Հոկտեմբեր 14, 2017 20:21 Asia/Yerevan

Այգեգործական արտադրանքները գյուղատնտեսական արտադրանքների ենթախմբերից են, որոնք մեծ նշանակություն ունեն սննդային արժեքի ու արտահանման առումով։ Այս բնագավառում Իրանի արժեքավոր արտադրանքներից է համարվում խաղողը, որին անդրադառնալու ենք այս հաղորդման ընթացքում։

Այգեգործական արտադրանքները ձեռք են բերվում մշտական մշակաբույսերի մշակմամբ։ Մշտական մշակաբույսեր են այն բույսերը, որոնք հիմնականում ունեն փայտե ցողուն կամ իրան և բերքահավաքից հետո բույսը մասամբ կամ ամբողջությամբ մնում է հողի մեջ և կրկին բերք տալիս հաջորդ տարի։ Գյուղատնտեսական արտադրանքների այս խմբին են պատկանում տարատեսակ ծառերն ու տնկիները, ինչպիսիք են նարնջի, դեղձի, խաղողի, խնձորի, ծիրանի և նռան ծառերը։

Բնակլիմայի և արտադրման պայմանների առումով, այգեգործական արտադրանքները բաժանվում են արևադարձային, մերձարևադարձային,  բարեխառն և ցուրտ գոտիների խմբերի։ Օրինակ՝ պիստակը, թեյը, բանանը, նուռը, թուզը, ձիթապտուղը, ունաբը, արմավը, ինպես նաև ցիտրուսները, այդ թվում մանդարինը, նարինջը, գրեյփֆրուտը, քաղցր և թթու կիտրոնները, մանգոն և կիվին արտադրվում են արևադարձային (տաք և խոնավ) ու մերձարևադարձային (տաք ու կիսա խոնավ կլիմայից մինչև տաք և չորային) գոտիներում։ Բնակլիմայի առումով, բարեխառն, ցուրտ և լեռնային գոտիներում, ինչպիսիք են Իրանի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում  գտնվող ցուրտ լեռնային նահանգներում աճում են արտադրանքներ, ինչպիսիք են խնձորը, տանձը, սերկևիլը, սալորը, ծիրանը, դեղձը, նեկտարինը, բալը, կեռասը, լոլիկը, սև թութը, պնդուկը, ընկույզը, նուշը, փշատը, ծորը և արքայանարինջը։

Իրանի բնակլիմայի յուրահատուկ պայմաններն ու բազմաթիվ միկրոկլիմաների առկայությունը հնարավորություն են ստեղծել Իրանի տարածքի գերակշռող մասում արտադրել ցուրտ, արևադարձային և բարեխառն գոտիներում աճող տարբեր տեսակ այգեգործական արտադրանքներ։ Այլ խոսքով, Իրանում բնակլիմայի բազմազանությունն ու բազմաթիվ միկրոկլիմաների, այդ թվում Իրանի կենտրոնական անապատի մոտակայքում գտնվող տաք և չորային նահանգների լեռնային բարեխառն կլիմայի առկայությունը պատճառ են դարձել, որ Իրանի աշխարհագրական գոտիների մեծ մասում հնարավոր լինի արտադրել այգեգործական արտադրանքների տեսականու լայն շրջանակ։

Իրանի այգեգործական արտադրանքների բազմազանությունը աշխարհում եզակի է։ Այգեգործական արտադրանքների բազմազանության առումով Իրանը զբաղեցնում է աշխարհի երրորդ տեղը։ Աշխարհում գոյություն ունեցող այգեգործական արտադրանքների 25 տեսակներից 15-ը Իրանում արտադրվում են։ Իրանի գյուղատնտեսությունը աշխարհում նշանավոր դիրք է զբաղեցնում մի շարք այգեգործական արտադրանքների, այդ թվում պիստակի, արմավի, թուզի, խնձորի, ձիթապտղի, խաղողի, նռան և կեռասի արտադրման առումով։ Վերջին տասնամյակներում ջերմոցային արտադրանքների էական աճի հետևանքով Իրանում մեծացել է կանաչեղենի ու բանջարեղենի, այդ թվում վարունգի, լոլիկի, սմբուկի, լոբբիի, դդմիկի արտադրությունը և դրանք հայտնվել են երկրի արտահանվող ապրանքների ցուցակում։

Իրանի այգեգործական արտադրանքների մեկ այլ հատկությունն է տարվա տարբեր եղանակներում դրանց արտադրման հնարավորությունը։ Ունենալով 37 միլիոն հեկտար բարեբեր գյուղատնտեսական հողատարածքներ և աշխարհում գոյություն ունեցող բնակլիմայի 13 տեսակներից 11 տեսակը, Իրանը ընդունակ է արտադրել տարբեր տեսակ այգեգործական արտադրանքներ։ Այդ իսկ պատճառով աշխատատեղերի ստեղծման առումով  Իրանի բոլոր նահանգներն էլ մեծ ներուժ ունեն այգեգործության բնագավառում։ Իրանի այգիների ավելի քան 50 տոկոսը գտնվում են Քերման, Ֆարս, Խորասան Ռազավի, արևելյան ու արևմտյան Ատրպատական, Մազենդերան և Ղազվին նահանգներում։

Իրանի այգեգործական արտադրանքները

Իրանում այգեգործական արտադրանքների արտադրության համար նպաստավոր պայմանների առկայությունը, երկրի շրջակայքում սպառողական շուկաների առկայության կողքին, բազմաթիվ արտասահմանցի ներդրողներին շահագրգռել է ներդրումներ կատարել Իրանի այգեգործական արտադրանքների բնագավառում։ Այստեղ կարելի է մատնանշել Իրանի և մի շարք իտալական ընկերությունների համագործակցության կոնսորցիումը։ TEXCO փոխըմբռնման հուշագիրը Իրանի ու մի շարք ընկերությունների միջև 6 կնքված պայմանագիր է պտուղ-բանջարեղենի ցանքի, բերքահավաքի, կարգերի բաժանման ու փաթեթավորման տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ, որը ընդգրկում է Իրանի մի շարք նահանգները, այդ թվում Ֆարս, Խուզստան, Լոռեստան և Քրդստան նահանգները։ Այդ նախագծում նշված նահանգների ընտրության պատճառներից են բնակլիմայի բազմազանությունը, բանջարեղենի, կանաչեղենի ու այգեգործական մրգերի բազմազանությունը, երկրի հարավային նավահագիստներին մոտ լինելը, հաղորդակցության ճանապարհների հասանելիությունը՝ արտադրանքը Իրանի սահմաններից դուրս գտնվող սպառողական շուկաներ, այդ թվում Պարսից Ծոցի ավազանի, Միջին Ասիայի ու եվրոպական երկրներ արագ հասցնելու համար։

Իրանի այգեգործական արտադրանքներից է խաղողը, որը քաղցր, համով և ողկուզային տեսակի պտուղ է և մեծ կարևորություն ունի սննդային ու տնտեսական բարձր արժեքի շնորհիվ։ Այն բարձր արժեք ունի նաև այն բանի համար, որ այն օգտագործվում է տարբեր ձևերով, այդ թվում դրա օգտագործումը թարմ, չորացված և չամչի, խտացված, թթխմորային մթերքի, մուրաբայի, բնահյութի և խաղողի միջուկի յուղի տեսքով, և այս առումով կարևոր դերակատարություն ունի այն արտադրող պետությունների տնտեսությաան մեջ։ Բացի այդ, Խաղողից պատրաստվում են Էթանոլի և անթոզինի պես արտադրանքներ, որոնք կիրառություն ունեն արդյունաբերության ոլորտում։ Իրանում խաղողի ցանքի պատմությունը հասնում է մթա 2000-ական թվականներին։ Ուստի իրանցի ժողովուրդը հնուց ի վեր ծանոթ է եղել խաղողի ցանքի ու մշակման եղանակներին, իսկ այսօր այն տարածված է Իրանի տարբեր մասերում՝ ցուրտ գոտիներից մինչև անապատային և Իրանի հարավային շրջաններում։ Իրանի գյուղատնտեսական հողատարածքներից ավելի քան 300 հազար հեկտարը գտնվում է տարբեր տեսակ խաղողի, այդ թվում՝ Ասգարի, առանց հատիկ, Շահանի, Քիշմիշի, Սահեբի, Ֆախրի, Լալ-Հոսեյնի, Մարաղայի, Յաղութի, Շանի և Շահռուդի տեսակի խաղողի ցանքի տակ։ Իրանի որոշ նահանգները, այդ թվում Խորասան, Ղազվին, արևելյան ու արևմտյան Ատրպատական նահանգները այս մրգի կարևորագույն արտադրողներից են։

Իրանի խաղողի այգիներ

Խաղողը պարունակում է  առողջությանն օգտակար  բազմաթիվ տարրեր: Խաղողը հարուստ է A, C, B վիտամիններով և պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ եւ ֆոսֆոր: Այն ունի շատ կալիում, որն օգնում է փոխհատուցել մարմնի թուլությունը և օգտակար է նյարդաբանական հիվանդությունների դեպքում: Խաղողը մեծ դեր է խաղում մարսողական խանգարումները վերացնելու գործում և  օգտակար է սրտի, թոքի եւ երիկամների առողջության համար:

Խաղողը օգտակար է այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ստամոքսի խագարումները, թոքային տուբերկուլյոզը, երիկամների խնդիրները (երիկամների քարերը) եւ ռեւմատիզմի հետևանքով առաջացած հիվանդությունները: Խաղողը լեղիի արտադրման ավելացման պատճառ է դառնում, խթանում եւ արագացնում է մարսողականությունը եւ նվազեցնում է աղիքներում կատարվող ֆերմենտացիան: Խաղողի մեջ ագտնվող մանրաթելերը կանխում են քաղցկեղի եւ աննորմալ բջիջների աճը: Խաղողկանխում է արյունատար անոթների խցանումը և սրտի ինֆարկտի հավանականությունը և վերացնում է արյան բարձր ճնշման հետևանքով առաջացած սրտանոթային խանգարումները: Խաղողը ցելյուլոզ և հանքային նյութեր պարունակելով,օգտակար է փոկապության դեպքում: Այս միրգն օգտակար է նաև նիհարելու և գիրանալու հարցում: Ասում են, թե առավոտից մինչև կեսօր միայն խաղաղ օգտագործելը նպաստում է նիհարելուն, իսկ ճաշի հետ խաղողի օգտագործումը ստիպում է գիրանալ:

Խաղողը բազում հատկություններով սննդարար միրգ

Չամիչը խաղողի կարևոր արտադրանքներից է, որն ունի տարբեր տեսակներ՝ չորացնելու եղանակի և խաղողի տեսակի հետ կապված: Շուկայում կան չամչի տարբեր տեսակներ, այդ թվում՝ կանաչ, դեղին, արևային  և այլն: Իրանը չամչի երրորդ խոշոր արտահանողն է աշխարհում:

Ղազվին նահանգում է արտադրվում Իրանում արտադրվող չամչի գլխավոր մասը: Այս տարածքում արտադրվող չամչի 80 տոկոսն արտահանվում է: Իրանի որոշ քաղաքներում, այդ թվում Մալայերում և Քաշմարում արտադրվող չամիչը ճանաչված է աշխարհում: Մալայերի չամչի հատկապես գույնն է շատ հայտնի: Ասում են, թե որոշ երկրներ, այդ թվում Հնդկաստանը, Մալայերի բրենդի անունով են իրենց չամիչը գովազդում: Թուրքիան ևս Իրանից ներկրած ընտիր չամիչը իր անունով է ներկայացնում միջազգային շուկաներ: Այսօր Իրանի չամիչը արտահանվում է ոչ միայն հարևան երկրներ՝ ԱՄԷ, Իրաք, Թուրքիա, Պակիստն, Ադրբեջան և Ղազախստան, այլ նաև եվրոպական երկրներ, այդ թվում Լեհաստան, Ուկրաինա, Ռումինիա, Հունգարիա, Ռուսաստան, Գերմանիա, Բրիտանիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Հյուսիսային Աֆրիկայի երկրեր՝ Եգիպտոս, Ալժիր և Մարոկո, ինչպես նաև Կանադա: