Իրանական շուկա (43) Առողջապահական զբոսաշրջություն (5)
Բժշկական բնույթի զբոսաշրջության համաշխարհային կարգախոսն է «ծառայություններ ու հնարավորություններ զարգացած երկրների մակարդակով, ծախսեր՝ զարգացող երկրների մակարդակով»։
Ներկայումս պետությունների արդյունաբերականացմամբ մարդկանց մոտ տարբեր հոգեկան ու ֆիզիկական հիվանդությունների առաջացման պատճառով աշխարհում առողջապահական զբոսաշրջությունը համարվում է զբոսաշրջության արդյունաբերության աճող ենթաբաժիններից մեկը։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր արտասահմանցի զբոսաշրջիկի ներգրավման դիմաց հյուրընկալող երկրում ստեղծվում է մեկ աշխատատեղ։ Նշված ցուցանիշը առողջապահական զբոսաշրջության համար լինում է մեկ աշխատատեղ յուրաքանչյուր 4 զբոսաշրջիկի դեպքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, Իրանում առողջապահական ծառայությունների բարձր մակարդակի, բուժման ցածր գների, բժշկության ենթակառուցվածքների ու արհեստավարժ մասնագետների առկայության շնորհիվ այդ երկիրը լավագույն տարբերակներից է առողջապահական բնույթի զբոսաշրջիկների ներգարվման համար։
Շուրջ 60 տարի առաջվանից չորս հազարամյա այս քաղաքը ճանաչվել է որպես Իրանի հարավում բժշկական զբոսաշրջության բևեռը և ամեն տարի հյուրընկալում է հազարավոր հիվանդներ Պարսից Ծոցի ավազանի երկրներից։ Այս քաղաքում տասնյակ մասնագիտացված և նորագույն սարքավորումներով վերազինված հիվանդանոցներ ներկայացնում են լայն շրջանակով բժշկական ծառայություններ արհեստավարժ ու փորձառու բժիշկների միջոցով։ Բժշկական ծառայությունների որակի ու միջազգային ստանդարտների պահպանման առումով, Շիրազ քաղաքի բոլոր պետական ու մասնավոր հիվանդանոցները գտնվում են Շիրազի բժշկական գիտությունների համալսարանի և այդ քաղաքի բժշկական համակարգի կազմակերպության վերահսկողության տակ։ Բժշկական տուրիզմի ծրագրում արտոնագրված ընկերություններն ու այդ քաղաքի հիվանդանոցներին դիմող արտասահմանցի հիվանդների ներկայացուցիչները իրենց օրինական իրավունքներին ծանոթանալու համար կարող են դիմել նշված երկու կազմակերպություններին։ Շիրազի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորի բուժման գծով տեղակալի աշխատակազմին կից «բժշկական տուրիզմի կառավարումը» պատասխանատու է այդ քաղաքում բժշկական տուրիզմի մեխանիզմների զարգացման համար։ Շիրազ քաղաքի հիվանդանոցների ժամանակակից ու վերազինված բժշկական կենտրոններում իրանցի ու ոչ իրանցի հիվանդներին մատուցվող լայնածավալ ծառայություններից են օրգանների փոխպատվաստումը, ինչպիսիք են՝ երիկամի, լյարդի, պանկրեասի, ոսկրածուծի փոխպատվաստումը, ուղեղային անոթների Անգիոպլաստիկան, MRI հետազոտությունը, լյարդի անոթների Անգիոպլաստիկան, տարատեսակ քաղցկեղների բուժմանն ուղղված քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, աշխարհի ժամանակակից ու կատարելագործված մեթոդների ու հարմարությունների կիրառմամբ աչքի տարբեր վիրահատությունները, բազմազան էսթետիկ վիրահատությունները, մաշկի ու մազերի հետ կապված ծառայությունների մատուցումը, նիհարեցման, սրտանոթային գերզարգացած վիրահատությունները, օրթոպեդիկ ծառայությունները, ազդրերի ու ծնկային հոդերի փոխարինումը, տարբեր եղանակներով տղամարդկանց և կանանց շրջանում անպտղության բուժումը և IVF-ի իրականացումը։ Հազվադեպ իրականացվող վիրահատությունների, այդ թվում՝ ուղեղի էլեկտրական խթանման, կոնքերի շրջանում «Սաքրոմ» կոչվող ոսկրային ուռուցքի , նորածինների մոտ «Նապաստակի շրթունք» կոչվող արատի, լյարդի ու երիկամի միաժամանակ փոխպատվաստման և տասնյակ այլ հազվադեպ վիրահատությունների իրականացումը վկայում է Շիրազ քաղաքի մասնագիտական կենտրոններում բժշկական հնարավորությունների և բժիշկների կարողությունների ու պրոֆեսիոնալիզմի մասին։
Քանի որ Շիրազը համարվում է Մերձավոր Արևելքի և հարավային Իրանի բժշկական բևեռը, Շիրազում իրականացվող նախագծերից են 800հա մակերեսով տարածքում տեղացի ամենափորձառու մասնագետներով, աշխարհի ժամանկակից ու գերզարգացած հարմարություններով զինված առողջապահական ավանի կառուցումը։ Շիրազի առողջապահական ավանի նախագիծը ներառում է հիվանդանոցային և ոչ հիվանդանոցային բժշկական տարածքներ, հյուրանոցներ, կեցավայրեր, կլինիկաներ ու բժշկական կենտրոններ, բնակելի վայրեր, լաբորատորային կենտրոններ, տարեցների, ֆիզիկապես հիվանդների ու հաշմանդամների վերկանգնողական կենտրոններ։ Այն այցելուներին ներկայացնում է բարձր որակով առողջապահական ծառայությունների համալիր։

Սրտանոթային հիվանդությունները և դրանց հետ կապված խնդիրներն այսօրվա բժշկական հասարակության հարցերից են համարվում: Հետազոտողների խոսքով, 2015թ. աշխարհում ծուրջ 18 միլիոն մարդ է մահացել սրտանոթային հիվանդությունների պատճառով և այսօր ավելի քան 40 մարդ է տառապում սրտի հետ կապված հիվանդություններով: Առողջապահական համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, մինչև 2020 թ. սրտանոթային հիվանդություններն աշխարհում մահացությունների գլխավոր պատճառն են լինելու:
Չնայած սրտի հետ կապված խնդիրները հիմնականում 40-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ են հայտնվում, սակայն կարող են հանդիպել տարբեր տարիքի մարդկանց մոտ: Չնայած կանանց մոտ նաև տարածվում են, սակայն սրտանոթային հիվանդություններն ավելի շատ նկատվում են տղամարդկանց մոտ:
Քաղաքային կյանքի գործոնները, այդ թվում գիրանալը, այս հիվանդության տարածման պատճառներից են: Այսօր աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ավելորդ քաշ ունի:
Դիաբետը, ծխելը, քիչ շարժվելը, սթրեսը, արյան ճնշումը և ժենետիկական խնդիրները սրտանոթային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից են համարվում: Բերանի խոռոչի վարակները, օդի աղտոտվածությունը, հակաբեղմնավորիչ դեղահատերը, անքնությունը, արյան ճարպի ավելացումը և մի շարք վիրուսային հիվանդությունները նաև հանգեցնում են սրտանոթային խնդիրների:
Սրտանոթային վիրաբուժության ոլորտում Իրանի արձանագրած հաջողությունների շնորհիվ, աշխարհահռչակ բժիշկներն ու վիրաբույժները դրվատել են այդ ոլորտում Իրանի ձեռքբերումները: Աշխարհում իրանցի բժիշկները շատ լավ համբավ ունեն: Գերմանիայում մեծ թվով հիվանդանոցների տնօրեններն իրանցիներ են: ԱՄՆ-ում նույնպես մեծ թվով իրանցի մասնագիտացված բժիշկներ են աշխատում: Այս իրողությունը մեծ գովազդ է Իրանի բժշկական մասնագիտության համար: Իրանը Միջին Արևելքի ամենապահով երկիրն է և սա մեծ առավելություն է առողջապահական զբոսաշրջության տեսակետից: Իրանը շատ լավ դիրք ունի սրտանոթային հիվանդությունների բուժման ու վիրահատության ոլորտում: Իրանի սրտանոթային ուսումնասիրությունների կենտրոնները օգտվելով գենետիկայի, կենսաքիմիայի, բջջային կենսաբանության, դեղագործության, իմունաբանության և այլ գիտությունների մասնագետների մասնագիտացված գիտելիքներից, և ուսումնասիրելով ու գնահատելով հիվանդներին մատուցված ծառայությունները, ցողունային բջիջիներով բուժման և գենետիկայի միջոցով ախտորոշման նոր եղանակներ են ներկայացնում սրտանոթային հիվանդությունների բուժման համար:

Իրանի Մաշհադ քաղաքում նույնպես սրտանոթային հիվանդությունների բուժման կենտրոններ են աշխատում, որոնցից է «Ջավադ Ալ-Աեմե» մասնագիտացված բարեգործական բուժկենտրոնը: Այդ կենտրոնն ունի վիրահատության, էխոսրտագրության, ռադիոլոգիայի, դոպլերային ուլտրաձայնային հետազոտության և հատուկ սարքավորումներով օժտված ինտենսիվ խնամքի, միջուկային բժշկության, դեռահասների հիվանդությունների ախտորոշման և բուժման կենտրոններ և այլ մասնագիտացված բաժանմունքներ: Այդ հիվանդանոցում նաև իրականացվում է անգիոգրաֆիա առանց բաց վիրաբուժության և սրտի անբավարարության բուժում:
Հիվանդանոցն ունենալով միջազգային հիվանդների բաժանմունք կատարելապես պատրաստ է ծառայություններ մատուցել նաև արտասահմանցի հիվանդներին: Հիվանդանոցի կայքի հասցեն է՝ javadalaemehosp.ir:
Մաշհադի մյուս բուժկենտրոններից է նեղ մասնագիտացված Ռազավի հիվանդանոցը, որը Իրանի լավագույն հիվանդանոցներից է համարվում առողջապահական բնույթի զբոսաշրջիկներին ընդունելու առումով: Այս հիվանդանոցում ծառայությունները մատուցվում են պարսկերեն, անգլերեն, արաբերեն, ռուսերեն, թուրքերեն, և այլ լեզուներով: Ռազավի մասնագիտացված հիվանդանոցն հաջողել է ստանալ Կանադայի ACI և Գերմանիայի TEMOS միջազգային վկայագրերը: Միջազգային ստանդարտներին համապատասխան, մատչելի գներով ծառայությունների մատուցումը,այցելուների իրավունքների հարգումը և ֆինանսական աղբյուրների ճիշտ օգտագործումն արասահմանցի զբոսաշրջիկների գրավման գործոններն են հանդիսանում:

Այս հիվանդանոցում ծառայությունները մատուցվում են պարսկերեն, անգլերեն, արաբերեն, ռուսերեն, թուրքերեն, և այլ լեզուներով: Հիվանդանոցի կայքի հասցեն է՝ www.razavihospital.com