Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: Այս շաբաթն Իրանում զուգադիպում է Կառավարության մեծարման շաբաթվան: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը կսկսենք հայացք նետելով այդ կապակցությամբ ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ հեղափոխության մեծապատիվ առաջնորդի արտահայտություններին և հատկապես տնտեսության ոլորտում կատարած հանձնարարություններին:
ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մեծարելով կառավարության շաբաթը կարևորեց երկրի պատասխանատուների կողմից ժողովրդի կենցաղային խնդիրների՝ մասնավորապես անգործության խնդրի կարգավորման համար ջանքեր գործադրվելու անհրաժեշտությունը, ասելով.«Իրանը պետք է ազատվի նավթային տնտեսությունից, ինչը, հաշվի առնելով Իրանի հնարավորություններն ու մարդուժը, դա իրագործելի նպատակ է»:
Ժողովրդի խնդիրների կարգավորումը, ջիհադական ոգի ունենալը և կրկնակի ու անհոգնում ջանք գործադրելը, ժողովրդային կապերի հզոր բաժին ունենալը, ժողովրդի ոգու պահպանման ու հզորացման անհրաժեշտությունը և շքեղություններից հրաժարվելը, մեծապատիվ առաջնորդի կատարած հանձնարարություններն էին:
Ցանկացած անկախ երկրի համար թույլ կետեր են համարվում՝ թանկությունը, տնտեսական լճացումը, գործազրկությունը և արտասահմանյան արտադրության պարագաներ սպառելու սովորությունը: Իհարկե թույլ տնտեսության որոշ բաժինները կարող են շրջափակումների ու արտաքին ճնշումների հետևանքները լինել, սակայն նավթից կախվածությունը, ինչն ամեն անգամ նավթի համաշխարհային գնի անկմամբ շոկի է ենթարկում տնտեսությանը լուրջ խնդիր է:
Այդ կետը նկատի առնելով է, որ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր արտահայտություններում անգամներ շեշտը դրեց եկամտի աղբյուրների բարեփոխման և նավթից կախված արտադրությունների վրա հիմնված տնտեսությունից հեռանալու անհրաժեշտության վրա: Նավթը կարելի է վերածել տնտեսության շարժիչ ուժի:
Այս կարևոր նպատակն իրագործելի է նկատի առնելով Իրանում գոյություն ունեցող ուշագրավ հնարավորություններն ու մարդուժը: Ներքին արտադրության հզորացումը, արտասահմանյան գործարքների ընթացքում տեխնոլոգիայի փոխանակումը և տնտեսության կարևորագույն բաժինները գիտելիքահենք դարձնելը այն խնդիրներն են, որոնք բազմիցս ընդգծվել են հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից:
Նա այս կապակցությամբ ընդգծել է. «Նկատի առնելով թշնամությունները, նկատի առնելով կացությունը, նկատի առնելով կարիքները, նկատի առնելով երկարաժամկետ նպատակները, որոնք դրված են մեր դիմաց, պիտի նոր միջավայր ստեղծել: Նոր միջավայրի, համագործակցության միջավայրի, աշխատանքի միջավայրի և ջանադրության միջավայրի ստեղծմանը, որի ընդհանուր նպատակն է երկրի առաջադիմությունն ու ԻԻՀ համակարգի վեհացումը, մասնակից են բոլորը»:
Այլ երկրների հաջողած փորձը վկայում է այն իրականության մասին, որ կառավարությունների կենսունակությունն ու ճկունությունը և տնտեսական ձևաչափը տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերը դիմագրավելու կարևոր նախապայմաններից են: Դիմադրողական տնտեսության բնագավառում այն երկիրն է հաջողվում, որը կարողանում է իր ներածին պոտենցիալներն ու հնարավորությունները առավելագույն օգտագործման ենթարկել այլ տնտեսությունների հետ գործարքներում:
Ամերիկացի հայտնի գրող Ալվին Թաֆլերն այդ նպատակի իրագործման բանալին համարում է գիտությունն ու տեխնոլոգիան: Թաֆլերն իր հայտնի երեք՝ «Ապագայի ցնցում», «Երրորդ ալիք» և «Ուժի փոփոխություն» գրքերում ընդգծում է, որ մեր շրջապատում շտապ փոփոխություններն այնքան էլ պատահական կամ անկարգ չեն, այլ դրանք հետևում են հստակ ձևաչափերի ու ճանաչված գործոնների, որոնք պատճառ են դառնում մենք ռազմավարական կերպով ընդդիմանանք փոփոխություններին և խուսափենք մեր դիմագրաված իրադարձությունների հանդեպ վտանգավոր արձագանքներից:
Իրականության մեջ շատ երկրներ ծրագրավորում կատարելով, հիմնվելով ներքին աղբյուրների վրա և երկարաժամկետ նախագծեր գործադրելով իրենց համար կարևոր դիրք են ապահովել համաշխարհային տնտեսության ոլորտում:
Նման պայմաններում մեծապատիվ առաջնորդը գործադիր պատասխանատուներին հանձնարարել է ծրագիր ունենալ և օգտվել գործունյա ուժերից ու ջանք գործադրել, որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալով տնտեսության գերակայության վրա, իրագործել խոշոր տնտեսության բնագավառում մյուս քաղաքականությունները:
-------------------------------------
Միջուկային արդյունաբերությունն այսօր տնտեսության ու առաջադիմության շարժիչ ուժն է համարվում: Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այդ թեմային:
Արդիական տեխնոլոգիաների շշմեցուցիչ զարգացումը կրկնապատկել է նոր գիտությունների ու տեխնոլոգիայի վերատեսության անհրաժեշտությունը: Այսօր այս բնագավառում տարածաշրջանային ու համաշխարհային մրցակցությունը նոր ուղղության մեջ է դրվել:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին շաբաթ օրն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում նախնական շահագործման կհանձնվեն կայուն իզոտոպների նախագծերն ու նաև Ֆորդոյում հետազոտական կենտրոնները, որոնց վերջնական բացումը տեղի կունենա 2018 թվականի ապրիլին:
Սալեհին ասաց, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ իրականացվում է կայուն իզոտոպների նախագիծը և ընդգծեց. «Պայմանագրերը ստորագրված են և դրանց ստորագրման համար տեխնիկական բանակցություններ են կատարվել և փորձագետները քննել են դրանց բոլոր ծավալները»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն Արաքի ռեակտորի մասին ասաց. «Այս նախագծի վերածրագրավումն ավարտին հասնելով Արաքի ռեակտորը դառնալու է աշխարհի հետազոտական առաջնակարգ ռեկատրոներից մեկը»:
Այս նախագծերը վկայում են, որ Իրանի միջուկային ծրագիրը հզորությամբ առաջ է ընթանում: Այս շրջագծում անցած շաբաթ Թեհրանում գումարվեց Կուանտոմային տեխնոլոգիայի առաջին համաժողովը:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն այդ գիտական համաժողովի ժամանակ, ընդգծեց. «Պիտի օգտվենք ռիսկեր պարունակող լծակներից և երիտասարդության նոր գաղափարների վրա ներդրում պիտի կատարենք»: նա հայացք նետելով կուանտոմային ոլորտի պատմականին և դրա հանդեպ գիտնականների ուշադրությանն, ասաց. «Այլ բնագավառների գիտնականներն ու հետազոտողները կարող են աշխատել հետազոտական այս բնագավառում»: Սալեհին ընդգծեց. «Մարդկային հասարակությունը երրորդ հազարամյակ մուտք գործելով նոր տեխնոլոգիաների հանդեպ առաջադեմ երկրների կողմնորոշումները հիմնական փոփոխություններ են կրել: Այս ուղղությամբ Ատոմային էներգիայի կազմակերպությունն ասպարեզ է իջել և կուանտոմային ոլորտում նոր ծրագիր է ներառել իր օրակարգում և այդ շրջագծում հիմնել է Ֆոտոնիկայի և քվանտային տեխնոլոգիաների հետազոտության կենտրոնը»:
Այսօր զարգացած շատ ընկերություններ նոր տեխնոլոգիաների, հատկապես քվանտային գիտության բնագավառում մեծ ներդրումներ են կատարել: Իրանն էլ այս ուղղությամբ որոշ ծրագրավորումներ է կատարել:
Ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը (INSS) դիմադրողական տնտեսության մասին «Հետշրջափակումային պայմաններում դիմադրողական տնտեսության քաղաքականության շարունակվելը» խորագրի ներքո ներկայացրած զեկույցում նշել է, որ Իրանի դիմադրողական տնտեսության ռազմավարությունը, տնտեսական-ռազմավարական լինելով ոչ միայն կարողացել է մարսել շրջափակումները, այլև մեղմացրել է ժողովրդի և տնտեսության տարբեր բաժինների դիմագրաված բարդությունների ու խնդիրների ծանր հետևանքները:
--------------------------
Իրանը որպես կարևոր մի հարևան կարող է որպես կենսական նշանակություն գործընկեր ներգրավված լինել Աֆղանստանի երկարաժամկետ ծրագրերում:
Մեր այս շաբաթվա հաղորդման էջերը կփակենք այդ մասին կարճ զրույցով:
«Իսթ Վեսթ» ամերիկյան հետազոտական կենտրոնն Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունների մասին վերլուծության մեջ գրել է. «Իրանի կրկին համաշխարհային ասպարեզ վերադառնալն առաջիկա տարիների ընթացքում Աֆղանստանի զարգացման համար աննախընթաց առիթներ կստեղծի և որպես Աֆղանստանի երկարաժամկետ կայունության ու աճի ենթահող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ռազմավարությունը խրախուսելու է իրանցիներին»:
Իրանը լինելով տարածաշրջանային զարգացման ոլորտի անբաժանելի տարրը, և ունենալով 936 կմ երկարությամբ սահման, ինչու չէ նաև Աֆղանստանի հյուսիսային Հարաթ քաղաքի միջոցով առևտրական ճանապարհների և ռեսուրսների զարգացման համար փոխադարձ առիթներ, համարվում է այդ երկրի զարգացման անբաժանելի տարրը: Հնդկաստանի հովանավորությամբ Իրանում Չաբահարի նավահանգստի կառուցումը ծովային կարևոր կետերին հասանելիության ուղղությամբ կարևոր քայլ է համարվում: Նաև երկու երկրի միջև առևտրի հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների կարգավորման համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն: