Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանի գումարմանը, ԻԻՀ ԱԳ նախարարի Բալկանյան տարածաշրջան ու Եվրոպայի արևելք կատարած ուղևորությանը և Իրանի ու Աֆղանստանի միջև վերջին պայմանավորվածություններին:
Այս շաբաթ Երևանում գումարվեց Թեհրանի ու Երևանի տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում ընդգծվեց երկու երկրի միջև ձեռք բերված տնտեսական պայմանավորվածությունների իրականացման համար համատեղ կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը: Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ նստաշրջանին:
Իրանի ու Հայաստանի պաշտոնատարներն ասում են, որ երկու երկու երկրները քաղաքական ու տնտեսական լավ հարաբերություններ ունեն: Վիճակագրական տվյալների համաձայն 2017 թվականին Թեհրանի ու Երևանի միջև առևտրաշրջանառությունը 263 միլիոն 500 հազար դոլար է եղել, որը 2016 թվականի համեմատությամբ շուրջ 10,3 տոկոս աճ է արձանագրել:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի խորհրդականը վստահություն հայտնեց, որ երկու երկրի միջկառավարական 15-րդ նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում ներառվելու են այնպիսի կետեր, որոնք խոր ու երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ազդեցիկ կարող են լինել: Արա Սիմոնյանն այս նիստում հայտարարեց. «2018 թվականին երկու երկրի միջև պայմանավորվածությունների գործադրման ուղղությամբ Երևանն ի գործ է դնելու իր ամբողջ ջանքը»:
ԻԻՀ-ի էներգետիկայի նախարարության ջրի ու էլեկտրաէներգիայի արդյունաբերության արտահանման ու աջակցության ընդլայնման կենտրոնի նախագահ Համիդռեզա Թաշայոին համոզված է, որ Իրանի ու Հայաստանի միջև պայմանավորվածությունների իրագործման համար հզոր գործընթաց պիտի ստեղծել: Նա առաջարկեց պայմանավորվածությունների գործադրման ներկա ընթացքին թափ հաղորդելու համար հայ և իրանցի պաշտոնատարների համանախագահությամբ աշխատանքային հինգ կոմիտե ձևավորել:
Այս շրջագծում Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց Իրանի ու Հայաստանի միջև առկա հարցերի ու խնդիրների քննարկման համար ԻԻՀ դեսպանատան, իրանցի առևտրականների միության, ՀՀ մաքսային ծառայության և առևտրի պալատների ներկայացուցիչներից բաղկացած կոմիտե ստեղծել:
Կողմերին հետաքրքրող բնագավառներից մեկը տուրիզմի ոլորտում հնարավորությունների շահագործումն է:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն անցած շաբաթ Սպահան նահանգի միջազգային ցուցահանդեսների ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իրանցի գործարարների Հայաստան կատարվող հաճախակի ուղևորություններին, ընդգծեց. «Հայաստանը կարող է առևտրական պատվիրակությունների Սպահանի ցուցահանդեսին մասնակցելու համար հող նախապատրաստել»:
Նկատի առնելով իրանական նոր տարվա՝ Նովռուզի մոտալուտ արձակուրդներն ու այդ ընթացքում մեծ թվով իրանցիների այցը Հայաստան, երկու երկրների պաշտոնատարները փորձում են հնարավորությունների օգտագործման համար լավագույն պայմանները ստեղծել: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը խոստացել է իրանցի զբոսաշրջիկների համար առավել հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ կատարել լավագույնը:
---------------------
Իրանն ու Սերբիան էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ու տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության բազմազան հնարավորություններ ունեն: Այս հնարավորություններն ԻԻՀ ԱԳ նախարարի Բալկանյան տարածաշրջան ու Եվրոպայի արևելք կատարած ուղևորության առաջին փուլում երկու երկրի առևտրականների ու գործարարների ներկայությամբ քննարկվեց Բելգրադում գումարված մասնավոր բաժինների տնտեսական ֆորումի նիստում:
Բալկաններն աշխարհագրական տարածք է, որ թերակղզու նման գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում: Այս տարածաշրջանը շուրջ 700քկմ տարածությամբ և ավելի քան 60 միլիոն բնակչությամբ իր մեջ ներառում է երկրներ, որոնցից որոշներն անդամակցում են ԵՄ-ին, իսկ մյուսները համարվում են այդ միության անմիջական հարևանները: Բալկանյան տարածաշրջանի գլխավոր երկրներից են Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Խորվատիան, Սլովենիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան և Մոլդովան:
Նկատի առնելով իր ռազմավարական ու տարածաշրջանային դիրքն Իրանը Եվրոպայի արևելքի ու մասնավորապես Սերբիայի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման համար քաղաքական ու տնտեսական կարևոր պոտենցիալներ ունի:
Այս այցի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում տնտեսական, գյուղատնտեսական ու արդյունաբերական բնագավառներում համագործակցությունները և նախատեսվում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմամբ մոտ ապագայում նոր թափ կհաղորդվի երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ընթացքին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Որպես Սերբիայի նախագահ հայտարարում եմ, որ պատրաստ ենք Իրանի հետ համագործակցության և բոլոր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման համար և այդ կապակցությամբ որևէ սահմանափակություն գոյություն չունի»:
----------------------
Այս շաբաթ Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահարում գումարվեց Իրանի ու Աֆղանստանի ճանապարհային միջազգային բեռնափոխադրման բնագավառում համագործակցությունների 6-րդ նստաշրջանը:
Այս նստաշրջանին զուգահեռ երկու երկրի միջև տարանցիկ բեռնավտոների վարորդների համար տեսգրային դյուրությունների ստեղծման նպատակով փոխհուշագիր ստորագրվեց Աֆղանստանի հետ և որոշվեց մաքսատուրքերի մի բաժնի կրճատմամբ պակսեցնել երկու երկրների միջև բեռնափոխադրման հետ կապված ծախսերը:
Իրանի ճանապարհների պահպանության և ճանապարհային բեռնափոխադրման կազմակերպության տնօրեն Դավուդ Քեշավարզիանն այս կապակցությամբ տեղեկացրեց Իրանի ու Աֆղանստանի միջև ճանապարհային բեռնափոխադրման բնագավառում համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքների քննարկման համար աշխատանքային խումբ ձևավորվելու մասին և հավելեց. «Այս աշխատանքային խումբը փորձագիտական նիստեր գումարելով երկու երկրների մայրաքաղաքներում քննարկելու է ճանապարհային բեռնափոխադրման հետ կապված բարդություններն ու հարցերը, որպեսզի երկու երկրների միջև բեռների տարանցման բնագավառում որևէ խնդիր գոյություն չունենա»:
Աֆղանստանի տրանսպորտի նախարարի քաղաքականությունների և ծրագրերի մշակման հարցերով տեղակալ Ջառալլահ Մանսուրին Իրանի հետ փոխհուշագրի ստորագրումից հետ ընդգծեց. «Իրանը համարվում է Աֆղանստանի մեծ հարևանը և այս տարածաշրջանում երկու զարգացած երկրների գոյությունը մեծ նշանակություն ունի Թեհրանի ու Կաբոլի համար: Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները ցանկանում են օգտվել Օման ծովում գտնվող Չաբահարի նավահանգստի հնարավորություններից: Այս նավահանգստի միջոցով Աֆղանստանն ու Հնդկաստանը կարող են տարանցել միմյանց բեռները»:
Այս շրջագծում այս շաբաթ Հնդկաստանից Աֆղանստան տարանցվող ցորենի բեռով հինգերորդ նավը խարիսխ նետեց Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստում:
Հնդկական այդ բեռնվածքը Չաբահար նավահանգիստ է փոխադրվել ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած վերջին ուղևորությունից հետո, Հնդկաստան-Իրան-Աֆղանստան եռակողմ համաձայնագրի շրջանակներում:
Չաբահար նավահանգիստը բեռների տարանցման նպատակով օգտագործելու մասին Աֆղանստանի, Իրանի ու Հնդկաստանի եռակողմ համաձայնագիրը 2016 թվականի մայիսի 23-ին ստորագրվեց Թեհրանում՝ Իրանի ու Աֆղանստանի նախագահների և Հնդկաստանի վարչապետի ներկայությամբ:
Ծովային բաժիններին ու ազատ ջրերին հասանելիություն ունենալու և աշխարհի առևտրական քառուղու վրա գտնվելու պատճառով Իրանը յուրահատուկ կարևորություն է ներկայացնում: Մաքրանի ափերն ու մասնավորապես Չաբահարի նավահանգիստն այս բնագավառում ներդրման մեծ հնարավորություններ ունեն, իսկ հյուսիս-հարավ միջանցքը խթանում է տարածաշրջանի երկրների միջև կապերի ընդլայնումը:
Ներկայումս Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միջոցով միացել է Կենտրոնական Ասիայի ռազմավարական նշանակությամբ տարածաշրջանին ու Աֆղանստանին:
Միջազգային հարցերի փորձագետ և վերլուծաբան Նոզար Շաֆիին ասում է.«Գեոէկոնոմիկայի բնագավառում իր տնտեսության անիվները պտտեցնելու համար Հնդկաստանը էներգակիրների կարիք ունի: Իր արտադրությունների արտահանման էլ Հնդկաստանը կարիք ունի հյուսիս-հարավ միջանցքին: Միևնույն ժամանակ Հնդկաստանը ցանկանում է իր արտադրանքները վաճառել Իրանի շուկայում»:
Մաքրանի ափերն ու Չաբահարը գտնվում են անվտանգության բարձր մակարդակում և ԻԻՀ բանակի ծովուժի, պաշտպանության նախարարության և մյուս ուժերի ջանքերով Մաքրանի ափերում անվտանգության հետ կապված որևէ բարդություն գոյություն չունի:
Իրանի պաշտպանության նախարար զորավար Ամիր Հաթամին կիրակի օրը Մաքրանի ափերում ներդրման առիթների ու կայուն զարգացման հնարավորությունների ներկայացման միջազգային երկրորդ համաժողովին առընթեր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Նկատի առնելով ներկա անվտանգությունն իրանցի ու արտասահմանցի ներդրողներ հեշտությամբ կարող են ներդրում կատարել Մաքրանի ափերում»: