Դեկտեմբեր 26, 2017 20:03 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հազրաթ Մահդիի գալստյանը վերաբերող նախապատրաստական քայլերին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք, որ թե շիաները և թե սունիները հավատում են Ահեղ դատաստանի օրը խոստացյալ Մահդիի գալստյանը: Այդ կապակցությամբ հղումներ կատարեցինք սունիների որոշ աղբյուրներին ու հայտնի իսլամագետների արտահայտություններին: Շիաների ու սունիների աղբյուրներում հիշատակված անվիճելի փաստերի ու ապացույցների համաձայն այս պահին մարդիկ գտնվում են փրկչի բացակայության շրջանում ու թեև ավելի քան հազար տարի անցնում է Հազրաթ Մահդիի բացակայությունից, սակայն լուսավորված սրտերում հույսի նշույլը միշտ վառ է մնում:

Թեև աշխարհը լցված է բռնությամբ, նեխածությամբ ու մեղքով, սակայն փրկչի գալուստը որոշ նախապատրաստական քայլերի կարիք ունի: Պիտի մարդիկ թրծվեն բարդություններում ու դժվարություններում, որպեսզի մտային հասունացման հասնեն ու անհրաժեշտ նախապատրաստությունը ձեռք բերեն ընդունելու համար համաշխարհային արդարությունը:

 

Աշխարհում չարագործության ու անարդարության տարածմանը զուգահեռ անհրաժեշտ է, որ արժանավոր անձինք դաստիարակվեն, որպեսզի իր արդարատենչական նպատակների իրագործման ճամփին օգնեն աշխարհի փրկչին: Հետևաբար բացակայության շրջանում նրան սպասողները հայտնության ժամանակաշրջանի համար անհրաժեշտ արժանավորություններով անձանց դաստիարակելու ծանր պարտականություն են կրում:

Սպասող անձի առաջին պարտականությունն այն է, որ բացակա էմամի մասին տեղեկություններ ձեռք բերի ու նրան լավ ճանաչի: Այս ճանաչողությունն այնքան կարևոր է, որ նաև դրա մասին թե շիաները և թե սունիները իսլամի մարգարեից վկայություններ են կատարել, որտեղ նա ասում է. «Նա ով մեռնելիս ճանաչած չլինի իր ժամանակի էմամին, խավարամտության մեջ մահացած կլինի»:

Սպասողների պարտականություններից մեկն էլ անվայել հատկանիշներից մաքրվելը և վեհ բարոյականությամբ ու բարի արարքներով զարդարվելն է: Էմամ Սադեղն ասում է. «Նա ով ցանկանում է խոստացյալ Մահդիի աջակիցներից լինել, պիտի սպասի ու այդ միջոցին պահեցողությամբ ու բարի արարքներով զբաղվի: Ու եթե այդ ընթացքում մահանա...նրա պարգևը համազոր կլինի նրան, ով տեսած կլինի փրկչին: Ուրեմն աշխատեք ու սպասեք»:

Թեև փրկիչն անհայտ է աշխարհի մարդկանց տեսողությունից, սակայն մարդիկ վայելում են նրա գոյության բարիքները: Բացակայության շրջանում Էմամ Մահդիի գոյության լույսից օգտվելը նմանում է ամպի տակ թաքնված արեգակի լույսը վայելելուն: Արեգակի կենսատու շողերը միայն այն պահով չեն սահմանափակվում, երբ նա ուղղակի լուսավորում է գոյության աշխարհն ու բնությունը, այլ ջերմության արտադրությունը, բույսերի աճը և շարժման ու կյանքի համար անհրաժեշտ էներգիայի արտադրությունը տեղի  են ունենում  նույնիսկ այն պահին, երբ արեգակի թաքնված է ամպի հետևում: Նույնպես էլ Էմամ Մահդիի գոյությունը երբ նա թաքուն է մնում բացակայության ամպի հետևում անհամար բարիքների ու շնորհների աղբյուր է: Դրանցից մեկը սրտերում հույսի նշույլը վառ պահելը և մարդկանց ինքնակերտման ու համաշխարհային ընդվզման համար պատրաստվելու ուղղությամբ հրահրումն է:

Սորբոնի համալսարանի փիլիսոփայության նախկին դասախոս և ֆրանսիացի արևելագետ պրոֆ. Հենրի Քորբինը մի վերլուծության մեջ ասում է. «Իմ համոզմամբ իսլամը միակ կրոնն է, որ հավիտենապես կենդանի է պահում Աստծո և արարածների միջև կապը և առաջնորդությունը հարատևորեն շարունակում է: Հրեականությունը մարգարեությունը, որ Աստծո և մարդկային աշխարհի միջև իրական կապ է համարվում ամփոփում է Մովսես մարգարեով: Քրիստոնեությունն էլ կանգ է առնում Հիսուս Քրիստոսի մեջ: Իսլամում ու հատկապես շիաների մոտ թեև մարգարեությունն ավարտվում է Հազրաթ Մոհամմեդով և արարչի ու արարածի միջև հայտնության հարաբերությունը խզվում է, սակայն վելայաթը կամ առաջնորդությունը մեկնաբանում է Հազրաթ Մոհամմեդի մարգարեությունը շարունակվելով: Այս շարունակականությունը նույն այն առաջնորդությունն է, որ նրանից հետո առհավետ կենդանի է մնում: Այսպիսով իսլամում հոգևոր ապրումները հնարավոր է շարունակել...Ես բացակա Էմամի գաղափարն իմ արևմտյան հոգեկանով նոր ու յուրովի եմ մեկնաբանում: Իմ համոզմամբ դա ներկայացնում է ճշմարտության հավերժական ու անհատնում աղբյուր, որը կապի մեջ է մարդկության հոգևոր կյանքի հետ»:

Հենրի Քորբին

 

Փրկչի գալստյան սպասումը բնավ այն իմաստով չէ, որ մինչև նրա հայտնվելը բոլորը ձեռքերը ծալած պիտի մեկուսանան կամ իրավիճակի բարեկարգման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեն: Խոստացյալ փրկչի սպասումը բացակայության շրջանում բարդությունների դիմակայման պատճառ է դառնում: Սպասումը շարժում է ստեղծում ու ուժ է պարգևում և մարդկանց տիրակալ ու գաղութարար ուժերին դիմադրելու ուժ է փոխանցում:

Իսլամական մշակույթի մեջ փրկչի գալստյան սպասումն իրականության մեջ բողոք է ուղղված չարագործությամբ լցված աշխարհում տիրող անարդար հարաբերություններին և իրավիճակի բարեփոխման պահանջ է: Փրկչի գալստյան սպասումը ժողովրդին կոչ է անում փոփոխություն մտցնել ներկա ցավալի ու աղետալի վիճակում և լուսավոր ապագա է խոստանում: Սպասման բարիքների պատճառով էլ դա իսլամում արժեքավոր պաշտամունք է համարվում, այնպես որ մարգարեն ասում է. «Ամենավեհագույն արարքը գալստյան համար սպասումն է»:

«Ամենավեհագույն արարքը գալստյան համար սպասումն է»

 

Լուսածագի սպասումը մարդկանց կենսունակություն ու մշտապես պատրաստ լինելու զգացմունք է փոխանցում: Էմամների ուսուցումների համար սպասող անձը պիտի պատրաստ լինի և իր կյանքն այնպես կարգավորի, որ ցանկացած պահի երբ Աստված ավետի փրկչի գալուստը, պատրաստվածությամբ նրան ընդառաջ գնա:

Հազրաթ Մահդիին սպասողները գիտական, մշակութային, բարոյական, քաղաքական և նույնիսկ ռազմական տեսակետից անհրաժեշտ պատրաստվածություն պիտի ունենան:

Փրկչի հայտնվելը գարնան գալստյան նման է: Գարունը ծաղկելու և ծլարձակելու եղանակ է պայմանով, որ նախապես սրտերի հողում սերմ ցանված լինի: Երբ գարուն լինի, առանց սերմ հողից որևէ բան չի ծլի ու պտուղ չի տա Խոստացյալ փրկչի հայտնվելու ժամանակ էլ նրանք են վայելելու նրա բարիքները, ովքեր ավելի վաղ նախապատրաստված լինեն այդ մեծ իրադարձության համար:

Բացակայության շրջանում բարու և չարի մեջ բազմաթիվ հակամարտություններ են տեղի ունենալու: Այդուհանդերձ մարդկային հասարակությունը դեպի առաջ է շարժվում ու բարին հաղթելու է այդ ասպարեզում: Մեծ մտավորական նահատակ Մոթահարին «Մահդիի ընդվզումն ու հեղափոխությունը» գրքում գրում է. «Պատմության մեջ հակասությունների միջև հակամարտություն է նկատվում: Այլ խոսքով պատմության ընթացքում մարդկային զարգացող խմբերի և մարդկային ոչնչացող խմբերի միջև մշտական դիրքավորում ու առճակատում գոյություն ունի, որի արդյունքում հեղափոխական մի շարժում ավարտվելու է զարգացող ուժերի օգտին: Գալստյան սպասումն այս շրջագծում է, որ իմաստ է ստանում և կառուցողական ու առաջնորդող դերակատարություն է ստանձնում»:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հազրաթ Մահդին մարգարեների շարժման շարունակողն ու մի խոսքով Երկրի վրա Աստծո ապացույցն է: Նա մարդկանց դեպի ուղիղ ճանապարհ առաջնորդող պատճառն ու ուղեցույցը և բարին չարից տարբերելու չափանիշն է:

Իսլամ ժողովուրդն այսօր կանգնած է պատմության ճակատագրական կետում: Այդ պատճառով Հազրաթ Մահդիին սպասողների ուսերին ծանր պարտականություն է դրված: Այս խմբի գլխավոր առաքելություններից մեկը փրկչի գալստյան նախապատրաստումն է, որի անհրաժեշտություններից է անհատի և հասարակության բարեփոխումը: Անկասկած սպասողների հավատքը պիտի այն աստիճան հասունանա, որ նրանք կասկածի չմատնվեն և զերծ մնան Ահեղ դատաստանի օրվա սադրանքներից ու խռովություններից:

 

Հազրաթ Մահդիի գալստյանը սպասողները պիտի զգույշ լինեն, որ շրջապատի նեխածություններից: Երբ նեխածությունը համատարած է դառնում ու հասարակության մեծամասնությանն ապականում է, հաճախ ճշտապահ ու մաքուր անձինք հիասթափվում են ու կորցնում են իրավիճակի բարեփոխման հանդեպ իրենց հույսը: Հնարավոր է, որ ոմանք շրջապատին համակերպվելով իրենք էլ նեխածության մեջ մխրճվեն: Սակայն այն ինչը, որ նրանց հույսի ու կենսունակության ոգի է փոխանցում ու նրանց դիմադրության ու ինքնազսպվածության է մղում, փրկչի հայտնվելու և չարի դեմ բարու վերջնական հաղթանակի հանդեպ հույսն է:

Հետևաբար սպասող անձն ամենածանր պայմաններում չպիտի իր հույսը կորցնի և պիտի պահպանի Աստծո և բարու հաղթանակի հանդեպ հավատքը:

Անկասկած երբ մարդ այն գիտակցության է հասնում, որ գոյության աշխարհի համակարգի պտույտը դեպի արդարություն է առաջնորդում, գոտեպնդված կերպով բարու ճամփով քայլ կվերցնի: Քանի որ գիտակցում է, որ արդարության ծառը խնամքի և ախտերի դեմ պայքարի կարիք ունի: Այս կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է. «Մարդկության պատմության դեպ փրկություն ու խաղաղություն շարժվելու սպասումը, աշխարհի ժողովուրդների ու մարդկանց համար հուսատու կետ է: Մենք սպասում ենք: Այսինքն հույս ունենք, որ ջանք գործադրելով ու պայքարելով, չարագործների ու բռնակալների անարդարությամբ լցված այս աշխարհը մեր անհոգնում ջանքերի ու աշխատանքի շնորհիվ մի օր կվերածվի այնպիսի աշխարհի, որտեղ հարգված կլինեն մարդկայնությունն ու մարդկային արժեքները և մարդկանց իրավունքների դեմ ոտնձգողներն իրենց նպատակների իրագործման առիթ չեն գտնի»:

Ներկայումս աշխարհն սպասում է այն օրվան, երբ աստվածային վերջին պատգամաբեր Մոհամմեդի սերնդից մի առաջնորդ, կհայտնվի բացակայության քողի հետևից: Նա՝ ով իր եզակի հնարամտությամբ կմարի պատերազմների ու խռովության բոցերը և խաղաղության, արդարության ու համակեցության դրոշը կպարզի ամբողջ աշխարհում:

Վկայությունների համաձայն, այդ պահին Մահդիի անունը կհոլովվի ամենուր, բոլորը նրան կսիրեն ու մարդիկ նրանից բացի ուրիշին չեն հիշի: