Հունիս 03, 2023 19:08 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Հինգշաբթի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և 3 եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններն առաջ տանելու նպատակով:

Հանդիպմանը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներից, ներկա էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Քիշնև՝ մասնակցելու «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովին։

Հաղորդվում է, որ այս հանդիպումը, նախորդների նման, նույնպես որևէ արդյունք չի ունեցել: Կողմերը միայն ընդգծել են «վեճերի լուծման անհրաժեշտությունը» և պայմանավորվել հերթական անգամ հանդիպել հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար Կովկասի կարևորությունը, եվրոպացի առաջնորդները փորձել են վերջ տալ Կենտրոնական Ասիայի և Կովկասի զարգացումներում Մոսկվայի ավանդական միջնորդի դերին և ինքնուրույն լուծել հակամարտությունները այս տարածաշրջանում։

Այս համատեքստում Եվրոպայի խորհուրդը հանդիպումներ է կազմակերպել Բաքվի և Երևանի ղեկավարների մասնակցությամբ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում Մոլդովայում կայացած Փաշինյանի և Ալիևի հանդիպումը գնահատել է «շատ կարևոր» և անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի քանի շաբաթ առաջվա իր հանդիպմանը, հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում «քաղաքական կամք կցուցաբերեն՝ հարաբերությունները կարգավորելու համար»։

2020 թվականին տեղի ունեցած ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները և լուծել հակամարտությունը քաղաքական ճանապարհով: 2020 թ. նոյեմբերին ստորագրված փաստաթղթում կողմերը պայմանավորվել են հավատարիմ մնալ երկկող խնդիրների լուծման, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարգման, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման և տնտեսական և սոցիալական համագործակցության խթանման վերաբերյալ իրենց պարտավորություններին:Սակայն հետագա զարգացումներն այլ ընթացք ունեցան:

Սահմանային հաճախակի բախումները, Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը և ղարաբաղցիներին հումանիտար ճգնաժամի առջև կանգնեցնելը, Ղարաբաղին տիրանալու և Զանգեզուրի մջիանցքի մասին հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մազի վերաբերյալ հայտարարությունները ցույց տվեցին, որ Երևանին ու Բաքվին բարդ ուղի է սպասվում:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է բարելավել Հայաստանի տարածաշրջանային փոխգործակցությունը, և թույլ տալ ավելի շատ օգուտ քաղել առևտրային և միջազգային համագործակցությունից, սակայն հակամարտության կարգավորման բանակցությունները Հայաստանում առնվազն վերջին օրերին բորբոքել են ներքին վեճերը: Երկրում համազգային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, և նույնիսկ Փաշինյանի հրաժարականի պահանջ է հնչել: Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ Հայաստանի վարչապետը խոսեց Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման մասին։

Մայիսի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ պայմանով, որ երաշխավորվեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։Ընդդիմությունը կտրուկ արձագանքեց Հայաստանի վարչապետի այս հայտարարություններին և նրան մեղադրեց հանձնվելու և Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ։

Ամփոփելով կարելի է ասել, որ Երևանի և Բաքվի միջև առկա խորը հակասությունների, Փաշինյանի և Ալիևի վրա ներքին ճնշման ուժեղացման, Փաշինյանի վրա գործադրվող ճնշման մեծացման, Ալիևի առավելապաշտության պատճառով, ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կմնա նմանատիպ հանդիպումների մակարդակում, իսկ սահմանային պարբերական բախումները երկու կողմերի զինվորների մահվան պատճառ կդառնան։

* * * 

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ջանքեր են գործադրում էլ ավելի ընդլայնելու հարաբերություններն Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ։ Այդ կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսհաակ Հերցոգն երեքշաբթի - մայիսի 30-ին Իլհամ Ալիեւի կառավարության հրավերով ժամանել էր Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը և  Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ արարողությանը մասնակցելը, Սիոնիստական ռեժիմի նախագահ Իսաակ Հերցոգի Բաքու կատարած երկօրյա այցի շրջանակներում հայտարարված ծրագրերն են եղել: 

Վերջին տարիներին երկու կողմերն ընդլայնել են իրենց համագործակցությունը բոլոր,  հատկապես՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Իսաակ Հերցոգի այցը Բաքու կատարվել է այն դեպքում, երբ անցյալ տարի հենց այս օրերին Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ և պատերազմի նախկին նախարար Էհուդ Բարաքն  այցելել էր Բաքու և հանդիպել  Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների հետ։

Թվում է, թե Բաքվի կառավարության պաշտոնյաները առաջնահերթություն են տվել Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների ընդլայնմանը, որպեսզի նվազեցնեն ռազմական տեղաշարժերի ռիսկը կովկասյան տարածաշրջանում։ Թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը տարածաշրջանում ծավալապաշտական  ​​քաղաքականություն իրականացնելու  իր նպատակների շրջանակում ներառել է միջազգային սիոնիզմի աջակցության գրավելը»։

Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունները, տեղյակ լինելով Իլհամ Ալիևի կառավարության այս քաղաքականության մասին, ավելի ու ավելի են ներթափանցում Ադրբեջանի Հանրապետության ռազմական, քաղաքական, մշակութային և նույնիսկ վարչական կառույցներ։

Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների միակողմանի վստահությունը ևս մեկ անգամ ապացուցեց Բաքվի կառավարության քաղաքականության սխալ լինելը։ Այս համատեքստում, անկասկած, ավելի արդյունավետ են թվում Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի կառուցողական հայացքները։

Իսրայելի ներկայիս անմխիթար ու քաոսային իրավիճակի պայմաններում պարզ չէ, թե որքան երկար կարող է գոյատևել այս անօրինական ռեժիմը օկուպացված Պաղեստինի տարածքներում, և ամերիկացի պաշտոնյաները նախապես ընդգծել էին, որ Իսրայելի քաղաքացիների համար Պաղեստինից բացի կան նաև այլ տարածքներ ապրելու համար։ Թվում է, թե ԱՄՆ-ի իշխանություններն այլ տարածքներ ասելով,  նկատի են ունեցել Ադրբեջանի Հանրապետությունը։

Սիոնիստական ​​ռեժիմի դիվանագետներին և զինվորներին հատուկ արտոնություններ շնորհելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի քայլերը կատարվում են այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը խիստ դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնմանը։

Չնայած Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնելու Բաքվի կառավարության ջանքերին, , մյուս կողմը միայն ձգտում է տեղեկություններ  հավաքել  Ադրբեջանի Հանրապետության հասարակության և տարածաշրջանի ժողովուրդների իրողությունների մասին ու նրանց վերահսկել։ Տարածաշրջանային և համաշխարհային լրատվամիջոցների բացահայտումներն ապացուցում են, որ Իսրայելի ռեժիմը գործում է առանց ժամանակ վատնելու։ Այդ թվում է Իսրայելական «NSO» խմբի կողմից լրտեսական չարամիտ ծրագրի՝ Pegasus-ի վաճառքը,որով  գաղտնալսել են Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների և մուսուլման ժողովրդի բջջային հեռախոսները։

Ադրբեջանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողների հետազոտական ​​կենտրոնը բացահայտել է,որ իսրայելական լրտեսական չարամիտ ծրագիրը՝ Pegasus-ը կիրառվել է Ադրբեջանի հանրապետության նախագահի տիկնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և ավելի քան  հազար լրագրողների և պաշտոնյաների բջջային հեռախոսները գաղնտալսելու համար: Իսրայելի հետ հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու  Իլհամ Ալիևի կառավարության անարդյունավետ քաղաքականության դիմաց, այս փաստերի բացահայտումը ցույց է տալիս, որ Բաքվի պաշտոնյաները, հատկապես անձամբ  Իլհամ  Ալիևն   ծավալապաշտական  փոքր նպատակներ ունենալով, ինչպիսիք են Թուրքիայի համար ճանապարհ բացելը և Սիոնիստական ​​ռեժիմի օգնությամբ տարածաշրջանում անապահովություն ստեղծելը, Ադրբեջանի Հանրապետությունը հոժար կամքով և երկու ձեռքով հանձնել են օտարերկրացիներին։ Այս փաստերով Ադրբեջանի Հանրապետության ապագա սերունդները կգրանցեն «Ալիեւների» ընտանիքի  անունը՝ որպես այս տարածաշրջանի պատմության մեջ ամենադառը եւ ապիկար տիրակալներ։.

* * *

Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանակաան հակամարտությունը մոտենում է խաղաղության հաստատման փուլին: Սակայն 30 տարի տևած պատերազմից հետո խաղաղությունը, որը հաստատվելու է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելով, տարօրինակ է թվում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը այն տարածքի մի մասն է, որը Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի Հանրապետության մաս՝ պայմանների կատարման դեպքում։ Նա նշել է, որ Բաքվի և Ստեփանակերտի իշխանությունները պետք է քննարկեն հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը: Այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը սպանում է ոչ միայն Արցախի ինքնիշխանությանն այլ նույնիսկ գոյությանը: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը, որում ՀՀ և Արցախի  նախկին նախագահներին կոչ է արվում դատապարտել Արցախը Ադրբեջանի Հանրապետության կազմում ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Նա գրել է. «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող և պարտված անձի կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղակի և հստակ հայտարարության կապակցությամբ ինձանից պատասխան պահանջելը ուղղակի անհասկանալի է, եթե չասենք վիրավորական։ Ես հետևողականորեն, այդ թվում՝ վերջին հինգ տարիներին, բոլոր հնարավոր դեպքերում հայտարարել եմ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի Հանրապետության կազմում»։«Օրբելի» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ժաննա Վարդանյանն այս կապակցությամբ նշում է. «Արցախի ժողովրդի և Հայաստանի համար անընդունելի է, որ Արցախը դառնա Ադրբեջանի  մաս: Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միության օրենքներով և կապ չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ»:  Խոսելով Հայաստանին Իրանի աջակցության մասին, Վարդանյանն ասում է. «Կեղծ միջանցքների կապակցությամբ Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն: Թեհրանը բազմիցս արտահայտել է այդ կապակցությամբ իր դիրքորոշումը և Երևանը գնահատել է այն»: Ժաննա Վարդանյանը նշում է. «Իրանը միշտ փորձել է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և այս առումով պետք է հիշեցնեմ, որ ինչպես  հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարարը, 2022 թվականի սեպտեմբերին Իրանի գործողությունները կանխեցին Բաքվի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա: Իրանը  կարող է օգնել նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հաստատմանը: Բացի այդ, Իսլամական Հանրապետությունը կարող է ակտիվորեն մասնակցել Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը»։Էթնիկ խնդիրների ինչպես նաև Օսմանյան կայսրության օրոք իրականացված հայերի ցեղասպանության պատճառով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ: Իսկ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների պատճառով, ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո, այս երկիրը մշտապես պատերազմում է Բաքվի դեմ: Հետևաբար, Հայաստանը մշտապես օգտվել է  Իրանից՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները լուծելու համար։ Սակայն այս անգամ իրավիճակն այլ է, քանի որ Իրանը մշտապես դեմ է արտահայտվել սահմանների փոփոխությանը, բայց չի ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ դա կարող է արագացնել Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու գործընթացը։