Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանի Հանրապետության տարբեր քաղաքներում հոգեվորականների ձերբակալությունը համարվում է Իլհամ Ալիևի կառավարության մշտական և շարունակվող քաղաքականությունը, հատկապես Իրանի հետ թշնամական ժամանակահատվածում։ Բաքվի կառավարության այս կրկնվող քաղաքականությունը պատճառ է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը և նույնիսկ տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները այս ուղությամբ ձեռք բերեն ճիշտ տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ, որդեգրելով այս քաղաքականությունը, Բաքվի իշխանությունները Ադրբեջանի նախագահին կից լրատվամիջոցներում անընդհատ գովազդում են, որ չնայած Իրանի կողմնակիցների ձերբակալությանը, Թեհրանը չի արձագանքել այդ ձերբակալություններին։ Այս լուրերի միջոցով նրանք եզրակացնում են, որ Իրանը վատն է և չունի վստահելի իշխանություն։ Մինչդեռ Իսրայելը, որը բացակայում է տարածաշրջանից, արձագանքում է Ադրբեջանի Հանրապետության ներքին իրադարձություններին։ Այս քարոզչական մեթոդով, հիմնականում, Իլհամ Ալիևի կառավարությանն աջակցող, այսպես կոչված, փորձագետները չեն նշում, թե ԱՀ մուսուլման ժողովրդին պատկանող նավթի և գազի եկամուտներից և բոլոր տեսակի հանքերից որքանն է տրվել օտարերկրացիներին։ Կասկածից վեր է, որ ԱՀ մուսուլմանև շիա ժողովուրդը Բաքվի քաղաքական գործիչների թշնամությունն Իրանի հետ համարում են բացասական երևույթ իրենց ազգային շահերի հետ, միևնույն ժամանակ, նրանք Իլհամ Ալիևի կառավարության անպատասխանատու բարեկամական հարեբերությունը ռասիստ և մանկասպան Սիոնիստական ռեժիմի հետ համարում են անսկզբունքային: Սակայն Բաքվի իշխանությունները տարբեր կերպ օգտագործելով այսպես կոչված փորձագետներից և տարբեր լրատվամիջոցներից, փորձում են արդարացնել իրենց որդեգրած այս քաղաքականությունը: Այս տիպի լրատվամիջոցների խոսքերով՝ ԱՀ մուսուլման ժողովուրդը ենթարկվում է քարոզչական ռմբակոծության։ Փաստորեն, Բաքվի իշխանությունները, հատկապես ԱՀ նախագահը, հրապարակայնորեն փորձում են որպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում հաղթանակի հիմնական պատճառ ներկայացնել որոշ օտարերկրացիների աջակցությունը։ Մինչդեռ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքվի իշխանության նույն կեղծավոր պաշտոնյաները այս երկրի ժողովրդին միշտ ներկայացնում էին որպես Հայաստանի հետ պատերազմի առաջին գծում գտնվող հերոսներ։ Բայց հաղթանակից հետո Բաքվի իշխանությունները փորձել են որպես հաղթանակի հիմնական պատճառ ներկայացնել օտարների աջակցությունը և հատուկ արտոնություններ տալ այդ տեսակ օտարերկրացիներին։ Չպետք է անտեսել այն փաստը, որ ԱՀ մուսուլման ժողովուրդը գիտակցելով Իլհամ Ալիևի կառավարության սխալ քաղաքականությունը՝ ուշադրություն չի դարձնում աշխարհի մուսուլման ժողովուրդների և հակաիրանական թշնամիների քարոզչություններին:
....
Շարունակվելով Իրանի դեմ Իլհամ Ալիևի կառավարության ոչ կառուցողական և լարվածություն առաջացնող գործողությունները, այս երկրի խորհրդարանը տարօրինակ և մտածելու տեղիք տվող քայլով` հրապարակել է հակաիրանական հայտարարություն, և Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Բաքվի կառավարության դեմ կողմնակալ գործողություններից:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը տարածել է հակաիրաական հայտարարություն: Արձագանքելով Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողություններին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Ադրբեջանի կառավարության այս քայլը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»։
Նա հավելել է. «Մինչ Պաղեստինի օկուպացված տարածքներում տիրում են քաոսն ու ճգնաժամն իսկ անկայուն ներքին վիճակում գտնվող Սիոնիստական ռեժիմը հարձակվելով ծոմապահ մուսուլմանների վրա և անարգելով Ալ-Աղսա մզկիթը, ավելի է սրում լարվածությունը, Իրանն իսլամական աշխարհի միասնությունը և Իսրայելի հանցավոր ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դիմակայելը համարում է կրոնի ու խղճի պարտականություն»:
Ադրբեջանի Հանրապետության վերջին շարժումները, այդ թվում՝ Իլհամ Ալիևի կառավարության բազմաթիվ հակաիրանական հայտարարությունների հրապարակումը, օրակարգում են դրվել այն պայմաններում երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ օկուպացված Պաղեստին կատարած վերջին այցի ընթացքում ակտիվացել են այդ երկրի հակաիրանական հայտարարություններն ու դիրքորոշումները։ Անցած շաբաթ ԱՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը Իլհամ Ալիևի կառավարության և Իսրայելի ռասիստական ռեժիմի միջև Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին պատասխանելու փոխարեն պնդել էր, որ Իրանը ներգրավված է այս երկրի խորհրդարանի պատգամավորի սպանության մեջ։
Բաքվի լրատվամիջոցներում, նմանատիպ պնդումներ են արվում այն ժամանակ երբ Հիմնականում ԱՀ խորհրդարանի պատգամավորի սպանության հարցը պատված է առեղծվածով։ Հատկապես Իլհամ Ալիևի արկածախնդիր և հակասական կառավարությունը այս երկրի խորհրդարանի պատգամավորի ենթադրյալ սպանության համատեքստում մտածված և կասկածելի քայլով փորձում է թաքցնել հարցը և այս քաղաքականությունը ցույց է տալիս, որ պնդելով, որ Իրանը մասնակցություն է ունեցել այս սպանությանը, այս հարցը հիմնված է եղել սցենարի վրա։
Այս կեղծ լուրերը տարածելու համար Բաքվի իշխանությունները փորձել են օգտագործել Թեհրանի իշխանությունների համբերությունը՝ տարածաշրջանում օտարերկրացիների նպատակներն առաջ տանելու համար։ Իլհամ Ալիևի կառավարությունը հենվելով «Թեհրան-Երվան համագործակցություն» եզրույթի վրա փորձում է ենթադրել, որ Իրանը և Հայաստանը դաշինք են կազմում այս երկրի դեմ։ Ղարաբաղյան տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումների ուսումնասիրությունը վկայում է, որ նման պնդումները կեղծ են։
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները ԱՀ ԱԳ նախարարի հետ համատեղ լրատվական հանդիպման ժամանակ Իսրայելի կողմից Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին ուղղված պարտադիր հանձնարարականների օրինակ է: Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել է. «Երկու կողմերը կարող են միավորվել՝ օգտագործելով քաղաքական ու տնտեսական գործիքները և ձևակերպելով հուսալի ու վճռական ռազմական սպառնալիք Իրանի դեմ»։
Սիոնիստական ռեժիմի այս հանձնարարականները Բաքվի իշխանություններին, բացի Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորման վրա ազդելուց, միջամտություն է տարածաշրջանի գործերին և ճնշում է Կովկասի մահմեդական ժողովուրդների վրա։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում Ադրբեջանի նախագահը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Թեհրանի բարեկամական հանձնարարականներին։ Թեհրանը մինչ այժմ խորհուրդներ է տվել այս ոլորտում եւ փորձել կանխել լարվածության աճը հարավկովկասյան տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ ժամանակ կա, Ադրբեջանի նախագահը պետք է վերադառնա լարվածության ճանապարհից և սկզբունքային քաղաքականություն որդեգրի տարածաշրջանի երկրների նկատմամբ։
...
Հայ-ադրբեջանական շփման գծում կայացել է կողմերի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին կողմերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են զինվորներ:
2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը, օտարերկրացիների հրահրմամբ, լարված վիճակ է ստեղծել վիճելի տարածքներում, ինչը խնդիրներ է առաջացրել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Բաքուն օտարերկրացիների օգնությամբ ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանային տարածքները Ադրբեջանի տարածքին միացնելու ուղղությամբ: Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին մոտ 30 տարիների ընթացում Հայաստանի կողմից օկուպացված հողերը վերադարձնելու շուրջ բանակցություններից հետո, Ադրբեջանն այսօր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, փորձելով տիրանալ Իրան-Հայաստան սահմանային տարածքին:
Հայաստանը մշտապես մերժել է Ադբեջանի պահանջները, նշելով, որ չի պատրաստվում քննարկել իր տարածքներից որևէ մաս Ադրբեջանին հանձնելու հարցը: Ալիևը, սակայն, հայտարարել է, որ իր նպատակին կհասնի ցանկացած ճանապարհով, անգամ ուժի կիրառմամբ:
Կարծես թե Ալիևը փորձում է Ադրբեջանի ժողովրդի անունից տարածաշրջանում իրականացնել օտարների պահանջները: Այդ շրջանակներում, անցած դեկտեմբերից սկսած, Բաքվի քայլերն ուղղված են Հայաստանի հետ լարվածության սրմանը: Լարվածությունը սրվեց հատկապես դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո:
Արձագանքելով միջանցքը բացելու միջազգային կոչերին, Ալիևը վերջերս հայտարարել է, որ Հայաստանը Լաչինի ճանապարհով զենք է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանի կողմից Լաչինի միջանցոքվ Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու մասին Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սուտ է, որի նպաըտակն է սրել տարածաշրջանում լարվածությունը և հիմքեր ստեղծել Երևանի նկատմամբ ագրեսիայի համար»:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո կողմերի միջև սստեղծված լարվածությունը վկայում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլ ի հայտ են եկել դրա նոր ոկղմերը: Այս հարցում, իհարկե, չի կարելի անտեսել որոշ տարածաշրջանային ու ահամաշխարհային խաղաղցողների դերը:
Որպես օրինակ՝ Ալիևի կառավարությունը, որը հասել է Հայաստանի հետ խաղաղության իր սահմանած նպատակին, այժմ փորձում է օտարերկրացիների պահանջները բավարարելու նպատակով, մարտահրավեր նետել այնպիսի անկախ երկրների, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը:
Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է այն պայմաններում, երբ կողմերի միջև նոր պատերազմի հավանականությունը շատը մեծ է: Մեծ թվով փորձագետներ չեն բացառում 2024 կամ 2025 թվականին պատերազմի վերսկաման հավանականությունը: Չի բացառվում, որ Ռուսաստանին մարտահրավեր նետելու և Մոսկվայից զիջումներ ստանալու համար արտաքին ուժերը հաջորդ տարի ավելի շատ ճգնաժամեր կստեղծեն Հարավային Կովկասում։