Ապրիլ 09, 2024 08:56 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել հնագույն քաղաքակրթությունների և Եվրասիայի աշխարհառազմավարության հիմքում։ Այս տարածաշրջանը նաև եղել է արևելքն արևմուտքին կապող կարևորագույն հաղորդակցության ուղիներից մեկը։ Իսկ այսօր այն կարևոր դեր է խաղաում էներգիան Կասպից ծովի տարածաշրջանից Եվրոպա տեղափոխելու հարցում։

Հարավային Կովկասում նոր զարգացումները սկսվեցին երկու տարի առաջ՝ Արդբեջանի ռազմական գործողությամբ։ Թուրք-ադրբեջանական առանցքի և Հայաստանի միջև մրցակցության նպատակը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող եվրասիական տարածաշրջանում գերիշխող դիրք ստանալն էր։

Իսկ ներկա իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը վարում են սառը, իսկ որոշ դեպքերում նաև թեժ պատերազմ, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը կողմերի համար կարևոր նշանակություն ունեն։ Ռուսները փորձում են մեծացնել տարածաշրջանում իրենց դերն ու հնարավորությունները՝ մրցակցելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Չինաստանի հետ, և  վերահսկել այն հարևանների քայլերը,  որոնք միտում ունեն միանալ ՆԱՏՕ-ին։ Իսկ այդ երկրները հայտարարում են, որ իրենց գործողությունները բխում են անվտանգության ապահովման և ահաբեկչության, ներգաղթի և այլ հարցերի հետ կապված մտահոգություններից։

Հարավային Կովկասում զարգացումների ընթացքը սակայն անորոշ է։ Մի կողմից Երևանի ու Բաքվի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրման ժամկետներն անհայտ են, քանի որ կողմերի միջև դրա դրույթների շուրջ անհամաձայնություն կա։ Մյուս կողմից Իլհամ Ալիևը, ով իր «գահին» նստած վայելում է «Բրիթիշ Փեթրոլիումի» համագործակցությամբ նավթի և գազի վաճառքից ձեռք բերված գումարները, Ղարաբաղը ստանալուց և արտահերթ ընտրություններում ձայների 80 տոկոսով հերթական 7 տարվա նախագահությունը ստանձնելուց հետո, ունի հավակնոտ նպատակներ, որոնց թվում են Ադրբեջանի ազդեցության ընդլայնումը, ինչպես նաև այնպիսի  կասկածելի նախագծերը, ինչպես «Զանգեզուրի միջանցքը»։

Տարածաշրջանի կարևոր դերակատարներից համարվող Ռուսաստանը համոզված է, որ այն չպետք է դառնա ՆԱՏՕ-ի տեղաշարժերի կիզակետ։ Մյուս կողմում ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ու Արևմուտքը համոզված են, որ եթե չկարողանան ներկա լինել տարածաշրջանում, օգտագործելով տարածաշրջանի երկրներում իրենց հիմնական լծակները և տնտեսական ու էներգետիկ կարողությունները՝ ռուսներն ավելի մեծ ճնշում կգործադրեն այդ երկրների վրա և կընդլայնեն այնտեղ իրենց ազդեցությունը։

Ատլանտյան օվկիանոսի այն ափին գտնվող ԱՄՆ-ն, որ մշտապես փորձել է այլ երկրներում ճգնաժամեր ու պատերազմներ հրահրել, անգամ իր գործընկերերի համար գործողության դաշտ չթողնելով, փորձում է հանդես գալ փրկչի դերում և ընդլայնել իր ազդեցությունը։

Նման իրավիճակում,  Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածության ֆոնին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Երևան և պաշտպանեց Հայաստանի  դիրքորոշումները,  ինչ-որ կերպ կրկնելով Թայվան ուղևորության արհեստական սցենարը և վերջնագիր ներկայացնելով Անկարային և Մոսկվային։

Կովկասյան տարածաշրջանի երկրները, կամա թե ակամա, ապրում են զգայուն ժամանակաշրջան, և դրանց շահերը դարձել են փոխզիջումների միջոց Թուրքիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և սիոնիստների միջև։ Եվ, նույնիսկ վերջին զարգացումները տարածաշրջանի ժողովուրդների համար էական արդյունքներ չեն ունենա, կամ գոնե ոչ մի երկիր դրանցում հաղթող չի ճանաչվի։

ՆԱՏՕ-ն շարունակում է դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը,  նպատակ ունենալով նեղացնել Ռուսաստան-Չինաստան- Իրան եռանկյունու հնարավորությունների շրջանակը և ինչ-որ իմաստով ավարտին հասցնել ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի ծրագիրը:

Վերջին ամիսներին Իրանը տարածաշրջանում քաղաքական, ռազմական և տնտեսական ակտիվ  քայլեր է արել, որոնց թվում կարելի է նշել անցած ամիս ԻԻՀ ԱԳ նախարարի այցը Երևան   և Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան։

Ժամանակին հնչեցրած և կարևոր դիրքորոշումներով Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է սահմանային վեճերը լուծել երկխոսության հիման վրա, քանի որ տարածաշրջանի  զարգացումը կախված է այնտեղ կայուն խաղաղության և փոխվստահության հաստատումից՝ հավաքական մասնակցությամբ։

*

ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվում է ռազմական ներկայության` Հայաստանի համար համապատասխան հետևանքներով: Այս մասին ասել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ-ն 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։ Բացի այդ, դիտորդական առաքելությանը մասնակցության իրավունք կստանան նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները։

«ԵՄ առաքելությունն այս համաձայնագրով հերթական քայլն է անում Արևմուտքի ոտքն այստեղ պնդացնելու և ռուսական ռազմական ներկայությունը իրենով փոխարինելու ուղղությամբ` միաժամանակ օգտվելով բոլոր այն առավելություններից, որ այս համաձայնագրով իրեն տրվելու է։ Այս փաստաթղթով մենք փաստացի ունենում ենք մի առաքելություն` բավականին բազմամարդ, որն առանց խոչընդոտի շարժվում է մեր հանրապետության ցանկացած տարածքում, և այդ շարժն անխոչընդոտ ապահովելու հանձնառությունն իր վրա է վերցնում պետությունը։ Առաքելության մեջ ներգրավված անձինք ցանկացած գործողություն կարող են իրականացնել և դրա համար որևէ քրեական կամ այլ պատասխանատվության չենթարկվել» ,– ասել է Աղաջանյանը։

ՀՀ նախկին դեսպանն արձանագրում է, որ ԵՄ առաքելության անդամները համաձայնագրի արդյունքում փաստացի վայելելու են շատ ավելի մեծ արտոնություններ, քան ՀՀ–ում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված անձնակազմերը, և կարող են մեր հանրապետության ցանկացած անկյուն մուտք գործել, այդ թվում` հայ–թուքական սահման։

Հնարավոր է որ առաջիկայում ԵՄ առաքելության թվակազմն ավելացնելուց հետո իրենց երթևեկելի դիտորդական առաքելությունը հիմնավորելու համատեքստում փորձ անեն ՌԴ սահմանապահներին դուրս բերել ՀՀ–ից` ասելով, որ իրենք կարող են փոխարինել նրանց։

Բացի այդ, որևէ վերահսկողության չեն ենթարկվելու ԵՄ դիտորդների հավաքագրած փաստերը։ Այս համատեքստում Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է Ուկրաինայի օրինակը, որտեղ արևմտյան տարբեր կառույցներ տարբեր առաքելությունների անվան տակ իրականում հետախուզական տվյալներ էին հավաքագրում, որոնց արդյունքում ի վերջո փաստացի վնաս հասցվեց տվյալ պետությանը։

«Մեր պարագայում մենք անգամ ունենք ԵՄ առաքելության ղեկավարի հստակ հայտարարությունը, որ իրենք իրենց հավաքագրած տեղեկատվությունը Բրյուսելի միջոցով փոխանցում են Ադրբեջանին։ Թե ինչ կարգի տեղեկատվություն է գնում, ուր է գնում և ինչ կերպ է այն օգտագործվելու, փաստացիորեն մեր պետությունը բացարձակապես վերահսկողություն չի ունենալու, և այս առումով ԵՄ առաքելությանը տրվում է լիակատար ազատություն»,– հավելել է դիվանագետը։

*

Հայաստանը վերջերս ևս մեկ կարևոր քայլ կատարեց Ռուսաստանի հետ համագործակցությունը նվազեցնելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ի անդամակցության կասեցումից հետո Երևանը պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա և պահանջել դադարեցնել ռուս սահմանապահների գործունեությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի պաշտոնյաների հարցազրույցների թեման է դարձել և այժմ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ։ Նախկին դաշնակիցը Մոսկվայում վստահելի չէ, և Արևմուտքը կարծես թե չի ցանկանում որևէ բան առաջարկել, բացի բարոյական աջակցությունից: Հայաստանը պետք է հոգ տանի իր մասին այս անհանգիստ տարածաշրջանում:

Ոմանք կարող են պնդել, որ Երևանն ակնհայտորեն սադրում է Մոսկվային, իսկ ոմանք կարծում են, որ Փաշինյանը պարզապես փորձարկում է Ռուսաստանի կարմիր գծերը։

Թվում է, որ Եվրախորհրդարանի բանաձևով կամ ԵՄ ռազմական դիտորդների տեղակայմամբ, Ռուսաստանի դեմ պայքարում և ներքին մարտահրավերները հաղթահարելու հարցում Երևանին օգնելու Արևմուտքի ջանքերը, ուղղակի բարոյական աջակցության ժեստ են Փաշինյանի կառավարության նկատմամբ։

Արևմուտքի համար Երևանը կողմնակի հարց է։ Նույնիսկ Վրաստանի համար, որն ունի առավելություններ, ինչպիսիք են մուտքը դեպի Սև ծով և տարանցիկ հնարավորություններ, որոնք հիմնականում կապված են Արևելյան Ասիայի կամ Ադրբեջանի հետ՝ որպես էներգիայի աղբյուրներից մեկը, Եվրոպայի ուշադրությունը գրավելը գրեթե շատ բարդ խնդիր է թվում։

Հայաստանը կշարունակի մնալ Կովկասում Արևմուտքի համար որպես լոկալ խաղաքար, և դրա նշանակությունը կփոխվի այնպիսի հասկացությունների հնանալու հետ, ինչպիսիք են «հետխորհրդային տարածքը» և «Հարավային Կովկասը»:

Թեև Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքի գաղափարը կարող է առասպել լինել, այն առնվազն տեսական վավերականություն ունի, մի բան, որը Երևանին չի առաջարկի Ֆրանսիան, Հնդկաստանը կամ նույնիսկ ՆԱՏՕ-ն։

Ավելին, հաշվի առնելով ներկայիս գլոբալ պայմանները և ռեսուրսների սահմանափակումները, այս այլընտրանքներն այնքան էլ գրավիչ չեն: Թեև Հայաստանի անվտանգության շրջանակում հիմնարար վերանայումն իսկապես անհրաժեշտ է, Փարիզի աջակցությունն այս ջանքերին կարող է անհապաղ կիրառելի չլինել՝ հաշվի առնելով առկա բարդությունները:

Անշուշտ, Հայաստանի համար անվտանգության ամենակարևոր և արդյունավետ ռազմավարությունը տարածաշրջանային կայունության մեջ է, պայմանով, որ Հայաստանը ճիշտ որոշում կատարի տարածաշրջանային գործընկերնեի ընտրության հարցում, այդ թվում ընտրելով Իրանին, որը համարվում է տարածաշրջանի կարևոր տերություններից մեկը, և Հայաստանի հետ սահմանի շնորհիվ, ունի հնարավորություն ժամանակին համագործակցություն ցուցաբերելու այս երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում, և կարող է օգնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտությունների կարգավորման հարցում։

Սա պահանջում է հեռանալ պատմական թշնամություններից և ռազմավարական դաշինքներից, փոփոխություն, որին ոչ Հայաստանը, ոչ նրա դաշնակիցները միայնակ չեն կարող հասնել: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ օտարերկրյա ոչ մի ուժ չունի այն կարողությունը, որպեսզի կանխի Հայաստանում քաղաքական և մշակութային զարգացումները: