Հունիս 08, 2016 13:58 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարն ինչպես միշտ հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Իմամ Խոմեյնիի վախճանման 27-րդ տարելիցի առիթով ժողովրդի տարբեր խավերի շքեղ մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ ունեցած ելույթում նշելով ,որ Իրանը դուրս է եկել գերպետությունների վերահսկողությունից և իսլամական համակարգը օրինակ է ծառայում այլ ժողովուրդների համար անդրադարձավ այդ կապակցությամբ մի քանի ցուցանիշների:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդն անդրադառնալով 37 տարիներ անց իսլամական հեղափոխության ամրությանն ու կենսունակությանը, ավելացրեց. «Այսօր ժողովրդի պայմաններն անցյալի համեմատությամբ շատ ավելի պարզ ու հարթ են ու զոհողություններն ավելի հանդուրժելի»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Ամերիկացիները շրջափակումներով նպատակ ունեին կաթվածահար անել Իրանի տնտեսությունը, այսօր էլ երբ բանակցություններն արդյունքի են հանգել, ցանկանում են Իրանի տնտեսությունը կլանվի ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային տնտեսության կողմից»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին դիմադրողական տնտեսությունը տնտեսական անկախության իրագործման միակ միջոցն է համարել հավելելով՝. «Բարեբախտաբար իր ներկայացրած զեկույցի համաձայն՝ կառավարությունը «Դիմադրողական տնտեսություն՝ գործնական քայլեր» տարվա ընթացքում միջոցներ է ձեռնարկել, որոնք եթե հզորությամբ շարունակվեն անկասկած ժողովուրդը դրանց արդյունքը կտեսնի»: «Բոլոր մեծ որոշումներում ու աշխատանքներում, այդ թվում այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու ժամանակ պիտի լրջորեն նկատի ունենալ դիմադրողական տնտեսությունը»,-նշեց մեծահարգ առաջնորդը:

Նա քննադատելով նրանց ովքեր տնտեսական ծաղկումը միայն պայմանավորված են համարում արտաքին ներդրմամբ, ասաց. «Արտաքին ներդրման ներգրավումը լավ ու անհրաժեշտ է, սակայն կարևորը երկրի ներքին պոտենցիալի ակտիվացումն է ու չպիտի ամեն ինչը պայմանավորել արտաքին ներդրմամբ»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի ու պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով իսլամական խորհրդարանի բոլոր աշխատանքների գագաթը լինելու դիրքի, հզորության ու հմայքի պահպանման անհրաժեշտությունն, անդրադարձավ խորհրդարանում լավ օրենսդրության անհրաժեշտությանը և թվելով դիմադրողական տնտեսության, մշակույթի և ներքին, տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունների բնագավառում խորհրդարանի աշխատանքային գերակայություններն, ասաց. «Իսլամական խորհրդարանը անդորրի ոգի հաղորդելով երկրին, պիտի լինի հեղափոխական և օրենսդրության հարցում հեղափոխականի նման շարժվի ու հակազդի ԱՄՆ-ի թշնամական ու մտածված դիրքորոշումներին ու դիմակայի մեծապետականության քաղաքականություններին»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծելով , որ տնտեսությունը գլխավոր մի հարց է, ավելացրեց. «Խորհրդարանի պատգամավորները դիմադրողական տնտեսության իրագործման ուղղությամբ չափազանց ազդեցիկ են, քանզի կարող են կառավարության տնտեսական քայլերը դնել դիմադրողական տնտեսության ուղղության վրա և միևնույն ժամանակ դա պահանջել կառավարությունից»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ակնարկելով իսլամական համակարգին հարվածելու համար տնտեսական միջոցը չարաշահելու թշնամիների ջանքերին, ասաց, որ որոշ անփորձություններ և պասիվ դիրքորոշումներ ու արտահայտություններ թշնամուն խրախուսում են օգտվել շրջափակումների միջոցից, այդուհանդերձ պիտի կարգավորվեն լճացման ու զբաղվածության պես որոշ բարդություններ և միայն խոսելը օգտակար չի կարող լինել:

Նա ներքին արտադրությանը զարկ տալու միջոցով լճացման ու զբաղվածության հարցերի կարգավորումը տնտեսության բաժնի գլխավոր ու կարևոր գերակայություններից համարեց:

---

Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց ՀՀ ԱԳ նախարարին: Էդվարդ Նալբանդյանը Թեհրան կատարած ուղևորության ընթացքում հանդիպելով Իրանի պաշտոնատարներին ստորագրեց համագործակցության մի քանի համաձայնագիր ու փաստաթուղթ:

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում լավ համագործակցություններ են ունեցել և ու մինչ այժմ ստորագրել են համագործակցության շուրջ 51 փաստաթուղթ:

Այս այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին երկու երկրի միջև տեսգրային ռեժիմի վերացման փաստաթուղթը: Այս համաձայնագիրը կարող է խթանել երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։

Այդ թեմային է անդրադառնում մեր հաղորդման հաջորդ զրույցը:

ՀՀ ԱԳ նախարարը Թեհրանում իր իրանցի պաշտոնակից Զարիֆի հետ ունեցած զրույցից բացի նաև հանդիպեց ԻԻՀ և Իրանի իսլամական խորհրդարանի նախագահներին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ակնարկելով Իրանի ու Հայաստանի լայն հնարավորություններին ու պոտենցիալներին, ընդգծեց այդ հնարավորություններն ու առիթները Թեհրան-Երևան հարաբերությունների համակողմանի ընդլայնման, խորացման ու ամրապնդման ուղղությամբ օգտագործելու անհրաժեշտությունը:

Ռոհանին ակնարկելով տնտեսական, մշակութային ու առևտրական, նաև էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում երկու երկրի բարեկամական հարաբերություններին ու համագործակցություններին, ավելացրեց. «Այսօր՝ շրջափակումների չեղարկմանը հաջորդած պայմաններում, երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար լավ առիթ է ստեղծվել և օգտվելով այդ առիթից պիտի բարձրացնել բոլոր բնագավառներում երկու երկրի համագործակցությունների մակարդակը»:

ԻԻՀ նախագահ ընդգծեց. «Ապրանքի տարանցման ու փոխադրության ոլորտում Իրանի ու Հայաստանի համագործակցությունների ընդլայնման լավ պայմաններ են ստեղծվել, որի շնորհիվ կարելի է Հայաստանի միջոցով Սև ծովը միացնել Պարսից ծոցին և այս ուղղությամբ մենք պատրաստ ենք տեխնիկական ու ինժեներական ծառայություններ մատուցել Հայաստանին»:

ԻԻՀ նախագահը նաև անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի կապակցությամբ Իրանի ու Հայաստանի ընդհանուր տեսակետներին ու համագործակցությանն, ասաց. «ԻԻՀ-ն շարունակ ընդգծել է տարածաշրջանում անվտանգության, կայունության ու անդորրի հաստատումն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և այդ կապակցությամբ պատրաստ է ցանկացած օժանդակությունը կատարել տարածաշրջանի երկրներին»:

---

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության չեն եկել նավթի արդյունահանման շեմը փոխելու վերաբերյալ:

Որո՞նք են նավթի արդյունահանման առաստաղի սահմանման հարցում ՕՊԵԿ-ի ձախողման պատճառները:

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ի 169-րդ նստաշրջանն ավարտվեց ապարդյուն:ՕՊԵԿ-ի երկրները չեն պայմանավորվել քաղաքականության փոփոխության շուրջ եւ նավթի արդյունահանման առաստաղ չեն սահմանել:

ՕՊԵԿ-ի անդամները 2015 թվականի ավարտին գումարած իրենց վերջին նստաշրջանում էլ չէին կարողացել այդ ուղղությամբ համաձայնության գալ:

Որոշ վերլուծաբաններ դրա գլխավոր պատճառը համարել են իրարից շատ հեռու գտնվող դիրքորոշումների վրա Արաբիայի ու Իրանի պնդումը, այդուհանդերձ շատ դիտորդներ համոզված են, որ առանց անդամների արդյունահանման քվոտաների մասին որոշում կայացնելու՝ ավարտին հասած ՕՊԵԿ-ի հինգշաբթի օրվա նստաշրջանը, վերջին երկու տարիներին գումարված ՕՊԵԿ-ի ամենաիմաստավոր նիստերից է եղել:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հինգշաբթի օրը նախքան ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարների 169-րդ նստաշրջանի բացումը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Իրանը պատրաստ է տարբեր այլընտրանքների քննարկման համար, սակայն առանց քվոտաների արդյունահանման առաստաղն անիմաստ է լինելու»:

Իրանի նավթի նախարարը նաև ասաց, որ Իրանը նպատակ ունի մինչև 2016 թվականի ավարտն օրական արտադրել առավելագույնը 4 միլիոն բարել նավթ: Նա ակնարկելով մինչև շրջափակումների գործադրումը ՕՊԵԿ-ի ընդհանուր արդյունահանումից Իրանի 14.5 տոկոս մասնաբաժնին, ավելացրեց. «Այսօր Իրանն արտադրում է օրական 3 միլիոն 800 հազար բարել նավթ»: «Բարեբախտաբար Իրանի մոտեցումը եղել է այնպես, որ նրա վերադարձը նավթի շուկա բացասական արձագանք չի ունեցել»,-հավելել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարը «Փլաթս» լրատվական կայքին տված հարցազրույցում ակնարկելով այս հարցին, ասել է, որ որոշ տարածաշրջանային մրցակիցներ իրենց նավթն էժան վաճառելով փորձել են կանխել Իրանի վերադարձը նավթի համաշխարհային շուկաներ, սակայն Թեհրանն առանց նավթի գինն իջեցնելու կարողացավ վերականգնել համաշխարհային շուկայում իր մեկ միլիոն բարել մասնաբաժինը:

Ի դեպ, անցած շաբաթ համաշխարհային շուկաներում Իրանի ծանր ու թեթև նավթի գինն ավելանալով հայտնվեց յուրաքանչյուր բարելի դիմաց 45 դոլարի սեմին:

Իրանի նավթի գլխավոր շուկաներն են համարվում Հնդկաստանը, Հարավային Կորեան, Եվրոպան ու Թուրքիան, սակայն Իրանը նաև ուշադրության կենտրոնում ունի Եվրոպայի ու Աֆրիկայի շուկաները:

Ավելի վաղ Իրանի նավթի արտահանումը սահմանափակվել էր օրական մեկ միլիոն բարելով, սակայն շրջափակումները վերացմամբ Իրանի արտահանման ծավալն անցած ամիս հասավ օրական երկու միլիոն 10 հազար բարելի, որի մոտ 600 հազար բարելն արտահանվել է Եվրոպա: