Մայիս 06, 2018 18:34 Asia/Yerevan
  • Եվրոպայի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք շաբաթվա գլխավոր իրադարձություններին որոնք են՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Գերմանիայի կրած խոշոր վնասը, Իտալիայի տնտեսական վատ վիճակի մասին զգուշացումը, Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումը, Ռուսաստանից 430 միլիարդ դոլարի անօրինական արտահոսքը, Ռուսաստանի հանդեպ կտրուկ լինելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պահանջը, Արաբիային ու Էմիրություններին զենքի վաճառքը դադարեցնելու ուղղությամբ Գերմանիայի Ձախակողմյան կուսակցության ջանքերը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա Ռուսաստանի դրած շեշտը և նկատի առնելով Եվրոպայի դիրքորոշումները ՀԳՀԾ-ն վտանգվելու կապակցությամբ զգուշացումը, միգրացիոն հարցերի պատճառով Բրիտանիայի ՆԳ նախարարի հրաժարականը, առևտրային միակողմանի նախաձեռնություններից հրաժարվելու համար ԱՄՆ-ին տրված ԵՄ-ի զգուշացումը, Գերմանիայի բանակի բյուջեի մեծացման համար այդ երկրի պաշտպանության նախարարի պահանջը, Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան խմբերի աշխատանքի ծավալման և նրանց անդամների քանակի հավելման կապակցությամբ զգուշացումները, Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Նեթանյահուի քարոզչական նոր շոուի հանդեպ Պուտինի ու Մոգերինիի խիստ հակազդեցությունը, Ուկրաինայի բանակի համար հակատանկ հրթիռներ առաքելով Ուկրաինայի արևելքում լարվածության սրման ուղղությամբ ԱՄՆ-ի վերցրած նոր քայլը, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առևտրային պատերազմի վտանգի կապակցությամբ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի զգուշացումը, մաքսատուրքերից ազատման ժամկետը երկարացնելով ԵՄ-ի դիմաց Թրամփի նահանջը, պաղեստինցիների դեմ Իսրայելի անմարդկային քայլերին ուղղված ԵՄ-ի քննադատությունը, Ռուսաստանից Թուրքիա գազատար ծովային խողովակագծի կառուցման ավարտվելը, Ֆրանսիայում աշխատավորության օրվա առիթով բրտության հանգած ցույցերը, Մակրոնի դեմ բողոքի երթի կազմակերպման հետ Ֆրանսիայի կառավարության հակառակությունը, 2017 թվականի ընթացքում Ռուսաստանի ռազմական ծախսերի կրճատումը, 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի բանակի կողմից սպառազինության գնման համար 25 միլիարդ դոլար հատկացում կատարվելու մասին հայտարարությունը, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի նոր պատժամիջոցները, 2018 թվականի առաջին եռամսյակում Եվրոգոտում տնտեսական աճի կրճատումը, Էմմանուել Մակրոնի Ավստրալիա կատարած այցը և Չինաստանի դիմաց Ֆրանսիայի, Հնդկաստանի ու Ավստրալիայի ռազմավարական կոալիցիայի ստեղծման պահանջը, «Ֆեյսբուք»-ի հետ կապված սկանդալից հետո «Քեմբրիջ Անալաթիքա» ընկերության փակվելը, Իսպանիայի Բասկոնիայի անջատական զինված խմբի՝ ԷԹԱ-ի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը, Իսպանիայի կառավարության ընդգծումն այն մասին, որ ԷԹԱ-ի քայլերին վերահասություն է տրվելու, Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի ճգնաժամային կետերում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավանական բախման կապակցությամբ Մոսկվայի զգուշացումը, երկրում դատական բարեփոխումներ անցկացնելու հետ Ռումինիայի նախագահի հակառակությունը, ՀԳՀԾ-ն պահպանելու կապակցությամբ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի կոչը, ԵՄ-ի առաջարկած բյուջեին Լեհաստանի հակազդեցությունը, Վենեսուելայի ներքին հարցերին Եվրախորհրդարանի միջամտությունը, Բրիտանիայի կառավարության խոսնակի ընդգծումն այն մասին, որ Լոնդոնը պաշտպանում է ՀԳՀԾ-ն, Լեհաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու կապակցությամբ այդ երկրի նախագահի պահանջը և Բրիտանիայում քաղխորհուրդների ընտրությունների կազմակերպումը:

---------------------------------

«Ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան բողոքի գործողությունները Ռուսաստանի վրա»․ - այս հարցի պատասխանն են փորձում գտնել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները շաբաթ օրը  հրապարակված հոդվածում: Թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-------------------------------

Հաղորդման այս բաժնում հանգամանորեն կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական զարգացումներին: Իսպանիայի Բասկոնիայի անջատական զինված խումբ՝ ԷԹԱ-ն պաշտոնապես հայտարարեց իր լուծարման մասին: ԷԹԱ անունով հայտնի Բասկոնիայի անջատական խումբը հինգշաբթի օրը 60 տարի տևած զինված պայքարից հետո մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց իր լուծարման մասին: Իսպանիայի ԶԼՄ-ներին և այդ երկրի քաղաքական ու հասարակական կազմակերպություններին տրամադրված այդ խմբի հաղորդագրության մեջ ասված է, որ ԷԹԱ-ն լիովին լուծարված է հայտարարում իր բոլոր կառույցները և վերջ է տալիս նաև իր քաղաքական գործունեությանը: ԷԹԱ-ն 2011 թվականից առկախել էր իր ահաբեկչական ու բրտալի ակտերը: ԷԹԱ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է. «Սա 2011 թվականին զինված պայքարի դադարեցման համար ընդունված որոշման տրամաբանական արդյունքն է և ընդունվել է նպատակ ունենալով խաղաղության ու ազատության իրագործման գործընթացը հետապնդել այլ ուղղությամբ»: ԷԹԱ-ի լուծարմամբ իր աշխատանքն ավարտեց Եվրոպայում աշխատող ահաբեկչական զինված վերջին խումբը: Թեև Բասկոնիայի բնակիչները ողջունել են այդ քայլը, սակայն այդ տարածքի անջատման ու անկախության հարցը նույնությամբ արծարծված է մնում: 1959 թվականին՝ Ֆրանկոյի բռնապետական իշխանության շրջանում, ԷԹԱ-ի հիմնադրումով սկսվեց այս խմբի զինված պայքարը, որի հետևանքով տուժեցին բազմաթիվ իսպանացի քաղաքացիներ: 60 տարի տևած բախումների և ԷԹԱ խմբի միջոցով իրականացված հարձակումների հետևանքով 827 մարդ զոհվել և հազարավոր ուրիշներ վիրավորվել են: Բասկոնիայի անջատականները պահանջում են Իսպանիայի հյուսիսից և Ֆրանսիայի հարավից այդ տարածքի անջատումն ու Բասկոնիա անկախ պետության հիմնադրումը: Թեև Բասկոնիայի բոլոր քաղաքացիները ողջունել են ԷԹԱ-ի այս որոշումը, սակայն այն մտահոգությունը գոյություն ունի, որ այս խմբի բոլոր անդամներն իրենց զենքերը չհանձնեն: Բացի այդ այս խմբի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակումների կապակցությամբ հարուցված գործերն ու նաև հարձակումների զոհերին հատուցում կատարելու հարցն մարտահրավերներից են, որոնց համար դեռ որևէ լուծում չի առաջարկվել: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ավելի վաղ հայտարարել էր, որ նույնիսկ այդ կազմակերպությունը չի հանգեցնելու նրա անդամների անձեռնմխելիությանը և նրանք պիտի պատասխան տան իրենց գործած ոճիրների համար: Իսպանիան Եվրոպայի հարավում ԵՄ-ի կարևոր անդամներից է և երկար ժամանակ է ինչ դիմագրավում է իր որոշ տարածքների այդ թվում Կատալոնիայի, Բասկոնիայի ու Վալենսիայի անջատման ձգտումները: Կատալոնիան անկախատենչությունը հետապնդում է քաղաքական ճանապարհներով, մինչդեռ Բասկոնիան անցած 60 տարիների ընթացքում փորձել է զինված պայքարի միջոցով անկախության հասնել:

-----------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված  իրադարձություններին: Այս շրջագծում կարելի է առանձնացնել Գերմանիայի բանակի բյուջեն մեծացնելու դիմումը: Գերմանիայի ռազմական բյուջեի ծավալը մեծացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի պահանջներին զուգահեռ Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դեր Լեյնն ընդգծելով բանակի արդիականացման ու զինման անհրաժեշտությունը Գերմանիայի համար հավելյալ 12 միլիարդ եվրո բյուջե հատկացնելու դիմում ներկայացրեց այդ երկրի խորհրդարանին: Գերմանիայի ֆինանսների նախարար Օլեգ Շուլցը 2021 թվականին հանգող քառամյա շրջանում 5,5 միլիարդ եվրոյի չափով ռազմական ծախսերի հավելման խոստում է տվել, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծելով միջին ժամկետում Գերմանիայի բանակի արդիականացման անհրաժեշտությունը քննադատել է ֆինանսների նախարարի բյուջետային նախագիծը: Գերմանիայի պաշտպանության նախարարն սպառնացել է, որ եթե Գերմանիայի ռազմական բյուջեում ուշագրավ աճ չարձանագրվի պարտավոր է լինելու մինչև 2019 թվականը դադարեցնել միջազգային սպառազինական առնվազն մեկ նախագծի գործադրումը: 2017 թվականին Գերմանիայի ռազմական բյուջեն շուրջ 37 միլիարդ եվրո է եղել և ակնկալվում է, որ ընթացիկ տարի բարձրանա 39 միլիարդ եվրոյի: Դա թեև աշխարհում ռազմական 9-րդ խոշոր բյուջեն է համարվում սակայն դեռ մեծ տարածություն ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար հստակեցված ՀՆԱ-ի 2 տոկոսից: Դա արժանացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի քննադատությանը: Պոմպեոն Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում կրկին քննադատեց Գերմանիային ու ասաց որ երկիրը պահանջված թափով չի ձգտում իր ռազմական բյուջեի ծավալի մեծացմանը: Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պիտի կատարեն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ռազմական ծախսերին հատկացնելու պահանջը: Գերմանացի քաղաքագետ Քրիստիան Վայփերֆորդն ակնարկելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի նշանակության նվազմանն, ասել է. «Գերմանիայի և եվրոպական այլ երկրների համար անհրաժեշտ է, որ առավել հզորությամբ միայնակ ու անկախ քայլեր ձեռնարկեն»: Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասն էլ այդ նիստում ասաց, որ Գերմանիայի նոր կառավարությունը զբաղված է նոր բյուջեի մշակմամբ, սակայն ռազմական բյուջեի ծավալի մեծացման կապակցությամբ որևէ խոստում չտվեց:   

------------------------

Հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերն զգուշացրեց Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի հետևանքների կապակցությամբ: Նա ընդգծեց, որ հավանական է առևտրային պատերազմը կարող է վնասել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններին: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ առևտրական հարցերը, մաքսային, ռազմական, ՆԱՏՕ-ի ընդլայնման ու ՀԳՀԾ-ի հետ կապված հարցերի կողքին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնության առարկա խնդիրներից են: ԵՄ-ի առևտրային հարցերի կոմիսար Սեսիլիա Մալմսթրոմն էլ ասել է, որ առավել կոշտ դիրքորոշման կողմնակից է և մինչև այնքան ժամանակ, երբ Եվրոպան մաքսատուրքերից առանց նախապայմանների ու մշտապես ազատվելու կապակցությամբ երաշխիքներ չստանա հնարավոր չի լինելու ԱՄՆ-ի հետ բանակցել: Նկատի առնելով իր առևտրային գործընկերների, այդ թվում ԵՄ-ի սպառնալիքները Սպիտակ տունը մայիսի 1-ին հայտարարեց, որ ևս 30 օրով առկախվում են ԵՄ-ից, Մեքսիկայից ու Կանադայից պողպատի ու ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը, այդուհանդերձ մաքսատուրքերի շուրջ Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև տարաձայնությունները շարունակվում են և այդ կապակցությամբ պայմանավորվածության հանգելու համար Սպիտակ տունը շարունակում է բանակցել ԵՄ-ի, Մեքսիկայի ու Կանադայի հետ:

Պիտակ