Իրանական շուկա (50) Անասնաբուծություն և թռչնաբուծություն 1
Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանում անասնակերի և թռչնաբուծական ֆաբրիկաների արդյունաբերական ոլորտները։
Ներկայումս աշխարհում մարդկանց սննդային կարևորագույն արդյունաբերություններից մեկն է մսամթերքների արդյունաբերությունը։ Աշխարհում օրական շուկա են ներկայացվում մեծ քանակությամբ սննդամթերք, որոնց մեծ մասը կազմում են անասնաբուծական և թռչնաբուծական արտադրանքները։ Մսամթերքների արտադրության շղթայում կարևոր գործոններից է անասունների ու թռչունների կերը։ Տարբեր համայնքներում անասնակերը սպիտակուցների ապահովման շղթայի ռազմավարական կարևորագույն օղակն է։ Անասնակերը իր մեջ ներառում է ֆերմաներում պահվող կենդանիներին անհրաժեշտ սնունդը, այդ թվում՝ խոտը, առվույտը և այգու խոտը՝ անասնական խտանյութի հետ միասին։ Խտանյութը որոշակի քանակությամբ գարու, հացահատիկի թեփի, ճակնդեղի թափոնի, բամբակի սերմացուի խառնուրդ է՝ համալրված վիտամիններով ու հանքային նյութերով։ Անասունների, թռչունների ու ջրակենցաղների կերի միջազգային ֆեդերացիայի գնահատման համաձայն, վերջին 20 տարիների ընթացքում 40 տոկոսով աճել է աշխարհում անասունների, թռչունների ու ջրակենցաղների կերի արդյունաբերական արտադրման միտումը։ 2015թ. աշխարհում արտադրվել է մոտ մեկ միլիարդ տոննա տարբեր տեսակ կեր անասունների, թռչունների ու ջրակենցաղների համար։

Համաշխարհային վիճակագրության համաձայն, 2016թ. աշխարհում ավելի քան 30 հազար արդյունաբերական միավոր զբաղված են եղել անասունների, թռչունների ու ջրակենցաղների կերի արտադրման գործով։ Արտադրության ծավալների մեծացումից բացի, այդ միավոորների դերակատարությունը եղել է նաև առողջ և որակյալ սննդի արտադրումը, ինչպես նաև հասարակության սննդային անվտանգության բարձրացումը։ Անասունների, թռչունների ու ջրակենցաղների կեր արտադրող գործարանների կարևորագույն դերակատարությունը եղել է սննդամթերքի վերամշակումը հացահատիկների (ցորենի, եգիպտացորենի ու գարու), յուղային հատիկների, դարմանի և այլ մթերքների, այդ թվում գյուղատնտեսական ու անասնաբուծական գծով փոխակերպման արդյունաբերությունների թափոնների օգտագործման արդյունավետության բարձրացումը։ Ներկայումս աշխարհում տարեկան արտադրվում և սպառվում է մոտ մեկ միլիարդ տոննա տարբեր տեսակ կեր անասունների, թռչունների ու ջրակենցաղների համար։
Իրանում անասունների, թռչունների ու ջրակենցաղների կերի արդյունաբերությունը մոտ յոթ տասնյակ տարիների պատմություն ունի։ Իրանում անասնակերի արդյունաբերության ծագման պատմությունը սկսվել է Իրանում թռչնաբուծական ֆերմաների ստեղծմամբ։ Ժամանակի ընթացքում այս արդյունաբերության մեջ ներդրումների շնորհիվ ներկայումս Իրանում անասնակերի արդյունաբերությունը 19 միլիոն տոննա արտադրման անվանական թողունակությամբ ի վիճակի է արտադրել հանրապետությանը անհրաժեշտ ավելի քան 50 տեսակի արտադրանք։ Իրանում անասնակերի արդյունաբերության տարեկան ֆինանսական շրջանառությունը կազմում է 11 միլիարդ դոլար և ներքին պահանջարկը բավարարելուց բացի, այս արդյունաբերության արտադրանքը արտահանվում է կենտրոնական Ասիայի երկրներ, Իրաք, ԱՄԷ, Կատար, Թուրքիա և Սիրիա։ Ներկայումս 20 հազար մարդ անմիջականորեն աշխատում են Իրանի տարբեր նահանգներում գործող անասնակերի արտադրման գործարաններում։

Այս բնագավառում մի շարք գիտելիքահենք ընկերություններ գործունեություն են ծավալում այս երկրում արտադրվող անասնակերի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Իրանցի գիտահետազոտողների հաջողություններից են անասունների, թռչունների ու ջրակենցաղների համար վեց պրոբիոտիկ հավելումների նախագծումն ու բանաձևումը։ Պարենի համաշխարհային կազմակերպության (FAO) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WTO) սահմանման համաձայն, պրոբիոտիկները միկրոօրգանիզմներ պարունակող սննդային հավելումներ են, որոնք աղիքներում առկա մանրեների փոխգործակցության բարելավման միջոցով օգտակար ազդեցություն են գործում իրենց հյուրընկալող մարմնի (անասունի, թռչնի և ջրում ապրող կենդանու) վրա։
Իրանում անասնաբուծությունն ու թռչնաբուծությունը ներառում է թռչունների տարբեր տեսակներ, այդ թվում հնդկահավ, բադ, սագ, լոր, կաքավ, փասիան, ջայլամ և հավ։ Իրանի թռչնաբուծական արդյունաբերության արտադրանքներից կարելի է մատնանշել ձուն, միօրյա ճտերը և հավի միսը։ Այս արդյունաբերության նշանակությունը կայանում է նրա տարբեր կողմերի՝ սննդի, եկամտաբերության, աշխատատեղերի ստեղծման և արդյունաբերության այլ ոլորտներում կիրառման նշանակության մեջ։ Սննդի առումով, հավի միսը և հավկիթը աշխարհի մարդկանց ամենատարածված, մատչելի և որակյալ սննդատեսակներից են։ Հաշվի առնելով հավկիթի բարձր սննդային արժեքը, աշխարհում միլիոնավոր մարդիկ օրական այն օգտագործում են տարբեր ձևերով։ Հավկիթն իր մեջ պարունակում է մարմնի աճի համար անհրաժեշտ զգալի քանակությամբ բարձր որակի սպիտակուցներ և ամինաթթուներ։ Այս սննդանյութը երկաթի, ֆոսֆորի, հազվագյուտ տեսակի հանքանյութերի, A, E , K և B խմբի բոլոր վիտամինների հարուստ աղբյուր է։ Վիտամին B պարունակելու առումով, ձկան յուղից հետո հավի ձուն զբաղեցնում է երկրորդ տեղը։ Էներգիայի արտադրման առումով մեկ հավի ձուն արտադրուոմ է մոտ 77 կալ էներգիա։ Կալցիումով հարուստ հավի ձվի կեղևը որպես հանքանյութային հավելում օգտագործվում է անասնակերի ձևով, ինչպես նաև հողը պարարտացնելու համար։ Աշխարհում տարեկան արտադրվում է 70 միլիոն տոննա հավի ձու։ Այս առումով աշխարհում Իրանը զբաղեցնում է 11-րդ տեղը։ Հավի ձվի արտահանման առումով, տարածաշրջաանում Իրանը լավ դիրք է զբաղեցնում և վերջին տարիներին իր արտադրանքն արտահանել է տարածաշրջանի 10 երկրներ։
Թռչնաբուծության բնագավառում Իրանի արտահանումներից կարելի է նշել մեկ օրյա ճտերը։ Ներկայումս երկրում գործում են ավելի քան 500 ճտերի աճեցման ֆերմաներ, որոնք կառավարվում են 300 ընկերությունների կողմից։ Իրանում մսացու մեկօրյա ճտի արտադրության քանակը ամսական կազմում է 100 միլիոն ճուտ, և հաշվի առնելով, որ այն գերաակշռում է երկրի ներքին պահանջարկը, ուստի ավելցուկը արտահանվում է հարևան պետություններ։ Այնպես որ ապրիլից սեպտեմբեր ընկած վեց ամիսների ընթացքում Իրանի Ալբորզ նահանգում արտադրված ավելի քան 38 միլիոն մեկօրյա ճտեր արտահանվել են Պարսից Ծոցի ավազանի երկրներ։
Մերձավոր Արևելքում Իրանը հավի խոշորագույն արտադրողն է։ Նախորդ չորս տասնամյակների ընթացքում մասնավոր հատվածի նկատմամբ ցուցաբերված կառավարության աջակցության շնորհիվ զարգացել են Իրանում թռչնաբուծական ֆաբրիկաները։ Այս արդյունաբերության զարգացմամբ իրանցի ընտանիքներում արմատավորվել է սպիտակուցների օգտագործման մի նոր մոդել և այսօր Իրանում հավի մսի սպառումը մեկ շնչի հաշվով երկու անգամ գերազանցում է դրա համաշխարհային ցուցանիշը։ Հարկ է նշել, որ հավի մսի արտադրման առումով, Իրանը գտնվում է աշխարհի 10 առաջին պետությունների ցուցակում։ Իրանում հավի մսի արտադրման գլխավոր նահանգներն են Մազենդերանը, Խորասանը, Ֆարսը, Սպահանը, Արևելյան Ատրպատականը, Մարքազի (Կենտրոնական) և Թեհրան նահանգները, որտեղ արտադրվում է հանրապետության հավի մսի ծավալների մոտ կեսը։ Իրանում թռչնաբուծական արդյունաբերական ձեռնարկությունները գործունեություն են ծավալում հավի՝ լայն, աջդադ, մայրահավ, մսացու և ձվադրող տեսակների արտադրման բնագավառում։ «Լայն» է կոչվում կենդանիների, այդ թվում հավերի մի բազմություն, որոնք կարող են միմյանց հետ ապրել և իրենց գենետիկական հատկանիշները փոխանցել հաջորդ սերնդին։ «Լայն» հավից ձեռք է բերվում «աջդադ» հավը, ապա մայրահավը և վերջապես մսացու հավը։ Իրանը աշխարհում 8-րդ և Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում միակ պետությունն է, որն արտադրում է «Արիան» կոչվող «լայն» տեսակի հավը։ 1992թ. Իրանի հյուսիսում գտնվող Բաբոլ քաղաքում իր աշխատանքը սկսեց «Արիան» «լայն» հավատեսակի բուծման և ցեղատեսակի բարելավման համալիրը՝ ավելի քան հազար հեկտար մակերեսով տարածքի վրա։ Նշված համալիրը ի զորու է տարեկան արտադրել ավելի քան 2 միլիոն տոննա հավի միս։

Ներկայումս Իրանի թռչնաբուծական արդյունաբերությունում շահույթի մեծացման և կորուստների կրճատման նպատակով այս երկրում մեծացավ փաթեթավորված մթերքի տեսքով հավի բդի ու տոտիկի օգտագործման ծավալները՝ Իրանի ազգային ստանդարտում առկա պահանջների պահպանմամբ։ Կատարված հետազոտությունների համաձայն, հավի բուդը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ, կենսական նշանակությամբ հանքային նյութեր։ Սննդային կիրառությունից բացի, որոշ երկրներում հավի մարմնի այս մասը կիրառություն ունի նաև բժշկական գելերի և կոսմետիկ ու հիգիենիկ պարագաների արտադրման բնագավառում։ Տնտեսական հարցերի կողքին, այս սննդանյութի հատկություններից են ոսկորների ու հոդերի հետ կապված հիվանդությունների, այդ թվում Օստեոպորոզ և ռախիտ հիվանդությունների բուժումը, նեկրոզիսի, հոդերի ու աճառների փտման կանխումն ու վերականգնումը, մաշվող հոդերի ձայնի բուժումն ու կանխումը, ոսկրային կոտրվածքների վերականգնումը, արյան ճնշման իջեցումը և ատամների փչացման կանխումը։ Իրանի թռչնաբուծական արդյունաբերության կողմից արտադրված հավի բդի մեծ մասն արտահանվում է հարավ-արևելյան Ասիայի պետություններ, այդ թվում Վիետնամ, Հոնկոնգ, Թաիլանդ եւ Լաոս։