Նոյեմբեր 01, 2022 14:38 Asia/Yerevan

«Հիշարժան այցելություն» հաղորդաշարով հետաքրքրվող հարգարժան ունկնդիրներ, այս շաբաթ ևս թերթելով նահատակության գրքի էջերը Ձեզ ծանոթացնելու ենք ևս հայ խիզախ նահատակներից մեկի հետ:

1360 (1981) թվականի դժվարին օրերին և բաասական թշնամու հարձակումների թեժ պահերին , արժեքավոր շարժում տեղի ունեցավ նրա՛նց կողմից , որոնց գաղափարները տարբերվում էին մյուսներից, բայց նրանք պատրաստ չէին լռելու և դիտելու իրենց հայրենիքի դեմ ճնշումներն ու ագրեսիան... 1982 թվականի Ամանորի և Ս․Ծննդյան տոների օրերին Իրանի քրիստոնյաները որոշեցին չնշել Ամանորը , Սադամի բազմաթիվ հանցագործությունների պատճառով և հարգելով հազարավոր նահատակների հիշատակը և պատերազմի զոհերի ընտանիքներին:Տեսնելով այս քայլը՝ Այաթոլլահ Խամենեին Ամանորի առիթով հղած իր ուղերձում բարձր գնահատեց Իրանի քրիստոնյաներին: Ուղերձում ասված է․ «Հանուն բարեգութ Աստծու :Քրիստոնեական Նոր տարին ,որը հիշեցնում է Աստծու մեծ մարգարե ՝Մարիամի որդի Հիսուս Քրիստոսի ծնունդը , շնորհավորմ եմ քրիստոնյա հայրենակիցներին և համայն աշխարհում այս մարգարեի իրական հետևորդներին ևապավինելով Աստծո զորությանը,բոլոր իրավատենչ ու արդար մարդկանց մաղթում եմ փրկություն և երջանկություն:Քրիստոնեական Ամանորը սկսվում է այն պայմաններում ,երբ համայն աշխարհում միլիոնավոր մարդիկ ծարավ են արդարության ,սիրո ,խաղաղության ու բարեգթության և տառապելով այս բոլորի բացակայության պատճառով ,նաև ցանկանալով այն խոստումների իրականացումը, որ Հիսուս Քրիստոսը և ճշմարտության ու արդարության բոլոր առաքյալներն են տվել մարդկությանը, իրենց հայացքը հառել են դեպի ապագան և ակնկալում են աստվածային համակարգի ձևավորում իրենց կենսամիջավայրում: Մեր սիրելի երկրում՝ Իրանում, որն առաջին հերթին ստացել է Աստծո խոստումների նշանը ,Իրաքը համաշխարհային օկուպանտ կայսերապաշտների դրդումով,իսլամական հայրենիքի սահմաններում բոցավառել է պարտադրյալ պատերազմի կրակը և շատ հայրենակիցներ,իշարս քրիստոնյաները անցյալ տարի նվիրաբերել են իրենց սիրելի զավակներին,հանուն իսլամական շքեղ հեղափոխության արժեքների պահպանման :Սիրելի հայրենիքի սահմաններում եռացող այս արյունների միաձուլումը ,էլ ավելի ամուր ու անքակտելի է դարձրել Իրանի քրիստոնյաների ու մուսուլմանների մի քանի հարյուրամյա կապը : Այժմ մի խումբ քրիստոնյա հանձնառու հայրենակիցներ հրաժարվել են նշել Ամանորը, ի հարգանս այն ընտանիքների ,որոնք պատերազմի ընթացքում կորցրել են իրենց սիրելիներին ,ապացուցեն իրենց միասնականությունն ու կապվածությունը իրենց հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ: Ես Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում այս օրինակելի քայլի համար: Հայցում եմ ամենակարող Աստծուն, որպեսզի իսլամական կառավարության և Ղուրանի իշխանության ներքո, նոր տարին լինի հաջողության և երջանկության տարի քրիստոնյաների և աշխարհի բոլոր մարդկանց համար։ Սեյեդ Ալի Խամենեի, ԻԻՀ նախագահ»:

 

 

....

Հարգարժան բարեկամներ այս շաբաթ ներկայացնելու ենք նահատակ Էմիլ Արծրուն Ազորյանին:Նա նահատակվել է 1361 թվականին Չազաբե շրջանում: Այս հաղորդման ընթացքում նահատակի  աները պատմում է այաթոլլահ Խամենեիի այս ընտանիքի հետ հանդիպման մասին:Ընկերակցեք մեզ։ 

 

Աղջիկս զանգահարում է և ասում է.«Հայրիկ եկ մեր տուն ,հյուր ունենք...

-Դե լավ ,հյուր ունենաք,միթե՞ մենակ ես:

-Ոչ ,երեխաները տանն են ,դու ևս պետք է ներկա լինես: Էմիլի համար են գալիս: Մայրը այս առավոտ մեկնեց Թավրիզ:Տան մեծը  պետք է ներկա լինի: 

-Դե լավ ,հիմա կգամ:

Էմիլը փեսաս էր: 23 տարի առաջ նահատակվեց ռազմաճակատում: 7 տարի էր ինչ ամուսնացել  էր դստերս հետ և երկու որդի ուներ: Շատ էի սիրում նրան ,քանի որ տղամարդ էր: Մարդ էր: Նահատակվեց հանուն տղամարդկության : Բեռնատար ուներ,գնաց արձանագրվեց ,որպեսզի ջիհադի միջոցով կամավոր գնա ռազմաճակատ: Ասացին ռազմիկները ուտեստ չունեն և ճնշման տակ են,եթե կարող ես Մաշհադում մի բեռ կա ,այն հասցրու հարավի ճակատ:Ընդունեց: Կարող էր չընդունել: Սակայն ասաց՝մենք պետք է գնանք: Ես էլ պարտականություն ունեմ: Այս ռազմիկները մարտնչում են հանուն մեզ:Իվերջո գնաց: Ճակատագիրը այդպես էր տնօրինվել ,որ նահատակվեր ճակատում: Ասում են ,որ այդ օրը իրաքյան ռմբաձիգները   ռմբակոծում էին տարածքը և ճանապարհները: Էմիլը և իր օգնականը ,ով Նեյշաբուրցի մի երիտասարդ էր իջնում են բեռնատարից և գնում են բլրի հետևում պատսպարվելու:Տարածքը ականապատված էր, երկուսն էլ գնում  են ականի վրա ու նահատակվում:

...

Հասնում եմ տուն:Այնտեղ հասկանում եմ, որ Հաջ աղա Խամենեին է գալու: Չեմ հավատում:Տեղում  գտնվող երկու երիտասարդներից հարցնում եմ.

-Իրապես որոշված է պրն.Խամենեին ժամանի:

--Այո ,մի քանի վայրկյանից կհասնի:

-Անհամբեր եմ: Մինչև հիմա որևէ  պաշտոնյայի հետ մոտիկից չեմ խոսել։Բայց հանկարծ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է գալիս: Մյուս կողմից՝ ես շատ ուրախ եմ։ Որովհետև ես շատ եմ սիրում Հաջ աղային:Իմամ Խոմեյնիին ևս սիրում եի  նաև հեղափոխությունից առաջ, քանի որ նա մեծ մարդ էր:Ես ատում եմ զոռբաներին  և սիրում եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են կանգնում զոռբաներին:Երբ որևէ մարդ դեմ է գնում թաղամասի տմարդ գոռոզներին  ,ես նրան գնահատում եմ: Ահավասիկ երբ մի մարդ դիմակայում է աշխարհի բռնատերերին, դա շատ մեծ քայլ է:Իմամը այդպիսին էր: Իսկ այժմ հաջ աղա Խամենեին էլ նույնն է : Իմամի ժամանակաշրջանում գերիշխողները երկուսն էին՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն: Մեկը փլուզվեց,Աստված տա՝ ԱՄՆ-ը ևս փլուզվի և ոչնչանա: 

Գնում եմ խոհանոց՝ աղջկաս մոտ։Նա թեյ և քաղցրավենիք է պատրաստում։Նա շատ ամուր կին է: Ամուսնու նահատակությունից անցել է 23 տարի, բայց նա այս տարիների ընթացքում ամուր դիմանալով  լավ է դաստիարակել իր որդիներին:Ես համբուրում եմ նրա ճակատը և ասում, որ Աստված Էմիլի հոգին լուսավորի: Երանի տեսներ քո արժանապատվությունն ու վեհանձնությունը:Հուզվում է և հայացքը թեքում: Թոռս Սերգեյը գալիս է ու ասում.«Հաջ աղա Խամենեին եկավ: Գնում եմ դիմավորելու Հաջ աղային: Ասում եմ՝շատ բարի եք եկել: Համեցեք ,ինձանից հետո գալիս են Սերգեյը և Միշելը ու ողջունում: 

Այաթոլլահ Խամենեին նահատակ Էմիլ Արծրուն Ազուրյանի տանը

Հաջ աղան նստում է: Ես էլ արագ տեղավորվում եմ նրա կողքին: Քանզի համոզված եմ ,որ ոչ ոք նրա հետ չպետք է նստի նույն բազկաթոռին: Բայց Հաջ աղան ինքը ասում է  , որ նահատակի  ավագ որդին Միշելը գա ու նստի իր կողքին:Երանի իրեն:Ինչ լավ տեղ է նստել: Անգամ  հեռուստացույցով չեմ տեսել ,որ մեկը նրա կողքին այդքան մտերմիկ ու հանգիստ  նստած լինի ,այն աստիճանի որ երբ ցանկանում են  խոսել միմյանց հետ , Հաջ աղան ձեռքը դնում է Միշելի ծնկին։

Հաջ աղան երբ նստում է ,կրկին ողջունում է և հարցնում մեր որպիսության մասին:Նա խոսում է Միշելի հետ:

--Ի՞նչով եք զբաղված: 

--Խանութ ունենք:

--Ինչո՞ւ դասով չեք զբաղվում:

--Դաս ենք սովորել և եկել աշխատանքի: 

--Ի՞նչ եք սովորել,

--Առևտրական վարչագիտություն: 

--Դե լավ ,բակալավրի ասիճան եք ստացե՞լ

--Ոչ բակալավր չեմ ստացել ,եկել ենք խանութ աշխատելու: Ապրուստի ծախսը շատ է: 

--Ի՞նչի խանութ է

--Մսամթերքի խանութ է:Մսամթերքի 

--Դու ի՞նչ սիրելիս:

--Ես եղբորս հետ եմ աշխատում :Ես էլ համակարգչի դիպլոմա ունեմ:Բախտս չվիճակվեց շարունակել: 

Այաթոլլահ Խամենեին նահատակ Էմիլ Արծրուն Ազուրյանի տանը

Աղջիկս միանում է խոսակցությանը և ասում, որ երկու տղաներն էլ ամուսնացած են, թեև չեն շարունակել ուսումը, բայց լավ երեխաներ են։

--Փառք Աստծուն:Լավ երեխաներ եք դաստիարակել: Երեխաներին որոնց լավ եք դաստիարակել, դուք ինքներդ էլ կվայելեք նրանց։Խելացի ու հնազանդ երեխաներ: 

--Ո՞ւր են ձեր ընտանիքները:Այստեղ չեն բնակվում 

-Ոչ

--Ուրեմն դուք այս գիշեր այստեղ հյուր եք: 

--Այո,Եթե մեր կանայք լինեին ,շատ կուրախանային Ձեզ հանդիպելիս: 

--Աստծված տա բոլորդ հաջող լինեք: 

-Զրույցը շարունակվում է :Հաջ աղան ասում է՝

--Ես հայերի հետ հին անցյալ ունեմ: 1342(1963) թվականին ես բանտում էի,հենց Ղեզել Ղալեի բանտում , «Ղեզել Ղալեն» շահի ռեժիմի ամենաահավոր բանտերից էր։Այն ուներ երկու բաժին մեկը մեկուսարանն էր, որտեղ մենք բանտարկված էինք։ Իսկ մյուսը հանրային բաժինն էր: Մեկուսարանը ուներ առանձին բանտախցիկներ: Բանտախցիկներից մեկում կար մի երիտասարդ Ավանեսյան անունով...Այդ բաժնում որտեղ մենք էինք ,մի խուցում էլ նա էր: Մի քանի խուց այն կողմ ,մի փոքր տարածությամբ ես էի: Կային նաև մի խումբ: Այդ բաժնում  կար քսաներեք խուց։Նա  աստիճանաբար ընկերացավ ինձ հետ: Ռամազանի գիշերները ,մի խումբ արաբներ,որոնք Խուզեստանի արաբներից էին, և  ունեին առանձին խցեր, հավաքվում էին  բանտի միջանցքի մեջտեղում,ադիալ էին փռում հատակին աղոթքի,  «Էհյա»-ի  արարողության և նմանօրինակ արարողությունների համար: Միջանցքի լայնությունը քիչ  էր և խուցերը  երկու կողմում:Ինձ ասում էին , եկ և մեզ համար խոսիր։ Դե, ես էլ  հոգեւորական էի:Գնում էի այնտեղ և զրուցում նրանց հետ, պատմում էի իմամ  Ալիի և նրա առաքինությունների մասին և...

Ավանեսյանը մի փոքրիկ ծալովի աթոռ ուներ։Նա դուրս էր գալիս իր խցից, աթոռը ցած դնում ու հեռու նստում լսելու։Նրան դուր եկան մեր խոսքերը։Կամաց-կամաց, երբ մի քանի անգամ խոսեցի, նա հմայվեց  իմ խոսքերով:Այն ժամանակ բանտի գիշերային աղոթքը նույնպես ծախսեր ուներ, որոնց համար ամեն գիշեր մեկ հոգի էր պատասխանատու:Ավանեսյանը եկավ և ասաց.«Ես կստանձնեմ մեկ գիշերվա պատասխանատվությունը; Ես քրիստոնյա եմ, բայց ուզում եմ դա կատարել:Ես էլ ասացի, որ խնդիր չէ:Այդ գիշեր ասացի , որ այս երեկոյի պատասխանատուն  պարոն Ավանեսյանն է։Նա մոտեցրեց իր աթոռը։ Մենք նստում էինք հատակին, նա նստում էր աթոռին.....

Այաթոլլահ Խամենեին նահատակ Էմիլ Արծրուն Ազուրյանի տանը

Հաջ աղա Խամենեին առանձնահատուկ քաղցրությամբ պատմում էր իր հուշը, և ես տեսնում էի, որ բոլորը հիացածմունքով են լսում։ Երեխաները նույնպես հիացած էին  Հաջ աղայով:Մենք բոլորովին մոռացել ենք, որ հյուր է եկել և պետք է հյուրասիրենք։ Աղջիկս շտապում է թեյ բերելու։

Հաջ աղան շնորհակալություն է հայտնում և վեր է կենում և նվեր է տալիս աղջկաս:Մեկ նվեր էլ տալիս է ,որ հանձնենք  նահատակի մորը:Ասում եմ՝ Հաջ աղա, ձեր գալը ամենամեծ նվերն էր։Նրանք դեռ տնից դուրս չէին եկել, և ես կարոտեցի նրանց։Այս մի քանի րոպեների ընթացքում իմ հետաքրքրությունն ու սերը Հաջ Աղա Խամենեիի նկատմամբ բազմապատկվեց:Ինձ թվում է, որ նրան ևս սիրում ու հարգում եմ   Իմամ Խոմեյնիին հավասար:  .