Հոկտեմբեր 31, 2016 16:27 Asia/Yerevan

Ձկնկիթը կամ խավիարը էներգիայով հարուստ, անուշաբույր ու անուշահամ ծովամթերք է՝ պատրաստված ձկան վերամշակված և չբեղնավորված ձվից: Այս թանկարժեք սննդամթերքն ունի կարմիր, սև և ոսկեգույն տեսակներ, որոնցից սև ձկնկիթն ավելի արժեքավոր է: Բարեկամներ այսօր խոսելու ենք անուշահամ ծովամթերք՝ իրանական խավիարի մասին:

Ձկնկիթը՝ իրանական սև մարգարիտ

 

Կռճիկային գանոիդների ձկնախմբի մեջ մտնող թառափային ձկնատեսակները որպես առևտրային ձկներ մեծ արժեք են ներկայացնում և հարյուրավոր միլիոն տարիների անցյալ ունենալով ստացել են նաև «կենդանի բրածոներ» անվանումը: Ոմանք գտնում են, որ այս ձկնատեսակները գոյություն ունեն Յուրայի ժամանակաշրջանից, երբ տարածված էին դինոզավրերի ու ձկների նման ողնաշարավորները, հատկապես հյուսիսային կիսագնդի ջրերում առատ էին թառափազգիների ընտանիքին պատկանող ձկնատեսակները: Ժամանակի ընթացքում, տարբեր, այդ թվում կլիմայական փոփոխությունների և անխնա ձկնորսության պատճառով սահմանափակվեց այդ ձկների թիվը: Մեր օրերին թառափային ձկներ կան Կասպից, Սև և Ազովի ծովերում, Ուրալ գետում և Եվրոպայի ու ԱՄՆ-ի որոշ շրջաններում: Այս ձկնատեսակը հիմնականում ապրում է աշխարհի ամենամեծ լճում՝ Կասպից ծովում: Վիճակագրության համաձայն, աշխարհի ձկնկիթի 93 տոկոսը Կասպից ծովում է արտադրվում:

Կասպից ծով

Թառափային ձկնատեսակները բաժանվում են ավելի քան 20 տեսակների, որոնցից հինգ արժեքավոր տեսակները՝ Բելուգան (Great while  sturgeon beluga), պարսկական թառափը (Persian sturgeon), ռուսական թառափը (Russian sturgeon), Stellate Sturgeon-ը և փշոտ թառափը: Այս ձկան դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է։ Թառափի մարմնի երկարությունը սովորաբար 1-2 մետր է: Իհարկե եղել են բելուգաներ որոնց երկարությունը հասել է մինչև 6 մետրի: Որոշ թառափային ձկներ կշռում են ավելի քան 1000 կիլոգրամ: Թառափներն իրենց գեղեցիկ տեսքով ու բազմազան գույներով ջրերում գոյություն ունեցող հրաշք են համարվում: 

Կասպից ծովում ապրող թառափներ

Թառափը բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում։ Թառափը ձվադրում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով։

Թառափներ

Թառափն արժեքավոր արդյունագործական ձուկ է: Նրանից ստացվում է ձկնկիթ՝ սև խավիար կամ ինչպես ասում են՝ սև մարգարիտ: Ձկնկիթը թառափի չբեղմնավորված ձուն է, ուստի ձկնկիթի որակը կապված է թառափների սեռական հասունության աստիճանից: Թառափազգիների ընտանիքի ձկների մոտ սեռական հասունության տարիքը  երկար է լինում և կախված է նրանց ապրելու վայրից տատանվում է 8-18 տարվա միջև: Բելուգաների մոտ սեռական հասունության տարիքը երկար է և կախված նրանց սեռից շարունակվում է 12-18 տարի:

Բնապահպանության փորձագետներն ու ձկնաբույծները այդ մասին տեղեակ լինելով, կարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել այս ջրակենցաղների պահպանության ուղղությամբ: Ձկնաբույծները կարող են արհեստական կերպով թառափների թրթուր արտադրել: Թառափներն ունեն համեղ միս և սննդարար ձկնկիթ, որի պատճառով էլ շահավետ առևտրային ձկներ են համարվում:

Թառափներ

Բելուգան ( Great while sturgeon ) Կասպից ծովում ապրող թառափների ամենամեծ տեսակն է,որի գոյությունը  ցավոք վտանգված է: Բելուգաներն ապրում են քաղցրահամ ջրերում և այս ձկնատեսակից է ստացվում լավագույն ձկնկիթը: Իրանում բելուգայից ստացվել է ավելի քան 100 կիլոգրամ ձկնկիթ: Հետաքրքիր է իմանալ նաև Իրանում որսացել են շուրջ 1400 կիլոգրամ կշռող ավելի քան 100 տարեկան բելուգա:

Բելուգա

Պարսկական թառափը (Persian sturgeon) ապրում է Կասպից ծովի հարավային մասերում: Անցյալում այն ռուսական թառափի տեսակ էր համարվում: Սակայն այս օրերին, արհեստական ճանապարհով ավելացել է այս ձկների թիվը և առանձին տեսակ է համարվում, որից ստացված ձկնկիթը նույնպես ավելի բարձրորակ է: Պարսկական թառափի ձկնկիթը մուգ մոխրագույնից բաց մոխրագույն, երբեն նաև ոսկեգույն է լինում: 

Պարսկական թառափը (Persian sturgeon)

Ռուսական թառափը (Russian sturgeon) հիմնականում ապրում է Կասպից ծովի հյուսիսային մասերում, սակայն Իրանի ափերի մոտակայքում ևս զգալի թիվ են կազմում այս ձկները, որոնք ձվադրման ժամանակ պարսկական թառափների հետ միասին մտնում են Սեֆիդռուդ և Գորգանռուդ գետեր:

Ռուսական թառափ

 

Կասպից ծովի հարավային հատվածում սահմանափակ տարածում ունեն փշոտ թառափները (ship sturgeon): Վերջին տարիներին Սև ծովում և Արալյան ծովում ևս եղել է այս ձկնատեսակը, սակայն անխնա որսի պատճառով ոչնչացվում են այս ձկները: Թառափների այս տեսակը Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենիայի ջրերում նվազագույնի հասնելով, այդ տարածքներում արգելված է այս ձկան ձկնկիթի վաճառքը: Իրանում նույնպես այս ձկան որսը բնապահպանության կազմակերպության կարմիր ցուցակում է գտնվում: Վերջին տարիների ընթացքում այս ձկնատեսակի պահպանման համար բուծվել են միլիոնավոր թրթուրներ և նետվել են Կասպից ծով:

(ship sturgeon)

Կասպից ծովում ապրող ամենափոքր թառափն է Stellate Sturgeon-ը, որի ձկնկիթն ամենաէժանն է մյուս տեսակների համեմատությամբ, չնայած սննդային արժեքի առումով չի տարբերվում մյուս ձկնատեսակներից:

 

 Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք թառափային ձկնատեսակների և ձկնկիթի սննդարար հատկությունների մասին: