Իրանական շուկա (19) Շինանյութեր. Ծորակներ և պարագաներ
Այսօրվա հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք իրանական շինարարական սանհանգուցային ծորակների ու պարագաների արդյունաբերությանը։

Ջուրը կարելի է համարել քաղաքակրթությունների ձևավորման առաջին ու կարևորագույն գործոնը։ Հին քաղաքակրթությունները հիմնականում ձևավորվել և զարգացել են մեծ գետերի, այդ թվում Նեղոսի, Տիգրիսի ու Եփրատի, Ինդոսի, Գանգեսի, Հուանհեի, Յանցզի և այլ գետերի շրջակայքում։ Դրա կարևորագույն պատճառը եղել է գյուղատնտեսության կարիքը ջրի նկատմամբ, ինչը մարդկանց սննդի ապահովման հարցում կարևորագույն դերն է խաղացել մարդկանց կողմից քոչվոր կյանքը դադարեցնելուց և մի տեղում հաստատվելուց հետո։ Հնուց ի վեր իրանցի ժողովուրդը հասակացել է ջրի՝ այս արժեքավոր ու կենսարար նյութի արժեքը։ Ջրի նկատմամբ մարդու բնական կարիքը, Իրանի բարձրավանդակի աշխարհագրական դիրքն ու այս թանկարժեք նյութի սակավությունը պատճառ էր դարձել, որ իրանցիները ջրամատակարարման և իրենց շինություններում ու ճարտարապետության մեջ խմելու ջուր ապահովելու նպատակով կիրառեն որոշակի տեխնոլոգիաներ, ինչպիսին ստորգետնյա ջրանցքների հորատումն է։
Հաշվի առնելով ներկայիս բնակչության աճը, մեծ նշանակություն է ստացել առողջ խմելու ջրի ապահովումը։ Այնպես որ այս կենսարար նյութի օպտիմալ օգտագործման համար հարմար գործիքների ու միջոցների ստեղծման ջանքերը պատճառ են դարձել, որ զգալի փոփոխություններ առաջանան համապատասխան արդյունաբերական ոլորտներում, այդ թվում ծորակների ու պարագաների արդյունաբերության մեջ։
Ծորակները սովորաբար մետաղից են լինում, որոնք օգտագործվում են հեղուկների ու գազերի հոսքը բացելու, փակելու և կարգավորելու համար։ Ծորակներն ու պարագաները բաժանվում են երկու խմբի. Արդյունաբերական փականները (industrial valve) և շենքերի սանհանգուցային ծորակները (faucet,sanitary taps)։ Արդյունաբերական փականները օգտագործվում են խողովակների գծերում և ցանցում, ինչպես նաև արդյունաբերական միջավայրերում հեղուկների ու գազերի հոսքը դադարեցնելու և միացնելու համար։ Այս արտադրանքը կիրառվում է տարբեր ոլորտներում, այդ թվում ջրմուղ-կոյուղում, ջեռուցման ու սառեցման համակարգերում, էլեկտրակայաններում, ջրամբարներում, նավթի, գազի և նավթաքիմիայի ոլորտում։

Ժամանակակից աշխարհում լայն կիրառություն ու բարձր նշանակություն ունի շինարարական սանհանգուցային ծորակների ու պարագաների արդյունաբերությունը։ Քաղաքների ընդլայնումը, մարդկանց ապրելակերպի փոփոխումը, եկամուտների բարձրացումը, և որ ամենակարևորն է՝ կառուցապատումների ավելացումը այն գործոններից են, որոնք խթանել են այս արդյունաբերության զարգացումը։ Շենքերի ինտերիերի գեղեցկության առումով ներկայումս սանհանգուցային ծորակները կառուցապատումների ոլորտի գերակայություններից են։ Ծորակների օգտագործման պատմությունը սերում է հին ժամանակներից։ Պատմական աղբյուրների համաձայն, Մթ 700 տարի առաջ ջուրը սեփական տներին ու շատրվաններին ուղղորդելու համար օգտագործվում էին խողովակներ , ծորակներ ու փականներ։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում այս խողովակների ու ծորակների մատերիալը տարբեր է եղել։ Խեցին, մարմարը, ոսկին, արծաթը և կապարը եղել են այն նյութերը, որոնք օգտագործվում էին նախնիների կողմից մասնավոր ու հանրային բաղնիքների կառուցման համար։ Ասում են, ծորակների ստեղծման համար նույնիսկ փայտ է օգտագործվել։ Ներկայումս ջրի ծորակների մեծ մասը արույրի համաձուլվածքի նյութից է։

Իրանում սանհանգուցային ծորակների արդյունաբերությունը կես դարվա պատմություն ունի։ Իրանում առաջին ծորակաշինության գործարանը եղել է 1963թ. հիմնադրված Բրոնզի արդյունաբերական գործարանը։ Ներկայումս այս ոլորտում աշխատում են ավելի քան 300 ընկերություն։ Վերջին տարիներին այս ձեռնարկությունները կարողացել են արտադրել և շուկա ուղարկել գիտելիքահենք արտադրանքներ՝ ճանաչելով Իրանում այս ոլորտի կարիքները և փոփոխելով արտադրանքների կառուցվածքը ժամանակակից տեխնոլոգիաների համաձայն։
Շենքերի ծորակների արդյունաբերությունն այն ոլորտներից է, որոնցով սկսել են զբաղվել մի շարք գիտելիքահենք ընկերություններ նորամուծությունների, նորարարությունների ու հայտնագործությունների իրագործման նպատակով։ Հասարակ, դասական, բռնակով և ոտնակով ծորակների կողքին կան նաև սենսորային (էլեկտրոնային) ծորակներ։ Էլեկտրոնային խելացի ծորակները բարձր տեխնոլոգիաներով ստեղծված արտադրանքներից են, որոնք ներկայումս արտադրվում են Իրանում և դրանց տեխնիկական գիտելիքները ամբողջովին տեղական են։ Համապատասխան արտասահմանյան նմուշների հետ համեմատած իրանական արտադրանքների հարաբերական առավելություններից է այն, որ այս տեսակ ծորակները համատեղելի են Իրանի միջավայրային պայմանների ու ջրի կարծրության աստիճանի հետ։ Նկատի առնելով Իրանում ջրի սակավությունը և սպառման մոդելը, ծորակների արտադրման հարցում նվազեցնող գործիքների կիրառումը արծարծվում են որպես անհրաժեշտություն բարձր ստանդարտներով ու որակյալ արտադրանքներում։ Այս արտադրանքում օդը խառնվում է ջրի հետ, այն նվազեցնում է սպառվող ջրի քանակը՝ թողնելով արտաքնապես ընդունելի ծավալով ջուր, և բավարարում սպառողի պահանջը ջրի նկատմամբ։ Էլեկտրոնային խելացի ծորակների ամենակարևոր հատկությունը 70 տոկոսով ջրի սպառման խնայողությունն է։ Սովորական ծորակների հետ համեմատած էլեկտրոնային խելացի ծորակները նախագծվել ու ստեղծվել են այնպես, որ շենքերի վերին հարկերում ջրի ճնշման նվազում չի առաջանում։ Մինչ այժմ Իրանում այս տեսակ ծորակներից ու ջրի սպառումը նվազեցնող սարքավորումներից արտադրվել են 16 մոդելներ, որոնք կիրառվում են տարբեր վայրերում՝ սանհանգույցներում, խոհանոցներում, լաբորատորիաներում, հիվանդանոցներում ու վիրահատարաններում։

Ջրի սառեցման ապարատներում կիրառվող ձողիկավոր ծորակների հայտնագործումն ու արտադրումը ևս սանհանգուցային ծորակների ոլորտում իրանական գիտելիքահենք ընկերությունների արտադրանքներից են։ Աշխարհում առաջին անգամ է իրականացվում բոլոր տեսակի ջրի սառեցման ապարատներին միացվող ձողիկավոր ծորակների արտադրումը։ Այս արտադրանքն ունի մի շարք սանիտարական ու առևտրային առավելություններ, ինչպիսիք են ձողիկների ցածր գինը միանգամյա օգտագործման բաժակների նկատմամբ, շրջակա միջավայրի հետ համատեղելիությունն ու աղբի առաջացման էական նվազումը, միանգամյա օգտագործման բաժակների հետ համեմատած ձողիկների չնչին ծավալը, ինչի արդյունքում վերանում է ջրի սառեցման ապարատների կողքին բաժակների համար մեծ աղբամանների նկատմամբ կարիքը և նվազում տրանսպորտային ծախսերը։ Ձողիկավոր ծորակները նախագծվել են այնպես, որպեսզի հնարավոր լինի ձեռքով կարգավորել ջրի ճնշումը, իսկ ջուրը հետ չվերադառնա ձողիկի ու ծորակի մեջ օգտագործման պահին և դրանից հետո։ Այս հայտնագործությունը թևակոխել է առևտրականացման փուլ։

Սանհանգուցային ծորակների արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ հաշվի առնելով նրա արտադրական փուլերը (ձուլում, խառատային գործողություններ, հղկում, մակերևույթի զօծում և հավաքում), անհրաժեշտ է մեծ աշխատուժ։ Այս արդյունաբերությունը չի պահանջում մասնագետ ուժեր և արտադրանքները հիմնականում ստեղծվում են սովորական աշխատուժի միջոցով։ Իրանում ծորակների մասերի ստեղծման մեխանիզացիան արտադրվում է երկրի ներսում։ Սանհանգուցային ծորակների ստեղծման գործում ջրի հետ շփում ունեցող կիրառվող բոլոր մասերը պետք է լինեն այնպիսի նյութից, որը դիմացկուն կլինի 90 ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում և ծորակի շահագործման ժամանակ դրա մասերում որևէ վնասվածքներ չեն առաջանա։ Ծորակի մասերի նյութը չպետք է թունավոր լինի և փոփոխություններ առաջացնի խմելու ջրի որակի, արտաքին տեսքի, գույնի, համի ու հոտի մեջ։ Սանհանգուցային ծորակների ստանդարտներից են նաև այն, որ չպետք է նպաստեն բակտերիաների աճին և վտանգեն մարդկանց առողջությունը։ Ուստի այս արդյունաբերության արտադրանքներում պետք է կիրառվեն այնպիսի համաձուլվածքներ, որոնք վնասակար չեն լինի սպառողի առողջության համար։ Իրանում տարբեր հանքերի առկայությունը հնարավորություն է ստեղծել ապահովել արդյունաբերական բազմաթիվ ոլորտների հումքը։ Իրանական ծորակաշինության արդյունաբերությունն ունի այդ առավելությունը, այնպես որ Իրանում է արտադրվում այս ոլորտին անհրաժեշտ հումքի 90 տոկոսը։ Սանհանգուցային ծորակների մասերի հումքը արույրի համաձուլվածքից է, որը ձուլման փուլում մասերի է վերածվում։ Այնուհետև դրա վրա իրականացվում են խառատային գործողությունների և կաղապարների պատրաստման տարբեր փուլեր։ Ապա ստուգվում է դրա վրա անցքերի կամ ճաքերի առկայությունը։ Մակերևույթի զօծման և փայլեցման գործողություններից հետո տեղի է ունենում մասերի որակի հսկողությունը։ Ծորակի մակերևույթի զօծման փուլում օգտագործվում են տարբեր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, նիկելը, քրոմը, ոսկին, արծաթը և այլն, որպեսզի նրանք ավելի դիմացկուն լինեն քայքայման ու մաշվածության հանդեպ։ Այս փուլում նաև գեղեցկանում է ծորակների արտաքին տեսքը և սպառողին ներկայացվում են որպես գեղեցիկ ու դեկորատիվ առարկա։
Իրանում սանհանգուցային ծորակների արդյունաբերության ձեռնարկությունները, ներքին շուկաների պահանջարկը բավարարելուց բացի, իրենց արտադրանքի մի մասը արտահանում են տարբեր երկրներ։ Վերջին տարիներին հազարավոր տոննաների հասնող սանհանգուցային ծորակներ արտահանվել են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Պարսից Ծոցի ավազանի, Միջին Ասիայի, հյուսիսային Աֆրիկայի երկրներ, Լիբանան, Հորդանան, Աֆղանստան և Իրաք։ Հարկավոր է նշել, որ սանհանգուցային ծորակներ արտադրող մի շարք իրանական ընկերություններ արտասահմանյան շուկաներն են դարձրել իրենց նպատակային շուկան։ Այլ կերպ ասած, գործարանների այս խումբը արտահանումը դարձրել են իրենց արտադրանքների հիմքը և ստանալով աշխարհի ժամանակակից ստանդարտների վկայագրերը, հող են պատրաստում իրենց արտադրանքը միջազզգային շուկաներ ներկայացնելու համար։ Հաշվի առնելով գործարանների արտադրական կարողությունը, արտադրանքների բարձր որակն ու ավելացված արժեքը, գնահատումների ու պլանավորումների համաձայն, իրանական ծորակաշինության արդյունաբերության ձեռնարկությունները ձգտում են առաջիկա 3-5 տարիների ընթացքում մեծացնել այս ոլորտի արտահանումների արժեքը մինչև 100 միլիոն դոլար։