Հունիս 25, 2018 00:10 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝  Ամերիկյան արտադրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանվելով ԱՄՆ-ի դեմ Եվրոպայի առևտրական պատերազմի մեկնարկը, Գերմանիայի ֆինանսների նախարարի ընդգծումն այն մասին, որ Եվրոն որպես անկախ արժութային միավոր պիտի շարունակի իր գոյությունը, Բելառուսում Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը, Մոլդովայից Ռուսաստանի ուժերի դուրսբերման կապակցությամբ ՄԱԿ-ի պահանջը, ՆԱՏՕ-ի անորոշ ապագայի մասին ռազմական այս կազմակերպության գլխավոր քարտուղարի զգուշացումը, ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման կապակցությամբ «Էյրբաս» ընկերության հնչեցրած զգուշացումը, Ուկրաինային ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունների սխալ կերպով ծախսվելու մասին Չեխական Հանրապետության նախագահի զգուշացումը, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի նոր պատժամիջոցները, փախստականների  ճգնաժամի շուրջ Եվրոպայում լարվածության սրվելը, բրիտանական արտադրության զենքերի Արաբիային վաճառվելու արգելքը, ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը շարունակելու մասին Բրիտանիայի վարչապետի հայտարարությունը, փախստականների հարցով Հունգարիայի օրենքներին ուղղված ՄԱԿ-ի քննադատությունը, համաշխարհային ասպարեզում ՄԱԿ-ի առանցքային դերակատարության վրա Պուտինի դրած շեշտը, Թրամփին ուղղված Գերմանիայի նախագահի խիստ ազդարարությունը, փախստականների թվի կրճատման մասին ԵՄ-ի անդամ 8 երկրների ղեկավարների պայմանավորվածությունը, Բրիտանիայի Լորդերի պալատում «Բրէքզիթ»-ի օրինագծի վավերացումը, անօրինական միգրանտների հանդեպ Թրամփի կառավարության հակամարդկային քայլին ուղղված ԵԽ-ի խիստ քննադատությունը, Մակեդոնիայի անունը Հյուսիսային Մակեդոնիայի փոխելու մասին Հունաստանի հետ համաձայնագրի վավերացումը Մակեդոնիայի խորհրդարանում, Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ սոցհարցումն ու ԱՄՆ-ի պատժամիջոցների անազդեցիկության վրա դրված շեշտը, Ղրիմի կցման պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի շրջափակումների գործադրման ժամկետի երկարացումը, Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանն ուղղված ԵՄ-ի խիստ քննադատությունը, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունները սրվելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կատարած ընդգծումը, ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ԵՄ-ի նախաձեռնություններին միանալու Ռուսաստանի պատրաստակամությունը, Եվրոպայի անվտանգության տեղեկությունների բանկին Բրիտանիայի հասանելիությունը դադարեցնելու հավանականության մասին լուրին Լոնդոնի հակազդեցությունը, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը և Եվրագոտում բարեփոխումների ու փախստականների ճգնաժամի կապակցությամբ պայմանավորվածությունը, Նորմանդական  խմբի բանակցությունների վերականգնման մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյի համաձայնությունը և Ավստրիայի տարածքում գերմանացիների լրտեսության բացահայտումն ու Վիեննայի բողոքը:

-------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելո Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը որոշ հարցերում կարևոր համաձայնության հանգեցին: Դրանցից մեկը Եվրագոտում բարեփոխումների և այս արժութային գոտու համար համատեղ բյուջե մշակելու շուրջ պայմանավորվածությունն էր : Մերկելի ընդգծմամբ Եվրագոտում բարեփոխումները երկու կողմերի բանակցությունների քննարկված ամենաբարդ թեմաներից էր: Մերկելն ընդգծելով, որ մենք նոր էջ ենք բացելու, ասաց. «Փորձելու ենք համոզվել այն հարցում, որ Եվրագոտու բյուջե ծախսվում է ներդրման ամրապնդման ու նաև այդ գոտու անդամ երկրների միջև ինտեգրացիայի ամրագրման ուղղությամբ: Եվրագոտու անդամներն այդ բյուջեի ապահովման շուրջ բանակցելու են: Եվրագոտում ֆինանսական փոխանցումներից գանձվող հարկերը կարող են համատեղ բյուջեի ապահովման աղբյուրներից համարվել»: Մակրոնն էլ ասաց, որ Եվրագոտու համատեղ բյուջեն նիրականություն կդառնա 2021 թվականից: Նա որևէ նշում չկատարեց այդ բյուջեի գումարի մասին, սակայն հայտարարեց, որ այդ մասին Եվրագոտու անդամները քննարկում են կատարելու: Ֆրանսիայի նախագահն ընդգծելով, որ եվրոն դեռ չի կարողացել մրցակցության մեջ մտնել դոլարի հետ, հավելեց. «Դեռ մեծ աշխատանք պիտի տանել ու պիտի կարգավորվեն բազմաթիվ տեխնիկական հարցեր»: ԵՄ-ն ունի 28 անդամներ, որոնցից 19-ը Եվրագոտու անդամ են: Եվրոն այս գոտու արժութային միավորն է: Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների մյուս պայմանավորվածությունը վերաբերում էր միգրանտների ճգնաժամին: Մակրոնն այս մասին ասաց. «ԵՄ-ն միգրատների մարտահրավերին ընդհանուր մի պատասխանի կարիք ունի: Ֆրանսիան ու Գերմանիան երաշխավորում են, որ այն փախստականները, որոնց ապաստանության դիմումը գրանցվել է Շենգենյան գոտու որևէ երկրում անհապաղ կվերադարձվի նույն երկիրը, որտեղ նրանք գրանցված են»: Սա Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զիհուֆերի պահանջն էր: Մերկելը Մակրոնի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ մենք ցանկանում ենք պաշտպանել այն երկրներին, որոնք ազդված են այս հարցից: Իտալիան Լիբիայի ճգնաժամի պատճառով խիստ ազդված է այս ճգնաժամից: Մերկելն ու Մակրոնն այն պայմաններում են հանդիպել, երբ հունիսի 28-ին և 29-ին Բրյուսելում գումարվելու է ԵՄ-ի գագաթնաժողովը:

------------------------------

Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը մոտ ապագայում կարող է համալրվել Cу-30СМ կործանիչներով, գրել է «Կոմերսանտ»-ը: Թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-----------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս կապակցությամբ պիտի անդրադառնալ »Բրէքզիթ»-ից հետո անվտանգության հետ կապված կարևոր մի համաձայնությունից Բրիտանիայի հրաժարման անհրաժեշտության մասին ԵՄ-ի ընդգծմանը: Այս կապակցությամբ ԵՄ-ում «Բրէքզիթ»-ի հարցով ավագ բանագնաց Միշել Բառնիեն երեքշաբթի օրը սպառնաց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարմամբ չեղարկվելու է ԵՄ-ի կալանավորման խափանման միջոց կոչվող անվտանգության կարևոր համաձայնությունը: Նա ընդգծեց, որ այդ համաձայնության հիմքում ընկած է Եվրոպայի տարածքում անհատի ազատ տեղաշարժի իրավունքը, որը ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարմամբ կորցնելու է իր ուժը: Միևնույն ժամանակ Եվրոպայի դատարանը Բրիտանիայի օրենքների վեր դասվելու հետ Լոնդոնի հակառակությունն էլ այն պարագաներից է, որ հանգեցնում է Լոնդոնի հետ այս համաձայնության չեղարկմանը: Այս համաձայնության հիման վրա ԵՄ-ի անդամ մի երկրում որևէ մեղադրյալի դեմ որպես խափանման միջոց կալանքի կիրառման մասին վճիռը գործադրվում է ողջ Եվրոպայի տարածքում, այդպիսով մեղադրյալների արտահանձնման համար բանակցության ու վարչական բարդ գործընթացի կարիք չի զգացվելու: Բառնիեն ի դեպ, Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել իրատես լինել և ըմբռնել, որ ԵՄ-ից հրաժարվելուց հետո երկու կողմերի միջև անվտանգության բնագավառում համագործակցությունը սահմանափակվելու է: Այդ թվում այն որ Բրիտանիան այլևս հասանելիություն չի ունենալու բացառապես Շենգենյան գոտու կամ ԵՄ-ի ոստիկանության ուժերի մոտ պահվող տեղեկություններին: Բառնիեն հավելել է. «ԵՄ-ից հրաժարվելու մասին Բրիտանիայում ոմանց պատկերացումն իրատեսական չէ, քանի որ ենթադրում են «Բրէքզիթ»-ից հետո կարող են օգտվել այդ միության հետ համագործակցության առավելություններից, այդ թվում կալանավորման վճռի շուրջ պայմանավորվածությունից»: Միևնույն ժամանակ Բրիտանիան չի կարող մասնակցել ԵՄ-ի կառույցների ռազմավարության մշակման նիստերին, նաև այդ միության դատարանների ու ոստիկանության կազմակերպության նիստերին: Տարեկան միջին հաշվով 200-ից 300 մեղադրյալներ ԵՄ-ից այդ երկիր են արտահանձնվում:  Բրիտանիայի պետական տեղեկությունների կազմակերպության նախագահ Ջերեմի Ֆլեմինգն արձագանքելով Բառնիեի հայտարարությանն, ասաց, որ այդ երկիրը Եվրոպայում ահաբեկչության դեմ իրականացվող գործողություններում շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել: Ֆլեմինգի ընդգծմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի գործողություններին սատարելու նպատակով Լոնդոնը կարևոր տեղեկություններ է փոխանցել եվրոպական չորս երկրների և այս կապակցությամբ կարևոր դերակատարություն ունի և ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար եվրոպական երկրներն օգտվում են Բրիտանիայի դասակարգված տեղեկություններից: Նա ընդգծելով, որ «Բրէքզիթ»-ից հետո Բրիտանիան կշարունակի ԵՄ-ի ու նրա անդամների հետ համագործակցությունն,ասաց. «Այս պահին անվտանգության բնագավառում լավ հարաբերություններ գոյություն ունեն Լոնդոնի և եվրոպական այլ երկրների միջև»:

---------------------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ և վերջին բաժնում ամփոփ հայացք կնետենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական իրադարձություններին: Այս շրջագծում կարելի է առանձնացնել ԱՄՆժի դեմ Եվրոպայի առևտրական պատերազմը: ԵՄ-ն ավելի վաղ այս կապակցությամբ հստակ ազդարարություն էր կատարել: Եվրահանձնաժողովի առևտրական հարցերի գերատեսուչ Ժան Լուք Դեմարթին ասաց. «Մաքսատուրքերի պատերազմում այս միությունը կտրուկ պատասխան կտա ԱՄՆ-ին»: Նա նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թույլատրել, որ ԱՄՆ-ն մաքսատուրքերի սահմանման ժամանակ անտեսի այս միության շահերն, ասաց. «Բրյուսելն այս կապակցությամբ պատասխան քայլ կձեռնարկի»: Այս սպառնալիքը գործադրելու շրջագծում ու ի հակազդեցություն Թրամփի կառավարության կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար համապատասխանաբար  25 և 10 տոկոս մաքսատուրք սահմանվելուն, ԵՄ-ն ուրբաթ հունիսի 22-ից մաքսատուրք սահմանեց ԱՄՆ-ում արտադրված տասնյակ ապրանքների վրա, որոնց շարքում են ծխախոտը, հագուստեղենը, ըմպելիքներն ու մոտոցիկլետը:  Ցուցակում ներառված արտադրանքների ցուցակը նախօրեին ներկայացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: ԵՄ առևտրի կոմիսար Սեսիլիա Մալմսթրոմը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդդիմանա ԱՄՆ-ի հետ առևտրական ճակատին:

 

 

Պիտակ