Իրանական շուկա (23) Ձկնաբուծություն. Ծովախեցգետին
Իրանը, իր հյուսիսում և հարավում ունենալով ավելի քան 2700 Կմ ջրային սահման, այն հազվադեպ պետություններից է, որն ունի հարուստ ջրում ապրող կենդանիների պաշարներ։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանական ծովախեցգետինի մասին։

Աշխարհում ջրային կենդանի պաշարները մարդկանց սննդային կարիքները հոգալու էական միջոցներից են։ Վերջին տասնամյակներում աշխարհում աճող բնակչության կարիքը սպիտակուցների նկատմամբ մեծացրել է ջրում ապրող կենդանիների պահանջարկը։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատումների համաձայն, մեկ շնչի հաշվով ջրում ապրող կենդանիների օգտագործման ծավալները հաստատուն մնալու դեպքում, 2030թ. ջրային կենդանիների ծավալները 40 մլն տոննայով գերազանցելու են մարդկությանը անհրաժեշտ ներկայիս արտադրության ծավալները։ Մինչդեռ Վերջին տարիներին աշխարհում օվկիանոսների ու ծովերի բնական պաշարները սկսել են նվազել, այնպես որ նախկինում աշխարհի ծովերից ու օվկիանոսներից որսվում են տարեկան 100 մլն տոննա տարբեր տեսակ ջրային կենդանիներ, բայց այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև տարեկան 51 մլն տոննայի։ Ծովային կենդանիների վերարտադրության ցուցանիշի նվազման համար նշվում են տարբեր պատճառներ, ինչպիսիք են՝ անխնա որսն ու պաշարների նվազումը, ինչը բացասական ազդեցություն ունի օվկիանոսներում ձկնորսության, մասնավորապես ծովախեցգետինի որսի վրա։
Ծովախեցգետիններն ունեն բարձր տնտեսական արժեք, պատկանում են ջրային խեցեմորթների դասին և հանդիպում են հասարակածային շրջաններից մինչև բևեռային շրջանների ծովերում, քաղցր և աղի ջրերում։ Ծովախեցգետինների ծովային տեսակների մեծ մասը ապրում են ծանծաղ և կիսախորը ջրերում հավաքական կերպով։ Ծովախեցգետինները ապրում են ջրի հատակում։ Ցերեկները թաքնվում են ծովի հատակում նստվածքների տակ, իսկ գիշերները որսի համար դուրս են գալիս իրենց ապաստարանից։ Այդ իսկ պատճառով որսորդները հիմնականում գիշերներն են ծով դուրս գալիս ծովախեցգետին որսալու նպատակով։

Ծովախեցգետինների մեծ մասն իրենց կյանքի առաջին փուլերում աղի ջրի կարիքն ունեն։ Ուստի ապրում են այնպիսի ջրերում, որոնք ուղղակի կամ անուղղակի միանում են ծովերին։ Ծովախեցգետինների որոշ տեսակները գերադասում են պարզ ջրով գետերը, մինչդեռ մյուսները պղտոր ջրերը։
Ծովախեցգետինն իր կյանքի փուլերում լինում է չորս տարբեր տեսքով. ձկնկիթ, թրթուր,հետթրթուրային և հասուն վիճակներ։ Իր աճի փուլից ելնելով, նա սնվում է ֆիտոպլանկտոններից, ջրիմուռներից, դիատոմներից, կակղամորթների թրթուրից և ծովախեցիներից։ Ծովախեցգետնի տարբեր տեսակների մոտ մարմնի գույնը հաստատուն չէ և փոփոխվում է ելնելով միջավայրի պայմաններից՝ ջերմաստիճանից, աղիության աստիճանից, սննդից և միջավայրի գույնից։ Ծովախեցգետինը սննդային բարձր արժեք ունեցող ջրային կենդանիներից է։ Ծովախեցգետնի մսից ստացված խոլեստերինը ազդեցություն չունի մարդու արյան խոլեստերինի վրա՝ ոչ հագեցած ճարպային թթուների, օմեգա 3-ի և օմեգա 6-ի բարձր քանակի առկայության պատճառով։ Ծովախեցգետնի մսում առկա սելենիումը նպաստում է քաղցկեղային բջիջների աճի նվազմանը։

Ծովախեցգետինները ապրում են հիմնականում աղի ջրերում։ Միայն դրանց որոշ մասն է հանդիպում քաղցր ջրերում։ Ծովախեցգետինների որոշ տեսակներ ապրում են սառը և աղի ջրերում, որոնք սովորաբար կոչվում են հյուսիսային ծովախեցգետիններ։ Ծովախեցգետինների այդ տեսակը որսվում է Ալյասկայում, Կանադայում, հյուսիսային Ճապոնիայում, Ամերիկայում և հյուսիսային Եվրոպայում։ Տաք և աղի ջրերում առկա տեսակները հանդիպում են Պարսից Ծոցի ափերում, Ամերիկայի հարավում, Աֆրիկայի արևմտյան ափերում, կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերում, ինչպես նաև Ասիայի հարավ-արևելյան շրջաններում։ Համաշխարհային առևտրային շուկաներ են մտնում հիմնականում այդ տեսակ ծովախեցգետինները, որոնք ի դեպ կազմում են ծովախեցգետինների մեծամասնությունը։ Քաղցր ջրերում ապրող ծովախեցգետինների երրորդ խումբը հանդիպում են հիմնականում լճերում, գետերում, ճահիճներում, ոռոգման առվակներում, ջրանցքներում և ջրավազաններում։ Ծովախեցգետինների այդ տեսակը այնքան էլ նշանակություն չունի համաշխարհային առևտրում։
Իրանը, իր հյուսիսում և հարավում ունենալով ավելի քան 2700 Կմ ջրային սահման, այն հազվադեպ պետություններից է, որն ունի հարուստ ջրում ապրող կենդանիների պաշարներ։ Պարսից Ծոցի և Օման ծովի ռազմավարական նշանակությամբ ջրային ճանապարհը հարուստ է այդ Աստվածային պարգևով։ Այդ ռազմավարական տարածաշրջանը Իրանի ջրային սահմաններից մեկն է, որը սկսվում է Գվադարի ծոցից և շարունակվում մինչև Արվանդռուդ գետը։ Ջրային այդ շրջանում ապրում են ծովախեցգետինների տարբեր տեսակներ։ Մինչ այժմ Պարսից Ծոցում և Օմանի ծովում հայտնաբերվել և որսվել են ավելի քան 10 տեսակ ծովախեցգետիններ, որոնցից ամենահայտնին է «Լաբստեր» տեսակը և դրանց մի մասը կշռում է մոտ մեկ Կգ։

Ծովախեցգետինների այդ տեսակը որսվում է սովորաբար Օմանի ծովի ափամերձ ժայռային վայրերում։ Պարսից Ծոցի ծովախեցգետինների տեսակներից կարել է նշել վարդագույն, հնդկական, բանանաձև, սպիտակ և սվինաձև տեսակները։ Պարսից Ծոցի ձկնորսական նավերի արդյունաբերական որսի ավելի քան 80 տոկոսն է կազմում Վարդագույն ծովախեցգետինը։ Պարսից Ծոցում և Օմանի ծովում որսի գերակա տեսակներից են նաև հնդկական և բանանաձև ծովախեցգետինները։ Առևտրային առումով երկրորդ տեղը զբաղեցնող բանանաձև ծովախեցգետինը որսվում է հիմնականում Հորմոզգան նահանգի ջրերում։ Ծովախեցգետինների որոշ տեսակներ, այդ թվում սպիտակ հնդկական և սև վագրային տեսակները, խոշորամարմին լինելով հանդերձ, տնտեսապես չեն շահագործվում բնակավայրերի սահմանափակության պատճառով։
Պարսից Ծոցի ափերում ծովախեցգետինի որսը
Ջրային կենդանիների նկատմամբ պահանջարկի մեծացումը և ծովային պաշարների սահմանափակությունը պատճառ են դարձել, որ ջրատնտեսությունը ուշադրության արժանանա որպես սպիտակուցի ապահովման կարևորագույն եղանակներից մեկը։ Ծովախեցգետինի բուծումն ունի համեմատաբար երկար պատմություն, սակայն առևտրային բնույթով դրա բուծումն սկսվել է ճապոնիայում 1960-ականների սկզբնական տարիներին։ Այսօր աշխարհի տարբեր պետություններում ծովախեցգետինի բուծումն էապես աճել է որպես սննդային սպիտակուցների ապահովման արդյունաբերություն։ Ծովախեցգետինի մսում առկա աննախադեպ հանքային նյութերն ու հարուստ սպիտակուցները, զանգվածային մասշտաբով հետ թրթուրային վիճակով ծովախեցգետինի բուծման, բազմացման և արտադրության կարճատև լինելը, սպիտակուցներ պարունակող մթերքների նկատմամբ համաշխարհային հարաճուն պահանջարկը այս արդյունաբերության բարգավաճման պատճառներից են։ Իրանը այն երկրներից է, որտեղ վերջին տարիներին այս ասպարեզում զգալի ներդրումներ է կատարել և բավականին խոշոր կենտրոններ են ստեղծվել Խուզիստանի, Բուշեհրի, Հորմոզգանի, Սիստան և Բալուչեստանի նահանգներում ծովախեցգետինի բուծման ու բազմացման նպատակով։

Իրանը բազմազան բնակլիմայով մի երկիր է, որը ցանկալի ներուժ ունի գյուղատնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում ջրատնտեսության ոլորտում։ Երկրի հարավում ունենալով 1800 Կմ ծովափնյա գոտի, ինչպես նաև Պարսից Ծոցի և Օմանի ծովի ափամերձ շրջաններում չմշակված հողատարածքներ, Իրանն օժտված է հզոր ներուժով ծովափնյա ջրային կուլտուրաների տնտեսության ոլորտում։ Իրանում առևտրային մակարդակով ծովախեցգետինի բուծումն սկսվել է գրեթե երկու տասնյակ տարիներ առաջ նշված ափամերձ շրջաններում։ Իրանում ձկնաբուծության ղեկավարությունը որպես երկրի ջրային կուլտուրաների տնտեսության զարգացման գլխավոր պատասխանատու, լուրջ քայլեր է ձեռնարկել երկրի հարավում ծովախեցգետինների բուծման արդյունաբերության զարգացման համար։ Իրանում Հորմոզգան նահանգը ծովախեցգետինների բուծման ակտիվությունների մեկնարկի գլխավոր բևեռն է, որտեղ առաջին անգամ իրականացվել են ծովախեցգետինների բուծման ու բազմացման հետ կապված ակտիվությունների առյուծի բաժինը։ Այս նահանգում աշխատում են ծովախեցգետինների հետ կապված խոշոր տնտեսություններ և համալիրներ։ Ծովախեցգետինների բուծման ոլորտի զարգացման առաջին տարիներին կանաչ վագրային ծովախեցգետինն առաջին տեսակն էր, որն ուշադրության արժանացավ ցանկալի պայմաններում բուծման ու բազմացման համար։ Որսորդության առումով նշված տեսակը կարևորագույն առևտրային տեսակն է և Բուշեհր նահանգի ափամերձ ջրային տարածքների զգալի պաշարներից է։

Իրանում ծովախեցգետինների բուծումն իրականացվում է կիսակենտրոնացված եղանակով, որտեղ բուծման ավազանները ունեն կանոնավոր տեսք ու չափսեր, իսկ թրթուրները գնվում են բազմացման կենտրոններից ու լցվում ջրավազաններ։ Ջրավազաններում թրթուրների խտությունը յուրաքանչյուր հեկտարում 10-20 հազար թրթուր է։ Ծովախեցգետինների սննդի հիմնական մասը լինում է չոր վիճակով։ Ծովախեցգետինի բուծման գործում ինքնարժեքի կեսն են կազմում սննդի ծախսերը։ Թրթուրային վիճակում ծովախեցգետինի կարևորագույն սնունդը արտեմիան է, որը աշխարհի ամենաաղի ջրերում, այդ թվում Ուրմիա լճում գոյատևելու ընդունակ միակ կենդանի արարածն է։ Այսօր իրանցի փորձագետներին հաջողվել է Արտեմիայի մշակմամբ ու չորացմամբ զերծ պահել այս արդյունաբերությունը դրա ներկրման կարիքից։
Ալբորզ նահանգում կենդանի վիճակում Լաբստեր տեսակի ծովախեցգետինի արտահանումը
Իրանական արտադրության ծովախեցգետինն աշխարհի ամենաառողջ ծովախեցգետինն է։ Իրանական ծովախեցգետինի հիգիենիկ լինելը, ծովախեցգետինի սառեցման ու փաթեթավորման գործում օրինաչափությունների պահպանումը պատճառ են դարձել, որ աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունենա իրանական այս արտադրանքը, այնպես որ մի շարք ֆրանսիական ու իսպանական ընկերություններ կանխավճարով են գնում իրանական արտադրության ծովախեցգետինները։ Պարսից Ծոցի հարավային երկրներ, Եվրամիություն և Ճապոնիա են արտահանվում իրանական ծովախեցգետինների ավելի քան 90 տոկոսը։

Իրանի ձկնաբուծական հետազոտական կենտրոնների, այդ թվում Բուշեհր նահանգում տեղակայված Հանրապետության ծովախեցգետինների գիտահետազոտական կենտրոնի նպատակներից է ուշադրություն հատկացնել տեղական տեսակներին որպես գենետիկական հարստություն։ Նշված կենտրոններում հետազոտողները իրենց ուսումնասիրություններով ու հետազոտություններով, մասնավորապես տեղական ցեղատեսակների բարելավման բնագավառում հնարավորություն են ստեղծել արտադրելու բարձր թողունակությամբ, արագ աճող, էկոլոգիական զանազան պայմաններին դիմացող տեսակներ։