Հունիս 07, 2017 16:08 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը:

 

Պետերբուրգյան տնտեսական միջազգային 21-րդ եռօրյա համաժողովն անցած շաբաթ գումարվեց Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այս իրադարձությանը:

Պետերբուրգյան տնտեսական միջազգային նստաշրջանը գումարվեց ավելի քան 12 հազար մասնակիցների, այդ թվում տարբեր երկրների գործող ու նախկին պաշտոնատարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր գործիչների մասնակցությամբ:

Չինաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամներ են: Իրանն էլ դիտորդի կարգավիճակով մասնակցում է այդ կազմակերպության նիստերին և ներկայումս բանակցում է լիիրավ անդամակցության համար: Միջազգային այդ թվում տնտեսական ու հասարակական կարևոր հարցերի ու մարտահրավերների, Միջին Արևելքի իրավիճակի, տարածաշրջանային ճգնաժամերի, աշխարհի ապագայի ու նաև երկրների միջև հարաբերությունների քննարկումն այս նիստի գլխավոր առանցքներից են:  ԻԻՀ-ն չորս դիտանկյունից կարևորում է Շանհայի կազմակերպության հետ համագործակցությունը: Համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը, առևտուրն ու շուկան, տրանսպորտը և էներգետիկան այն ոլորտներն են, որոնք Իրանը կարևորում է այդ կազմակերպության հետ իր հարաբերություններում: Իրանը 80 միլիոնանոց շուկա ունի և իր երկաթգիծը Թուրքմենստանի ու Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների երկաթգծերին միացած լինելու պատճառով միջազգային տեսակետից որոշ առավելությունների տեր է: Ընդգծելով այդ յուրահատկություններն ու նաև որպես էներգիայի խոշոր արտադրող Իրանի դերակատարությունը կարելի է ասել, որ տարածաշրջանային համագործակցության համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն: Այս հիման վրա Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին այս նստաշրջանում ընդգծելով անցյալում Մետաքսի ճանապարհի մի հատվածը համարվող Իրանի ռազմավարական դերակատարությունն, ասաց. «Իրանն այսօր էլ հյուսիս-հարավ միջանցքի միջոցով կարող է առավել ազդեցիկ դերակատարություն ունենալ Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ:

---------------------

Այս համաժողովին առընթեր նաև նավթային ոլորտում համագործակցությունների ֆոնին Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունների շուրջ բանակցություններ կատարվեցին:

Այս բանակցությունների ընթացքում Իրանի ու Ռուսաստանի էներգետիկայի աշխատանքային խմբի համանախագահներ՝ միջազգային հարցերով Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան և Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Կիրիլ Մոլոդցովը ստորագրեցին Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ուղեքարտեզը:

Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ուղեքարտեզը մշակվել է համագործակցության ամենաբարձր մակարդակի վրա և ընդգծում է էներգետիկայի բնագավառում Իրանի ու Ռուսաստանի աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը: Այս փաստաթղթում նաև ներառված է միջին ժամկետի հեռանկարով առևտրական համագործակցության ընդլայնման համար իրանական ու ռուսական ընկերությունների ակտիվ համագործակցությունը:

Նավթի արդյունաբերության բնագավառում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն ընդլայնվում է, այնպես որ Իրանն ու Ռուսաստանը նավթային ավազանների ուսումնասիրության համար շուրջ 7 համաձայնագրեր են ստորագրել: Իրանն ու Ռուսաստանը նաև համաձայնել են, որպեսզի Իրանը օրական 100 հազար բարել նավթ վաճառի Ռուսաստանին, ինչը ռուսները վերավաճառելու են եվրոպական շուկայում: Այս կապակցությամբ երկու երկրի պաշտոնատարների մոտ լուրջ կամք գոյություն ունի և Թեհրանն ու Մոսկվան նպատակ  ունեն ընդլայնել այդ համագործակցությունները: Այս պահին ռուսական «Լուք Օյլ» նավթային ընկերությունը նավթի ու գազի նախագծերում ներդրում կատարելու համար համաձայնագիր է ստորագրել Իրանի ազգային նավթընկերության հետ:

Երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ներկա տեմպերը պահպանվելով ակնկալվում է, որ արդյունաբերության ոլորտում հնգամյա համագործակցության ուղեքարտեզի գործադրմամբ Իրանն ու Ռուսաստանը կկարողանան ընդլայնել էներգետիկայի, Բանդար Աբբասի ՋԷԿ-ի կառուցման, ինչպես նաև Գարմսար-Ինչեբորուն երկաթգիծը էլեկտրական դարձնելու բնագավառում համագործակցությունը:

-------------------------

Էլեկտրահաղորդման բնագավառում Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի համագործակցությունն Իրանի ու Ռուսաստանի օրակարգային հարցերից է:

«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի հաջորդ զրույցը հատկացված է այս թեմային:

Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է և այդ տեսակետից կարող է Պարսից ծոցն ու Սև ծովը միացնող միջազգային անցուղի, երկաթգծային ու ցամաքային կապ ստեղծող կամուրջ, ինչպես նաև էներգիայի փոխադրման ուղի համարվել այդ միության անդամների ու եվրոպական երկրների և Իրանի միջև: Տարածաշրջանում իր գեոպոլետիկական դիրքի բերումով Իրանն օգտագործելով հյուսիս-հարավ միջանցքը Կասպից ծովի մերձափնյա երկրներին ու այդ տարածաշրջանի այլ երկրներին միացնում է ազատ ջրերին: Իրանի ու Հայաստանի միջև բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը մեծացնելու է տարածաշրջանային զարգացման պոտենցիալները: Այս կապակցությամբ ջանքերը կենտրոնացած են ԵԱՏՄ-ի ստեղծման և Մետաքսի ճանապարհի վերականգնման նման նախագծերի վրա, որոնք տարբեր, այդ թվում Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի տարածքով Եվրոպան միացնում են Ասիային: Այս շրջագծում ԻԻՀ նախագահի անցած դեկտեմբերին Երևան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի միջև ստորագրվեցին համագործակցության մի քանի համաձայնագրեր և նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ժամանակներս Թեհրան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Հայաստան միջկառավարական տնտեսական համաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովին առընթեր Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրերին ընդգծեց, որ Իրանը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար և երկու երկրի հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ ջանք պիտի գործադրել: Երկու երկրի դիվանագիտության մեջ երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդման շրջագծում կարևորվում է հարաբերությունների ընդլայնումը: Այս համագործակցությունների ընդլայնումն ընդգծվեց այս շաբաթ Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մոհամմեդռեզա Փուր Էբրահիմիի հանդիպման ժամանակ: Իրանում ՀՀ դեսպանն այս հանդիպման ժամանակ Իրանի ու Հայաստանի առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղիների քննարկման համաժողով գումարելու ցանկություն հայտնեց:

Այս պահին տարածաշրջանում մի քանի կարևոր գործոններ տնտեսական տեսակետից իրար են միացնում Իրանն ու Հայաստանը, որոնցից գլխավորը տարանցումն ու հատկապես ապրանքափոխադրումն է: Ուղղություններից մեկը, որի ակտիվացումը կարող է շահավետ լինել տարածաշրջանի համար Ադրբեջան-Վրաստան առանցքն ու նաև Իրանից Սև ծով ձգվող տարանցիկային ուղին է: Տարբեր մակարդակներում առևտրա-տնտեսական շրջանառության ծավալների մեծացումը, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործման հանձնվելը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը և Հայաստանի միջազգային ու պետական որոշ նախագծերին իրանցի ներդրողների մասնակցությունն Իրան-Հայաստան համագործակցությունների շրջագծում հետապնդվող տնտեսական նպատակներից են: