս ռեժիմի և նրա բոլոր հզոր աջակիցների առաջ և դարձավ իսլամական հեղափոխության առաջնորդ: Իմամ Հոսեյնի արբաինից երեք-չորս օր առաջ, իմամ Խոմեյնին Ֆրանսիայում իր աքսորավայրից ուղերձ հղելով Իրանի ժողովրդին, բոլորին կոչ արեց այդ օրը հրապարակ դուրս գալ:
Արբաինի օրը մի խումբ ցուցարարներ բարձրաձայն վանկարկելովք այլում էին, իսկ մյուսները գալիս էին նրանց դիմավորելու: Ոգևորված քրիստոնյա երիտասարդները նույնպես ցուցապաստառներ կրելով կարգախոսներ էին վանկարկում շահի իշխանության դեմ։ Բացի «Մահ թագավորին» կարգախոսից նաև նրանք վանկարկում էին մեկ այլ կարգախոս, որը ոգևորում էր ցուցարարներին՝ «Մենք հայ ենք, մեր առաջնորդը Խոմեյնին է»:
---

Իմամ Խոմեյնիի Ֆրանսիայում գտնվելու ժամանակ Եվրոպայից լրագրողներ ու հասարակ մարդիկ ու իրանցիներ ամեն օր գնում էին տեսնելու և լսելու իմամին։
Մի օր Նոֆլ լե Շաթո արվարձանում գտնվող իմամի ժամանակավոր տուն ժամանեցին իրանահայ 4 ուսանողներ։ Լրագրողներ էին հավաքվել այնտեղ ու յուրաքանչյուրը հարցեր էր տալիս իմամին։ Այս հարցերի թվում հայ ուսանողներից մեկը հարցրեց. «Եթե ձեր հեղափոխությունը հաղթի, և դուք ձևավորեք իսլամական համակարգ, ի՞նչ կլինի Իրանում հայերի հետ»: Իմամի բարի հայացքը լավագույն պատասխանն էր: Իմամն ասաց. «Այնտեղ գտնվող հայերը պատմություն ունեն և նրանք ապրում են այն պայմաններում, ինչ ապրում են մյուս իրանցիները։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, բիզնեսով, այնուհետև նրանք կօժտվեն բոլոր ազատություններով ու նրանց հետ կվերաբերվեն լիակատար արդարությամբ»։ Նոֆլ լե Շաթո արվարձանում Սուրբ Ծննդյան օրը քրիստոնյաներն Իմամ Խոմեյնիից ստացան ծաղիկներ։ Իմամը հարցրել էր՝ այստեղ սովորաբար ի՞նչ նվերներ են նվիրում։ Նրանք ասել էին, թե ծաղիկ են նվիրում։
Ի վերջո, 14 տարի անց 1357 թվականի Բահմանի 12-ին (1979 թ. փետրվարի 1) իմամ Խոմեյնին վերադարձավ Իրան, որպեսզի կատարվեր ընդվզման առաջնորդի ներկայությամբ Թաղութի ռեժիմը ոչնչացնելու վերջնական քայլը: Ժողովուրդը մեծ խանդավառությամբ պատրաստվում էր դիմավորել իմամ Խոմեյնիին։ Տեղի ունեցավ պատմության մեջ տեղի ունեցավ ամենամարդաշատ դիմավորման արարողությունը։ Բացի միլիոնավոր հասարակ մարդկանցից, ովքեր սպասում էին Թեհրանի փողոցներում իմամին ողջունելու համար, Մեհրաբադի օդանավակայանում ևս հավաքվել էին տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ բարի գալուստ ասելու իմամին։ Պարոն Խամենեին, ով իմամին դիմավորելու շտաբում հեղափոխական կոմիտեի պատասխանատուն էր, Մոթահարիի խնդրանքով ելույթ էր ունենալու իմամին դիմավորելու արարողության ժամանակ։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, բոլոր հայացքները ուղղվել էին դեպի մուտքը և անհամբեր սպասում էին իմամին։ Իմամին դիմավորելու արարողության մասնակիցների թվում պարոն Խամենեիից մեկ մետր հեռավորության վրա կանգնած էին մի քանի քրիստոնյա հոգևորականներ, որոնք ներկայացնում էին Իրանի քրիստոնյաների սերն ու հարգանքն իմամ Խոմեյնիի նկատմամբ։

Հեղափոխության հաղթանակից անցել էր 15 օր, և իմամը դեռ Թեհրանի Ալավի դպրոցում էր: Քաղաքացիները գալիս էին իմամին տեսնելու և իրենց հավատարմությունը հայտնելու հեղափոխության նկատմամբ։ Այդ օրը Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհուրդը երջանկայիշատակ Տ. Արտակ Ս. Արք. Մանուկյանի գլխավորությամբ մի քանի րոպե իմամի հյուրն էին։ Իմամը նրանց ասաց. «Հուսով եմ, որ այս շարժումը բարիք կբերի Իրանում ապրող բոլոր կրոնական փոքրամասնություններին։ Մենք գիտենք, որ Իրանի ժողովրդի բոլոր հատվածները՝ թե՛ մուսուլմանները, թե՛ ոչ մուսուլմանները, այս թագավորի և նրա հոր իշխանության օրոք ապրել են դժվարությունների մեջ և մենք գիտենք, որ իսլամը միշտ հարգել է կրոնական փոքրամասնություններին: Մենք հարգում ենք կրոնական փոքրամասնություններին, նրանք մեր ժողովրդից են, նրանք մեր երկրի քաղաքացիներ են, և ես հուսով եմ, որ իսլամական արդարության իշխանությունը շատ լավ կլինի նրանց համար, և նրանք այստեղ իսլամի հովանու ներքո կապրեն բարեկեցիկ, ազատ և պատշաճ կյանքով»:

Բայց ժողովուրդը դեռ չէր ճաշակել հեղափոխության քաղցր համը, երբ բռնկվեց պարտադրված պատերազմի կրակը։ Իսլամական հեղափոխությունը և դրանից ելած համակարգն այնքան վտանգավոր երևացին գերտերությունների համար, որ աննկատելի կերպով միավորեց նրանց՝ վերացնելու այդ վտանգը։ Սադդամ Հոսեյնի կախյալ և վարձկան իշխանությունը Իրաքից հարձակվեց Իրանի վրա․․․.
------
Գալուստ Բաբումյանն ավելի քան երեսուն տարի աշխատում էր նավթային ընկերության համակարգչային բաժնում։ Հեղափոխության և գործադուլների ժամանակ նա եղել է առաջատար ։ Երկրի այդ ճգնաժամային իրավիճակում ու նրա փորձն անհրաժեշտ էր երկրի կառավարման և խողովակների մեջ նավթի հոսքը շարունակելու համար։ Երբ պատերազմը սկսվեց, նա ընտանիքին ուղարկեց Թեհրանում գտնվող իր եղբոր տուն, իսկ ինքը մնաց Ահվազում։ Երբ նա հեռախոսով խոսում էր նրանց հետ, մայրը պնդում էր, որ նա վերադառնա Թեհրան։
Նա ասում էր․ «Տղաս, Գալուստ ջան, վաղը, մյուս օրը իրաքցիները կգրավեն Ահվազը, հետո հայտնի չէ, թե ինչ կբերեն քո գլխին։ Սրանք նման չեն Իրանի մուսուլմաններին։ Այսօր մեր հարևանն ասաց, որ հենց սրանք են սպանել Իմամ Հոսեյնին։ Դու զինվորական չես տղաս, վերադարձիր Թեհրան»։
Մայր էր, Գալուստը չէր ուզում մոր սիրտը կոտրել։ Նրան ասաց․ «Շատ լավ, հենց այս օրերին կգամ»։ Նա ճիշտ էր ասում։ Որոշված էր գնացքով կարևոր փաստաթղթեր տեղափոխել Թեհրան։ Մայրիկին հեշտությամբ կարողացավ համոզել։ Իսկ իր երեխաների հետ խոսելուց հետո իր սիրտը խաղաղվեց։ Նրա երկու երեխաները՝ Վարուժանն ու Թալինը 10 և 6 տարեկան էին։ Նրանք շատ քաղցր էին խոսում։ Թալինը հեռուստատեսությունից նոր էր պարսկերեն սովորել և խոսում էր հայերենն ու պարսկերենը խառնելով իրար։
1980 թվականի հոկտեմբերի 8-ին (]Իրանական 1359 թ․ մեհր ամսի 16-ին) պատերազմի 17-րդ օրը, երբ կրակ ու ծուխ բարձրացավ նավթավերամշակման աշտարակներից, Գալուստի զայրույթն ու անհանգստությունը հաղթահարեցին նրա կարոտը, և նա որոշեց մնալ և օգնել երկրի նավթի արդյունահանմանը։
Նա ընկերությունից ուղիղ գնաց Ահվազի երկաթուղային կայարան, որտեղ մարդաշատ էր։ Նա դեռ չէր հասել գնացքին, երբ ահազանգ հնչեցվեց, իսկ հետո իրաքյան կործանիչի ձայնը լսվեց։ Գալուստը նայում էր երկնքին։ Նա տեսավ, որ ինքնաթիռից մի քանի սև կտորներ են բաժանվել և արագ ընկել գետնին։ Գալուստը չէր կարողանում շարժվել, նրա աչքի առաջ վերջին պատկերներն էին Վարուժանը, Թալինն ու կինը՝ Հասմիկը...
Հասմիկը շշմել էր ու մինչև առավոտ անընդհատ կրկնում էր ամուսնու անունը; Գալուստ․․․ Գալուստ․․․
Գալուստ հայերեն նշանակում է «վերադարձի բարի լուր». Բայց «վերադարձի բարի լուրը» այդպես էլ չեկավ։

1990 թվականն էր։ Տոնական օրեր էին։ Սուրբ Ծնունդ ․․․Ամանոր․․․։ Հինգշաբթի առավոտյան հայտնեցին, որ այս գիշեր, եթե տանը լինեք, մի քանի րոպեով ձեզ հյուր է գալու երկրի պաշտոնյաներից մեկը։ Ես ասացի՝ խնդրեմ, համեցեք։ Այնուհետև Գալուստի եղբորն ու քրոջս ամուսնուն ասացի, որ գան մեր տուն։ Վարուժանին ու Թալինին չուրախացրեց այդ լուրը, քանի որ իրենց քննության օրերն էին անցկացնում, ու դաս էին սովորում։ Թալինը ավագ դպրոցի աշակերտուհի էր, Վարուժանը՝ բժշկական ճյուղի ուսանող։ Այն օրը, երբ Վարուժանն ընդունվեց համալսարան, ամբողջ քանի տարվա աշխատանքի ու առանց Գալուստի ապրելու տարիների ողջ հոգնածությունը թոթափեցի։ Վարուժանն ընդունվել է նահատակների զավակների համար նախատեսված քվոտայով։ Եվ նա շատ էր ցանկանում այդ մասին ամենուրեք հայտնել։ Նա հպարտությամբ ասում է, «Հայրս նահատակվել է, և Իսլամական Հանրապետությունը տարբերություն չի դրել իմ և մուսուլմանի նահատակի զավակի միջև»։
Երեկոյան մեր հյուրը եկավ։ Մենք զարմացած նայում ենք։ Մեր հյուրը երկրի նախկին նախագահն է, ով լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահից մի քանի ամիս անց դարձել է երկրի առաջնորդը։ Ես, Գալուստի եղբայրը և քրոջս ամուսինը ապշած ենք։

Հաջ աղա Խամենեին մեզ ողջունում է և մյուսների հետ միասին նստում բազմոցին։ Մեզանից ոչ ոք չի կարող խոսել: Ողջունելուց հետո նա սկսում է զրուցել, հարցնելով. «Նահատակի հայրն այս պարո՞նն է»։
Հավանաբար, քանի որ հայ նահատակների մեծ մասը երիտասարդ զինվորներ են, նա կարծում էր, որ այս լուսանկարը նահատակի հորն է։
Ասում եմ.
- Այս պարոնն ինքն է նահատակվել։
- Այս պարոնն է նահատակվե՞լ ։
-Այո:
- Դուք նրա կի՞նն եք:
-Այո:
Ես ամաչում եմ, նույնիսկ չեմ խոսել սովորական մահմեդական հոգևորականի հետ. Հիմա իմ դիմաց նստած է երկրի ամենաբարձրաստիճան հոգևոր առաջնորդը։
Ես ոտքի եմ կանգնում և հյուրասիրելու պատրվակով ուզում եմ գնալ խոհանոց, բայց Հաջ աղան թույլ չի տալիս։
- Խնդրում եմ նստեք այստեղ,-ասում է նա։
- Շնորհակալություն։
Ես նստում եմ նրա աջ կողմի բազմոցին։ Ես զարմանալի զգացողություն ունեմ։ Դա և՛ ոգևորություն է, և՛ ամոթխածություն, և՛ հպարտություն է։ Երանի Գալուստը տեսներ այս տեսարանը։ Նա անպայման տեսնում է։