Իրանական շուկա (6) Իրանական գորգ
Իրանում գորգագործությունն ինչպես այս երկրի պատմությունը բազում վայրիվերումներ է ապրել, սակայն շարունակել է իր համբավը պահելով, գոյատևել մինչ այսօր:

Իրանում գորգագործությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Այս արտադրանքում կիրառված նախշերն ու նրբությունները երկար տարիների ընթացքում կատարելագործվել են: Իրանական այս արվեստն ինչպես այս երկրի պատմությունը բազում վայրիվերումներ է ապրել, սակայն շարունակել է մինչ այսօր գոյատևել՝ պահելով իր համբավը: Ինչպես ասել է գորգերի դիզայներ, գրող տիկին Շիրին Սուր-Էսրաֆիլը, «իրանական գորգերի վրա երբեք հնացածության ու ոչնչացման փոշին չի նստելու, քանի որ իրանական գորգերի ազնվական նախշերը սերտ կապ ունեն իրանական պատմության, մշակույթի և այլ իրանական ավանդական արվեստների հետ, ինչպես հնացածության ոչ մի նշան չկա Սպահանի մզկիթների փիրուզագույն գմբեթների նախշերում, Պերսեպոլիսի քարերի ու սյունների նախշերում և Ռեզա Աբբասիի ավանդական մանրանկարչություններում»:
Պատմական իրադարձությունները, բնակլիմայական առանձնահատկությունները, նորամուծություններն ու ստեղծագործական միտքը գործոններ են, որոնք կազմել են իրանցի արվեստագետների տարբեր ոճերն ու շրջանակները գորգագործության պես ստեղծագործությունների արարման գործում: Իրանական գորգերի գնահատման հարցում աչքի են ընկնում չորս գործոններ. Տեղական ու ավանդական դաջերը, բնական ու բուսական ներկերի կիրառումը, մատերիալն ու տեխնիկական խնդիրների պահպանումը և հյուսվածքում գործադրված նրբանկատությունը: Օրինակ՝ գույնի առումով, գորգերը կարող են լինել ինքնագույն կամ էլ ներկված: Ինքնագույն գորգում ներկված չէ մանրաթելը, իսկ ներկված գորգում կիրառվում են գունավոր կրեմներ, որոնք կարող են ունենալ բուսական, կենդանական, հանքային կամ քիմիական ծագում:
Ուշադրության է արժանի այն, որ մինչև 20-րդ դարի սկիզբը Իրանում գորգերի ներկումը կատարվում էր միայն բնական նյութերով: Իրանի տարբեր շրջանների նպաստավոր կլիման հնարավորություն է տալիս, որ այդ երկրում աճեն ու ապրեն տարբեր տեսակի բույսեր և կենդանիներ: Այս բնական առևելության կողքին, Իրանում հարուստ հանքերի առկայությունը այս երկրամասի հմուտ վարպետներին ու ներկարարներին հնարավորություն է ընձեռնել, որպեսզի դրանց ճիշտ օգտագործմամբ պատրաստել ամենագեղեցիկ ու ամենահիանալի ներկերը: Անտարակույս իրանական գորգերի բարձր որակի, գեղեցկության ու կենսունակության խթանիչներից մեկը հենց կիրառված ճշգիրտ ձևն է մանրաթելերի ներկման գործում:
Իրանական գորգերի ավանդական ներկման հումքը
مواد اولیه رنگرزی سنتی فرش ایرانی
رنگرزی سنتی
رنگرزی سنتی فرش
تهیه رنگ به شیوه سنتی
رنگرزی سنتی فرش ایرانی
رنگرزی سنتی
رنگرزی سنتی
رنگ های طبیعی
Այս բնագավառի վարպետների խոսքերի ու վկայությունների համաձայն, հին ժամանակներից մինչ այսօր՝ շուրջ երեք հազար տարի Իրանում ավանդական եղանակներով պատրաստվել են տարբեր գույնների ներկեր:Իրանի տարբեր քաղաքներում՝ Յազդում, Քաշանում և Իսֆահանում գույություն են ունեցել արդյունաբերական ու արտադրական բնույթի գորգործական ներկման արհեստանոցներ: Հետաքրքիր է այն, որ ներկայումս քիմիական ներկերի առկայությամբ հանդերձ, գորգագործները վերստին ձգտում են կիրառել գեղեցիկ ու մնայուն ավանդական ներկեր:
Իրանական գորգերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ դրանցում կիրառված նախշերն են: Գորգագործության բնագավառի մի շարք մասնագետների կարծիքով, իրանական գորգերը ըստ իրենց նախշերի ու դաջերի բաժանվում են 19 ընդհանուր խմբերի: Այդ խմբերից են Շահ Աբբասի, Էսլիմի (arabesque), որսատեղի, տոհմական, երկրաչափական, հնագիտական ու պատմական հուշարձանների և Բուտա տեսակի նախշերը: Հնարավոր է, որ մի գորգի գծագրության մեջ կիրառվեն նախշերի մի քանի տեսակներ: Օրինակ՝ Շահ Աբբասի նախշերի տեսակը, որն իր հերթին ունի տարբեր տեսակներ, ձևավորվել է հատուկ ծաղիկներով ու թփերով, որոնք հայտնի են որպես «Շահ Աբբասյան ծաղիկներ»: Այս ծաղիկները «Էսլիմի» ու «Խեթայի» կոչվող նախշերի և իրանական գորգերում տարածում գտած այլ դաջերի կողքին, կազմում են գորգի բովանդակության ու լուսանցքների հիմնական նախշերը: «Էսլիմի» կոչվող դաջը իրանական գորգի նախագծում կիրառվող նախշերից մեկն է, որն ունի տարբեր տեսակներ և իրականում ծառի տեսքով գծագիր է՝ իր բոլոր ճյուղերով ու տերևներով ու պտույտներով: «Խեթայի» կոչվող դաջը ևս իրանական գորգերի նախշերից մեկն է, որը թփի տեսքով գծագիր է: Չնայած այս երկու դաջերի նմանությանը, որոշ գիտահետազոտողներ, հաշվի առնելով «Էսլիմի» և «Խեթայի» տեսակի դաջերի միջև առկա տարբերությունը, Էսլիմի դաջը համարում են ավելի ուժեղ ու կոպիտ, իսկ Խեթայի դաջը՝ նուրբ ու բարեկազմ:
Գորգերում կիրառված նախշերից ևս մեկը տոհմական տեսակի նախշերն են: Այս տեսակ գորգերի հյուսվածքում օգտագործվում են բնական տարրեր, այդ թվում ծաղիկների ու բույսերի և կենդանիների պատկերներ: Տոհմական գծագրությունների գլխավոր հատկություններից է պատկերների երկրաչափական լինելը, որտեղ ծաղիկներն ու թփերն ու կենդանիները զարմանալիորեն մտովի հյուսվում են հասարակ գծերի թեք միացումով: Նախշերի ձևավորման այս ոճը ամենահներից մեկն է իրանական հյուսվածքների նախշերի ձևավորման գործում, որը դեռևս շարունակում է կիրառվել Իրանի գյուղերում, մասնավորապես տարբեր իրանական քոչվոր ցեղերի կողմից: Այն ինչ կոչվում է տոհմական գծագրություն, քոչվոր տոհմերի գործելու և հյուսելու տաղանդի ու ճաշակի արդյունք է, որտեղ նրանք գորգագործություն են անում առանց նախապես պատրաստված նախշերի կիրառմամբ՝ հենվելով միայն իրենց անհատական բնատուր տաղանդին: Գորգերի այս տեսակը իրենց ավանդական ու ազնվական հյուսվածքներով աշխարհում մեծ համակրանք է վայելում: Գորգերի ամենահայտնի տոհմական գծագրությունները ստեղծվում են Իրանի թուրքմենների, ղաշղայիների, բախտիարցիների, լոռերի ու քրդերի կողմից:
نقش شاه عباسی
نقش شاه عباسی
نقش شکارگاه
نقش شکارگاه
نقش افشان
نقش ایلی
نقش گلفرنگ
نقش گلفرنگ
نقش لچکی
نقش محرمات
نقش ابنیه اسلامی
نقش قابی یا خشتی
نقش قشقایی
نقش گلدانی
نقش ماهی درهم
نقش محرمات
نقش اسلیمی
نقش واگیره ای
نقش واگیره ای بندی
نقش هندسی
Իրանցի գորգագործները իրենց դաջերի ձևավորման գործում ներշնչվում են նաև շինությունների ու կառույցների, ինչպես նաև սալիկապատումների դեկորատիվ նախշերից ու ձևերից: Թեև այդ տեսակ գորգերի դիզայներները իրենց ճաշակի համաձայն փոփոխություններ են մտցնում այդ շինությունների տեսքերի հիմնական ձևերում, սակայն լիովին պահպանվում է գորգի հիմնական տեսքի ու կառուցվածքի նմանությունը շինության իրական տեսքի հետ: Գորգերի այս խմբի ամենահայտնի դաջերից կարելի է նշել Սպահանում գտնվող Շեյխ Լոթֆոլլահ մզկիթի գմբեթը, Նեյշաբուրի Իմամզադեհ Մուհամմադ Մահրուղ սրբավայրի մուտքի դարպասը, Սպահանի Իմամի մզկիթը, Շիրազում գտնվող պերսեպոլիսը և Քերմանշահի Թաղեբոստանը:
Գորգագործության հետ ծանոթ իրանցիները հիմնականում գորգերը ճանաչում են իրենց նախշերով ու դաջերով, սակայն աշխարհում իրանական գորգերը հիմնականում հայտնի են իրենց ստեղծման տեղանունով: Օրինակ՝ «Դոյդոխ» գորգը գործվում է համանուն գյուղում հյուսիսային Խորասանում գտնվող Ռազո ջերգալան շրջանի թուրքմեն ժողովուրդների կողմից: Թուրքմենական ազնվական նժույգներից բացի, այս շրջանը տալիս է հմայիչ գորգեր, որոնք թուրքմեն արվեստագետների ձեռքի գործ են և մեծ պահանջարկ են վայելում աշխարհի տարբեր երկրներում: Բարձր որակից, յուրահատուկ տեխնիկայից ու նրբությունից բացի, Դոյդոխ գորգի հյուսվածքի առանձնահատկություններից է այն, որ դրանց նախշերի մեծ մասը մտովի են: Այս գորգի՝ ամբողջովին մետաքսից երկշերտ գործվածքի գիտելիքը, սերնդեսերունդ փոխանցվել է թուրքմեն արվեստագետ կանանց ու աղջիկների միջև: Այս գորգն ունի իր առանձնահատուկ հաճախորդները և գործվում է պատվերով: Մի շարք պետություններ, այդ թվում Կանդանան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Ճապոնիան և այլն, հանդիսանում են Դոյդոխ գորգի գնորդները:
نقش اسلیمی
نقش افشان
نقش افشان
نقش اقتباسی
نقش ایلی
نقش آثار باستانی
نقش بته ای
نقش بته ای
نقش بته جقه
نقش ترکمن یا بخارا
نقش ترکمن صحرا
نقش ترکمن یا بخارا
نقش ترکمن یا بخارا
نقش تلفیقی
نقش درختی
نقش درختی
نقش درختی شکارگاه
Մինչ այժմ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO /World Intellectual Property Organization) կողմից գրանցվել են իրանական ձեռագործ գորգերի աշխարհագրական տարբեր շրջանների տեղանուններ, ինչպիսիք են՝ Թավրիզ, Հարիս, Խոյ, Սպահան, Ղոմ, Մաշհադ, Համեդան, Քաշմար, Քաշան, Քերման, Նային, Սարուղ (Արաք), Յազդ, Արդեբիլ, Թուրքմեն (Գյուլիստան) քաղաքները:
Նշված քաղաքների շարքում Թավրիզն ընտրվել է որպես 2018թ. իսլամական պետությունների զբոսաշրջության օրինակելի քաղաք՝ դրանում թանգարանների, մշակութային ու արվեստի տների, իսլամական ու պատմական հուշարձանների առկայության, ինչպես նաև տարբեր փառատոնների, այդ թվում գյուղատնտեսական արտադրանքների, ձեռքի աշխատանքների ու քոչվոր ցեղերի արտադրանքների ցուցահանդեսների անցկացման շնորհիվ: Այս քաղաքը Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի (World Crafts Council) կողմից ձեռք է բերել «Գորգագործության համաշխարհային քաղաք» անվանումը: Թավրիզում գորգագործության թանգարանի և Մոզաֆարիեհ պատմական շուկայի առկայությունը որպես գորգագործության արվեստի զարգացման կարևորագույն կենտրոն, եղել է պատճառներից մեկը, որի շնորհիվ Թավրիզ քաղաքը ընտրվել է որպես «Գորգագործության համաշխարհային քաղաք»:
Իրանում գործում են բազմաթիվ կենտրոններ ու հաստատություններ գորգագործության արդյունաբերության ներկայացման և քանակական ու որակական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ կենտրոններից է «Իրանի գորգագործության ազգային կենտրոնը», որը 2003թ. սկսել է իր աշխատանքը երկրի ներսում և արտերկրում իրանական ձեռագործ գորգերի բարձր դիրքը ճանաչեցնելու, գորգագործներին ու ոլորտի գործիչներին աջակցություն ցույց տալու և այդ արժեքավոր արտադրանքի արտահանումը զարգացնելու նպատակով: Մինչ այժմ Իրանի գորգագործության ազգային կենտրոնը երկրի ներսում կազմակերպել է տարբեր ցուցահանդեսներ: Կենտրոնը նաև հող է պատրաստում արտասահմանում գորգագործության միջազգային ցուցահանդեսներում իրանցի գորգագործների ներկայությունն ապահովելու համար: 2016թ. օգոստոսին Թեհրանում կազմակերպված ձեռագործ գորգերի 25-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց գորգերի առցանց հանրագիտարանի անգլերեն տարբերակը (Վիկի-կարպետ), որին կարող եք այցելել հետևյալ ինտերնետային հասցեով. www.wikicarpet.com: Այս համապարփակ հանրագիտարանը մեծ ուշադրության արժանացավ իրանական գորգերի սիրահարների կողմից:
Հարկ է նշել, որ վերջին տարիներում գորգագործության ոլորտում մի շարք ակտիվ պետություններ՝ Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ռումինիան և այլն, երբեմն իրենց գորգերը գորգերի շուկա են մտցնում իրանական գորգերի անվան տակ կամ էլ իրանական գորգերի նախշերի ու գծագրության ընդօրինակմամբ: Դրանով հանդերձ դեռևս աշխարհում գորգագործության ոլորտում առաջին խոսքն ասում է իրանցի գորգագործը և Իրանի անունն է, որ միջազգային շուկայում և հաճախորդի աչքերին գորգը դարձնում է ազնվական: