Փետրվար 02, 2023 08:03 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 765

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ահզաբ  սուրահի 39-րդ այա

 

الَّذِینَ یُبَلِّغُونَ رِسَالَاتِ اللَّهِ وَیَخْشَوْنَهُ وَلَا یَخْشَوْنَ أَحَدًا إِلَّا اللَّهَ ۗ وَکَفَىٰ بِاللَّهِ حَسِیبًا

Այն մարգարեները, որոնց Աստված իրավունք տվեց  հայտնել Իր կամքն ու երկնչել Իրենից ու միայն Իրենից: Աստված բավական է յուրաքանչյուր մարդու համար:

 

Այս այան խոսում է մարգարեների պարտականությունների մասին և ասում, որ այդ պարտականությունը կայանում է  աստվածային պատվիրաններն առանց վախի տարածելու մեջ: Այան հավելում է, որ մարգարեները պետք է միայն աստվածավախ լինեն ու ոչ մեկից չվախենան: Սխալ արարքներին  դիմակայելը դժվար է, քանի որ մարդը հայտնվում է սպառնալիքի ու ճնշումների տակ: Հենց այդ պատճառով, շատերը հարմարվում են սխալ սովորույթների  հետ: Իսկ իսկական հավատացյալներն ընտրում են միայն Աստծու ճանապարհն ու չեն վախենում մարդկանց հերյուրանքներից ու պարտությունից:

 

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնը քարոզելու համար, անհրաժեշտ է լինել բարեպաշտ, ապավինել Աստծուն և լինել քաջ:

2. Նրանք, որ հանուն Աստծու կրոնը պահպանելու կրում են ճնշումներ, փոխհատուցում են ստանալու Աստծու կողմից:

 

Ահզաբ  սուրահի 40-րդ այա

مَا کَانَ مُحَمَّدٌ أَبَا أَحَدٍ مِنْ رِجَالِکُمْ وَلَٰکِنْ رَسُولَ اللَّهِ وَخَاتَمَ النَّبِیِّینَ ۗ وَکَانَ اللَّهُ بِکُلِّ شَیْءٍ عَلِیمًا

 

Մոհամմադը ձեր տղամարդկանցից ոչ մեկի հայրը չէ: Նա Աստծու առաքյալն է ու մարգարեներից վերջինը: Աստծու գիտությունն անսահման է:

 

Այս այան ասում է , որ Մուհամմադը Զեյդի իսկական հայրը չէր, այլ որդեգրել էր նրան: Այսինքն՝ շարիաթի տեսակետից, մարգարեի ամուսնությունը Զեյդի  նախկին կնոջ հետ, խնդիր չէր, չնայած այդ ժամանակ մարդիկ դատապարտում էին այդ քայլը: Այան ասում է . «Մարգարեին ձեզանից մեկը չհամարեք: Մարգարեն մի ողջ ժողովրդի հայրն է և պետք է մտածի նրանց բոլորի շահի մասին և որպեսզի ժողովուրդը կանգուն մնա ու հետևի աստվածային պատվիրաններին: Այնուհետև այան ասում է, որ մարգարեի դիրքը մյուս մարգարեների նկատմամբ առանձնահատուկ էր: Նա ոչ միայն Աստծու մարգարեն էր, այլ վերջին մարգարեն: Ուստի նա ամենակատարյալ կրոնական սկզբունքները փոխանցեց մարդկությանը:

 

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը վերջին երկնային կրոնն է, իսկ Ղուրանը վերջին աստվածային գիրքը:

2. Աստված ըստ իր անսահման գիտության որոշեց, որ իսլամի մարգարեն վերջին մարգարեն է, քանի որ մարդիկ կարդալով նրա գիրքն ու ճանաչելով իսլամի ուսմունքները, կարող են երջանիկ լինել:

 


Ահզաբ սուրահի 41 և 42-րդ այաներ

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا اذْکُرُوا اللَّهَ ذِکْرًا کَثِیرًا

 

وَسَبِّحُوهُ بُکْرَةً وَأَصِیلًا

 

Ո՛վ հավատացյալներ, միշտ ձեր մտքում ունեցեք Աստծուն:

Գովաբանեք Նրան առավոտ և իրիկուն:

 

Այս այաները հավատացյալներին հրավիրում են փառաբանել Աստծուն, ուստի հավատացյալը մշտապես պետք է հիշի Աստծուն և պայքարի սատանայական գայթակղությունների դեմ: Աղոթելն օրվա տարբեր ժամերին, այդ պատվիրանների մի մասն է: Իսկ մարդն օրվա ընթացքում մշտապես պետք է հիշի Աստծուն և յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ, տա Աստծու անունը և իրեն հարց տա արդյոք Աստված գո՞հ է իր գործից, թե ՝ ոչ: Որոշ արարքներից, որ դեմ են աստվածային պատվիրաններին,պետք է հրաժարվել:

Դժվարությունների ժամանակ Աստծու անունը տալով, մարդն ավելի համբերատար է դառնում: Դա օգնում է մարդուն, որպեսզի մեղք չգործի: Իսկ մեղք գործելու դեպքում ապաշխարի ու արժանանա Աստծու գթությանը: Դրանից բացի, Ղուրանում ասվում է, որ մարդն Աստծու անունը պետք է տա ոչ միայն  մտքում, այլ նաև  արտասանի այն: Ինչպես որ Աստծու մարգարեն իր դուստր Ֆաթիմաին հորդորել էր նամազից հետո 34 անգամ փառաբանել Աստծուն:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ոչ միայն խոսքի մեջ, այլ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր արարք կատարելիս, մարդը պետք է տա Աստծու անունը և մտածի, թե արդյոք Աստված գո՞հ է իր արարքից:

2. Աստծու անունը տալը շատ կարևոր է մարդու համար և արդյունավետ է միայն եթե մշտական է:

3. Աստծուն պետք է մշտապես փառաբանել:

 

Պիտակ