Հունիս 27, 2017 08:52 Asia/Yerevan

Իրանի տեքստիլի արդյունաբերության հիմնական ու արդյունավետ ենթաբաժիններից է մեքենայական գորգերի արդյունաբերությունը։ Այս հաղորդման ընթացքում ավելին կծանոթանանք այս արդյունաբերությանը։

Իրանի տեքստիլի արդյունաբերության հիմնական ենթաբաժիններից է մեքենայական գորգերի արդյունաբերությունը։ Այս արտադրանքը արտադրության շղթայի վերջնամասում է գտնվում, հետևաբար տնտեսական առումով բարձր ավելացված արժեք ունի և դրա զարգացումը ակտիվացնելու է արդյունաբերության բազմաթիվ կողմնակի ոլորտները։ Մեքենայական գորգը գորգերի այն տեսակն է, որը ի հեճուկս ձեռագործ գորգերի,  արտադրվում ու գործվում է արդյունաբերական մեխանիզացիայի միջոցով և տարբեր պատճառներով, այդ թվում հումքի մատչելիության, ձեռագործ գորգերի հետ համեմատած քիչ ժամանակում զանգվածային արտադրության շնորհիվ լինում է բավականին ցածր գներով։ Բարձր տեխնոլոգիաների կիրառումը, տարբեր հումքի օգտագործումը և գործվածքի (խտության ու հանգույցների) բազմազանությունը տարբեր տեսակ մեքենայական գորգերի արտադրության պատճառ է դարձել, որոնք հանձնվել են այդ արտադրանքով հետաքրքրվողների դատին։

Ձեռագործ և մեքենայական գորգերի տարբերություններից է գորգի գործվածքում արհեստական մանրաթելերի՝ այդ թվում ակրիլային նյութերի, պոլիեստերի ու պոլիպրոպիլենի օգտագործումը։ Ակրիլային նյութը մեքենայական գորգերի արտադրության մեջ կիրառվող ամենատարածված արհեստական մանրաթելերից է։ Արհեստական մանրաթելի այս տեսակը մեծ նմանություն ունի բնական մանրաթելին ու բրդին։ Ակրիլայինը, այլ արհեստական մանրաթելերի հետ համեմատած, ավելի կենսունակ ու որակյալ է։ Հետևաբար ակրիլային մանրաթելից գործված մեքենայական գորգը ավելի թանկ է քան մյուս մեքենայական գորգերը։ Պոլիեստերը (արհեստական մետաքսը) ևս մեքենայական գորգերի արտադրության մեջ կիրառվող արհեստական մանրաթելերից է, որը միջազգային շուկաներում որպես հատակի լավագույն ծածկոց ուշադրության է արժանացել տարբեր պատճառներով, այդ թվում քիչ աղվամազ թողնելու, հեշտ լվացվելու և պայծառ արտաքին ունենալու  հատկությունների շնորհիվ։ Պոլիեստերով գործված մեքենայական գորգը օժտված է բարձր տոկունությամբ ու փայլով և մետաքսե գորգերի հետ իր նմանության շնորհիվ գրավել է բազմաթիվ հաճախորդների ուշադրությունը։

Մեքենայական գորգերի արտադրման հաստոցները

Ցանկացած ձեռագործ կամ մեքենայական գորգի արժեքի մեջ ազդող գործոններից է դրա հյուսվածքի խտությունը։ Հանգույցը և խտությունը արտահայտություններ են, որոնք կիրառվում են գորգի արժեքը որոշելու համար և մատնացույց են անում գորգի լայնության ու երկարության յուրաքանչյուր մետրում առկա հանգույցների քանակը։ Որքան շատ է լինում հանգույցների քանակը, նույնքան մանր է լինելու գորգի հյուսվածքը, ավելի է նմանվելու ձեռագործ գորգին և բարձր է լինելու դրա արժեքը։ Նախշն ու գծագրությունը ևս ցանկացած գորգի արժեքը որոշ գործոններից են։ Ներկայումս մեծ թափ է ստանում ժամանակակից նախշերով, այդ թվում երկրաչափական ու ստեղծագործական դաջերով և մանուկների համար մուլտֆիլմերի հերոսների պատկերներով մեքենայական գորգերի արտադրումը։ Այնուամենայնիվ իր հաճախորդներն ունի պարսկական հին ու ազնվական ձեռագործ գորգերի նախշերից ոգեշնչված մեքենայական գորգերի արտադրությունը։ Այսօր իրանական արտադրության մեքենայական գորգերի նախշերում կարելի է տեսնել պարսկական գորգագործության հազարավոր տարիների հետքը։

Իրանում մեքենայական գորգերի արտադրումն ունի մոտ կես դարվա պատմություն։ 70-ականների սկզբին Իրանում Քանշանի թավշի ու մետաքսի գործարանում արտադրվեց առաջին մեքենայական գորգը թավշե գործվածքի ու փայլուն արհեստական մանրաթելերի համար նախատեսված հատուկ մեքենաների միջոցով։ Այս տեսակ գորգն ուներ թեթև քաշ ու համեմատաբար կարճ աղվամազեր։ Ժամանակի ընթացքում «Ֆարշե Ռավանդ» Քաշանի արդյունաբերական ընկերության հիմնադրմամբ, մեքենայական գորգերի արտադրությունից բացի, այս ընկերությունն աշխատանքային նպատակ դրեց նաև այս ոլորտում անհրաժեշտ հումքի արտադրումը։ 1974թ. շուկա հանվեց այս գործարանի առաջին արտադրանքը, որը մեծ նմանություն ուներ ձեռագործ գորգերին և ուշադրության արժանացավ ժողովրդի կողմից։ Դրանից հետո հիմնադրվեցին ու աշխատանքի անցան տարբեր բրենդներով, այդ թվում Գիլան, Փարս, Նախշե Իրան և Էքբաթան բրենդներով մեքենայական գորգագործության բազմաթիվ ձեռնարկություններ։ Ներկայումս Իրանի տարբեր քաղաքներում գործունեություն են ծավալում հեղինակավոր անվանումներով, այդ թվում Ղալիե Սուլեյման, Ֆարշե Մաշհադ, Շիրազ, Մազանդարան, Սեթարեհ Քավիր, Բասթան և այլ ապրանքանիշերով մեքենայական գորգերի արտադրության տասնյակ գործարաններ։

Մեքենայական գորգերի արտադրումը ներառում է՝ մանածագործության, ջուլհակության և գորգի լրացման գլխավոր փուլերը։ Մեքենայական գորգերի արտադրման առաջին փուլում, նախ մանրաթելը գալիս է գործարան, ներկվելուց հետո տարբեր գույնների բազմազանությամբ հանձնվում է թել մանելու բաժին, որտեղ պատրաստվում է գորգագործությանը անհրաժեշտ թելը և տարբեր համարներով վերածվում Հիթ-սեթ թելի։ «Heat-set» են կոչվում մեքենայական գորգերի մեջ կիրառված այն թելերը, որոնց ներքին հյուսվածքը, մանածագործության փուլից հետո անցնելով որոշակի գործընթաց, ամրանում է գոլորշու և ջերմության ազդեցության միջոցով։ Այս գործընթացի արդյունքում բարձրանում է թելի որակը և դրանով գործված արտադրանքի, այդ թվում մեքենայական գորգի որակը։ «Heat Set»-ով գործված մեքենայական գորգերի առավելություններից է այն, որ նրա գույնը չի փոփոխվում լվացման արդյունքում, ավելի տոկուն է լույսի ու ջերմության նկատմամբ, թելի ոլորվածքը ավելի կայուն ու դիմացկուն է, օդի աղտոտվածության ու փոշու նկատմամբ ունի բարձր դիմադրողականություն, ձեռքի տակ ավելի փափուկ է շոյվում, բավականին նվազեցվում է գորգի աղվամազ թողնելու խնդիրը, և վերջապես մեծանում է գորգի կենսունակությունը։

Մեքենայական գորգի արտադրման փուլերը

Մեքենայական գորգի արտադրման գործում մանածագործության փուլից հետո գալիս է ջուլհակության փուլը, որտեղ իրականացվում է գործելու գործընթացը գորգագործության հաստոցի միջոցով։ Մեքենայական գորգի արտադրման վերջին փուլը գորգի լրացման փուլն է, որն իր հերթին ընդգրկում է տարբեր բաժիններ, այդ թվում օսլայումը, գորգի մակերեսի հղկումը, կտրումը, եզրերի կարումը, զիգզագ կարումը, հանգույցների հյուսումը, որակի վերահսկումը, ռոլերի կազմումն ու փաթեթավորումը։ Ավարտելով այս փուլերը, պատրաստված արտադրանքը ուղարկվում է նպատակային շուկաներ վաճառքի համար։ Հարկավոր է նշել, որ Իրանում որոշ գործարաններ գործունեություն են ծավալում մեքենայական գորգի արտադրության միայն մի բնագավառում, ինչպիսին ջուլհակությունն է, իսկ մյուսները, ունենալով արտադրության ամբողջ հոսքագիծը, շուկա են ներկայացնում վերջնական արտադրանքը։

Մեքենայական գորգի արդյունաբերությունն Իրանի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է։ Այն իրանական տեքստիլի արդյունաբերության լավագույն հինգ բաժիններից է և դրա զարգացումը Իրանի Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության ռազմավարական ծրագրերից է։ Ներկայումս Հանրապետության մեքենայական գորգի արդյունաբերության անվանական թողունակությունը տարեկան մոտ 120 միլիոն քմ է։ Իրանի տեքստիլի արդյունաբերության ակտիվ աշխատուժի ավելի քան 10 տոկոսը աշխատում են մեքենայական գորգի արդյունաբերությունում։ Այս ոլոտում տարեկան արտադրվում է 80 միլիոն քմ մեքենայական գորգ, որը կազմում է Իրանի տեքստիլի արդյունաբերության արժեքի 5 տոկոսը։

Իրանում մեքենայական գորգի արտադրության ոլորտում ակտիվ քաղաքներից են Մաշհադը, Թեհրանը, Յազդը, Սպահանը և Դիլիջանը։ Սպահան նահանգում Արան, Բիդգոլ և Քաշան քաղաքները հայտնի են որպես իրանական մեքենայական գորգի արտադրման բևեռներ և դա աշխարհում այս արտադրանքի արտադրման գլխավոր տարածաշրջաններից է։ Պարսկական մեքենայական գորգերի գործարանների 80 տոկոսը գտնվում են այս շրջանում, որոնք արտադրում են հանրապետության մեքենայական գորգերի 70 տոկոսը։ Միայն Քաշան քաղաքում գոյություն ունի ավելի քան 700 տնտեսական ձեռնարկություն, որոնք գործունեություն են ծավալում մեքենայական գորգի ոլորտում։ Այս քաղաքում արտադրության ու զբաղվածության 80 տոկոսը վերաբերում մեքենայական գորգի արտադրության և դրան կից ոլորտներին, ինչպիսին մանածագործությունն է։ Քաշանի մեքենայական գորգերի  նախշերի գեղցկությունը, բազմազանությունն ու որակը այնպիսին է, որ ուշադրության է արժանացել աշխարհի տարբեր երկրներում։ Ներկայումս այս արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ։ Քաշանի մեքենայական գորգերի արտահանումների մեծ բաժինն իրանակացվում է դեպի Ավստրալիա, Բելգիա, Թուրքիա, Գերմանիա, Անգլիա, Չինաստան, Պակիստան, Իրաք, Աֆղանստան,  միջին Ասիայի  և Լատինական Ամերիկայի երկրներ։

Քաշանի գորգը

Վերջին տարիներին իրանական մեքենայական գորգերի արդյունաբերությունը, որակի առումով, զբաղեցնում է աշխարհի առաջին տեղը, իսկ ծավալի առումով համարվում աշխարհի երկրորդ ամենախոշոր արտադրողը։ Մեքենայական գորգերի դիզայնի ու գործվածքի առումով իրանցի արտադրողների ստեղծագործական միտքը նպաստել է այս արդյունաբերությանն անհրաժեշտ մեխանիզացիայի արտադրման տեխնոլոգիայի էական զարգացմանը և պատճառ դարձել, որ ջուլհակության մեխանիզացիա ստեղծողները ձգտեն այնպիսի գորգերի արտադրմանը, որոնց հյուսվածքը ավելի նման կլինի ձեռագործ գորգերին և գորգի լայնության վրա կունենան 1200-ից ավելի հանգույցների խտություն։ Այս արդյունաբերության ակտիվիստների կողմից բարձր տեխնոլոգիայի, արվեստի ու պրոֆեսիոնալիզմի կիրառումը փայլուն ապագա է կերտել իրանական մեքենայական գորգերի արդյունաբերության համար։