Օգոստոս 29, 2016 00:19 Asia/Yerevan

Ընտանեկան միջավայրից հասարակական անկանոնությունները վերացնելու կարևորագույն ելքերից մեկը ազատ ժամերի ճիշտ կազմակերպումն է: Սույն հաղորդման ընթացքում կներկայացնենք մի քանի առաջարկներ՝ ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու համար:

Երբ վրա են հասնում ամռան օրերը, դպրոցները փակվում են և աշակերտները ձերբազատվում են դասարանների ու դասերի հետ կապված մտահոգությունից՝ մեծ թվով ընտանիքները ծրագրավորում են երեխաների ազատ ժամերը:

Ազատ ժամանակ այսինքն՝ հանգստյան ժամեր, անդորր և յուրաքանչյուր անհատի ազատության պահերն ինչը յուրաքանչյուր անձ կազմակերպում  է իր կամքի համաձայն: Այդ պայմաններում, երբ հասարակության երիտասարդ խավը կանգնած է շեղումների ու անառողջ զվարճանքների առջև, անհրաժեշտ է նրանց համար ստեղծել հասարակության մշակութային դրվածքին համապատասխան առողջ զվարճանքներ ու ժամանցի հաճելի պահեր: Եթե աշակերտների՝ հատկապես պատանի աշակերտների համար հասարակական նորմերին համապատասխան զբաղմունքների առիթ չստեղծվի հասարակական բազում տհաճ հետևանքներ են առաջանալու:

Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի  կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեություն և հասարակական ու բարոյական շեղումների կանխումը;

Ժամանակն իրապես ազատ է այն դեպքում, երբ թույլ է տալիս մարդուն՝ մտածելու և ստեղծելու իր անհատականության համաձայն։

Ծնողները երբեմն, հաշվի չառնելով իրենց երեխայի նախասիրությունները միայն այդ ժամանակահատվածի դաստիարակչական կողմն են կարևորում ու նրան պարտադրում են տարբեր այդ թվում՝ ուսումնական հաջորդ շրջանի դասընթացների կամ այլ լեզուների ուսուցման դասընթացների մասնակցել: Չնայած որ, այդպիսով ոչ միայն միտքը չի հանգստանում ու չի պատրաստվում հաջորդ տարվա դասերը լավ սերտելու համար, այլև ուսուցման գործընթացը աշակերտի համար առավել հոգնացուցիչ երևույթ է դառնում: Մինչդեռ ազատ ժամերն ու հանգստի օրերը եթե ճիշտ ու համապատասխան կերպով կազմակերպվեն առավելագույնս պիտի նպաստեն մտքի հանգստությանն ու հաջորդ ուսումնական տարվա ընթացքում սովորելու պոտենցիալների և սովորելու ունակությունների բարձրացմանը:

Սպորտ: Սպորտն ու խաղը միշտ ազատ ժամեր անցկացնելու կարևոր եղանակներ են եղել: Սպորտի կարևորագույն նպատակներից մեկը՝ օգտակար գործերի համար մտքի ու հոգու պատրաստելն է: Փաստորեն սպորտը զբաղմունքների ամենահարմար տեսակն է, ինչը կարող է բարձրացնել հոգեկան ու ֆիզիկական կարողությունները և ինչպես ասվում է «Առողջ միտքը առողջ մարմնում»:

Չնայած որ սպորտը հաճելի զվարճանք և ազատ ժամեր անցկացնելու հարմարագույն միջոցներից է՝ միևնույն ժամանակ այն ֆիզիկական ուժն ու առողջությունը պահպանելու ամենաազդեցիկ միջոցն է: Այն նաև հզորացնում է անհատի զգացական ու շարժողական հմտությունները և առավել կենտրոնացման ու մտային կարողության բարձրացման պատճառ է դառնում:

Արվեստ և ստեղծագործություն: Արվեստով զբաղվելը նույնպես շատ ազդեցիկ է հոգեկան անդորրի հասնելու և հնարամտությունը զարգացնելու համար: Արվեստի  ստեղծման պահին ապրած հաճույքը փաստորեն հոգու սնունդ է, ինչի արդյունքում երևան են գալիս անհատի գաղտնի ընդունակությունները, որը ազատ ժամերին դաստիարակչական ու կառուցողական երանգ է հաղորդում:

Ընթերցանություն: Տարիքային տարբեր խմբերի համար ընթերցանությունը ազատ ժամերն զբաղեցնելու կարևորագույն միջոցներից է: Ընտանեկան միջավայրում ընթերցանության մշակույթի տարածմամբ և ծնողների կողմից զավակների տարիքին համապատասխան գրքերի հայթայթումով ոչ միայն կարելի է ամենահարուստ կերպով զբաղեցնել երեխաների ազատ ժամերը այլև նրանց համար ընթերցանությունն ու տարբեր հարցերի պատասխանը գտնելու համար գրքին դիմելը դարձնել սովորություն: Այն նաև  ուսումնառության  շրջանում է մեծապես օգնում աշակերտներին:

Կինո և թատրոն: Թատրոնն ու կինոն նույնպես կարող են ազդեցիկ դեր ունենալ աշակերտների ազատ ժամերը օգտակար կերպով զբաղեցնելու մեջ: Քննարկումներից պարզվել է, որ կինոֆիլմեր դիտելը խոր ազդեցություն է թողնում դիտողների բնության ու անհատականության վրա, հետևաբար ֆիլմի ընտրության հարցում շատ ուշադիր պիտի լինել:

Ամռան ընթացքում ազատ ժամերի բերումով աշակերտները ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և համակարգչային խաղերով: Չնայած որ ինտերնետը անհերքելի դերակատարություն ունի գիտելիքների մակարդակի բարձրացման հարցում, սակայն ավելի հարմար է, որ ծնողները հսկեն զավակների կողմից ինտերնետում անցկացրած ժամերը:

Շրջագայություն և զվարճանք: Հանրային պարկերում զբոսնելն ու խաղերով զբաղվելը, նույնպես քաղաքի արվարձաններում ժամանակ անցկացնելը, կամ այլ քաղաքներ ճամփորդելը այն նպաստավոր ծրագրերից են, ինչի բերումով և՛ ավելանում է ընտանիքի անդամների մտերմությունը և՛ մեծապես նպաստում է հոգեկան խաղաղության առաջացման և ֆիզիկական ու հոգեկան առողջությանը:

Ընդհանուր առմամբ ամառային արձակուրդը ծրագրելիս՝ ծնողները պիտի նաև հաշվի առնեն իրենց զավակների կարծիքը: Ծնողները միշտ պիտի խորհրդատվի դերում լինեն և հաշվի առնելով իրենց զավակների նախասիրությունները նրանց աջակցեն ընդունակությունների  ծաղկման ուղղությամբ:

 

 

Պիտակ