Փետրվար 22, 2023 11:34 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Իրանի ազերիախոս նահանգներից, հատկապես Թավրիզ քաղաքի միլիոնավոր մարդկանց ներկայությունն ու մասնակցությունը Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին նվիրված երթին, Իլհամ Ալիևի կառավարությանն և Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին փաստեց, որ նրանք հերթական անգամ խաբվել են սիոնիստների և վտանգավոր ու միջամտողական պանթուրքիստական տարրերի կողմից։ Օտարականներ, ովքեր մոբիլիզացրել են իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի խախտեն տարածաշրջանի կայունությունն ու անվնտանգությունը, որպեսզի ներթափանցեն անկախ երկրների սահմանները տարածաշրջանի խաբված կառավարության, այսինքն Իլհամ Ալիևի կառավարության օգնությամբ և իրականացնելով իրենց ձախողված երազանքը պառակտեն հզոր պետությունները, սակայն հիմա նրանք պարզել են, որ Իրանում մի բուռ համախոհներ ունեն, և այդ փոքրաթիվ բնակչությունը պարզապես փողի դիմաց գովազդում է օտարների համար։ Չնայած այս պայմաններին, թվում է, թե Արաքսի հյուսիսային հատվածի անգրագետ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները դեռ փորձում են ծառայել օտարներին ու հաճոյանալ նրանց: Բաքվի ԶԼՄ-ներում հակաիրանական և հակաիսլամական հոդվածներ գրելը և Ադրբեջանի Հանրապետության կրոնական ժողովրդին դժգոհություն պատառելը սովորական գործողություններից միայն մի քանիսն են, որոնք Բաքվի իշխանությունները, օտարերկրացիների հրահանգով կատարել են՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի տոնակատարությունից հետո։ Իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարությանը  Իրանի ժողովրդի փառահեղ ներկայության բերումով, ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայությամբ իր ունեցած ելույթի ընթացքում բարձր է գնահատել Բահմանի 22-ին նվիրված երթի ընթացքում ժողովրդի կերտած սխրանքը և այն անվանել  կրկնակի պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատուներ են և ընդգծել է.-«Իսլամական հեղափոխությունից հետո, թշնամիները Իսլամի սկզբնական շրջանի նման մեր ժողովրդի դեմ սանձազերծել  են ռազմական, տնտեսական, քաղաքական և քարոզչական պատերազմ, սակայն Իրանի ժողովուրդն իր օրինակելի համառությամբ խափանել է թշնամիների բոլոր տեսակի դավադրությունները»։ ԻԻՀ նախագահն անդրադառնալով անցած աշնանը Իրանի ժողովրդիի վերաբերյալ թշնամիների սխալ հաշվարկներին,  հստակեցրել է.- «Մինչև երեկ արևմուտքցիները պնդում էին, որ հետևում են համաձայնագրին, բայց երբ ստիպված եղան ընդունել Իրանի ժողովրդի պահանջները, անկարգությունների մեկնարկով լքեցին բանակցությունների սեղանը և, դիմելով քաոսի, ասացին, որ շարունակելու են աշխատել փողոցում, բայց Իսլամական Հանրապետությունը արժանապատիվ ներկայությամբ և անսխալ մասնակացությամբ  միջազգային հարթակներում պաշտպանեց ժողովրդի շահերը»։ Անկասկած, Իսլամական հեղափոխության ոգեկոչման արարողությանը Իրանի ժողովրդի հզոր ներկայությունը հերթական անգամ ձախողման է մատնել Իսլամական հեղափոխության պարտված թշնամիների դավադրությունները և տապալել միջազգային սիոնիզմի, համաշխարհային կայսերապաշտության և ներկրված պանթուրանական վտանգավոր հոսանքի սցենարները։

...

Տարածաշրջանային խնդիրներին առնչվող մեկ այլ կարևոր հարց, Իլհամ Ալիևի կառավարության շատ սխալ որոշումն է՝ կապված  Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը կասեցնելու  հետ: Թեհրանում հունվարի 27-ի ողբերգական դեպքից մեկ ամիս անց Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները հիմք ընդունելով դեսպանատան տեսախցիկների պատկերները, պատասխանում են Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի  և տարածաշրջանի սոցիալական ցանցերի օգտատերերի բազմաթիվ հարցերին։ Օրինակ, վերջերս հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած հրաձգության դեպքի մասին, ԱՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն փորձել էր բացատրել իրադարձությունների ժամանակային հաջորդականության և ժամանակի անհամապատասխանությունը, որոնք արձանագրվել են հանրապետության անվտանգության կազմակերպության հրապարակած տեսանյութերի հիման վրա: Այխան Հաջիզադեն պնդել է, որ դեսպանատան ներսում տեղադրված տեսախցիկների պատկերների վրա գրանցված ժամերը 24 րոպեով տարբերվում են դեսպանատան սահմաններից դուրս տեղադրված տեսախցիկների նկարներում գրանցված ժամերից, ինչը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով, և ասել է. «Դեպքի օրը՝ հունվարի 27-ին հրապարակված պատկերների և ԴԹԽ կազմակերպության կողմից այսպես կոչված (փետրվարի 6-ին)  «վավերագրական տեսանյութ»-ի, հրապարակված նկարներում ընդգրկված ժամերի միջև եղած ժամանակային տարբերությունը պայմանավորված է եղել դեսպանատան ներսում և դրսում գտնվող տեսախցիկների ժամացույցի 24 րոպեի տարբերությամբ»: Այս ոլորտում յուրաքանչյուր մարդ, թեկուզ մի փոքր փորձառու, գիտի, որ 24 րոպեն շատ երկար ժամանակ է ԱՀ դեսպանատան անդամների ահաբեկչական գործունեությունը իրականացնելու համար, և նույնիսկ այդ ժամանակում հնարավոր է մահացածին փոխարինել կենդանի անձով: Չնայած այս կեղտոտ ու խարդախ խաղերին, Բաքվի իշխանությունները անձնական խնդիրների պատրվակով դեռևս որևէ լուր չեն հրապարակել ԱՀ դեսպանատան վրա հարձակում գործած անձի՝ Յասին Հոսեյնզադեի կնոջ՝ տիկին Գոլնարե Ալիևայի ճակատագրի մասին։ Սա ցույց է տալիս, որ նա, հավանաբար, արժանացել է նույն ճակատագրին, ինճը Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում տեղի ունեցավ Ջամալ Խաշողջիի դեպքում։ Չնայած այս պարզ իրավիճակին, Բաքվի պետական ​​պաշտոնյաները, հատկապես Իլհամ Ալիևը, մտածելով, որ եթե նա հարձակողական դիրք ընդունի Իրանի դեմ, իրեն իրավունք կտան, անընդհատ քարոզել Իրանի դեմ և այն  կշարունակի տարված մնալ օտարներին ծառայելու  և հաճոյանալու երազանքով ,ովքեր ձգտում են թալանել Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի նյութական և հոգևոր ռեսուրսները։

...

Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը անհիմն է համարել Ալիևի այն հայտարարությունը, թե, իբր հայերը մզկիթներ են ավերել։ « 2017 թվականին Ադրբեջանում բազմաթիվ մզկիթներ են ավերվել, որպեսզի դրանց տեղում այլ շենքեր կառուցվեն։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավերվել է ավելի քան 1500 մզկիթ, և Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն խորհրդային ժամանակների պարտքերը։  Սա շատ վտագնավոր նարատիվ է, որովհետև վախենամ Ադրբեջան ցանկանում է կրոնական ենթատեքստ հաղորդել այս ամբողջ իրավիճակին։ Հակամարտության մեջ չկա կրոնական ենթատեքստ։ Հայաստանում ունենք մահմեդական փոքրամասնություն և գործող մզկիթ։ Սա  է իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։

ՀՀ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը իր ելությում օգտագործել է վիրավորական խոսույթ՝ ընդգծելով «կապիտուլյացիա» բառը։ «Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը, և, միգուցե, դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է, և սա պատմական հանդիպում է, բայց ինչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւն, ագրեսիվ հռետորաբանության, թե՞ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Կարծում ենք, որ պետք է օգտագործենք այս հարթակը կառուցողական նպատակների համար։ Հպարտ եմ, որ մեր Կառավարությունը նույնիսկ կործանարար պատերազմից հետո անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ։ Lուծումը ժողովորդավարությունն է, թափանցիկությունն է, երկխոսությունն է և հարգանքն է մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- եզրափակեց Փաշինյանը։

...

Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը: Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա մասնավորապես, գրել է. «Իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով Թեհրանում էի։ Սա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր Մերձավոր Արևելքի ամենախոշոր երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն և ցամաքային կապ։ Թեհրանում հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին, տուրիզմին և տնտեսության այլ ճյուղերին։ Այցի ընթացքում պատիվ ունեցա մասնակցելու փետրվարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին», որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներն առանձին-առանձին ներկայացնում էին իրենց տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունները, ժամանցի օբյեկտները, մշակութային ժառանգությունը, սովորույթները, հուշանվերները և այլն։ Հատկանշական է, որ Թավրիզը ներկայացնող իրանական որոշ ընկերությունների ցուցանակներում և բուկլետներում առկա էին նաև հայերեն տեղեկություններ՝ հստակ մատնանշելով և կարևորելով այդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունն ու սփյուռքը։ Հարկ է նշել, որ Իրանում հայ մշակութային ժառանգությունը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, ինչն էլ ավելի մեծացնում և հետաքրքիր է դարձնում Իրանի տուրիստական ներուժը։ Այն կարող է դառնալ աշխարհի լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես է հնարավոր կողք կողքի ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։ Իրանական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններ են հանդիսանում Շիրազը, Քազվինը, Թավրիզը, Քերմանը, Սպահանը, Գոմը, Սանանդաջը, Խորասանը և այլն։

«Տուրիզմի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդես»-ը կազմակերպվում է պարբերաբար. այն արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման և ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պետք է հրավիրվեն (ակտիվ մասնակցեն) նաև հայկական տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տուրիզմի նախարար Էզաթուլլահ Զարղամը հանդիպեց ԻԻՀ մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռագործ աշխատանքի նախարարության և «Իրան-հայկական բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ի հրավերով Հայաստանից ժամանած փորձագետների հետ։

Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116430 տուրիստներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Թեև 2022 թվականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,6 անգամ, սակայն դեպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին սակավ և երբեմն ոչ ճիշտ տեղեկատվությամբ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների համար նոր և ակտիվ զբոսաշրջային ուղղություն է դարձել Քիշը (Հորմոզգանի նահանգում), որը Պարսից ծոցում գտնվող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր և հայտնի լողափային հանգստավայրերից մեկը։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակության ապրանքներ։ Դեպի Իրան զբոսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան ավիատոմսերը։ Նշեմ, որ հայկական և իրանական ավիաընկերությունները շաբաթը մի քանի կանոնավոր թռիչքներ ունեն։

ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել և ընդլայնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր ուղղություններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանն և Իրանը չունեն զարգացման այլընտրանք։ Հարկ է ընդգծել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականություն, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։