Իսլամաֆոբիան արևմուտքում 53
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամները: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Նիդելանդներում հայտնի հակաիսլամիստ Գերտ Վիլդերսի կողմից կազմակերպված իսլամի մարգարեին անարգելու առանցքայնությամբ ծաղրանկակրի մրցույթի չեղարկման և ՄԱԿ-ի կողմից Ռոհինգյան մուսուլմանների սպանությունները պատերզամական հանցագործությունը բնութագրվելու մասին:
Աշխարհի մուսուլմանների նախազգուշացումներից հետո չեղարկվեց նիդերլանդացի հայտնի հակաիսլամիստ Գերտ Վիլնդերսի կողմից իսլամի մարգարեին անարգելու թեմայով ծաղրանկարների մրցույթը: Նիդերլանդների ծայրահեղական ներկայացուցիչ և Ազատություն կոսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարեց, որ չեղարկելու է Մուհամմեդ մարգարեին անարգելու նպատակով կազմակերպած ծաղրանկարի մրցույթը: Հանդես գալով մի հաղորդագրությամվ Վիլդերսն ասել է.«Երբեք չեմ դադարեցնելու իսլամի դեմ պայքարը, սակայն այս մրցույթի պատճառով Նիդերլանդների վրա իրականացվելիք հարձակումների հավանականությունը շատ մեծ է»: Նախատեսված էր այս մրցույթն անցնկացվեր ընթացիկ տարվա ավարտին՝ Նիդերլանդների պառլամենտում: Նիդերլանդների կառավարությունը այս անարգալի մրցույթի անցկացման հարցով բողոքներ ստացավ իսլամական տարբեր երկրներից այդ թվում նաև Պակիստանից: Նիդերլանդների ԱԳ նախարարությունը այս հարցով մի նամակ էր ստացել 57 երկրներից կազմված իսլամական համագործակցության կազմակերպությունից: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն որոշ ժամանակ առաջ մրցույթի անցկացման հարցով պաշտպանել էր Գերտ Վիլդերսին: Նա ասել էր.«Այս մրցույթը իրականացվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակներում, սակայն այս մրցույթը կառավարության նախագիծը չէ»: Մուսուլմանների սրբությունները անարգելու հարցում Վիլդերսը շատ մութ անցյալ ունի և եվրոպական որոշ երկրներ իրենց երկրներում մուսուլմանների նկատմամբ Գերտ Վիլդերսի առաջացրած ատելության ալիքից զերծ պահելու համար թույլ չեն տալիս, որ նա մտնի իրենց երկիր: «Ֆիթնա» (Խռովություն) ֆիլմի արտադրմամբ Վիլդերս համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Այս ֆիլմը պատրաստվել է 2008թ. ու տարածվել է սոցիալական ցանցերում: 15 րոպե տևողությամբ «Ֆիթնա» ֆիլմը բաղկացած է երկու բաժիններից, որտեղ խոսքեր չեն հնչում: Ֆիլմի ասելիքը փոխանցվում է որոշ ֆիլմերի կադրերի ու օրաթերթերի էջերի ցուցադրությամբ: «Ֆիթնա» ֆիլմի բոլոր կադրերում մուսուլմանները ներկայացվում են, որպես բռնատնեչ հասարկություն: Ֆիլմի առաջին բաժնում հնչում են Ղուրանի որոշ այաներ ու անմիջապես ցուցադրվում են սրտաճմլիկ տեսարաններ ինչպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը, Աֆղանստանի թալիբանի կողմից մի կնոջ մահապատժի ենթարկումը, Մադրիդի ռմբադրությունը, գլխատումներ և այլն: Ֆիլմի երկրորդ բաժնում ցուդադրվում է Եվրոպայի մուսուլմանների կյանքը:
Այս ֆիլմի արտադրումն ու տարածումը արժանացավ աշխարհի մուսուլմանների և ազատատենչների բողոքի ու քննադատությունների ծավալուն ալիքին: Բողոքելով «Ֆիթնա» ֆիլմի հեռարձակման դեմ Նիիդերլանդների հեռուստատեսությունում աշխատող հրեա օպերատոր Հարի Վեբնթերը «Ֆլոքս ռանթ» օրաթերթում գրել է.«Վիլդերսը, Իսլամ կրոնի, մուսուլմանների և Ղուրանի դեմ ասած խոսքերը եթե հրեաների ու Թովրայի դեմ ասած լիներ, տեղում կմեղադրվեր հրեատյացության մեջ, և դատավարությունից հետո լիովին կվտարվեր քաղաքականության ասպարեզից»: Սակայն Նիդերլանդներում և եվրոպական այլ երկրներում հակաիսլամական հոսանքները իսլամի սրբություններին ուղղված Վիլդերսի վիրավորանքները մեկնաբանում են խսոքի ազատության շրջանակներում: Իսկ դրա դիմաց ազատատենչության հավակնորդ արևմտյան կառավարությունները իսլամ կրոնի սրբություններն անարգելու դեմ հակազդեցությունները վերագրում են իսլամ կրոնի ուսուցումների բռնատիարական բնույթին: Նրանք իրենց մուսուլման անվանող ահաբեկչական խմբերի քայլերը վերագրում են իսամ կրոնի ուսուցուններին այնպես որ Ֆրանսիայում արվեստի ու քաղաքկանության ոլորտի որոշ հայտնի դեմքեր պահանջում են զեղչել Ղուրանի որոշ բաժինները: Արևմտյան կառավարությունները իրենց երկրներում հակաիսլամական քայլերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում շարունակ խոսում են չափավորական իսլամի տարածման մասին: Եթե չափավորական իսլամ ասելով նրանք նկատի ունեն իսլամի ու կրոնի անունով հակամարդկային հանցագործությունների հեղինակ կազմակերպությունների դեմ պայքարը անկասկած ողջամիտ անձինք դեմ չեն լինի: Արևմտյան կառավարությունները գիտակցաբար թիրախ են դարձրել իսլամ կրոնն ու մուսուլմաններին և փորձում են ցանկացած ահաբեկչական քայլ վերագրել իսլամ կրոնի էությանը: Սակայն այս քաղաքկանությունը Եվրոպայի ինտեգրացիայի նախագծում գոյություն ունեցող համակեցության ու մարդասիրական նորմերին ուղղված մարտահրավեր է: Ցավոք իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը Եվրոպայում տարածվում են արդիական հիմնական ուղիներով: Այդ ուղղությամբ Գերմանիայում վերջերս հրատարակվել է մի գիրք՝ «Թշնամական գերակայություն, ինչպես է իսլամը կանխում առաջադիմությունը և սպառնում է հասարակությանը» անունով: Գիրքը գրել է Դոյչե Բանկի տնօրենների խորհրդի նախկին անդամ և Բեռլինի սենատի Սոցիալ դեմոկրատ կուսակցության նախկին սենատոր Թիլո Զարաթսինը:
Այս հակաիսլամիստ գրողը իր նոր գրքի մեջ գրել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Գերմանիայում մուսուլմանների թիվը զգալիորեն աճելու է և մեծ թվով մուսուլմաններ իսլամ կրոնի պատճառով է ինչ չեն կարողանում ձուլվել ու մերվել արևմտյան հասարակության մեջ: 496 էջերից կազմված հիշյալ գրքում իսլամի ու մուսուլմանների մասին սխալ տեղեկություններ և ուսուցումներ կան: Հեղինակը գիտակցաբար սխալ մեկնաբանելով իսլամի ուսուցումերը փորձում է այն ներկայացնել որպես բնռատենչ ու ծայրահեղական կրոն և ինչ-որ կերպ մուսուլմաներին հեռացնել գերմանական հասարակությունից: Անցնող երկու տարիների ընթացքում Միջին Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից մուսուլմանների մուտքը եվրոպական երկրներ նպաստել է այս մտածելակերպի տարածմանը: Իհարկե Գերմանիայի ու մեծ թվով եվրոպական երկրների չափավորական քաղաքական գործիչներ լավատեղյակ են մուսուլմանների դեմ ատելություն տարածելու քայլերի մասին ու փորձում են կանխել հակաիսլամական հակումների տարածումը: «Թշնամական գերակայություն, ինչպես է իսլամը կանխում առաջադիմությունը և սպառնում է հասարակությանը» գրքի հրատարակումը լայն արձագանք է գտել: Գերմանիայի Սոցիալ դեմոկրատ կուսակցության ղեկավարները Զարաթսինից պահանջել են այս հակաիսլամական նոր գիրքը հրատարակելու համար հրաժարվի իր պաշտոնից, սակայն նա հայտարարել է, որ իր կամքով չի լքելու այս կուսակցությունը, քանի որ 45 տարի եղել է կուսակցության անդամ: Իհարկե ֆիլմերի պատրաստմամբ, գրքերի, հոդվածների հրատարակմամբ և մուսուլմանների սրբությունները ծաղրելու նպատակով մրցույթների անցկացմաբ և իսլամի ուսուցումների իրականությունները գլխիվայր ներկայացնելով մուսուլմանների դեմ ատելության ու ստերի տարածումը միայն չի սահմանափակվում Եվրոպայում: Մյանմայում այդ երկրի կառավարությունը իր որդեգրած էթնիկ զտումների ու մուսուլմանների սպանության քաղաքականությունը ծածկելու համար ճշմարտությունը գլխիվայր ներկայացնող լուսանկարների գիրք է հրատարակել, որտեղ մուսուլմաններն են բուդդայականներին սպանում: 177 էջերից կազմված այս գրքում տպագրված լուսանկարներից մեկում պատկերված են երկու դիակ և լուսանկարի ներքևում գրված է.«Բենգալները դաժանաբար սպանում են Մյանմայի տեղացիներին»:
Մյանմայի կառավարությունը և ծայրահեղական բուդդայականները ոչ մի հարցում իրավատեր չեն համարում ռոհինգիա մուսուլմաններին ու նրանց բենգալներ են անվանում: Այս գրքի հեղինակները ջանացել են ռոհինգյա մուսուլմաններին ներկայացնել որպես Բանգլադեշից գաղթած ապօրինի գաղթականներ: Այս գրքի սև ու սպիտակ լուսանկարներից մեկը մի բազմության պատկեր է և ներքևում գրված է.«Մյանմայի հարավային հատվածն օկուպացնելուց հետո բենգալները մտել են այս երկրի»: Դա այն դեպքում է, երբ այս լուսանկարը իրականում ցուցադրում է այն փախստականներին, ովքեր փախել են 1996թ. Ռուանդայի զանգվածային կոտորածից:
Մյուս լուսանկարը, որի ներքևում գրված է «Բենգալները ջրային ճանապարհով մտել են Մյանմա» իրականում այն ռոհինգիացիների լուսանկարն է, ովքեր 2015թ. արտաքսվել են Մյանմայից ու նավակներով մեկնում են Թայլանդ կամ Մալայզիա: Մյանմայի բանակի ու ծայրահեղական բուդդայականների կողմից ռոհինգիա մուսուլմանների ցեղասպանության հետևանքով ավելի քան 700 հազատ մուսուլմաններ փախել են Ռախին նահանգից ու ապաստանել են հարևան երկրներ: Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանությունից մեկ տարի հետո ՄԱԿ-ը այն համարել է մարդկային չափանիշներին ու միջազգային իրավունքներին հակասող քայլ: ՄԱԿ-ի քննիչները կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել դեպքի կապակցությամբ և 2017թ. Մյանմայի Ռախին նահանգում մի խումբ ռոհինգյա մուսուլմաններին զանգվածային սպանության ենթարկելու մեղադրանքով հետապնդել Մյանմային բանակի գլխավոր հրամանատար գեներալ Մին Ուն Հելինգին ու բանակի հինգ այլ հրամանատարներին: ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեն կոչ է արել Մյանմայի հարցի քննությունը փոխանցվի Հաագայի քրեական միջազգային դատարանին կամ էլ այս հանցագործության մեղավորներին պատժելու և դատելու համար նոր միջազգային դատարան հիմնադրվի: Հաշվի առնելով արևմտյան պետությունների կողմից Մյանմայի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը ահնավանական է թվում, որ ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի հորդորները լսելի դառնա ինչ մնաց, որ հաշվի առնվի: