Փետրվար 02, 2023 07:58 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ  սուրահի 13-րդ այա                   

                                                                     وَإِذْ قَالَتْ طَائِفَةٌ مِنْهُمْ یَا أَهْلَ یَثْرِبَ لَا مُقَامَ لَکُمْ فَارْجِعُوا ۚ وَیَسْتَأْذِنُ فَرِیقٌ مِنْهُمُ النَّبِیَّ یَقُولُونَ إِنَّ بُیُوتَنَا عَوْرَةٌ وَمَا هِیَ بِعَوْرَةٍ ۖ إِنْ یُرِیدُونَ إِلَّا فِرَارًا

 

Նրանք գոչում էին. «Ո՛վ Մադինայի զավակներ, այստեղ ձեզ համար ապաստարան չկա, վերադարձեք այնտեղ, որտեղից եկել եք»: Այս խոսքերին ի պատասխան՝ հավատացյալների մի մասն ասաց մարգարեին. «Թույլ տուր, որ գնանք, մեր տներն անտեր ենք թողել»: Տներն անպաշտպան չէին, սակայն նրանք այդպես էին ասում, որպեսզի խուսափեին պատերազմից:

 

Նախորդ այաներում ներկայացրեցինք  Ահզաբի(դաշնակիցների) ճակատամարտը և թե ինչպես էին որոշ մարդիկ որ իրոք սրտանց հավատացյալ չէին, ուրիշներին ասում, որ մարգարեն իրենց խաբել է ու նրանք չեն հաղթելու: Այդ մարդիկ վախ ու սարսափ էին տարածում: Այս այան ասում է, որ վախկոտներից ու երկերեսանիներից ոմանք դիմելով նրանց, որ պատրաստվում էին դիմակայել թշնամուն, ասում էին որ նրանք վերադառնան տուն և ուշադիր լինեն իրենց ընտանիքներին: Իսկ ոմանք էլ տարբեր պատրվակներ էին փնտրում՝ ճակատամարտին չմասնակցելու համար:

 

Այս այայից սովորում ենք:

1. Երեսպաշտները թուլացնում են մարդկանց ոգևորությունը: Ուրեմն հավատացյալները պետք է ուշադիր լինեն նրանց նկատմամբ:

2. Պատերազմի ժամանակ, Աստծու մարգարեն անձամբ էր ղեկավարում մարդկանց  և երբեք չէր լքում իր զինվորներին:

 

Ահզաբ սուրահի 14 և 15-րդ այաներ

 

وَلَوْ دُخِلَتْ عَلَیْهِمْ مِنْ أَقْطَارِهَا ثُمَّ سُئِلُوا الْفِتْنَةَ لَآتَوْهَا وَمَا تَلَبَّثُوا بِهَا إِلَّا یَسِیرًا

وَلَقَدْ کَانُوا عَاهَدُوا اللَّهَ مِنْ قَبْلُ لَا یُوَلُّونَ الْأَدْبَارَ ۚ وَکَانَ عَهْدُ اللَّهِ مَسْئُولًا

 

Եթե այդ ժամանակ հարձակման ենթարկվեին Մադինայի չորս կողմից, ու նրանց առաջարկվեր վերադառնալ դեպի կռապաշտություն, նրանք կհամաձայնեին և (դրա համար) չէին հապաղի:

Սակայն նրանք նախապես հանուն Աստծու խոստացել էին, որ երբեք չեն փախչի, ուրեմն Աստված իրենցից պահանջ է ունենալու նախապես կնքված պայմանի համար:

 

Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր փախչում են դժվարություններից և պատրաստ չեն իրենց կյանքը վտանգել, ամուր հավատք չունեն, որովհետև եթե թշնամին մտնի Մեդինա,  նրանք անմիջապես փոխելու են իրենց հավատքը: Նրանք նույն մարդիկ էին, որ խոստացան հետևել իսլամի մարգարեին, սակայն  երդմնազանց եղան:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Իսլամական հասարակության մեջ կան մարդիկ, ում հավատքը թույլ է  և նրանք հեշտությամբ կարող են միանալ թշնամուն:

2. Հավատքը նաև դաշինք է Աստծու հետ, որի համաձայն, հավատացյալը մինչև իր արյան վերջին կաթիլը պետք է պայքարի թշնամու դեմ:

 

Ահզաբ սուրահի 16 և 17-րդ այաներ               

قُلْ لَنْ یَنْفَعَکُمُ الْفِرَارُ إِنْ فَرَرْتُمْ مِنَ الْمَوْتِ أَوِ الْقَتْلِ وَإِذًا لَا تُمَتَّعُونَ إِلَّا قَلِیلًا

قُلْ مَنْ ذَا الَّذِی یَعْصِمُکُمْ مِنَ اللَّهِ إِنْ أَرَادَ بِکُمْ سُوءًا أَوْ أَرَادَ بِکُمْ رَحْمَةً ۚ وَلَا یَجِدُونَ لَهُمْ مِنْ دُونِ اللَّهِ وَلِیًّا وَلَا نَصِیرًا

 

16. Ասա նրանց. «Ձեր փախուստն անօգուտ է լինելու: Դուք կարծում եք, թե մահվանից կազատվեք կռվից խուսափելով. այդպես դուք կյանքից չնչին արդյունք եք քաղելու»:

17. Ասա. «Ո՞վ կարող է արգելել Աստծուն, եթե ցանկանա ձեզ պատժել կամ շնորհներով ողողել»: Աստծուց այն կողմ ոչ ապավեն և ոչ էլ պաշտպան չեն գտնելու:

Այս սայաներում Աստված թշնամու դեմ պայքարողներին ասում է. Մի կարծեք, թե այդպիսով օգուտ եք ստանալու, որովհետև ընդամենը մի քանի օր ավել կապրեք: Սակայն ձեզ սպասում են հավերաժական դժոխքն  ու աստվածային զայրույթը: Մահը միշտ էլ վրա է հասնում անկախ մեր կամքից և Աստված երբ որ ցանկանա, խլելու է մեր կյանքը: Ուրեմն պետք չէ փախչել մահից, որովհետև Աստված է որոշում մեր  ճակատագիրը:

Ուրեմն թշնամուց փախչելու փոխարեն ավելի լավ է նրան դիմակայել և հպարտությամբ ու արժանապատվությամբ պայքարել նրա  դեմ: Իսկ նահատակվելով, մարդը վերադառնում է դեպի Աստված:

Այս այաներից սովորում ենք.

1. Մահից չի կարելի փախչել: Այն ուշ թե շուտ գալու է, ուրեմն ավելի լավ է զոհվել հանուն Աստծու:

2. Մարդը պետք է ուշադիր լինի, որ ժամանակավոր երջանկությունը չփոխի հավերժական երջանկության հետ:

3. Ամեն ինչ Աստծու ձեռքերում է  և դառնությունները և քաղցրությունները և հաղթանակներն ու պարտությունները: Մարդը երջանկանում է այն ժամանակ, երբ քայլում է ըստ Աստծու պավիրանների: