Օգոստոս 28, 2017 15:55 Asia/Yerevan

«Իրանական շուկա» հաղորդաշարի այս շաբաթվա հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք ատամնաբուժական բնույթի զբոսաշրջությունը, որը առողջապահական զբոսաշրջության ենթաբաժիններից է և եկամտի առումով կարող է առողջապահական զբոսաշրջության ամենաշահավետ բաժինը լինել։

Շատ քիչ մարդկանց կարելի է հանդիպել, որ իրենց կյանքում գոնե մի անգամ ատամնաբուժարան այցելած չլինեն։ Շատերի համար ատամնաբուժական կլինիկաներում ներկա գտվելը անցանկալի հուշեր է արթնացնում։ Տևական ժամանակ ատամնաբուժարան այցելելը և ատամների ու բերանի հետ կապված հիվանդությունների բուժումը եղել է աշխարհում բազմաթիվ մարդկանց մղձավանջը. Այնպիսի վախ, որը նույնիսկ ատամների ծայրահեղ անմխիթար վիճակը արգելում էր մարդկանց դիմել ատամնաբույժի և վերականգնել ատամները։ Մինչդեռ բերանի ու ատամների առողջությունը մարդկանց առողջության հիմնական բաղադրիչներից ու նշաններից մեկն է։ Ներկայումս գիտության ու տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, բերանի ու ատամների հետ կապված հիվանդությունների բուժման բնագավառում կիրառվող գործիքներում ու սարքավորումներում զարմանահրաշ զարգացումների ականատես ենք  լինում։ Ատամնաբուժական աշխարհը նորագույն տեխնոլոգիաների մուտքը դյուրին է դարձրել ծնոտների, բերանի ու ատամների հետ կապված հիվանդությունների բուժումը, իսկ հոգեբանական առումով՝ հանգստություն է բերել հիվանդներին։ Նորագույն տեխնոլոգիաները նույնիսկ փոփոխության են ենթարկել ատամնաբուժական բազմաթիվ մեթոդներ։

Աշխարհում բերանի ու ատամների հետ կապված բժշկական խնամքը առողջապահական ծառայությունների ծախսատար բաժիններից մեկն է։ Այս հատվածի նկատմամբ ուշադրությունն ու խնամքը անհրաժեշտ է դառնում, երբ հաշվի է առնվում մարմնի տարբեր օրգանների, այդ թվում մարսողական համակարգի, սրտի, երիկամների առողջության վրա այս  հատվածի ազդեցությունն ու նշանակությունը։ Օրինակ՝ կարելի է մատնանշել մարմնի տարբեր մասերի վրա ատամների ինֆեկցիաների ազդեցությունը։ Այն կարող է տարածվել և մարմնի մի հատվածից տեղափոխվել մի այլ հատված։ Դեպքեր են եղել, երբ ատամների ինֆեկցիայի հետևանքով ինֆեկցիա են ստացել քունքային շրջանը, կոկորդը և ականջը։ Այդպիսի ինֆեկցիաները երբեմն տարածվում են շրջակա հատվածներ  և հիվանդի շնչափողերի փակման ու հիվանդանոցի վերականդանացման բաժնում նրա հոսպիտալացման պատճառ են դառնում , որպեսզի վստահություն ձեռք բերվի նրա շնչափողերի բաց լինելու վերաբերյալ և կանխվի նրա մոտ շնչահեղձության առաջացումը։ Ատամների ինֆեկցիայի ծագմամբ ինֆեկցիաների տարածումը որոշ դեպքերում մենենգիտի և ուղեղային անբավարարության պատճառ է դառնում։ Ուստի պետք է լուրջ ընդունել բերանի ու ատամների հիվանդությունները։

Հարց է ծագում, թե ինչ է նշանակում բերանի ու ատամների առողջապահությունն ու հիգիենան։ Նախկինում բերանի ու ատամների առողջապահությունն ու հիգիենան սահմանափակվում էր միայն հիվանդության բացակայությամբ, բայց այսօր այս սահմանումը փոփոխություն է կրել՝ նկատի առնելով հասարակությունների ու մարդկանց մոտեցումները, արժեքները, պատկերացումները և ակնակալիքները։ Ներկայումս բերանի ու ատամների առողջապահությունն ու հիգիենան գնահատվում է տարբեր բաղադրիչներով, որոնք ժամանակակից կյանքի որակը հաշվի առնելով՝ ներկայացվում են որպես անհրաժեշտություն։ Այս բաղադրիչի վրա ազդեցություն ունեն անձի ֆիզիոլոգիական, սոցիալական ու հոգեբանական հատկությունները։ Ատամնաբուժական համաշխարհային ֆեդերացիան (FDI) 2020թ. տեսլականի մշակման գործում մարդու համար հիմնարար իրավունք է համարել բերանի ու ատամների առողջապահության նկատմամբ խնամքն ու ուշադրությունը։  Նշված տեսլականի համաձայն, բերանի ու ատամների առողջապահության գլխավոր տարերից են դրանց հիվանդությունը, հիվանդության վիճակը, դրա խորացման աստիճանը և վերջապես ցավն ու անհանգստությունը։ Սակայն հոգեբանական և հասարակական կապերի առումով, մարմնի այս հատվածի ֆիզիոլոգիական գործունեությունը կարևոր է համարվել խոսելու, ժպտալու, ծամելու, կուլ տալու, ինչպես նաև առանց անհարմարության ու ամաչելու զգացողության հասարակական շփումների ժամանակ։ Ատամնաբուժական համաշխարհային ֆեդերացիայի կողմից ներկայացված սահմանման համաձայն, գենետիկական ու բիոլոգիական գործոնները, սոցիալական և ֆիզիկական միջավայրը, առողջապահական վարքագծերն ու խնամքի հասանելիությունը այն հինգ գլխավոր գործոններն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ բերանի ու ատամների պահպանման ու բարելավման հարցում։ Տարիքը, մշակութային առաձնահատկությունները, եկամուտը, փորձառությունը, ակնկալիքներն ու հարմարվելու հատկությունը ևս գործոններ են, որոնք պատճառ են դարձել, որ ատամնաբուժության սահմանումը զուտ հիվանդության բուժումից ուղղվի դեպի հիվանդության կանխարգելում, բերանի ու ատամների խնամք և առողջապահություն։

Բերանի ու ատամների խնամք և առողջապահություն

Ատամնաբուժական զբոսաշրջությունը  (dental tourism կամ dental vacation) բժշկական զբոսաշրջության (Medical Tourism) այն տեսակն է, որտեղ զբոսաշրջիկները փնտրում են մատչելի ու որակյալ ծառայություններով վայր իրենց ատամները բուժելու համար։ Ցածր գները ատամնաբուժության միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հետ միասին ավելի է շահագրգռում տուրիստներին այդ քայլին դիմելու համար։

Ներկայումս ատամնաբուժական բնույթի զբոսաշրջությունը բավականին տարածված է զարգացած պետություններում և հիմնականում որպես այդ տեսակ զբոսաշրության նպատակային երկիր ընտրվում են մի շարք զարգացող պետություններ՝ բարձր որակի բժշակական ծառայություններ մատուցելու շնորհիվ։

Ատամնաբուժաական բնույթի զբոսաշրջիկների կարևորագույն պատճառը այլ երկրներ այցելելու համար  իրենց երկրում ատամնաբուժական ծառայությունների բարձր գներն են։ Այնպես որ, մեկ ուղևորության ծախսերը, ներառյալ՝ կեցավայրի, բուժման և նույնիսկ զվարճանալու ծախսերի ընդհանուր գումարը ավելի էժան է լինում, քան իրենց երկրում միայն ատամնաբուժական ծախսերը։ Օրինակ՝ տասնյակ միլիոն ամերիկացիներ չունեն ատամնաբուժական բնույթի ապահովագրություն և ԱՄՆ-ից արտասահման մեկնելը ատամների բուժման համար, այդ թվում ատամի նյարդի  հեռացման և շապիկ դնելու համար ԱՄՆ-ից արտասահման մեկնելը կարող է մինչև 70 տոկոսով նվազեցնել նրանց ատամնաբուժական ծախսերը։ Ուստի, միլիոնավոր ամերիկացիներ ԱՄՆ-ից արտասահման են մեկնում իրենց ատամների բուժման համար։

Գաղտնի չէ, որ գեղեցիկ ատամները էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։ Գեղեցիկ ժպիտը ներգործուն է տարբեր հասարակական հաջողություններ նվաճելու համար։ Լավ ատամնաբուժը նա է, ով քաջատեղյակ է ոլորտում առկա տեխնոլոգիաների մասին և կիրառում է նորագույն նյութեր հիվանդին բուժելու ժամանակ։ Իրանը, ունենալով արհեստավարժ ատամնաբուժեր և ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված կլինիկաներ և բուժկենտրոններ, բարենպաստ նպատակային երկիր է համարվում ատամնաբուժական բնույթի զբոսաշրջիկների համար։ Այդ իսկ պատճառով, այս երկիրը տարածաշրջանում բժշկական ու ատամնաբուժական բնույթի զբոսաշրջության նպատակային պետություններից մեկն է։ 21-րդ դարում քննարկումներն ու նպատակները կենտրոնացած են կյանքի որակը բարձրացնելու վրա՝ բերանի ու ատամների վերացած հյուսվածքը փոխարինելու համար նոր նյութեր ու մեթոդներ բացահայտելու միջոցով ։

Թվային-լազերային ատամնաբուժությունը Իրանում

Բերանի ու ատամների բուժումը ընդարձակ մի ոլորտ է, որը ներառում է ատամների պրոթեզը, ատամի արմատի բուժումը (էնդո բաժինը), մանկական ատամնաբուժությունը, բերանի և դիմածնոտային ռենտգենը, ատամնաբուժական լազերը, բերանի ու ատամների պաթոլոգիան, դիմածնոտային վիրահատությունները, լինդերի վիրահատությունը, և այլն, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է տարբեր ենթաբաժինների և պահանջում  բժշկի հատուկ մասնագիտացումը։ Օրինակ՝ կարելի է մատնանշել էսթետիկ ստոմատոլոգիան, որը ներառում է տարբեր բաժիններ, ինչպիսիք են՝ ատամների սպիտակեցում և գույնի վերականգնումը, կոմպոզիտը (ատամի գույնի ու կառուցվածքի վերականգնում), ատամների շապիկը, բժշկական լազերը ատամների ու լնդերի հիվանդությունները բուժելու համար, օրթոդոնտիան՝ ատամները դասավորելու և ներդաշնակեցնելու և ծնոտների խնդիրները բուժելու համար, լամինատը՝ ատամների միջև տարածությունը վերացնելու և նրանց գույնն ու չափսերը բարելավելու համար, ատամների կամուրջը և իմպլանտը։

Ներկայումս Իրանում ատամնաբուժական տարբեր բնագավառներում աշխատում են մոտ 30 հազար ատամնաբույժ։ Հաշվի առնելով Իրանում արհեստավարժ մասնագետների, ժամանակակից բուժկենտրոնների առկայությունն ու ատամնաբուժական ծառայությունների մատչելի գները, հարևան պետություններից բազմաթիվ քաղաքացիներ որպես նպատակային երկիր ընտրում են Իրանը ատամնաբուժական բնույթի զբոսաշրջության համար։ Իրանի Թեհրան, Սպահան, Մաշհադ քաղաքները  բարձր ներուժ ունեն ատամնաբուժական բնույթի զբոսաշրջիկներ գրավելու համար։ Փորձագետների կարծիքով, Իրանում ատամնաբուժական ծառայությունների որակը համեմատվում է աշխարհի զարգացած պետությունների հետ։ Այնպես, որ Իրանում որոշ ատամնաբուժական ծառայությունների որակն ավելի բարձր է, բազմաթիվ եվրոպական ու ասիական երկրների համեմատությամբ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Սկանդինավյան պետությունները, Հարավային Կորեան, Մալայզիան և այլն։

Ատամնաբուժությունը Իրանում

Առողջապահական տարբեր ոլորտների, այդ թվում ատամնաբուժական զբոսաշրջիկների գրավման համար կան որոշակի հաստատություններ և ընկերություններ, որոնք իրենց կայքերի միջոցով ներկայացնում են զբոսաշրջիկներին մատուցվող  ծառայությունները։ Այդ ծառայությունները ներառում են կեցավայրի ապահովումը, նպատակային երկրում զբոսաշրջիկի ընդունումը, արհեստավարժ ու վստահելի բժիշկների ներկայացումը և այլն։ Այդ ընկերությունների ծառայությունը երբեմն այնքան ընդգրկուն է, որ ներառում է նաև ատամնաբուժական կենտրոններում հերթագրումը և զեղչեր ստանալը։

Իրանում այդ կենտրոններից է Գիտության ու մշակույթի կայուն զարգացման միջազգային հաստատությունը՝ «medicaltourismusc.ir/en» համացանցային հասցեով։ Այս կենտրոնը առաջարկում է մի շարք անհրաժեշտ ծառայություններ՝ դիմորդի առողջապահական ուղևորությունը դյուրին դարձնելու համար, և ծանոթ լինելով Իրանի օրենսդրությանը, ծրագրում և անհրաժեշտ կոորդինացումներ է կատարում առողջապահական կենտրոնների, կեցավայրի, բուժման տեսակի ու բժիշկների ընտրության հարցերում և նկատի առնելով բարոյական սկզբունքները, ապահով ու վստահելի ուղևորություն է ապահովում առողջապահական բնույթի զբոսաշրջիկի համար։