Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ՀԳՀԾ-ին ու նրա տնտեսական հատկանիշներին: Նաև մեր հաղորդման ժամանակ թռուցիկ հայացք ենք նետելու Իրանի տնտեսական մի շարք իրադարձություններին և Իրան-Հայաստան համագործակցությունների ընդլայնմանը:
ԱՄՆ-ն լինելով ՀԳՀԾ-ի կողմերից մեկը պարտավորություն ստանձնեց ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի համաձայն չեղարկել Իրանի դեմ շրջափակումները և հրաժարվել ցանկացած պատրվակով Իրանում ներդրումը կամ տնտեսական աշխատանքները խանգարող քայլերից: ՀԳՀԾ-ն այժմ ոտնահարվել է ԱՄՆ-ի կողմից:
Հարց է ծագում, թե ԱՄՆ-ն ոչ-միջուկային հարցեր առաջ քաշելուց և դրանք ՀԳՀԾ-ին կապելուց ի՞նչ նպատակ է հետապնդում:
Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում վճռակամ է: Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթի ժամանակ ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի պատմության ամենավատ ու միակողմանի պայմանագիրն անվանեց: Նա մինչ այսօր անգամներ կրկնել է այն տրամաբանությունը, թե ՀԳՀԾ-ի արդյունքում Իրանը միլիոնավոր դոլար դրամ է ստացել, սակայն ԱՄՆ-ն դրանից ոչինչ չի շահել: Դա ի տես այն բանի, որ Իրանի ստացած միլիոնավոր դոլարներն իրականության մեջ Իրանի սառեցված ակտիվներն են եղել, որոնք կալանքի տակ էին առնվել շրջափակումների պատճառով: Հետևաբար համաձայնություն ձեռք բերվելով և Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ լինելու շուրջ վստահություն գոյանալով, այլևս այդ ակտիվները սառեցված պահելու համար պատճառ գոյություն չուներ:
ՀԳՀԾ-ն համաձայնություն է, որի կետերը մշակված են մանրակրիտ կերպով: Օբաման համոզված էր, որ ՀԳՀԾ-ի ստորագրումը հնարավոր է որ ճանապարհ հարթի Իրանի և արևմուտքի հարաբերությունների կարգավորման համար, սակայն հստակ կերպով հայտարարեց. «Եթե Իրանի ու արևմուտքի հարաբերությունները չընդլայնվեն, այս համաձայնության պահպանումը կենսական նշանակություն կունենա»:
Այդուհանդերձ ՀԳՀԾ-ն վավերացվելուց հետո Սենատը օրենք ընդունեց, որի համաձայն երկրի նախագահը 90 օրը մեկ անգամ համապատասխան փաստաթղթեր ստորագրելով պիտի հաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: Թրամփն սպառնացել է, որ ամեն դեպքում չի հաստատելու ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
Թրամփի սպառնալիքներն արգելել են իրանական կառույցների հետ համատեղ աշխատանքներին ամերիկյան բանկերի մասնակցությունը: Սա վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից հաջողությամբ չի գործադրվում: ԱՄՆ-ն նպատակ ունի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը կանխելով խափանել ՀԳՀԾ-ի գործադրումը: Սակայն չնայած խափանարարություններին ու տարբեր հավակնություններին եվրոպական ընկերությունները, տնտեսական գործակալություններն ու բանկերն այլ ընթացք են որդեգրել և ձգտում են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Այս շրջագծում Իրանի տնտեսական ոլորտի գործարարների և Իտալիայի Միլանի առևտրի պալատի պատվիրակության մասնակցությամբ Թեհրանում կայացավ Թեհրան-Միլան առևտրական համագործակցությունների ընդլայնման համատեղ նիստը:
Միլանի առևտրի պալատի գործադիր տնօրեն Մանիլո Իլլումին այս նիստում ասաց. «Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն իտալական ընկերությունների համար կարևոր է և Իրանը մեծ առիթներ է տրամադրել իտալական ընկերություններին»:
Իրանի և Իտալիայի նախագահների փոխայցելությունների ժամանակ նավթի ու գազի, ավտոարտադրման, լոկոմոտիվների արտադրման, էլեկտրաէներգիայի, պողպատի, զտարանների ու ինքնաթիռների հետ կապված համագործակցության 36 պայմանագիր ու փաստաթուղթ ստորագրվեց:
Այս նիստի հետ միաժամանակ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի 30 հոգանոց պատվիրակությունն այդ պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի գլխավորությամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ ժամանեց:
Մեկ այլ իրադարձության ընթացքում Ավստրիայի «Օբեր Բանկ»-ի հետ ստորագրվեց իրանական 14 բանկերին մեկ միլիարդ եվրոյով ֆինանսավորելու պայմանագիրը:
Այս պայմանագիրն անցած հինգշաբթի Ավստրիայում ստորագրվեց Իրանի Կենտրոնական բանկի արտարժութային հարցերով տեղակալ Սեյեդ Ահմեդ Էրաղչիի և Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմեդ Խազայիի ներկայությամբ:
Այս պայմանագրով ավստրիական բանկերի միջոցով ֆինանսավորվելու են Իրանում օրինական փուլերն անցկացնելուց հետո անհրաժեշտ արտոնություններ ստացած պետական ու մասնավոր բաժինների բարեշինական ու արտադրական նախագծերը: «Օբեր Բանկ»-ը Եվրոպայում տարածաշրջանային բանկ է, որը նաև աշխատում է Ավստրիայի հարևան երկրներում:
Անցած երեքշաբթի օրն էլ Թեհրանում ստորագրվեց Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի պլաստմասսայի միության միջև պետրոքիմիայի բնագավառում համատեղ համագործակցության համաձայնագիրը:
Իրանի պոլիմերի և պետրոքիմիայի հետազոտական կենտրոնի հարկի ներքո հաստատված են 20 գիտահեն ընկերություններ և այս համաձայնագիրն օգնելու է, որպեսզի իրանական և ֆրանսիական գիտահեն ընկերությունները կառուցողական համագործակցություն ունենան:
Ֆրանսիայի պլաստմասսայի և կաուչուկի միության նախագահ Դենի Վիանն այս համաձայնագիրը ստորագրվելուց հետո, ասաց. «Իրանը մեծ պոտենցիալ ունի և ընդունակ է վերածվելու տարածաշրջանի արդյունաբերական բևեռին: Հետևաբար Ֆրանսիայի համար կարևոր է, որ համագործակցի Իրանի հետ»:
Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի պլաստմասսայի միության միջև համատեղ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց «Իրան-Պլաստ» միջազգային 11-րդ ցուցահանդեսին առընթեր:
«Իրան-Պլաստ» միջազգային 11-րդ ցուցահանդեսն իր աշխատանքն սկսել է սեպտեմբերի 24-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 27-ը: Ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի 23 երկրներից 524 արտասահմանյան ընկերություններ:
--------------------------------
Այս շաբաթ Երևանում կայացավ իրանական ապրանքների ու ծառայությունների էքսպո-ցուցահանդեսը: Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին կարճ զրույցով:
Իրանական ապրանքների ու ծառայությունների էքսպո-ցուցահանդեսն ուրբաթ օրն իրանական 50 ընկերությունների ներկայությամբ բացվեց Երևանում:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սաջադին ընդգծելով, որ առևտրական ու տնտեսական տարբեր բնագավառներում Իրանի պոտենցիալներն աշխարհի համար ապացուցվել են, ասաց. «Համատեղ գործարաններ հիմնելով իրանցի ու հայաստանցի արտադրողները կարող են իրենց արդյունաբերական ու առևտրական արտադրանքները համաշխարհային շուկաներ արտահանել»:
Հայաստանում Իրանի դեսպանը առողջապահական զբոսաշրջության, Հալալ սննդամթերքի, ինչպես նաև Իրանի տարածքով անցնող հյուսիս-հարավ միջանցքի ենթակառուցվածքների վերանորոգման հանդեպ ուշադրությունն այն կարևոր ծրագրերից համարեց, որոնց Իրանի հետ առավել լավ կապերի հաստատման և երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման նպատակով ուշադրության կենտրոնում պիտի ունենան Հայաստանի պետայրերը:
Հյուսիս-հարավ միջանցքի գոյությունը, Պարսից ծոցի ափամերձ երկրներին Կասպից ծովին հյուսիսին միացնելը, Հյուսիս-հարավ երկաթգիծը և Մետաքսի ճանապարհի վերականգնումն այն առիթներից են, որոնք կարող են երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնմանը ծառայել:
Իրանում 13000 կմ երկաթգիծը և հյուսիսում ու հարավում առևտրի ազատ գոտիների գոյությունը բացառիկ հնարավորություններ են ստեղծում արտահանողների համար: ԻԻՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի երկաթգծերի տնօրենները վերջերս Ուկրաինայի Օդեսա քաղաքում հնգակողմ նիստ գումարելով համաձայնեցին հարավ-արևմուտք երկաթգծային միջանցքի ստեղծման շուրջ:
ԵԱՏՄ-ի անդամ և Մետաքսի ճանապարհի վրա գտնվող երկրները մշակութային ու պատմական ընդհանրություններ ունեն: Այդ բոլոր երկրների ԵԱՏՄ-ին միանալով անկասկած կարելի է բարելավել տարածաշրջանի տնտեսությունը:
Այս կապակցությամբ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև: Իրանն ու Հայաստանը վերջերս առևտրի ազատ գոտիներում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռամազանալի Սոբհանի Ֆարն այս շաբաթ Թեհրանում Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի հանդիսության ժամանակ ասաց. «Սահմանադրության համաձայն Իրանի գերակայությունը հարևան երկրների հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է և Հայաստանը մեր հարևաններից մեկն է, որի հետ տնտեսական, մշակութային ու հասարակական հարաբերությունների մակարդակի բարձրացումը համարվում է Իրանի գերակայությունը»:
-----------------------------------
Իրանը դեպի արևելք ուղղված իր քաղաքականության շրջագծում էլ ընդլայնվող հարաբերություններ ունի ասիական երկրների հետ:
Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին համոզված է, որ Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ում Իրանի ազդեցիկ ներկայությունն ու այդ կազմակերպության անդամ երկրների կարևոր մի բաժնի ներկայությունը Հարավ-արևելյան Ասիայի միության՝ Ա. Սե. Ան.-ի կազմում, կարող է ընդլայնել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը:
Նա կիրակի օրը Ֆիլիպինների նախագահի հատուկ ներկայացուցիչ և չինական-ֆիլիպինական առևտրական պատվիրակության նախագահ Դենշիայի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ ընդգծելով այս կետն, ասաց. «Ներկա պայմաններում երկու երկրի միջպետական հանձնաժողովի ակտիվացումը կարող է սատարել Իրանի ու Ֆիլիպինների միջև հարաբերությունների ընդլայնմանը»:
Ֆիլիպինների նախագահի հատուկ ներկայացուցիչն ու չինական-ֆիլիպինական առևտրական պատվիրակության նախագահն այս հանդիպման ժամանակ ասաց,որ Իրան կատարած իր ուղևորության նպատակն Իրանից երկար ժամկետով անմշակ նավթի գնումը և Իրանի Հարավային Փարսի տարածքում մեթանոլի գործարանի հիմնումն է: